Կիսաիրական
Հաճելի ժամադրություն
Արդեն տասնհինգ րոպե է ինչ փողոցում կանգնած սպասում եմ: Սկսում եմ նյարդայնանալ, ինչու՞ եմ ամեն անգամ ստիպված լինում ժամերով սպասել: Կողքս նստած սև շունը հորանջում է: Լեզուն դուրս է հանել, մոտակայքում ոչ մի ստվեր չկա: Արդեն ուզում եմ գնալ ու հենց այդ պահին դիմացի մայթից գծանշաններով վազելով մոտենում է... մի ուրիշ շուն՝ պիտակ, հավանաբար էգ: Սևուկն իսկույն ոտքի է կանգնում, դունչիկներով իրար են քսվում ու միասին գնում : Մի երկու րոպեից վերջապես գալիս է երկար սպասված երթուղայինը:
Էջանիշներ