Չէ, Մեֆ ջան, էս բացատրությունդ չի աշխատում: Ըստ իս, պետք է որ շատերը համամիտ լինեն ինձ: Էս թեմայի վերաբերյալ, ինձ թվում է, թե ավելի լավ է ինձ պես չբացատրել, քան քեզ պես բացատրել: Նույնիսկ չնայած այն հանգամանքին, որ էնքան լրջորեն ես խոսում օդի խոնավությունից ու մեխի ժանգոտվածությունից, դրան գումարած մեխը խփողի բազկի ուժն ու այն հարցը, թե շենքը սարքող պրարաբն ինչքան գաջ է գողացել, որ խնդիրը մասնագիտորեն համարյա ապացուցված կարող ես համարել: Բայց... Չի համոզում, Մեֆ ջան: Քո բացատրությունից հետո նույնիսկ հնարավոր է, որ ավելի շատ հարցեր առաջանան: Համենայն դեպս, դա իմ հարցի պատասխանը չի, արդեն քանիերորդ անգամ...
Դու հարցնում ես.
Եթե ես այս հարցիդ պատասխանեմ.հարցը սենց տամ, իսկ ինչու Չափմենը հենց այդ օրը սպանեց… Սամ, դու ի՞նչ ես կարծում, կապը ո՞րն ա… պտի բացատրես Սամ ջան, պետք ա ցույց տաս տրամաբանությունը, որ ընդունենք, թե չէ շատ բաների մեջ կարելի ա զուգադիպություն տեսնել…
Որովհետև Չափմենը մինչև այդ մտածում էր, թե չորսից որ մեկին սպանի, իսկ այդ գիշեր երազում տեսավ, թե ինչպես Երևանում եղբորս սենյակի պատին կախած նկարներից հենց Լեննոնի նկարն ընկավ ու կոտրվեց, - նա այդ պատահարն ընկալեց որպես հատուկ նշան իր համար ու վեր-կացավ-գնաց-Լեննոնին-սպանեց...
Կատակում եմ, Մեֆ ջան, բայց այս դեպքում երևի իմ պատասխանը քոնից ավելի անիմաստ չի...
ա/ Ընկերս այքան էլ ընկերս չէր, ես ասացի ծանոթ վարորդներից մեկը, ով իմ մասին անունիցս բացի փաստորեն ուրիշ ոչինչ չգիտեր, նույնիսկ ազգանունս: Ընդ որում, նա տաքսու "Checker" քոմփանում էր աշխատում ու երբ տաքսին թողեց, ես աշխատում էի "Yellow" քոմփանում, իսկ երբ ես էլ որոշեցի թողնել տաքսին, արդեն անցել էի "Bell" քոմփանի, ինչի մասին "ընկերս" երևի չգիտեր էլ:հեն ա պատասխանը տվել ես… ի դեպ ասեմ որոշ ժամանակ առաջ մի հաղորդում էի լսում… հենց մարքեթինգի ու նման ե-մեիլների ու նամակների մասին էր… հիմա ասեմ… ցանկացած ժամանակ երբ դու մի տեղից մի բան ես առնում, հիմնականում մեծ քամփնիներից, էդ դեյթան մնում ա իրանց կոմպյուտերի մեջ և բոլոր մեծ քոամփնիները ունեն մարքեթինգ դեփարթմենտ որոնք զբաղվում են հենց այդ դեյթայի ուսումնասիրությամբ ու երբ նայում են քո առևտրի հետագիծը տեսնում են թե ինչ գնումներ ես անում ու դրա համեմատ ու համապատասխան քեզ ռեկլամներ ու առաջարկներ են ուղարկում (բավականին զվարճալի դեպքեր էլ կան)… ընկերդ լինելով Ուբերի մասնակից բնականաբար "հետքեր ա թողել իր հետևից ու տաքսու քոմփանիից ու էդ դեյթան ուսումնասիրելով իրանք կարողացել են (դա լեգալ ա) գտնել ոչ միայն քո այլև շատ շատերի տվյալները և համատարած նամակներ են ուղղարկել… սա շատ ընդունված բան ա և իրանց թիրախը հենց դա ա… կպել ա Սամ ջան… սա իրանց գործն ա, իրանք սրա համար փող են ստանում…
բ/ Արդեն մեկուկես ամիս է անցել այդ ժամանակից, իսկ ինձանից բացի իմ իմացած վարորդներից և ոչ մեկը նման նամակ չի ստացել, անկախ այն բանից, ընդունվել է նա Ուբեր թե ոչ: ՄԻակ ստացողը ես եմ եղել, ընդ որում հենց այն օրը, երբ ինքս էի պատրաստվում իրենց գրել:
