Hda (20.09.2013), Moonwalker (20.09.2013), Sambitbaba (20.09.2013), Tiger29 (20.09.2013), unknown (20.09.2013), Ռուֆուս (20.09.2013), Վահե-91 (20.09.2013)
Տարիներ առաջ, դեռևս Լենինգրադում, մեկ ամիս աշխատել եմ ճապոնական "Կաբուկի" թատրոնի հետ (հյուրախաղերը մեր թատրոնում էին անցնում): Իրենց լավագույն դերասանը, ով միայն կնոջ դեր էր կատարում (եթե որևէ մեկը չգտի` ասեմ. "Կաբուկիում" կին դերակատարներ չկան: Եվ մի հետաքրքիր փաստ էլ. այդ թատրոնը ավելի քան հինգ հարյուր տարի առաջ ստեղծել են կանայք` առանց տղամարդկանց), ինչպես նաև երաժիշտներից մեկը, - ունեին Ճապոնիայում տրվող ամենաբարձր կոչումը, որն, ինչպես իրենք ասացին, հատ ու կենտ մարդկանց է տրվել: Այն է. "Ճապոնիայի Ժողովրդական Սեփականություն":
Երևի դա նշանակում է, որ մարդ, ով այնքան բան է արել իր ազգի համար, որ այլևս անիմաստ է գնահատել նրա արժանիքները, - դառնում է իր ազգի սեփականությունը:
Եվ այս իմաստով, օրինակ Չուկը. ճիշտ է, Ակումբն իրենն է, բայց մեր` ակումբցիների համար, մեր առջև, այնքան շատ են նրա արժանիքները, որ այլևս անիմաստ է դրա մասին խոսելը: Ես, օրինակ, հանգիստ խղճով նրան հենց այդպես էլ կկոչեի.
Ակումբ-մոլորակի Համամոլորակային Սեփականություն
Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267
հա, ես դաժե գիտեմ էդ ով ա լինելու
հա, հետո էդ ռեյտինգայինով պիտի դիմել ՀՀ նախագահին՝ Մաշտոց,Խորենացի կամ չգիտեմ Սուրբ-Սուրբ կոչման համար…
Ընդ որում շատ կարևոր բանա, որ ինչպես և պետության մեջ, այնպես էլ այստեղ այդ տիտղոսները մեծամասամբ բաժին կհասնեն անարժաններին:
ԱմԷն![]()
Վերջին խմբագրող՝ keyboard: 20.09.2013, 20:53:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