User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ո՞ր տարբերակ(ներ)ն եք հավանում

Քվեարկողներ
34. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Տարբերակ 1. <<Փրկիչը>>- Չուկ

    6 17.65%
  • Տարբերակ 2. Լռություն, լռություն, լռությո՜ւն...- Alphaone

    3 8.82%
  • Տարբերակ 3. 60 վայրկյան- Enna Adoly

    7 20.59%
  • Տարբերակ 4. Դատարկ տարա- Enna Adoly

    3 8.82%
  • Տարբերակ 5. Սեռաքաղց- Չուկ

    11 32.35%
  • Տարբերակ 6. Նոկտյուրն- Skeptic

    14 41.18%
  • Տարբերակ 7. Ցուցահանդես- Alphaone

    7 20.59%
  • Տարբերակ 8. Իմ Պենելոպեն- Alphaone

    8 23.53%
  • Տարբերակ 9. Գնելը- Baltazar

    8 23.53%
  • Տարբերակ 10. Տժվժիկ & Co.- Ivy

    13 38.24%
  • Տարբերակ 11. Թափանցիկ- Enna Adoly

    6 17.65%
  • Տարբերակ 12. Չուշանաս- Ivy

    12 35.29%
  • Տարբերակ 13. Անծանոթ սեր- Արփինե Հովսեփյան

    3 8.82%
  • Տարբերակ 14. Ցավը- Արևանուռ

    8 23.53%
  • Տարբերակ 15. Նանե- Արևանուռ

    6 17.65%
  • Տարբերակ 16. Զրուցակիցը- Նարե91

    5 14.71%
  • Տարբերակ 17. Կրկնվող պատմություն- John

    3 8.82%
  • Տարբերակ 18. «Ռոմանտիկ» Խորենացին- Այբ

    9 26.47%
  • Տարբերակ 19. Կախարդը- Անվերնագիր

    11 32.35%
  • Տարբերակ 20. Մի ճանճի պատմություն- Անի Պողոսյան

    6 17.65%
  • Տարբերակ 21. Մարսյան տենդը- Alphaone

    3 8.82%
Մի քանի ընտրության հնարավորությամբ հարցում
Էջ 9 37-ից ԱռաջինԱռաջին ... 567891011121319 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 121 համարից մինչև 135 համարի արդյունքները՝ ընդհանուր 555 հատից

Թեմա: Ստեղծագործական մրցույթ. Կարճ պատմվածք (Քվեարկություն և քննարկում)

  1. #121
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես բան չհասկացա :
    Մի հատ էլ կարդա...

  2. #122
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շատ ընդհանուր-խառը. ամենատարածվածը մի բան էր՝ շարադրանքի թուլությունը: Ես հին մարդ եմ, սիրում եմ, որ լավ են պատմում ինձ էն, ինչ պատմում են, էլի, այլ կերպ ասած՝ պամվածքի մեջ պատումը առաջին տեղերում ա ինձ համար (ռոբոտներից ու ցինիզմից հետո). իսկ էս կարճ-կոնկրետ պատմվածքը (հին մարդու համեստ կարծիոքվ, էլի) նենց բան ա, որ պիտի ստիպի բառացիորեն յուրաքանչյուր բառի վրա մտածել՝ գրելուց առաջ, որովհետև բառերը, դրանց հերթականությունները, «և»-ի փոխարեն «ու», «բայց»-ի փոխարեն «սակայն» գրելը լուրջ հարցեր են, էլ չեմ ասում նախադասություն-մախադասությունների մասին, կամ սկզբում ինչ ասես, որ վերջում ինչ էֆեկտ լինի ու տենց : Էդ ճիշտ բառերը, ըըը, էն բանից, ոնց էր, է՜... Հա, ուժ ունեն, էլի, հո զոռով չի : Ու պետք չի դետեկտիվի վերնագիրը դնել «Մարդասպան Մուկուչը», կամ կես էջանոց պատմվածքում ութ հազար հատ դետալ ու մանրամասնություն գրել՝ եղանակի տեսությունով-բանով, վերջում էլ մի նախադասությամբ ասել, որ «սեղանին մոռացված ախտորոշման վրա բժշկի անագորույն ձեռագիրը գուժում էր. ՔԱՂՑԿԵՂ» : Հա, էս կարճերում երևի ավելորդ բան էլ պիտի չլինի. եթե նպատակը կարճ ու լավ գրելն ա, ու ինչ-որ բան ուղղակիորեն չի նպաստում էդ վերջնական արդյունքը ստանալուն, ուրեմն էդ կարելի ա հանգիստ խղճով ջնջել: Մեկ էլ մի տենց հին բան էլ կա՝ հնարանք, էն որ նենց բան ես հորինում, որ ուղղակի ու կարճ ասած՝ կայֆ ա, էդ էլ ոնց որ քիչ կար: Լավ, ես սենց ստեղից-ընդեղից խոսում եմ ուղղակի, օդում լեկցիաներ եմ կարդում, բանի տեղ շատ մի դրեք, ես էլ գնամ:
    Վերջին խմբագրող՝ Հայկօ: 02.09.2013, 01:11:
    DIXI
    carpe noctem

  3. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (02.09.2013), CactuSoul (02.09.2013), impression (02.09.2013), John (02.09.2013), StrangeLittleGirl (02.09.2013), Աթեիստ (02.09.2013), Արէա (02.09.2013), մարդագայլուկ (04.09.2013), Նաիրուհի (02.09.2013), Վոլտերա (02.09.2013)

  4. #123
    . keyboard-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2007
    Գրառումներ
    4,771
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բոլորը կարդացի, դե ես գրող չեմ գրողը տանի, դրա համար տենց արևափայլատակածուկպնողաքննադատականասքանչելիաբանական չեմ կարա ասեմ, որոշները չհասկացա, որոշները կարդալուց ուղղակի զգում էի որ հաջորդ բառին չեմ սպասում, որոշների դեպքում չէի համբերում հաջորդ բառը կարդալուն:
    Մի խոսքով լավ էր, ապրի Մարին ու բոլոր մասնակից-կազմակերպիչները:
    Հ.Գ. Էսքան գրելուց հետո, թե հաղթողը մրցանակից ինձ փայ չտվեց, սաղ գրածներս հետ եմ վերցնելու © Սաշիկ

  5. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Աթեիստ (02.09.2013), Վոլտերա (02.09.2013)

  6. #124
    խշշշ... enna-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2013
    Հասցե
    Tardis
    Գրառումներ
    1,535
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Գիտեմ,որ ինքնաբացահայտվելը արգելված է,բայց ես դուրս եմ գալիս մրցույթից:Հետո բախտ չի վիճակվի մտնել ակումբ եւ ասել այն,թե ինչ եմ ցանկացել հայտնել պատմվածքով:Ընդհանրապես ,ժյուրինների,թունդ քննադատողների մեջ մի թերություն կա.իրենք սիրում են,որ ամեն ինչը մի կարդալով է հասկացվում:Մի կարդալով սաղ իմաստները բացահայտվում եւ ամեն ինչ մակերեսին լողում է:Շատ սխալ մոտեցում է:Սա ընդհանուր ասեցի:
    Ինձ համար իսկական պատմվածքը մեկիմաստ չպիտի լինի ու պիտի ստիպի,որ դու մտածես:Սա իմ կարծիքը 21 պատմվածքի վերաբերյալ:
    Ես գիտեմ,որ ես անհասկանալի եմ գրում:Ինձ չեն հասկանում,ոչ թե մարդիկ չեն հասկանում,այլ չեն հասկանում էն ինչ ես եմ ուզում:Հիմա ի՞նչ էի ուզում ասել <<60 վայրկյան>> պատմվածքի մեջ:Սկսեմ վերնագրից:60 վայրկյան,ոչ մեկի համար գաղտնիք չէ,որ դա մեկ րոպեն է:Իսկ ես կյանքը բաժանել եմ հենց հինգ րոպեների,ամեն կյանքի էտապ 60 ակնթարթ է:Թե ինչի՞ հենց 60,ոչ թե 50 ,40 կամ հարյուր:Ի՞նչ եք կարծում 60 տարեկան մարդը ինչո՞վ է տարբերվում 50 կամ հարյուր տարեկանից:
    Մեր բոլորիս կյանքը բաղկացած է հենց նույն պահերից,դրվագներից:Զգացումներն են տարբեր:Ես փորձել եմ բոլոր նմանությունները համախմբել 5 րոպեի մեջ:Մեր բոլորիս կյանքը հենց հինգ գլխավոր էտապներից է կազմված:Իհարկե մարդիկ կարող են կորցնել դրանցից մեկը կամ երկուսը,դա ոչինչ չի փոխում...
    Մնացած րոպեների իմաստներում չեմ խորանա:
    Հ.Գ. Ես մինչեւ հիմա էլ չեմ պատկերացնում,թե էդքանը ինչպես պիտի գրվեր,որ հասկացվեր:Կներեք:
    Վերջին խմբագրող՝ enna: 02.09.2013, 02:29:

  7. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Baltazar (02.09.2013), John (02.09.2013), Sambitbaba (02.09.2013), Արամ (02.09.2013), Արևանուռ (02.09.2013), Նարե91 (02.09.2013), Վոլտերա (02.09.2013)

  8. #125
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,663
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ապրես, Մարի ջան: Շատ մեծ գործ արեցիր: Համոզված եմ, որ այդպես էլ կշարունակես, նույնիսկ ավելի լավ:
    Ապրեն բոլոր հեղինակներն էլ, որ օգնեցին քեզ այս մրցույթում:
    Ժողովուրդը ճիշտ է, լավ շարադրանքով Ակումբում վաղւից արդեն մարդ չես զարմացնի... Բայց միևնույն է, հաճելի է գեղեցիկ հայերեն կարդալը:

    ...Այնպես չէ, թե համարում եմ, որ կարճ պատմվածք գրելն ավելի բարդ է, քան երկարը: Երևի ամեն ինչ մտածելակերպից է կախված: Իսկ քանի որ մարդկանց մեջ ավելի քիչ են կարճ ու կոնկրետ մտածողները, ստացվում է, որ կարճ պատմվածքներն էլ են ավելի քիչ: Եվ, ելնելով այս հանգամանքից, կարծում եմ, պետք է քիչ ավելի մեղմ վերաբերվել մեր սիրելի հեղինակներին...


    1. Փրկիչը - Վատը չի: Առանձնապես հետաքրքիր չի, բայց ամեն ինչ տեղը տեղին է, պարզ, հասկանալի և ամբողջական: Իսկական կարճ պատմվածք: Այդ իմաստով` կքվեարկեմ:

    2. Լռություն, լռություն, լռությո՜ւն... - Ցանկություն եղել է, բայց իրականացնել, ցավոք, չի ստացվել... Սա կարող էր ինչ-որ պատմվածքի սկիզբ լինել, միգուցէ` շարունակություն: Բայց երբեք` ավարտ:

    3. 60 վայրկյան - Լուի Արկադիո Պեսսեն չհաշված, մնացածը շատ էլ հայերեն էր:Հինգերորդ րոպեն էլ` չի ստացվել: Հավանաբար, որովհետև առաջին չորս րոպեների համար կարելի է զոռ տալ զգացմունքներին ու ֆանտազիային, իսկ վերջին րոպեի համար որոշակի կենսափորձ է անհրաժեշտ...
    Բայց վատը չի, նաև` ավարտուն է: Կքվեարկեմ:

    4. Դատարկ տարա - Երկրորդ անգամ էլ դժվարությամբ կարդացի ու էլի բան չհասկացա... Երևի հեչ իմը չի: Մանավանդ վերջում, ամեն ինչ լղոզվեց մեջս: Փորձեցի երրորդ անգամ կարդալ... Նույնիսկ աչքերս այլևս չեն ուզում...
    Հեղինակ ջան, կներես...

