User Tag List

Էջ 1 4-ից 1234 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 56 հատից

Թեմա: Անկում

  1. #1
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Անկում

    Անկում



    Ինքնաթիռը պոկվեց տեղից: Տեղական լանդշաֆտը, որքանով որ երևում էր փոքրիկ լուսամուտից, սկսեց հետ վազել: Լեոնան նորից մտքում հայհոյեց օդակայանի կիսաքուն աշխատողին, որ իրենից առաջ ուրիշին տվեց անմիջապես լուսամուտի կողքի տեղը:
    Իր ուզած տեղը նստած մարդը նույնպես դուրս էր նայում:
    Հայացքը կտրեց պատուհանից, երբ ընթացքի արագանալը վիբրացիայի տեսքով լցվեց գլուխը: Հետ ընկավ նստարանին և փակեց աչքերը:
    «Էս ինչ երկար քշեց»,- ամեն անգամվա պես մտածեց Լեոնան: Արդեն սկսում էր նյարդայնանալ, երբ զգաց, որ ինքնաթիռը կտրվեց գետնից: Առանց աչքերը բացելու խորը շունչ քաշեց:
    Երբ բացեց աչքերն ու նորից նայեց լուսամուտի կողմը, պարզեց, որ իր տեղը գողացած մարդը բուի անթարթ հայացքով նայում է իր երեսին:
    Հասկանալով, որ էլեմենտար իգնորը չի օգնում, և նա շարունակում է հայացքով այրել իր դեմքի աջ մասը, որոշեց մի բան անել:
    - Լսում եմ ձեզ, - կոպիտ ասաց՝ հընթացս փորձելով նվազեցնել ձայնի մետաղը;
    - Բան չեմ ասել,- պատասխանեց:
    Ձայնը, ի տարբերություն իր ձայնի՝ փափուկ էր, առանց որևէ նյարդի:
    - Իսկ ակնդետ.... - Լեոնան ասաց, արագ հայացքով ընդգրկեց «տեղի գողին» ու համենայն դեպս ինքն իրեն ուղղեց, - իսկ ուշադիր նայելու պատճառը կարո՞ղ եմ իմանալ:
    - Ի՞նչ կանեիր, եթե իմանայիր, որ ինքնաթիռն ընկնելու է:
    Հարցը համընկավ ինքնաթիռի տուրբուլենտային բավականին ուժեղ ցնցման հետ: Ասես ոչ միայն ինքնաթիռը մի քանի մետր պոկվեց ներքև այլ նաև իր աղիքները՝ առընթեր օրգաններով: Ներքին անկառավարելի խուճապը Լեոնան կարողացավ խեղդել միայն հարևանի ժպիտի պատճառով:
    «Մնում էր քեզ մոտ վախ ցույց տամ»,- մտածեց:
    - Ինչ-որ բան գիտեք, որ ես չգիտե՞մ, - հարցրեց՝ փորձելով հնարավորինս շատ հեգնանք մտցնել տոնի մեջ:
    - Որ ինքնաթիռն ընկնելու է, - փաստի պես արձանագրեց:
    - Ի՞նչ գիտեք:
    - Գիտեմ: Պատկերացու, թե դու էլ գիտես:
    Տանել չէր կարողանում իր հետ դու-ով խոսող, ինքնաթիռի անկում գուժող անծանոթներին:
    – Գիտե՛Ք, - ասաց՝ ք-ն շեշտելուվ:
    - Ինձ հետ դուք-ով մի խոսի, դու-ով լավ է, - արտասովոր, համով հեգնանքով ասաց:
    Նյարդային հայացքով սկսեց փնտրել ուղեկցորդուհուն:
    - Ի՞նչ ես ուզում:
    - Ուզում ես էստեղից վեր կենաս,- ատամների արանքից շպրտեց Լեոնան:
    - Տես, արդեն անցար դու-ի,- զինաթափող, բաց ժպիտով նայեց:
    Հանկարծ հասկացավ, որ իրականում այնքան էլ չի ուզում, որ կողքից գնա տեղի գողը: Ենթագիտակցական ինչ-որ մակարդակի վրա զգաց, որ իրեն իրականում հետաքրքիր է՝ ով է, ինչ է ուզում:
    - Ընկնում ենք, փաստորեն, - ընդունեց խաղի պայմանները:
    - Հա, ընկնում ենք: Ի՞նչ կանեիր: Իմանալով, որ վերջին րոպեներն են:
    - Զուգարանում սեքսը հիմիկվանից կարող ես բացառել: Նախ՝ հերթ կլինի, հավանաբար նույն բանի համար, հետո էլ՝ կլիշեներին կտրականապես դեմ եմ:
    - Ափսոս:
    Աչքերի խորամանկ փայլը չէր անցնում:
    - Իսկ ես կարո՞ղ եմ նույնը քեզ հարցնել, ու մեկ էլ անունդ իմանալ:
    - Դու ընտրիր անունս: Կարող ես հարցնել:
    - Հարցնում եմ, Նեմո, լավ անուն է՞:
    - Շատ լավն է, կձևացնեմ, որ լատիներեն չգիտեմ, ու չեմ նեղանա:
    - Դե ասա, դո՞ւ ինչ կանեիր:
    - Նախ՝ դու ես ասում:
    - Լավ, կզանգեի սիրած մարդուս, կասեի, որ սիրում եմ, հրաժեշտ կտայի:
    - Բա կլիշեներ չէի՞ր սիրում:
    - Դե նայած:
    - Թռիչքի ժամանակ զանգելն արգելվում է:
    - Անկման ժամանակ չի արգելվում:
    - Լավ, ուրի՞շ:
    - Կխոստովանեի ինչ-որ մեկին, երևի հենց քեզ՝ շատ դեսուդեն չընկնելու համար, ամենավատ մեղքերս: Աստծուն չէի անհանգստացնի փոխարենը, զբաղված կլիներ այդ պահին: Ասում են՝ ընկնող ինքնաթիռի մեջ աթեիստ չի լինում:
    - Շատ ե՞ն:
    - Ինչե՞րը:
    - Մեղքերդ:
    - Ինքնաթիռը չի ընկնում:
    - Խաղում ենք, մի փչացրու:
    Լեոնան փակեց աչքերն ու կիսաձայն մտածեց:
    - Սխալ մարդկանց հետ եմ կապվել հաճախ, սխալ որոշումներ եմ ընդունել, որոնցից տուժել եմ ոչ միայն ես, պատճառ եմ եղել դժբախտությունների, ցավ եմ պատճառել, խաբել եմ, կոտրել եմ մարդկանց, ինքս ինձ եմ կոտրել...
    - Հերիք է լավ: Հասկացա, կյանք տեսած աղջիկ ես:
    - Սարկազմդ մտցնելու տեղն ասե՞մ, թե ինքդ գլխի կընկնես, - ջղայնացած նայեց:
    Ինքնաթիռը նորից կտրուկ թափ տվեց:
    Անկախ իրենից խլեց Նեմոյի ձեռքը և ամուր սեղմեց:
    - Դե հիմա դու ասա, - փորձեց վախը ցրել՝ թեմային վերադառնալով:
    - Ես ոչ մի մեղք չունեմ խոստովանելու: Համենայն դեպս՝ ոչ քեզ:
    - Հեչ արդար չես:
    - Խաղի ռիսկերից մեկն է, պարտադիր չի տվածդ հետ ստանաս: Վե՞րջ, էլ ոչինչ չե՞ս անի:
    - Ուղեկցորդուհուց վիսկի կուզեի և կխմեի ազատ անկման կենացը, - Լեոնան զգաց, որ իսկապես խմելը չէր խանգարի:
    - Սկսում ես ավելի ու ավելի պրակտիկ մոտենալ հարցին: Այդքան արագ հաշտվեցի՞ր, որ ինքնաթիռն ընկնում է:
    - Ո՞վ ասաց՝ հաշտվել եմ... Իսկ որ բարձրաձայն երգեմ՝ շատ դաժան կլինի՞ մնացածի հանդեպ, հաշվի առնելով, որ առանց այն էլ դատապարտված են:
    Նեմոն աչքերը կկոցեց ու անժպիտ, ուշադիր նայեց, ինչպես սկզբում էր նայում, ու Լեոնան գիտակցեց, որ մինչև հիմա նրա ձեռքը չի թողել:
    Աշխատելով, որ կտրուկ չստացվի, մատները փափուկ հետ քաշեց: Նեմոն ասես չզգաց, ինչպես բռնելիս էլ՝ կարծես չէր զգացել:
    - Ի՞նչ կերգեիր:
    - Շատ գիտեմ...Մուռկան երևի:
    - Կուզե՞ս քեզ համբուրեմ, որպես կյանքիդ, մեր կյանքերի վերջին համբույր, - հարցրեց մեղմ ձայնով:
    - Չէ: Որ համբուրես՝ դու էլ, անկումն էլ՝ իրական կդառնաք: Չեմ ուզում:
    - Իրականությունից չես կարող փախչել:
    - Մտքիս լինի:
    Լեոնան աչքի տակով նայեց կողքի շարքում իրեն տեսանելի մարդկանց:
    - Իրենք արդեն հաշտվել են, որ ընկնելու են, դրա համար խելոք, լուռ նստած են: Համարյա անտարբեր, - Նեմոն մտքերը կարդաց:
    - Բայց ես չեմ հաշտվել, - Լեոնան շրջվեց դեպի նա,- ես չեմ ուզում ընկնել, ես իրենց նման չեմ:
    - Նոր անկման կենաց էիր խմում:
    Լեոնան հանկարծ զգաց, որ ինքնաթիռը սկսել է ավելի ու ավելի հաճախ թափ տալ: Հայացքով նորից փնտրեց ուղեկցորդուհիներից որևէ մեկին: Նեղլիկ միջանցքում ոչ ոք չկար:
    - Նման չես, ճիշտ ես, - Նեմոն հանկարծ կանգնեց ու Լեոնան այդ պահին միայն նկատեց, որ նա նույնիսկ ամրագոտին չէր կապել:
    Զգուշորեն անցավ Լեոնայի առջևից, կանգնեց միջացքում, կռացավ և շշնջաց ականջին:
    - Դու ինքդ ես որոշում՝ ընկնել թե ոչ: Թե կարող ես՝ անկումը թռիչքի վերածիր: Ու մի վախեցիր ոչ մի բանից: Ես քեզ մենակ չեմ թողնի: Երբեք:

