User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 13 համարի արդյունքները՝ ընդհանուր 13 հատից

Թեմա: Տոնինո Գուէռռա

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,754
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Տոնինո Գուէռռա

    ՏՈՆԻՆՈ ԳՈՒԷՌՌԱ

    Քսաներորդ դարի սիրածս գրողներից է: Հոյակապ պոէտ: Այնքան պոէտ, որ ինչ էլ գրի` մեջը պոէզիա է: Իսկ գրել է ինչ ասես: Նաև լիքը կինոսցենարներ` սկսած Ֆելլինիից մինչև Տարկովսկու ֆիլմերի համար: Ես շատ եմ սիրում նրա կարճ պատմվածքները:
    Գուէռռային հիշեցի “Կարճ պատմվածք” մրցույթը հայտարարվելու պահին: Որպես օրինակ թարգմանեցի ու տեղադրեցի այնտեղ երկու գործ (երևի արժի դրանք էլ բերել այստեղ), և այն օրվանից հանգիստս կորել է. ուզում եմ բացել այս թեման:
    Այսօր վերջապես համարձակվեցի, ու թե որքան կպատի ուժս նախ, թարգմանելու, և, որ ավելի կարևոր է` որակով թարգմանելու համար... Ուրախ կլինեի, եթե օգնողներ էլ լինեին...
    Նախապես ներողություն եմ խնդրում, եթե թարգմանածիս որակը ձեզ դուր չգա:




    ԿԱՊՈՒՅՏ ՇՈՒՆԸ


    Խելքի հասանելի չէ, թե ինչպես են որոշ բաներ լինում: Նույնիսկ ամենաաննշան բաները: Մի օր մի թափառական շուն կպավ մի անցորդի, քարշ եկավ հետևից ամբողջ օրը, իսկ երեկոյան հետը տուն գնաց: Եթե այս մարդը հարուստ լիներ, եթե մեծ բնակարան և ավելի քիչ երեխաներ ունենար, հավանական է, ուրախությամբ կապաստաներ շանը, առավել ևս, որ սա շատ զվարճալի տեսք ուներ. սպիտակ բրդի վրա մտահնար կապույտ խայտեր էին` ըստ երևույթին, կեղտոտվել էր ներկատների մոտ թափառելիս: Իդեպ այս մարդը, անունը Մուհամմեդ, աշխատում է հին ներկատանը, որտեղ բակում ամբողջ օրերով ներկված կտորեղեն է չորացվում:

    Երեխաներին դուր եկավ շունը, բայց Մուհամմեդը` մեկ է, որոշում է ազատվել նրանից, առանց շան էլ ընտանիքը դժվար է կերակրել, դե, հետո տեղ էլ չկա շուն պահելու` իրենք իսկ հազիվ են տեղավորվում երկու փոքրիկ սենյակներում: Հաջորդ օրը Մուհամմեդը վեր է կենում սովորականից ավելի վաղ և գնում է շուկա, ուր այդ ժամին արդեն կարգին եռուզեռ էր, խառնվում է ամբոխին և երկու վայրկյանում ծլկում է շնից: Բայց վաղ էր նրա ուրախությունը` շունը երեկոյան հետ է գալիս տուն: Դե ուրեմն, Մուհամմեդն էլ որոշում է մի օր չաշխատել ու ոտքով քաղաքի ծայրամաս է գնում: Նա քայլում է ու քայլում, շունն էլ մեկ տնկտնկում է կողքին, մեկ քարշ է գալիս հետևից: Մուհամմեդը նստում է արևով ողողված ծուռմռտիկ հրապարակը եզրապատող տներից մեկի ստվերում և քուն է մտնում: Շունը տեղավորվում է կողքին և հետևում է նրա օրինակին: Մուհամմեդն արթնանում է, իսկ շունը դեռ քնած է: Եվ ուրեմն Մուհամմեդը գողեգող հեռանում է: Թողնելով խեղճ շանը ստվերի նեղ շերտում, փոշոտ գետնի վրա, ինքը հետ է գնում կենտրոն , որտեղ պարապ քարշ է գալիս մինչ երեկո` մեկ է, աշխատանքային օրը կորել է արդեն: Այստեղ տեղին է խոստովանել ճշմարտությունը. նա մշտական աշխատանք չունի: Նրան վերցնում են օրավարձով` ներկած թաց կտորները փռելու և չորացածները հավաքելու համար: Այնպես որ, անհուսալի աշխատավարձը ևս կարող է մասամբ արդարացնել նրա դաժանությունը կենդանու հանդեպ: Եվ հետո, դաժանությու՞ն է դա արդյոք: Չէ՞ որ նա շանը ոչ քացով է լարել, ոչ փայտով: Ընդհակառակը, քանի անգամ բացատրում էր նրան. «Հասկացիր, ես չեմ կարող պահել քեզ, տես, ես այսևայս խնդիրներն ունեմ..." Մի խոսքով, հասկանալ տվեց շանը , որ նա իրեն պետք չէ, և գուցե այդ պատճառով էլ վերջինս կապնվեց իրեն, ինչպես նման դեպքերում կինը կապնվում է տղամարդուն կամ` լինում է և այդպես, - տղամարդը կնոջը:

