Sambitbaba-ի խոսքերից
Արէա ջան, շատ է ուրախացնում ինձ այն, որ ճիշտ ես մոտենում հարցին, - ավելացնեմ՝ իմ տեսակետից ճիշտ, որ հիմա էլ ճիշտ ու սխալի կռիվ չտանք... Ամբողջ գիտակից կյանքումս չեմ սիրել հերքել այն, ինչ չգիտեմ, և ինձ թվում է, դու էլ ես այդպես վարվում: Դա նշանակում է, որ սիրում ես փնտրել ու պատասխանները գտնել ինքդ, չհիմնվելով ուրիշների ասածի վրա: Հնարավոր է նաև, որ ինչ-որ բանի մասին կարծիք կազմելիս կարողանում ես ազատվել ստերեոտիպերից: Կամ Պատրանքներից:
Այս թեման բացելու հիմնական նպատակներից մեկն էր հենց Պատրանքների մասին խոսելը...
Եվ կրկնակի ճիշտ ես, երբ ասում ես, որ մի բան էն չի: Ես քեզ ուրախությամբ կասեմ, թե իմ հասկացածով՝ ինչը "էն չի": Ուրախությամբ, քանզի քո այս գրառումից հասկացա, որ դու չեց համարի, որ իբր ես քեզ ինչ-որ բան եմ քարոզում:
Ես կարծում եմ, որ "էն չի" մեր ով և ինչ լինելու մասին մեզ հասցրած ինֆորմացիան...
Ճիշտ ես, եղբայր: Ես ոչ մեկի առջև ոչ մի պարտականություն չունեմ: Եվ երդում էլ չեմ կերել, որ ինչ-որ մեկին ինչ-որ բան բացատրեմ կամ ապացուցեմ:
Բայց ես պարտավորություն ունեմ իմ առջև, այո հենց ինքս եմ դրել ինձ վրա, առանց որևէ մեկի պահանջի. իմ գտած հարստությունը կիսել մերձավորներիս հետ:
Դուք իմ մերձավորներն եք: Որովհետև:
Ինչի մասին խոսում եմ, իմ հարստությունն է: Որովհետև:
Որովհետև գտածս շուռ տվեց իմ բոլոր պատկերացումները կյանքի մասին: Ես հասկացա իմ տեղը, իմ դերն ու նշանակությունն այդ համընդհանուր Կյանքում ու բարձրացա ինքս իմ աչքին: Ես հասկացա Քո՝ մերձավորիս, դերը, տեղն ու նշանակությունն իմ կյանքում ու դու էլ բարձրացար իմ աչքին ու ես սիրեցի Քեզ: Ու ես հասկացա նաև իմ Աստծո դերը, տեղն ու նշանակությունն իմ կյանքում ու Նա իջավ անհասանելի երկինքներից ու նստեց կողքիս մոտիկ ընկերոջ պես, չէ, ավելի ճիշտ՝ նստեց իմ շուրջ և ամփոփեց ինձ Իր մեջ ու ես սիրեցի Նրան էլ իմ ամբողջ էությամբ:
Եվ ես որոշեցի պատմել քեզ Իմ, Քո և իմ Աստծո մասին:
Թող որ չափից դուրս վեհ է հնչում ասածս մեր երկրային մտածելակերպի համար, թող ծիծաղելի լինի շատերին, - ինչ արած: Բայց դա սարսափելի չէ: Միևնույն է, ես կշարունակեմ թարգմանել ու տեղադրել այս նյութերը, որքան կարող եմ (եթե չարգելեն, իհարկե): Եվ ոչ միայն Ուոլշի գրքերը: Բայց դա չի նշանակում, որ ես ցանկանում եմ ինչ-որ բան ապացուցել կամ բացատրել: Իմ միակ նպատակն է հասանելի դարձնել այս ինֆորմացիան: Ցանկացողի համար:
Էջանիշներ