Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
Սամ ջան, եթե մեխ մեխել չգիտես ու նկարն ընկնելու քո պատասխանն էլ չունես, դու մեր հետ ի՞նչ ես վիճում… որ ի՞նչ… վիճեկու համար պտի ասես "սենց չի, սենց ա", այսինքն պտի հստակ քո վարյանտն առաջարկես որ կարողանաս մեր վարյանտը հերքես… էս ա բանավեճի էթիկան, ոչ թե կանգնես ասես, որ փաստեր չես ընդունում… դու պետք չունես կիլոմետրերով գրես հարցին չառնչվող նյութից… եթե չգիտես մեխ մեխել մի անգամից ասեիր պրծնեիր… մենք էլ կասեինք "մի հատ մեխ պատին չես կարում մեխես, դու որտեղից պտի իմանաս նկարն ինչի ընկավ"
Մեֆ ջան, դու ինձ հարցնում ես, թե ինչու նկարն ընկավ, ես պատասխանում եմ, որ չգիտեմ: Բայց, ասում եմ, քո գիտելիքն էլ ինձ չի համոզում, որ ես գոնե քոնն ընդունեմ: Դու էլ քո կողմից չես ընդունում իմ ասածն ու էլի նույն հարցն ես տալիս. ինչու՞ նկարն ընկավ: Ես փորձում եմ այլ կերպ պատասխանել, որ չգիտեմ: Եվ այդպես մի քանի անգամ:

Հետո դու ինձ դեմ ես տալիս պատին. "մեխ մեխել գիտե՞ս"...

Այստեղ ես զգում եմ, որ մեր "անմեղ" զրույցը վերածվեց շախմատի, և դու մի գաղտնի քայլ ես պատրաստել ինձ համար, որը համարյա անմիջապես գուշակում եմ: Հիմա ճիշտ եմ թե սխալ, բայց սա իմ մոտեցումն է հարցին և ես լիիրավ եմ խաղը շարունակել ի՛մ ընկալումով, ճի՞շտ է:

Ես սկսում եմ խուսափել ուղիղ պատասխանից, սպասելով, որ դու ինքդ կբացահայտես, թե ինչ է քո ուզածը, և սկսում եմ կատակել, ըստ իս` լրիվ հարգանքի ու պատշաճության սահմաններում, - փառք Աստծո, քո գրառումներով դու ինձ լավ հնարավորություններ ես տալիս դրա համար (հետ նայիր գրառումներդ):

Ճիշտ ես, ես կարող էի սար ու ձոր չընկնել, և, չնայած երկար տարիներ լավագույն մեխ մեխող եմ եղել, բայց և այնպես մի պատասխան տայի քեզ, որ դու ասեիր քո կառոննի "մի հատ մեխ պատին չես կարում մեխես, դու որտեղից պտի իմանաս նկարն ինչի ընկավ"-ը և վերջացնեինք-գնար...

Բայց ես չէի ցանկանում, որ թեման փակեինք: Ինձ դուր էր գալիս մեր զրույցը: Ես իրոք որ հիացած էի քո համբերատար պատասխաններով, նույնիսկ այն դեպքերում, երբ ես ինքս չափն անցել եմ (կներես)... Կներես, բայց ես անկարող էի զրկել ինձ հաճույքից` բացահայտել մի նոր Մեֆի: Մեֆ ջան, դու իրոք որ բազմաշերտ ես, իսկ ես շատ եմ դա սիրում մարդու մեջ...

Բայց դու միակ պատճառը չէիր:

Բյուր ջան... Նույնիսկ չգիտեմ, թե ինչ բառերով արտահայտվեմ... Որովհետև ասել. հմայված եմ, - նշանակում է ոչինչ չասել... Էնքան սիրում եմ, երբ դու սկսում ես խոսել... ներսից... Հուսով եմ, կհասկանաս: Եվ ընդհանրապես, ես քեզ շատ եմ սիրում: Մեֆին էլ, բայց իրեն չասես... Չէ, ավելի լավ է ոչինչ չասեմ...

Ու հետո, մի երրորդ բան էլ կար, Մեֆ ջան: Ես անընդհատ ուզում էի ինչ-որ բաներ ասել հաջորդ երկու պատմությունների մասին: Հակառակ նկարի պատմությանը, որտեղ իրոք չգիտեմ, թե ինչպես արդարացնեմ նրա ընկնելը, - այս պատմություններում ես ասելու բան ունեի...

Ինչու չասացի՞... Գիտես, երևի սխալ կլինի ասել, իբր սպասում էի, որ դուք ինքներդ հարցնեք - իսկ դուք չհարցրեցիք - բլաբլաբլա... Չէէէ... Ուղղակի այն, ինչ կուզեի ասել, բավական լուրջ է նույնիսկ ինքս ինձ ասելու համար: Եվ ինչ խոսք, որ առավել դժվար է դրանք արտաքին աշխարհ հանելը, առավել ևս այն լսարանի առջև, որն ի սկզբանե դեմ է տրամադրված նրան, ինչ պատրաստվում ես ասել...

Բայց դա ինձ համար արգելք չի, Մեֆ ջան, - ես չեմ վախենում քարկոծվելուց կամ ծաղրից: Ուղղակի վերջերս իրոք որ շատ եմ հոգնած, և ինչ-որ չի ստացվում մարդավարի մտքերս իրար հավաքել լուրջ խոսակցության համար...