    5. Սեռաքաղց - Պետք է որ կին լինի հեղինակը: Կամ... շա՛տ պատանի պատանի: Այսինքն, իրավիճակը ոչ միայն ապրված չի, այլ փորձված չի անգամ ապրել... Բայց ընդհանուր` ամբողջական է և իսկական "կարճ պատմվածք": Ամենահաջողվածը` վերջաբանն է:
    Կքվեարկեմ:

    6. Նոկտյուրն - Շատ սարքած է: Լավ, ասենք թե երեքն էլ միաժամանակ քնել են: Բայց ինչպե՞ս պատահեց, որ երեքն էլ միաժամանակ երազ տեսան: Ինչ է, բոլոր միաժամանակ քնածները երազներն է՞լ միաժամանակ են տեսնում: Էլ չեմ ասում, որ պարտադիր չի, որ բոլոր քնածները երազ տեսնեն. ես, օրինակ, տարիներով երազ չեմ տեսնում...
    Բայց մնացած ամեն ինչ լավ էր և թեմային համապատասխան:
    Այնպես որ` կքվեարկեմ:

    7. Ցուցահանդես - Մի բան կուզեի պարզել. թռիչքի պխատրաստվող լիսիացին... Լիսիա մոլորակի՞ բնակիչ է, թե՞ Մարս մոլորակի Լիսիա քաղաքի: Ինչևէ նա, ինչպես նաև Միկան ու Թուֆին, ինձ շատ են հիշեցնում Լուի Արկադիո Պեսսեին, այսինքն, որքան չգտա որևէ պատճառ, թե ինչու՞ Լուի Արկադիոն չէր կարող լինել Լևոն Արտաշեսի Պողոսյան, նույքան էլ չգտա պատճառ, թե ինչու՞ այս պատմվածքի գործողությունը չէր կարող տեղի ունենալ, ասենք, Երկիր մոլորակի Համզաչիման գյուղում...
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Վոլտերա (02.09.2013)

  10. #126
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,663
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    8. Իմ Պենելոպեն - Պենելոպեն ու Պոսեյդոնն այստեղ լրիվ այլ կերպ են դիտվում, ոչ այնպես, ինչպես Միկան ու Թուֆին: Եվ այն, որ Անահիտ ու Վահագ անուններն ավելի քիչ են հայտնի աշխարհում, Ջոն ջան, քան Պոսեյդոնն ու Պենելոպեն, դա ավելի շատ հայերի մեղքն է, քան հույների: Իսկ վերջիններիս դիցաբանությունն ամենաքիչը երեք հազար տարի սնուցել է համաշխարհային մշակույթը: Եվ անգրագետ լինելն էլ բոլորովին ամոթ բան չէ, անգրագիտության պատճառով մշակույթային արժեքները պատռել-դեն նետելն է ամոթ:
    Իսկ պատմվածքն, իհարկե, հզոր չէ, բայց և այնպես, արժանիքներից էլ լրիվ զուրկ չէ: Ես, օրինակ, նույնիսկ հաճելի հումոր գտա այնտեղ ինձ համար: Դրան գումարած, լրիվ ամբողջական պատմվածք է, բավականին հաջող վերջաբանով:
    Կքվեարկեմ:

    9. Գնելը - Առայժմ ամենահասուն պատմվածքը: Կարելի է ասել ` լավն է:
    Շնորհակալություն հեղինակին:

    10. Տժվժիկ & Co. - Սա էլ հավես է... Բայց ինձ թվում է, թե վերնագիրն այնքան էլ դուրս չի գալիս...
    Շնորհակալություն հեղինակին:

    11. Թափանցիկ - Շատ թույլ է... Ըստ իս, դրա պատճառը մահվան մասին մարդու սխալ պատկերացումն է: Նրանք, ու մենք համարում ենք, թե կորցրել ենք, չեն համարում, թե իրենք կորցրել են մեզ: Նրանք մեզ հետ են յուրաքանչյուր պահի, հենց որ մենք հիշում ենք իրենց:
    Սիրելի հեղինակ, նույնիսկ մահացած, բայց սիրող հայրը, սիրելի զավակին երբեք չի կանչի իր հետևից...

    12. Չուշանաս - Վատ միտք չէ. մեկն իրականում ապրում է այն, ինչ ուրիշները խաղում են բեմահարթակում: Այստեղից. կյանքն էլ` խաղ է...
    Ցավոք, կոնկրետ ա´յս խաղը շատ թույլ է պատկերաված: Հեղինակ ջան, ես կվերանայեի այս պատմվածքը: Մեջն ինչ-որ հաճելի Օ´Հենրիականության կա...
    Բայց, եթե չեմ սխալվում, "դրամատիզացնել" բառ պետք է որ չլինի...

    13. Անծանոթ սեր - Ամեն ինչ բավական լավ էր ընթանում, մինչև "ապուշ հայացքները"...
    Հենց որ քեզ զատեցիր բոլորից, քո "իմաստունությունը" չդիմացավ մնացածի "ապուշությանը": Եվ նույնիսկ այն, որ մնալու քո ներքին ցանկությունն իրականություն դարձավ և գնացքը խափանվեց, - այլևս չկարողացավ օգնել պատմվածքիդ... Տխուր է:

    14. Ցավը - Սա պատմվածք չէ: Սա անեկդոտ էլ չէ:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  11. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (02.09.2013), John (02.09.2013), Վոլտերա (02.09.2013)

  12. #127
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,663
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    15. Նանե - Ազնիվ խոսք, ասելու բան չունեմ... Ներիր, հեղինակ ջան...

    16. Զրուցակիցը - Ոչ:

    17. Կրկնվող պատմություն - Իսկ շուրթերն ինչու՞ էին արյունոտ...

    19. Կախարդը - Ապրես, փսիխոդելիկ հեղինակ ջան...

    20. Մի ճանճի պատմություն - Որպես կարճ պատմվածք` ստացվել է իհարկե: Բայց ցավոք, շատ է անշունչ: Եվ սակայն, Շուրիկն արցունքների միջից կասեր. "Մեղք էր ճանճը..."

    21. Մարսյան տենդը - Ներողություն, հեղինակ ջան... Բայց ոչ...
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  13. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (02.09.2013), Վոլտերա (02.09.2013)

  14. #128
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    33
    Գրառումներ
    5,754
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    պատմվածքների մեծ մասը դատապարտված են չհասկացված լինելու ոչ միայն որովհետև այնքան էլ պարզ չեն, այլ նաև այն պատճառով, որ դժվար է կարդալ 21 պատմվածք (թեկուզ կարճ) ու կարողանալ առանձին–առանձին բոլորի մեջ խորանալ... ու չեմ էլ զարմանում, որ իմ գրածն էլ շատերի համար պարզ չէ, չնայած փորձել եմ հնարավորինս պարզ ներկայացնել ) կարծիքներին բնականաբար կանդրադառնամ քվեարկության ավարտից հետո։

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    enna (02.09.2013)

  16. #129
    Պատվավոր անդամ
    LisBeth-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.11.2012
    Գրառումներ
    2,446
    Mentioned
    22 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մարին սաղ հեղինակներին պաչիկներ շռայլելով ման ա գալիս, մանրադիտակով էլ ման գաս քննադատություն չես գտնի: Նոր պաշտոնը սիրտդ փափկացրել է Ուոլտերա թե որ հեղինակներին գիտես դրա համար:
    SWTS

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Անվերնագիր (02.09.2013)

  18. #130
    Acta est fabula! Անվերնագիր-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.03.2012
    Տարիք
    29
    Գրառումներ
    1,255
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում LisBeth-ի խոսքերից Նայել գրառումը
    Մարին սաղ հեղինակներին պաչիկներ շռայլելով ման ա գալիս, մանրադիտակով էլ ման գաս քննադատություն չես գտնի: Նոր պաշտոնը սիրտդ փափկացրել է Ուոլտերա թե որ հեղինակներին գիտես դրա համար:
    Հա, ես էի ուզում ասել, աջուձախ պուպուշ-մուպուշ ա ասում: Ուոլտերա ուժե նե տոտ
    A long time ago, in a galaxy far, far away...

  19. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (02.09.2013), enna (02.09.2013), LisBeth (02.09.2013), Moonwalker (02.09.2013)

  20. #131
    Պատվավոր անդամ
    LisBeth-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.11.2012
    Գրառումներ
    2,446
    Mentioned
    22 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես կհուզվեմ եթե կախարդը հաղթի, նենց, ոնց որ սեփական տարբերակիս հաղթանակից նույնիսկ չէի հուզվի:
    SWTS

  21. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    enna (02.09.2013)

  22. #132
    Պատվաբեր անդամ Նարե91-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.01.2011
    Հասցե
    Երևան
    Տարիք
    33
    Գրառումներ
    1,048
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Sambitbaba, մի տարբերակ բաց եք թողել...ինչո՞ւ:
    Why is the truth always being raped?...because its naked and beautiful.

  23. #133
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,663
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շնորհակալություն, որ հուշեցիր, Նարե ջան: Ինքս էլ զարմացա...

    18. «Ռոմանտիկ» Խորենացին - Ճիշտն ասած, չգիտեմ էլ, թե ինչու չքվեարկեցի: Սկզբունքայնորեն, եթե քվեարկել էմ "Փրկիչը", ուրեմն "Խորենացուն" էլ պետք է քվեարկեի, քանզի ինձ թվում է, որ լրիվ հավասարազոր գործեր են: Միգուցէ պատճառը "նամանավանդ" բա՞ռն է... Սա ինձ վրա շատ բացասական տպավորություն է թողնում...
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  24. #134
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,737
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դավայ ձետկա, ցելույ մենյա գրողը տանի:

    Սա մեր օրերում պատմվածքի մեխ կարա համարվի: Տո լավ է:

  25. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (02.09.2013), enna (02.09.2013), LisBeth (02.09.2013), Skeptic (02.09.2013), Հայկօ (02.09.2013), մարդագայլուկ (04.09.2013), Նաիրուհի (02.09.2013), Նարե91 (02.09.2013), Վոլտերա (02.09.2013)

  26. #135
    Պատվավոր անդամ
    LisBeth-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.11.2012
    Գրառումներ
    2,446
    Mentioned
    22 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արէա-ի խոսքերից Նայել գրառումը
    Դավայ ձետկա, ցելույ մենյա գրողը տանի:

    Սա մեր օրերում պատմվածքի մեխ կարա համարվի: Տո լավ է:
    Իիի ինչի ես տենց ասում, ինքը սատ դիպուկ ա: Մենակ թե հեղինակն ինքն էլ գլխի չի երևի ինչի ա դիպչում, ու էդ մասը տենց խորհրդավոր էլ մնացել ա շատերի համար: Մարդիկ ուրախությունից են քվեարկում էս տարբերակի օգտին, ոչ թե նրա համար որ գրական արժեք ունի: Էքստրաօրդինար գրողը տանի
    SWTS

  27. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    enna (02.09.2013), Sambitbaba (02.09.2013), Արէա (02.09.2013), Վոլտերա (02.09.2013)

Էջ 9 37-ից ԱռաջինԱռաջին ... 567891011121319 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Արձակ. Նոր ստեղծագործական մրցույթ: Քվեարկություն և քննարկում
    Հեղինակ՝ Վոլտերա, բաժին` Թեմատիկ մրցույթներ
    Գրառումներ: 198
    Վերջինը: 23.02.2015, 14:57
  2. Ստեղծագործական մրցույթ: Նմանակում: Քվեարկություն և քննարկում
    Հեղինակ՝ Վոլտերա, բաժին` Թեմատիկ մրցույթներ
    Գրառումներ: 296
    Վերջինը: 24.02.2014, 20:41
  3. Արձակ. Ստեղծագործական մրցույթ: Պատահական ծանոթություն: Քվեարկություն և քննարկում
    Հեղինակ՝ Վոլտերա, բաժին` Թեմատիկ մրցույթներ
    Գրառումներ: 737
    Վերջինը: 21.10.2013, 14:53
  4. Արձակ. Ստեղծագործական մրցույթ. Կարճ պատմվածք
    Հեղինակ՝ Վոլտերա, բաժին` Ժանրային մրցույթներ
    Գրառումներ: 21
    Վերջինը: 10.09.2013, 13:48
  5. Գրառումներ: 737
    Վերջինը: 24.03.2013, 01:03

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •