Sambitbaba-ի խոսքերից
Տես, դու հսկայական աշխատանք ես կատարել (ըստ իս` իմ ուժերից վեր), բացել ես այս` մեզ բոլորիս շատ սիրելի Ակումբը, մեր բոլորի երկրորդ Տունը, որտեղ մենք բոլորս քիչ ժամանակ չենք անց կացնում: Այն, որ քո կատարած աշխատանքն արդեն իսկ վարձատրում է քեզ նրանով, որ մեզանից յուրաքանչյուրից դու ամեն օր ասենք, մի փոքր, բայց շնորհակալության, երախտագիտության դրական էներգիաներ ես ստանում, - դա մի կողմ: Ու բոլորովին էլ կապ չունի, գիտե՞ս դու այդ մասին, թե ոչ, որ հազար հոգի քեզ սիրում է այս աշխարհում ու դա քիչ չէ ու դրա համար առժեր այս Ակումբը բացել, - այդ մասին չէ, որ ուզում եմ ասել:
Որքան որ ես հասկացել եմ, դու ինքդ պարտական ես Ակումբին քո երջանկությամբ, ճի՞շտ է: Ակումբն է, որ քեզ տվել է քո սիրելի կնոջն ու քո երջանիկ ընտանիքը:
Հիմա դու կարող ես համարել, որ Քո Ակումբը` նախախնամություն էր, որ տրված էր քեզ` կատարելու քո կյանքի այն ամենակարևոր գործը, որը քեզ բերելու էր քո ամենամեծ երջանկությունը քո կյանքում, քո կնոջը: Եվ որքան շատ կկարևորես քո կատարած աշխատանքը քեզ համար, այլ ոչ թե մեզ, հարաբերականորեն այնքան ավելի թանկ, եզակի ու միակ կլինի, այնքան ավելի բարձր կլինի սիրելի կնոջդ արժանիքը քեզ համար: Ասածս այն է, որ դու կարող ես համարել, որ այս Ակումբը, նախապես, ենթագիտակցաբար, դու ստեղծել ես հենց նրա համար, որպեսզի գտնես քո ամենակարևոր երջանկությունը, և այդպես համ ինքդ կբարձրանաս քո աչքին, համ էլ կինդ ուրիշ կանաց համեմատ անհասանելի միակը կդառնա քեզ համար:
Չէ, իհարկե, դու Ակումբը մեր համար էլ ես բացել ու քո բարի գործը մեկ է, արդեն արել ես ու քօ` օրեկան հազար շնորհակալություններն էլ արդեն նախօրոք ունես... Եվ ինչ խոսք, որ կնոջդ հետ ծանոթանալն էլ կարող ես լրիվ պատահականություն համարել ու ասել. դա պատահականություն է, հիմա Ֆոտոնը (չեմ սխալվում, չէ՞) չլիներ, մեկ ուրիշը կլիներ: Ու դրանով քո իսկ սիրելի կնոջը դարձնես բոլորին հավասար ինչ-որ մեկը, պատահաբար իր կյանքը քո հետ կապող...
Ընտրությունը քոնն է, Չուկ ջան, իսկ տարբերակները` շատ են...
Էջանիշներ