Տարբերակ 1. <<Փրկիչը>>- Չուկ
Տարբերակ 2. Լռություն, լռություն, լռությո՜ւն...- Alphaone
Տարբերակ 3. 60 վայրկյան- Enna Adoly
Տարբերակ 4. Դատարկ տարա- Enna Adoly
Տարբերակ 5. Սեռաքաղց- Չուկ
Տարբերակ 6. Նոկտյուրն- Skeptic
Տարբերակ 7. Ցուցահանդես- Alphaone
Տարբերակ 8. Իմ Պենելոպեն- Alphaone
Տարբերակ 9. Գնելը- Baltazar
Տարբերակ 10. Տժվժիկ & Co.- Ivy
Տարբերակ 11. Թափանցիկ- Enna Adoly
Տարբերակ 12. Չուշանաս- Ivy
Տարբերակ 13. Անծանոթ սեր- Արփինե Հովսեփյան
Տարբերակ 14. Ցավը- Արևանուռ
Տարբերակ 15. Նանե- Արևանուռ
Տարբերակ 16. Զրուցակիցը- Նարե91
Տարբերակ 17. Կրկնվող պատմություն- John
Տարբերակ 18. «Ռոմանտիկ» Խորենացին- Այբ
Տարբերակ 19. Կախարդը- Անվերնագիր
Տարբերակ 20. Մի ճանճի պատմություն- Անի Պողոսյան
Տարբերակ 21. Մարսյան տենդը- Alphaone
Շատ ընդհանուր-խառը. ամենատարածվածը մի բան էր՝ շարադրանքի թուլությունը: Ես հին մարդ եմ, սիրում եմ, որ լավ են պատմում ինձ էն, ինչ պատմում են, էլի, այլ կերպ ասած՝ պամվածքի մեջ պատումը առաջին տեղերում ա ինձ համար (ռոբոտներից ու ցինիզմից հետո). իսկ էս կարճ-կոնկրետ պատմվածքը (հին մարդու համեստ կարծիոքվ, էլի) նենց բան ա, որ պիտի ստիպի բառացիորեն յուրաքանչյուր բառի վրա մտածել՝ գրելուց առաջ, որովհետև բառերը, դրանց հերթականությունները, «և»-ի փոխարեն «ու», «բայց»-ի փոխարեն «սակայն» գրելը լուրջ հարցեր են, էլ չեմ ասում նախադասություն-մախադասությունների մասին, կամ սկզբում ինչ ասես, որ վերջում ինչ էֆեկտ լինի ու տենց: Էդ ճիշտ բառերը, ըըը, էն բանից, ոնց էր, է՜... Հա, ուժ ունեն, էլի, հո զոռով չի
: Ու պետք չի դետեկտիվի վերնագիրը դնել «Մարդասպան Մուկուչը», կամ կես էջանոց պատմվածքում ութ հազար հատ դետալ ու մանրամասնություն գրել՝ եղանակի տեսությունով-բանով, վերջում էլ մի նախադասությամբ ասել, որ «սեղանին մոռացված ախտորոշման վրա բժշկի անագորույն ձեռագիրը գուժում էր. ՔԱՂՑԿԵՂ»
: Հա, էս կարճերում երևի ավելորդ բան էլ պիտի չլինի. եթե նպատակը կարճ ու լավ գրելն ա, ու ինչ-որ բան ուղղակիորեն չի նպաստում էդ վերջնական արդյունքը ստանալուն, ուրեմն էդ կարելի ա հանգիստ խղճով ջնջել: Մեկ էլ մի տենց հին բան էլ կա՝ հնարանք, էն որ նենց բան ես հորինում, որ ուղղակի ու կարճ ասած՝ կայֆ ա, էդ էլ ոնց որ քիչ կար: Լավ, ես սենց ստեղից-ընդեղից խոսում եմ ուղղակի, օդում լեկցիաներ եմ կարդում, բանի տեղ շատ մի դրեք, ես էլ գնամ:
Վերջին խմբագրող՝ Հայկօ: 02.09.2013, 01:11:
DIXIcarpe noctem
Alphaone (02.09.2013), CactuSoul (02.09.2013), impression (02.09.2013), John (02.09.2013), StrangeLittleGirl (02.09.2013), Աթեիստ (02.09.2013), Արէա (02.09.2013), մարդագայլուկ (04.09.2013), Նաիրուհի (02.09.2013), Վոլտերա (02.09.2013)
Բոլորը կարդացի, դե ես գրող չեմ գրողը տանի, դրա համար տենց արևափայլատակածուկպնողաքննադատականասքանչելիաբանական չեմ կարա ասեմ, որոշները չհասկացա, որոշները կարդալուց ուղղակի զգում էի որ հաջորդ բառին չեմ սպասում, որոշների դեպքում չէի համբերում հաջորդ բառը կարդալուն:
Մի խոսքով լավ էր, ապրի Մարին ու բոլոր մասնակից-կազմակերպիչները:
Հ.Գ. Էսքան գրելուց հետո, թե հաղթողը մրցանակից ինձ փայ չտվեց, սաղ գրածներս հետ եմ վերցնելու © Սաշիկ![]()
Գիտեմ,որ ինքնաբացահայտվելը արգելված է,բայց ես դուրս եմ գալիս մրցույթից:Հետո բախտ չի վիճակվի մտնել ակումբ եւ ասել այն,թե ինչ եմ ցանկացել հայտնել պատմվածքով:Ընդհանրապես ,ժյուրինների,թունդ քննադատողների մեջ մի թերություն կա.իրենք սիրում են,որ ամեն ինչը մի կարդալով է հասկացվում:Մի կարդալով սաղ իմաստները բացահայտվում եւ ամեն ինչ մակերեսին լողում է:Շատ սխալ մոտեցում է:Սա ընդհանուր ասեցի:
Ինձ համար իսկական պատմվածքը մեկիմաստ չպիտի լինի ու պիտի ստիպի,որ դու մտածես:Սա իմ կարծիքը 21 պատմվածքի վերաբերյալ:
Ես գիտեմ,որ ես անհասկանալի եմ գրում:Ինձ չեն հասկանում,ոչ թե մարդիկ չեն հասկանում,այլ չեն հասկանում էն ինչ ես եմ ուզում:Հիմա ի՞նչ էի ուզում ասել <<60 վայրկյան>> պատմվածքի մեջ:Սկսեմ վերնագրից:60 վայրկյան,ոչ մեկի համար գաղտնիք չէ,որ դա մեկ րոպեն է:Իսկ ես կյանքը բաժանել եմ հենց հինգ րոպեների,ամեն կյանքի էտապ 60 ակնթարթ է:Թե ինչի՞ հենց 60,ոչ թե 50 ,40 կամ հարյուր:Ի՞նչ եք կարծում 60 տարեկան մարդը ինչո՞վ է տարբերվում 50 կամ հարյուր տարեկանից:
Մեր բոլորիս կյանքը բաղկացած է հենց նույն պահերից,դրվագներից:Զգացումներն են տարբեր:Ես փորձել եմ բոլոր նմանությունները համախմբել 5 րոպեի մեջ:Մեր բոլորիս կյանքը հենց հինգ գլխավոր էտապներից է կազմված:Իհարկե մարդիկ կարող են կորցնել դրանցից մեկը կամ երկուսը,դա ոչինչ չի փոխում...
Մնացած րոպեների իմաստներում չեմ խորանա:
Հ.Գ. Ես մինչեւ հիմա էլ չեմ պատկերացնում,թե էդքանը ինչպես պիտի գրվեր,որ հասկացվեր:Կներեք:
Վերջին խմբագրող՝ enna: 02.09.2013, 02:29:
Ապրես, Մարի ջան: Շատ մեծ գործ արեցիր: Համոզված եմ, որ այդպես էլ կշարունակես, նույնիսկ ավելի լավ:
Ապրեն բոլոր հեղինակներն էլ, որ օգնեցին քեզ այս մրցույթում:
Ժողովուրդը ճիշտ է, լավ շարադրանքով Ակումբում վաղւից արդեն մարդ չես զարմացնի... Բայց միևնույն է, հաճելի է գեղեցիկ հայերեն կարդալը:
...Այնպես չէ, թե համարում եմ, որ կարճ պատմվածք գրելն ավելի բարդ է, քան երկարը: Երևի ամեն ինչ մտածելակերպից է կախված: Իսկ քանի որ մարդկանց մեջ ավելի քիչ են կարճ ու կոնկրետ մտածողները, ստացվում է, որ կարճ պատմվածքներն էլ են ավելի քիչ: Եվ, ելնելով այս հանգամանքից, կարծում եմ, պետք է քիչ ավելի մեղմ վերաբերվել մեր սիրելի հեղինակներին...
1. Փրկիչը - Վատը չի: Առանձնապես հետաքրքիր չի, բայց ամեն ինչ տեղը տեղին է, պարզ, հասկանալի և ամբողջական: Իսկական կարճ պատմվածք: Այդ իմաստով` կքվեարկեմ:
2. Լռություն, լռություն, լռությո՜ւն... - Ցանկություն եղել է, բայց իրականացնել, ցավոք, չի ստացվել... Սա կարող էր ինչ-որ պատմվածքի սկիզբ լինել, միգուցէ` շարունակություն: Բայց երբեք` ավարտ:
3. 60 վայրկյան - Լուի Արկադիո Պեսսեն չհաշված, մնացածը շատ էլ հայերեն էր:Հինգերորդ րոպեն էլ` չի ստացվել: Հավանաբար, որովհետև առաջին չորս րոպեների համար կարելի է զոռ տալ զգացմունքներին ու ֆանտազիային, իսկ վերջին րոպեի համար որոշակի կենսափորձ է անհրաժեշտ...
