Ուլուանա-ի խոսքերից
Ի դեպ, ես լսել եմ, որ ոչ միայն գլուխը, մարմինն էլ։ Մի անգամ մի պատմություն էի լսել՝ իրական դեպք։ Թե ինչքանով է իրական՝ չգիտեմ, բայց պատմությունը հետևյալն է. չգիտեմ ով, երբ կռվի ժամանակ իր զինվորների հետ պարտվել ու գերի էր ընկել թշնամուն, վերջինիս հետ պայմանավորվում է, որ եթե ինքը գլխատվելուց հետո էդպես անգլուխ մի քանի մետր քայլելով գնա–գա, իր զինվորներին ազատ կարձակեն, ու էդպես էլ անում է

։
Ինչ վերաբերում է կարճ պատմվածքներին, ապա հետաքրքիր է, արժե փորձել։ Իսկ ուրիշ ի՞նչ թեմա կառաջարկեիք։ Մենակ սիրային չլինի

։
ՍՈՒՐԲ ԴԻՈՆԻՍԻ, ՌՈՒՍՏԻԿԻ ԵՎ ԵԼԵՎՖԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
Ըստ ավանդության, Դիոնիսը քրիստոնեություն էր քարոզում Հռոմում, հետո գերմանական հողերում և Իսպանիայում: Նրա ուղեկիցներն էին Ռուստիկն ու Ելեվֆերը: Հետո Դիոնիսը դարձավ Լյուտեցիայի (Փարիզի) առաջին եպիսկոպոսը:
Քրիստոնեաների հետապնդման ժամանակ այս երեք քարոզիչներին գլխատեցին Մոնմարտրի գագաթին (այստեղից էլ Մոնմարտր` տառապյալների սար): Սուրբ Դիոնիսը վերցրեց իր գլուխը և քայլեց մինչև եկեղեցի: (Ուրիշ աղբյուրներն ասում են, որ քայլեց մոտ 600 մետր ճանապարհով, որ այսօր կոչվում է Սեն Դենի (Սուրբ Դենիսի ճանապարհ), և հետո միայն ընկավ: Եվ այնտեղ, որտեղ ընկավ նրա արյունը, կառուցվեց եկեղեցի:
Էջանիշներ