    Չնայած... սեր էլ կա` սեր էլ: Ոմանք նահանջում են առաջին իսկ ձախողման դեպքում, այլոք դիմադրում են. կամ չեն կարողանում հաղթահարել իրենց զգացմունքները և պատրաստ են ցանկացած նվաստացումների, կամ հույս են տածում, թե համարձակությունը քաղաքներ է զավթում: Պարզ չէ, թե ինչով էր
    առաջնորդվում շունը, սակայն նորից վերադարձավ Մուհամմեդի տուն: Ընտանիքը նստած էր սեղանի շուրջ, երբ ինչ-որ մեկը կասկածելիորեն սկսեց ճանկռտել դուռը: Բացեցին: Շեմին կանգնած էր շունը: Պատառը մնաց Մուհամմեդի կոկորդին:

    Հաջորդ օրը Մուհամմեդը նստում է էշին և դուրս է ելնում քաղաքից: Հետևից ընկած է ճերմակավուն, կապույտ ներկով կեղտոտված շունը: Մեկ-մեկ Մուհամմեդը շուռ է գալիս և հանդիմանում է նրան.
    - Որտեղի՞ց ես մտցրել գլուխդ, որ հենց ես պետք է քեզ պահեմ: Հրեն` ինչ մեծ քաղաք է, էլ ում ասես, որ չէիր կարող ընտրել: Կպել ես, պոկ չես գալիս... Ի՞նչ անեմ քեզ հետ, խելքս չի կտրում: Այ, սատանի բաժին դառնաս դու...

    Այսպես էլ քարշ են գալիս նրանք անապատով: Ժամանակ առ ժամանակ Մուհամմեդը փռում է փոքրիկ գորգն ու խորանում է իր աղոթքի մեջ: Վերջապես նրանք հասնում են մի փոքր բնակավայրի, շուրջը ոչխարներն են կսմթում դալուկ խոտը: Այստեղ Մուհամմեդը որոշում է հանգստ առնել` արդեն երկու օր նրանք ճամփեքին են. այդ ընթացքում շունը քանի անգամ օգնության է հասել իրեն, օրինակ, երբ քամին գլխից չալման պոկեց-տարավ ու թավալեց ավազների մեջ, իսկ Մուհամմեդը ոչ մի կերպ հետևից հասնել չէր կարողանում:

    Սակայն այս անգամ գործը, կարծես թե վատ չի գնում. շունը, չնայած տիրոջն աչքից բաց չի թողնում, բայց և այնպես ուրախությամբ վազվզում է ոչխարների հետևից, իսկ երեկոյան աշխուժորեն օգնում է հովվին հավաքել նախիրը: Ցավոք, ի վնաս իրեն չափից ավելի դյուրահավատ է դառնում և մի անգամ նախրի հետ բլուրները, արոտավայր է գնում: Մուհամմերդն օգտվում է դրանից և քաղաք է վերադառնում, ընտանիք:

    Էդպես անցնում է մի քանի օր, և Մուհամմեդի մոտ ինչ-որ նոր սովորություններ ու շարժմունքներ են ի հայտ գալիս, ինչ նախկինում նրան հատուկ չէին: Ասենք, փողոցում անընդհատ հետ է նայում: Ի՞նչ կնշանակի դա: Ու՞մ է նա փնտրում, ու՞մ կցանկանար տեսնել իր հետևում: Տանը, հատկապես ճաշելիս, անվերջ ականջ է դնում: Վեր է կենում, բացում է դուռը : Նրան թվում է, թե մեկը ծեծում կամ ճանկռտում է այն: Ավարտվում է նրանով, որ նա դուռը բաց է թողնում: Հենց որ արևոտ շեմին մի ստվեր է հայտնվում, նա սառում է գդալը ձեռքին: Կարճ ասած, բոլորն էլ կռահում են, որ Մուհամմեդը շանն է սպասում: Ափսոսում է, որ չգնահատեց նրա նվիրվածությունը: Ավելին, հասկանում է, որ ինքն էլ շատ է ընտելացել նրան: Մուհամմեդը վեր է ելնում ամենաբարձր սանդղափուլերը, վերևից ուշադիր զննում է հրապարակներն ու փողոցները, այցելում է վայրերն, ուր փորձում էր ազատվել շնից, գնում է քաղաքի ծայրամասը, որտեղ նրանք միասին նիրհել էին ստվերում: Վերջապես նորից նստում է էշին ու ճանապարհ ընկնում: Երկու օր անց հասնում է այն գյուղը, որտեղ ոչխարներն էին արածում, և հարցնում է հովվին, չի՞ տեսնել արդյոք նա շանը: Սա ասում է, որ շունը Մուհամմեդի գնալուց հետո անմիջապես փախավ: Ու՞ր: Հովիվը ցույց է տալիս այն կողմ, ուր հեռվում ավերակներ են նշմարվում: Մուհամմեդը հասնում է ավերակներին, հանդիպում է նուռ ծծող մի պառավի, ով բացատրում է նրան, թե որ կողմ գնաց շունը: Նորից ճանապարհ: Մուհամմեդն ավելի ու ավելի է հեռանում: Շուրջբոլորը շիկացած անապատն է` ոչ ծառ կա, ոչ ապաստան: Ավազ է և ամայություն:

    Իսկ կապույտ շունը, փոշոտ և հոգնած, վերադառնում է քաղաք և ծանոթ հոտերով գտնում է Մուհամմեդի տունը: Ահա նա կանգնած է դռների առջև, ընտանիքն ուրախ դիմավորում է նրան, բոլորին պարզ է. եթե վերադարձել է շունը, ուրեմն տերն էլ կվերադառնա:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (27.09.2013), Baltazar (27.09.2013), E-la Via (27.09.2013), Արէա (29.09.2013), Վոլտերա (27.09.2013)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •