Մեֆի գրականության զգացողությունը ինձ սպանում ա ուղղակի, նենց տոչնի ա խփում մեկ-մեկ
համաձայն եմ ասածների հետ
թեև պատմվածքն ընդհանուր լավն ա, մի քանի ֆրազաներ կան, որոնք, իհարկե իմ ընկալմամբ, նենց ոնց ես տեսա հերոսուհուն, հեչ չէին բռնում նրա կերպարի հետ, մի քիչ հորինած, հարմարացրած էին, ըստ իս
անհարթություն կար մի երկու տեղ, թե չէ ընդհանուր շատ լավն էր, դզում են տենց սիտուացիոն փսիխո բաները, էսա ես էլ եմ սկսելու տենց բաներ գրել![]()
Find what you love and let it kill you. (c) Bukowski
Alphaone (27.09.2013), Mephistopheles (27.09.2013), Sambitbaba (27.09.2013), Նարե91 (27.09.2013)
Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267
Մարի ջան, պատմվածքն ինքը սկզբից մինչև վերջ ինտելեկտուալ է: Որովհետև Գալն իր ամբողջ հմտությամբ մի բարակ թել է կապել երկու տարբեր իրավիճակների միջև, և ընթերցողին ստիպել է մինչև վերջին տողը չկռահել, թե իրավիճակներից ո՞ր մեկի մեջ է նա ընկնելու իվերջո...
Ակումբում քչերն են, որ այդպիսի վարպետությամբ կարող են նման իրավիճակներ ստեղծել և, որ ամենակարևորն է, պահել մինչև վերջ: Գալը` քչերից է, եթե ոչ նրանցից առաջինը:
Ու եթե շատերին կարելի է ներել ինչ-որ բաներ, քչերին... չի կարելի:
Գալ ջան, թույլ տուր քեզ չներել... Կներես...
Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267
Sambitbaba (27.09.2013)
մի հատ էլ բան ասեմ, կարող ա շատ վատ հնչի, բայց նեղացնել կամ կպնելու համար չեմ ասում
գրելիս, երբ կերպար ես ստեղծում, շատ կարևոր ա մտածել՝ իսկ ի՞նչ կասեի ես, եթե լինեի ՆՐԱ փոխարեն, այլ ոչ թե՝ ինչ կասեր նա՝ ԻՄ լեզվով)
Find what you love and let it kill you. (c) Bukowski
Sambitbaba (27.09.2013), Վոլտերա (27.09.2013)
Լիլ, ախր կարդալուց ինձ էլ էս պահը ճնշեց, բայց ես հասկացա, որ Գալը դիտավորյալ ա էդպես գրել, փաստորեն, ճիշտ չեմ հասկացել, ինչպես միշտ![]()
եթե ճնշեց, ուրեմն ճիշտ տեղում չի![]()
Find what you love and let it kill you. (c) Bukowski
Alphaone (27.09.2013)
Էս վերջին անգամ Հայաստան գալուց մեր ինքնաթիռն էլ էր մի 2 ժամ տուրբուլենտային զոնա ընկել, ու զզվացնելու աստիճան թափ էր տալիս: Դե իմ հեչ պետքն էլ չէր. ես դռամինան կուլ էի տվել, բայց կողքինները լավ կապտել էին, ու մենք ՝ ես ու պստո արևը, «գազադա» էինք խաղում, ընթացքում ասենք «Երևան», «Նասկի» տեսակի շարունակություններով ու մի կարգին հրճվում էինք, հատկապես, որ հետևնի նստարանի ռուսկախոս հայուհիները ինչ-որ «ասնովի ֆիլասոֆիի»-ն էին քննարկում ՝ ընկնելուց վախեցած:
Էդ աղջիկների հիմարությունները լսելու խաթր արժեր մի երկու ժամ թանկարժեք կառուսել նստել
Էս թեմայից մի քիչ շեղված, ուղղակի պատկերացնելու համար, որ ինքնաթիռում, հատկապես ընկնելու պահին, ամեն ինչի մասին էլ կարելի ա խոսել ՝ մարդու տեսակից կախված:
Հ.Գ. Թեմայի շրջանակներում:
Էս մասը դեռ երեկ էր դզել: Մի տեսակ.... թռիչքից վախեցողները կհասկանան:Ինքնաթիռը պոկվեց տեղից: Տեղական լանդշաֆտը, որքանով որ երևում էր փոքրիկ լուսամուտից, սկսեց հետ վազել: ...
Վերջին խմբագրող՝ Dayana: 27.09.2013, 17:41:
Շինարար (27.09.2013)
Կներես, բայց դու´ ուշադիր չես, Գալ ջան:Լեոնան` Մաշա չի, Գալյա չի, նույնիսկ Ելենա էլ չի, որպեսզի ծանոթ լինի "Մուռկա" կամ "Կոտրվել է իմ մանկության օրորոցը" երգերին: Հերոսուհուդ տալով "Լեոնա" անունը, դու արդեն իսկ ինտելեկտուալիզմ ես մտցրել պատմվածքիդ մեջ, ու ես հազար տոկոսով համաձայն եմ Մեֆի հետ, որ սա ինտելեկտուալ պատմվածք է, և ոչ միայն հերոսուհուդ անվան պատճառով. քո թեմային մոտենալն է արդեն ահավոր ինտելեկտուալ և հենց դա է պատճառը, որ իմ ու Մեֆի նշած պահերն ուղղակի գցում են թե հոյակապ մտքիդ, և թե հոյակապ պատմվածքիդ արժեքը...
Ու հարցն այստեղ մակարդակը չի, Գալ ջան: Հարցն այստեղ կոմպլեքսն է...
Գիտես, չէ՞, ինչ է նշանակում. зашкаливает: Հայերեն երևի չգիտեմ կամ տեղը չեմ բերում... Կամ` օվերդոզ...
Երևի մեր "պստոները" չհասկանան ինձ, որովհետև նրանք արդեն ուրիշ դարից են: Բայց "ոչ-պստոները" պետք է, որ հասկանան:
Ես ինքս միշտ կատաղել եմ աշխարհի անարդարության վրա, որ կինը, իր էությամբ շատ ավելի կարևոր տեղ գրավելով աշխարհի համար, կյանքի համար, հազար ու մի բանի համար, միշտ հետին պլան է մղվել, - ու շատ հաճախ ինձ անգամ մեղավոր եմ զգացել այդ հարցում... Եթե չեք հավատում, կարող եք Ակումբում կատարած գրառումներս էլ նայել...
Ասածս այն է, Կանայք, որ ես շատ լավ հասկանում ձեր վրդովմունքն այդ հարցում և անգամ կիսում եմ այն ձեզ հետ:
Ու գիտե՞ք, թե ինչպես եմ ես հասկանում այս հարցի վերանորոգումը... Ես համարում եմ, որ ես` տղամարդս, շատ բան ունեմ սովորելու ձեզանից: Սեր: Զգացմունք: Նրբություն: Նրբանկատություն: Աշխատունակություն: Դիմացկունություն: Ուժ: Էներգիա: Հազար ու մի բան, բայց այստեղ դրանց տեղը չէ: Այստեղ, այս պահին տեղն է ասել մի բան.
Եթե ես սովոր եմ ասել, թե ով-ինչը-որտեղ-կոխի, - ես ուզում եմ ձեզանից սովորել ու չասել այդպես:
Իսկ եթե դուք պետք է ինձանից սովորեք ու ասեք, թե ով-ինչ-որտեղ-կոխի, - դա հենց այն է, ինչ ես կոչում եմ. зашкаливает: Կամ` օվերդոզ:
Երևի տղամարդուն այդ կերպ հավասարվելը ձեր մոտ համարվում է էմանսիպացիա:
Կներեք, բայց ես դա համարում եմ դեգրադացիա...
Եվ դու, Գալ ջան, կներես, բայց ըստ իս, ջանացել ես հնարավորինս դեգրադացնել սիրուն պատմվածքդ...![]()
Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267
Վոլտերա (27.09.2013)
Իմ համեստ կարծիքն էլ ասեմ, եթե Գալը դեմ չէ: Իգնոր բառը մի տեսակ չի տեղավորվում ընդհանուր բառերի ֆոնի հետ: Ինքնաթիռը, երբ ազատ անկում է կատարում, մարդիկ վարկյանների ընթացքում, արդեն օդում մեռնում են ինչքան գիտեմ: Արյունը բարձրանում է ուղեղ և ուղեղը տրաքում է այդ սարսափելի արագությունից, էլ չեմ խոսում սրտի մասին: Բայց ընդունենք, որ երևակայական խաղ էր, և իմաստը վերջին վարկյաններին մարդկանց պահվածքի մասին էր: Սեքսը զուգարանում մեռնելուց առաջ չեմ կարծում, որ կլիշե է. բավականին էկզոտիկ է: Կլիշե է նրանով, որ հոլիվուդյան ֆիլմերում քանի անգամ ցույց են տվել, թե ինչպես են չարաճճի սիրահարները դրանով զբաղվում, բայց անկման ժամանակ սեքս. նման բան չեմ տեսել ֆիլմերում: Լեոնան խաղը լավ չի խաղում, երբ մեղքերն է խոստովանում: Էտպիսի մեղքերի խոստովանություն յուրաքանչյուրը յուրաքանչյուր տեղ կարող է անել. աբստրակտ ընդհանրական խոստովանություն է: Իմ կարծիքով լավ կլիներ, որ մի հատ զիլ բան խոստովաներ: Համով հեգնանքը ինչպես է վերածվում հետո մի ուրիշ հեգնանքի, որը Լեոնան պատրաստ է մտցնել նստատեղը, անհասկանալի է: Մերթ հեգնանքը դուր է գալիս, մերթ ոչ ... Ինչպես համընկավ տարօրինակ անծանոթի ինքնաթիռն ընկնելու մասին հարցը տուրբուլենտության հետ և ինչպես ստացվեց , որ Լեոնան այդքան հեշտությամբ մտավ այդ խաղի մեջ: Այդօրինակ զուգադիպություններ իրական կյանքում գրեթե չեն լինում :Մի տեսակ զգացվում էր, որ դիալոգներն ու գործողությունները արհեստականորեն հարմարեցված էին: Ընդհանուր առմամբ ինձ դուր եկավ: Վերջը մտածելու տեղիք է տալիս, և կարող են լինել մի քանի տրակտովկաներ: Շնորհակալություն հեղինակին:
Baltazar (27.09.2013)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