    Մինչ Լեոնան մարմնի սարսուռը զսպելով գլուխը վեր կբարձրացներ՝ միջանցքը կրկին դատարկ էր: Ու մինչ անհույս կփորձեր հասկանալ՝ ինչ կատարվեց իր հետ վերջին կես ժամվա ընթացքում, նորից ինչ-որ մեկը հայտնվեց կողքին: Այս անգամ ուղեկցորդուհին էր:
    Նա վիսկիի բաժակը մեկնեց Լեոնային և ասաց:
    - Ձեր պատվերը: Բայց խորհուրդ կտայի՝ սպասեիք տուրբուլենտության զոնայից դուրս գանք՝ նոր խմեք, - սիրալիր ժպտաց ու հեռացավ:
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 27.09.2013, 02:16:

  2. Գրառմանը 18 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (27.09.2013), Baltazar (27.09.2013), CactuSoul (27.09.2013), Chuk (28.09.2013), E-la Via (27.09.2013), ivy (27.09.2013), keyboard (27.09.2013), Mephistopheles (27.09.2013), Peace (27.09.2013), Sambitbaba (27.09.2013), Vardik! (27.09.2013), Անվերնագիր (27.09.2013), Արամ (27.09.2013), Արէա (27.09.2013), Նաիրուհի (27.09.2013), Շինարար (27.09.2013), Ուլուանա (27.09.2013), Վոլտերա (27.09.2013)

  3. #2
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Գա՜լ, հզոր ես, դաժե ցնցումներն էի զգում... բայց վերջը մի տեսակ չհասկացա, վաղը, երբ քունս էսքան չտանի, էլի եմ կարդալու, արժի կարդալ, շատ լավն էր...