Շատ հեռացանք թեմայից ու մոդերավորումը Աստված գիտի թե ինչ սարքեցինք: Թող ներեն մեզ Չուկն ու մյուսները, բայց քանի որ սկսել ենք, եկ մի "հեքիաթ" էլ պատմեմ: Ուղղակի հետաքրքիր է, թե սրան ի՞նչ պատասխան ես տալու:
Coldwater Canyon-ը գիտես, կարծում եմ: Մի օր երկոյան գործից տուն եմ վերադառնում: Բեվերլի Հիլլզից պետք է Վեն Նայս գնամ: Երեկոյան ութի կողմերն է, այդքան մեքենա չկա արդեն ճամփեքին, ես էլ որոշեցի հենց Քոլդվաթերով գնալ: Երբ սարից արդեն իջա դաշտավայր, տեսա, որ Քոլդվաթերի այդ մասը, որն ընդամենը երկու գիծ ունի ամեն կողմի վրա, վերանորոգվում է ու մի գիծն ամբողջովին փակ է: Իսկույն պատկերացրեցի, թե առավոտյան թրաֆիկի ժամանակ ինչ խայտառակություն է այստեղ լինելու, և մտածեցի, որ առավոտյան քաղաք իջնելուց պետք է հիշել ու ոչ մի դեպքում այս ճամփով չգնալ: Եվ ինչ խոսք, որ մոռացա, կարծես ես չէի այդ որոշումներ կայացնողը:
Մեֆ ջան, էստեղ ցանկանում եմ մի պահ դադար տալ ու շեշտել այն հանգամանքը, որ երեկոյան ես այնուհանդերձ որոշում կայացրել էի: Իսկ այդ դեպքում Տիեզերքն արդեն ֆիքսում է դա, և անկախ նրանից, կհիշես դու դա հետո թե կմոռանաս, Տիեզերքն ասում է. դու որոշումդ կայացրել ես ու ես ատվեչայ չեմ...
Մի խոսքով: Առավոտյան տանից դուրս եմ գալիս: Ուղեղս նորածին երեխու ուղեղի պես մաքուր է` ոչ մի հիշողություն իմ որոշման, փողոցի վերանորոգման մասին: Ոչ մի բանի մասին: Վաղ առավոտ է, դեռևս լավ լույս չկա ու այդ պատճառով մի անկյուն եմ գտել ինչ-որ հարմար տեղ ու հաճույքով լսում եմ Էկհարտ Թոլլեյի "The Rower Of Now" հոյակապ գրքի աուդիոտարբերակը:
Այ-ֆոնն սկսում է ծնգծնգալ (Ուբերն այ-ֆոններով է աշխատում), նշանակում է, կանչ եմ ստացել: Գնում եմ հասցեով, հաճախորդը նստում է ու ասում, որ Բեվերլի Հիլլզ է գնում ու խնդրում է, որ Քոլդվաթերով իջնեմ:
Պատկերացրու, որ մեկ է, ես ոչինչ չեմ հիշում իմ որոշման մասին` մի կողմ փախչել Քոլդվաթերից: Ինձ համար հանգիստ իջնում եմ դեպի Վենտուրա փողոցը, որպեսզի հասնեմ Քոլդվաթերին, բայց հաճախորդս մի փոքրիկ փողոց է ցույց տալիս ու ասում, որ եթե թեքվեմ այդ փողոցը, ահագին կկտրեմ ճանապարհս ու ավելի շուտ կհասնեմ: Մտնում եմ այդ փողոցն ու շուտով իրոք որ դուրս եմ գալիս Քոլդվաթեր:
Հիմա պետք է աջ թեքվեմ ու բարձրանամ սարը: Դե ինչ խոսք, որ պետք է նայեմ, ձախից մեքենաներ կա՞ն, թե՞ ոչ... Նայում եմ ու... էշանում եմ հենց տեղում... Եվ ինչ խոսք, որ անմիջապես վերհիշում եմ երեկվա որոշումս. խուսափել ճանապարհի վերանորոգվող մասից: Որովհետև, անմիջապես ձախից, հենց քթիս տակ, ավարտվում է այն վերանորոգվող մասը, որտեղ շատ լավ երևում է իրար գլխի կուտակված մեքենաների անվերջանալի շարանը... Իսկ աջից, ուր ես թեքվում եմ գերագույն հրճվանքով, ամայի փողոցն է ու առջևումս գոնե ձևի համար մի մեքենա անգամ չկա...
Հերթական պատահականություն է, չէ՞...![]()
Էջանիշներ