Բայց վատը չի, նաև` ավարտուն է: Կքվեարկեմ:
4. Դատարկ տարա - Երկրորդ անգամ էլ դժվարությամբ կարդացի ու էլի բան չհասկացա... Երևի հեչ իմը չի: Մանավանդ վերջում, ամեն ինչ լղոզվեց մեջս: Փորձեցի երրորդ անգամ կարդալ... Նույնիսկ աչքերս այլևս չեն ուզում...
Հեղինակ ջան, կներես...
5. Սեռաքաղց - Պետք է որ կին լինի հեղինակը: Կամ... շա՛տ պատանի պատանի: Այսինքն, իրավիճակը ոչ միայն ապրված չի, այլ փորձված չի անգամ ապրել... Բայց ընդհանուր` ամբողջական է և իսկական "կարճ պատմվածք": Ամենահաջողվածը` վերջաբանն է:
Կքվեարկեմ:
6. Նոկտյուրն - Շատ սարքած է: Լավ, ասենք թե երեքն էլ միաժամանակ քնել են: Բայց ինչպե՞ս պատահեց, որ երեքն էլ միաժամանակ երազ տեսան: Ինչ է, բոլոր միաժամանակ քնածները երազներն է՞լ միաժամանակ են տեսնում: Էլ չեմ ասում, որ պարտադիր չի, որ բոլոր քնածները երազ տեսնեն. ես, օրինակ, տարիներով երազ չեմ տեսնում...
Բայց մնացած ամեն ինչ լավ էր և թեմային համապատասխան:
Այնպես որ` կքվեարկեմ:
7. Ցուցահանդես - Մի բան կուզեի պարզել. թռիչքի պխատրաստվող լիսիացին... Լիսիա մոլորակի՞ բնակիչ է, թե՞ Մարս մոլորակի Լիսիա քաղաքի: Ինչևէ նա, ինչպես նաև Միկան ու Թուֆին, ինձ շատ են հիշեցնում Լուի Արկադիո Պեսսեին, այսինքն, որքան չգտա որևէ պատճառ, թե ինչու՞ Լուի Արկադիոն չէր կարող լինել Լևոն Արտաշեսի Պողոսյան, նույքան էլ չգտա պատճառ, թե ինչու՞ այս պատմվածքի գործողությունը չէր կարող տեղի ունենալ, ասենք, Երկիր մոլորակի Համզաչիման գյուղում...
Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267
Վոլտերա (02.09.2013)
8. Իմ Պենելոպեն - Պենելոպեն ու Պոսեյդոնն այստեղ լրիվ այլ կերպ են դիտվում, ոչ այնպես, ինչպես Միկան ու Թուֆին: Եվ այն, որ Անահիտ ու Վահագ անուններն ավելի քիչ են հայտնի աշխարհում, Ջոն ջան, քան Պոսեյդոնն ու Պենելոպեն, դա ավելի շատ հայերի մեղքն է, քան հույների: Իսկ վերջիններիս դիցաբանությունն ամենաքիչը երեք հազար տարի սնուցել է համաշխարհային մշակույթը: Եվ անգրագետ լինելն էլ բոլորովին ամոթ բան չէ, անգրագիտության պատճառով մշակույթային արժեքները պատռել-դեն նետելն է ամոթ:
Իսկ պատմվածքն, իհարկե, հզոր չէ, բայց և այնպես, արժանիքներից էլ լրիվ զուրկ չէ: Ես, օրինակ, նույնիսկ հաճելի հումոր գտա այնտեղ ինձ համար: Դրան գումարած, լրիվ ամբողջական պատմվածք է, բավականին հաջող վերջաբանով:
Կքվեարկեմ:
9. Գնելը - Առայժմ ամենահասուն պատմվածքը: Կարելի է ասել ` լավն է:
Շնորհակալություն հեղինակին:
10. Տժվժիկ & Co. - Սա էլ հավես է... Բայց ինձ թվում է, թե վերնագիրն այնքան էլ դուրս չի գալիս...
Շնորհակալություն հեղինակին:
11. Թափանցիկ - Շատ թույլ է... Ըստ իս, դրա պատճառը մահվան մասին մարդու սխալ պատկերացումն է: Նրանք, ու մենք համարում ենք, թե կորցրել ենք, չեն համարում, թե իրենք կորցրել են մեզ: Նրանք մեզ հետ են յուրաքանչյուր պահի, հենց որ մենք հիշում ենք իրենց:
Սիրելի հեղինակ, նույնիսկ մահացած, բայց սիրող հայրը, սիրելի զավակին երբեք չի կանչի իր հետևից...
12. Չուշանաս - Վատ միտք չէ. մեկն իրականում ապրում է այն, ինչ ուրիշները խաղում են բեմահարթակում: Այստեղից. կյանքն էլ` խաղ է...
Ցավոք, կոնկրետ ա´յս խաղը շատ թույլ է պատկերաված: Հեղինակ ջան, ես կվերանայեի այս պատմվածքը: Մեջն ինչ-որ հաճելի Օ´Հենրիականության կա...
Բայց, եթե չեմ սխալվում, "դրամատիզացնել" բառ պետք է որ չլինի...
13. Անծանոթ սեր - Ամեն ինչ բավական լավ էր ընթանում, մինչև "ապուշ հայացքները"...
Հենց որ քեզ զատեցիր բոլորից, քո "իմաստունությունը" չդիմացավ մնացածի "ապուշությանը": Եվ նույնիսկ այն, որ մնալու քո ներքին ցանկությունն իրականություն դարձավ և գնացքը խափանվեց, - այլևս չկարողացավ օգնել պատմվածքիդ... Տխուր է:
14. Ցավը - Սա պատմվածք չէ: Սա անեկդոտ էլ չէ:
Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267
15. Նանե - Ազնիվ խոսք, ասելու բան չունեմ... Ներիր, հեղինակ ջան...
16. Զրուցակիցը - Ոչ:
17. Կրկնվող պատմություն - Իսկ շուրթերն ինչու՞ էին արյունոտ...
19. Կախարդը - Ապրես, փսիխոդելիկ հեղինակ ջան...
20. Մի ճանճի պատմություն - Որպես կարճ պատմվածք` ստացվել է իհարկե: Բայց ցավոք, շատ է անշունչ: Եվ սակայն, Շուրիկն արցունքների միջից կասեր. "Մեղք էր ճանճը..."
21. Մարսյան տենդը - Ներողություն, հեղինակ ջան... Բայց ոչ...
Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267
պատմվածքների մեծ մասը դատապարտված են չհասկացված լինելու ոչ միայն որովհետև այնքան էլ պարզ չեն, այլ նաև այն պատճառով, որ դժվար է կարդալ 21 պատմվածք (թեկուզ կարճ) ու կարողանալ առանձին–առանձին բոլորի մեջ խորանալ... ու չեմ էլ զարմանում, որ իմ գրածն էլ շատերի համար պարզ չէ, չնայած փորձել եմ հնարավորինս պարզ ներկայացնել ) կարծիքներին բնականաբար կանդրադառնամ քվեարկության ավարտից հետո։
enna (02.09.2013)
Մարին սաղ հեղինակներին պաչիկներ շռայլելով ման ա գալիս, մանրադիտակով էլ ման գաս քննադատություն չես գտնի: Նոր պաշտոնը սիրտդ փափկացրել է Ուոլտերաթե որ հեղինակներին գիտես դրա համար:
SWTS
Անվերնագիր (02.09.2013)
CactuSoul (02.09.2013), enna (02.09.2013), LisBeth (02.09.2013), Moonwalker (02.09.2013)
Ես կհուզվեմ եթե կախարդը հաղթի, նենց, ոնց որ սեփական տարբերակիս հաղթանակից նույնիսկ չէի հուզվի:
SWTS
enna (02.09.2013)
Sambitbaba, մի տարբերակ բաց եք թողել...ինչո՞ւ:![]()
Why is the truth always being raped?...because its naked and beautiful.
Շնորհակալություն, որ հուշեցիր, Նարե ջան: Ինքս էլ զարմացա...
18. «Ռոմանտիկ» Խորենացին - Ճիշտն ասած, չգիտեմ էլ, թե ինչու չքվեարկեցի: Սկզբունքայնորեն, եթե քվեարկել էմ "Փրկիչը", ուրեմն "Խորենացուն" էլ պետք է քվեարկեի, քանզի ինձ թվում է, որ լրիվ հավասարազոր գործեր են: Միգուցէ պատճառը "նամանավանդ" բա՞ռն է... Սա ինձ վրա շատ բացասական տպավորություն է թողնում...![]()
Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267
Դավայ ձետկա, ցելույ մենյա գրողը տանի:
Սա մեր օրերում պատմվածքի մեխ կարա համարվի: Տո լավ է:
enna (02.09.2013), Sambitbaba (02.09.2013), Արէա (02.09.2013), Վոլտերա (02.09.2013)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