Գալ ջան, բայց չէ՞ որ ես հատուկ նշել էի, որ քեզ նկատի չունեմ... "Ես ուզում եմ ասել, որ եթե քո գիտելիքներն (կոնկրետ քեզ նկատի չունեմ, Գալ ջան) անկարող են բացատրել մի բան, ինչն առկա է..."
Ինչու՞ ես նման հարց տալիս նորից: Ու քանի որ կոնկրետ քեզ էի պատասխանում, քեզ ասացի. կոնկրետ քեզ նկատի չունեմ, Գալ ջան: Եթե Չուկին պատասխանելու լինեի, կգրեի` Չուկ ջան, Մեֆին` Մեֆ ջան, ֆլան-ֆստանին` ֆլան-ֆստան ջան...
Հարցն ավելի պարզեցնելու համար` շարունակեմ. ավելի լավ կլինի, եթե "գիտելիք" բառի տակ փորձես հասկանալ "գիտություն", այլ ոչ թե քո (քո` այսինքն Գալ/Մեֆ/Չուկ) անհատական իմացությունը:
Երկրորդի դեպքում, անհատական իմացությունը կասկածի տակ առնելու դեպքում այսինքն, - պարտադիր չի, որ աչքս խոթեն, որ կստացվեր, որ ես քեզ (Գալ/Մեֆ/Չուկ) ուղղակի վիրավորում եմ: Գալ ջան, սիրելիս, ինչի՞ համար ես պետք է դա անեմ: Ասածս երկու բառը պաշտպանելու՞... Դու հավատու՞մ ես դրան... Թքած, վերջապես, այդ բառերի վրա...
Իսկ առաջինի դեպքում, եթե այնուամենայնիվ "գիտելիք" բառի տակ փորձես հասկանալ "գիտություն", - ամեն ինչ հանգիստ տեղը կընկնի ու ավելորդ հարցեր էլ չեն մնա, որորվհետև այս էջերի վրա արդեն մեկ անգամ չէ, որ շեշտվել է հենց "գիտություն", այլ ոչ թե "գիտելիք" բառը: Ամփոփելու համար միտքս, հուսալով, որ անհասկանալի ոչինչ չի մնա, թույլ տուր մեկ անգամ ևս ընդհանրացնել գիտության մասին ասածս.
Միշտ չի, որ գիտությունն ընդոիւնակ է ինչ-որ բան բացատրել: Մարդկության ամբողջ պատմությունը մինչև կոկորդը լիքն է դեպքերով, երբ գիտությունն այսօր հերքել է այն, ինչ վաղը պիտի հաստատի: Ձեզանից յուրաքանչյուրը երկու րոպե մտածելուց հետո` այդպիսի դեպքերի մի քանի օրինակ կարող է հիշել: Կար ժամանակ, երբ մարդիկ համոզված էին, որ Արևն է պտտվում Երկրագնդի շուրջ, այլ ոչ հակառակը, և զարմանալի է բայց փաստ, որ աստղաբաշխությունը հիմնված էր հենց դրա վրա ու շատ էլ լավ աշխատում էր, իր օրենքներով, հաշվարկներով ու էլ չգիտեմ ինչով հանդերձ: Հակառակը պնդողներին էլ, ինքներդ շատ լավ գիտեք, թե ինչ էին անում...
Իմ ասածն այդ է ընդամենը, Գալ ջան: Որովհետև շատ հնարավոր է, որ վաղը-մյուս օր գիտությունն արդեն կհասնի նրան, որ կհաստատի այն, ինչ հերքում է այսօր, իսկ դուք... նույնիսկ չեք էլ հիշի, որ ինքներդ էլ հերքում էիք նույնը...
Էջանիշներ