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Արամ (27.09.2013), Վոլտերա (27.09.2013)

  5. #3
    ^ ^ Արամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.10.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    4,986
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ճիշտ ա, հնարավոր ա իմ կարծիքը շատ ծանր քաշ չունենա, որովհետև գրականությունից հեռու մարդ եմ, բայց որ, հա՛մ տղու, հա՛մ աղջկա սարկազմը, վերջն էր, դրա մասին խոսք չկա: Տենց կիսախելագառ, կիսամիստիկ մարդիք կայֆն են

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (27.09.2013), Վոլտերա (27.09.2013)

  7. #4
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գալաթեա-ի խոսքերից Նայել գրառումը
    Անկում



    ……
    - Հա, ընկնում ենք: Ի՞նչ կանեիր: Իմանալով, որ վերջին րոպեներն են:
    - Զուգարանում սեքսը հիմիկվանից կարող ես բացառել: Նախ՝ հերթ կլինի, հավանաբար նույն բանի համար, հետո էլ՝ կլիշեներին կտրականապես դեմ եմ:
    - Ափսոս:
    Աչքերի խորամանկ փայլը չէր անցնում:
    this is bullshit, I mean real hot bullshit… երբ որ 500-600 մղոն/ժամ արագությամբ թռչող ինքնաթիռը հանկարծ գահավիժում ա, դժվար թե որևէ մեկի մտքով անցի սեքս անել, էն էլ օդանավի զուգարանում… հեչ եղել ե՞ս օդանավի զուգարանում… ընդեղ հազիվ մի հոգի կարա զուգարան գնա էն էլ երբ օդանավը նորմալ ա… դժվար ա պատկերացնել որ օդանավի գահավիժման լուրը լսելուց հետո մարդիկ պտի վազեն զուգարան հերթ կանգնեն որ սեքս անեն… ֆիզիկապես հնարավոր չի… հետաքրքիր կլիներ նայել, երբ սամալյոտը սաղին էս պատից էն պատ ա խփում, բայց երկու հոգի փորձում են շալվարի կոճակները քանդել, հերիք չի մի հատել ********… էն էլ ընդեղից ասում ա "ափսոս"…

    ոբճեմ… չգիտեմ էս փաստն ինչքանով ա ազդմում պատմվածքի վրա… կարծում եմ չի ազդում…

    հեղինակը կարա վրան աշխատի մի քիչ էլ… լավ ա կարդացվում…

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    armen9494 (27.09.2013), Sambitbaba (27.09.2013)

  9. #5
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Միտքս փոխեցի… կարա մնա… երբ ասում ա "ընդունեց խաղի պայմանները:"… լրիվ տեղին ա դարձնում…

    մենակ էն "- Սարկազմդ մտցնելու տեղն ասե՞մ, թե ինքդ գլխի կընկնես, - ջղայնացած նայեց:" հանի… լավ չի… ինտելլեկտը մի քանի մակարդակ գցում ա ցած…

  10. #6
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,661
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    մենակ էն "- Սարկազմդ մտցնելու տեղն ասե՞մ, թե ինքդ գլխի կընկնես, - ջղայնացած նայեց:" հանի… լավ չի… ինտելլեկտը մի քանի մակարդակ գցում ա ցած…
    Մեկ էլ "Մուռկան"...
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Mephistopheles (27.09.2013)

  12. #7
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Sambitbaba-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեկ էլ "Մուռկան"...
    համաձայն եմ…

  13. #8
    . keyboard-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2007
    Գրառումներ
    4,771
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լիլ, էս էն ա՞, որ ձեզ տեսա, սրա մասին էիր խոսու՞մ, լավն ա, հավեսով կարդացվեց, վարկանիշ մը

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Վոլտերա (27.09.2013)

  15. #9
    գիշատիչ Վոլտերա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2012
    Հասցե
    Բլրակ
    Տարիք
    29
    Գրառումներ
    1,523
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Գալ, ընտիրություն էր գրածդ, ապրե՜ս
    ի դեպ Նեմոն տղա է՞ր, ես իրեն ավելի շատ որպես աղջիկ պատկերացրեցի:
    Blessed the poison which brings the end

  16. #10
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեֆ, Սամ, եթե Մուռկան ու սարկազմը համապատասխան տեղն ուղարկելը չլինի, շատ վերամբարձ կերպար կդառնա հերոսը, էս մի քիչ նյութականացնելու տարր ա ինձ համար, հենց հատուկ ընդգծված հնարք, որ սովորական մարդիկ են էս մարդիկ, ոչ թե գրական կերպարներ...

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Վոլտերա (27.09.2013)

  18. #11
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Alphaone-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեֆ, Սամ, եթե Մուռկան ու սարկազմը համապատասխան տեղն ուղարկելը չլինի, շատ վերամբարձ կերպար կդառնա հերոսը, էս մի քիչ նյութականացնելու տարր ա ինձ համար, հենց հատուկ ընդգծված հնարք, որ սովորական մարդիկ են էս մարդիկ, ոչ թե գրական կերպարներ...
    Ալֆա ջան, մտցնել համապատասխան տեղը, կշանակում ա "կոխել ո•ը"… երբ որ փորձում ես սա կուլտուրական ասել դառնում ես գալուստ սահակյան կամ էձիկ շարմազանով (որի երակներում իրա ասելով Արիստոտելի արյունն ա հոսում)… ի՞նչ նյութական բան կա Ալֆ…

  19. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Baltazar (27.09.2013), Ուլուանա (27.09.2013)

  20. #12
    գիշատիչ Վոլտերա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2012
    Հասցե
    Բլրակ
    Տարիք
    29
    Գրառումներ
    1,523
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չնայած որ ինձ բնավ դուր չեն գալիս պատմվածքների մեջ մտքի նմանատիպ թռիչքները, բայց էդ համապատասխան տեղն ուղարկելը շատ դիպուկ էր, էնպես որ Գալ, չհանես էդ մասը
    Blessed the poison which brings the end

  21. #13
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    Ալֆա ջան, մտցնել համապատասխան տեղը, կշանակում ա "կոխել ո•ը"… երբ որ փորձում ես սա կուլտուրական ասել դառնում ես գալուստ սահակյան կամ էձիկ շարմազանով (որի երակներում իրա ասելով Արիստոտելի արյունն ա հոսում)… ի՞նչ նյութական բան կա Ալֆ…
    Մեֆ, եթե ամեն ինչ ծայրահեղ գռեհկացված ասվի, հա տգեղ ա, բայց Գալը ծայրահեղ գռեհկացված չի ասել...

  22. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Վոլտերա (27.09.2013)

  23. #14
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    էդ կարգի արտահայտությունից հետո, բոլոր տեսակի ինտելեկտուլ զրույցները դադարում են… թղթի վրա ամեն ինչ էլ կարաս անես… դա ինտելեկտուալ շիֆթ ա… չի բռնում խաղի հետ…

  24. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sambitbaba (27.09.2013)

  25. #15
    գիշատիչ Վոլտերա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2012
    Հասցե
    Բլրակ
    Տարիք
    29
    Գրառումներ
    1,523
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    էդ կարգի արտահայտությունից հետո, բոլոր տեսակի ինտելեկտուլ զրույցները դադարում են… թղթի վրա ամեն ինչ էլ կարաս անես… դա ինտելեկտուալ շիֆթ ա… չի բռնում խաղի հետ…
    Իսկ դու էդ պատմվածքի մեջ որտե՞ղ տեսար ինտելեկտուալ զրույց
    Blessed the poison which brings the end

Էջ 1 4-ից 1234 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. "Կուլտուրայի անկում" - “Culture in Decline”
    Հեղինակ՝ dvgray, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 5
    Վերջինը: 30.03.2013, 23:53
  2. Անկում / Downfall / Der Untergang
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Կինո
    Գրառումներ: 0
    Վերջինը: 27.08.2010, 10:06
  3. Որակի անկում
    Հեղինակ՝ PoeT, բաժին` Երաժշտություն
    Գրառումներ: 20
    Վերջինը: 28.11.2009, 19:35

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •