Մեջբերում Արամ-ի խոսքերից Նայել գրառումը
Սամ, կներես, երևի չեմ հասկանում, բայց ինձ կբացատրես, ստե տրամաբանությունը, ո՞րտեղ ա: Փորձով չեն իմանում Սամ: Նույնիսկ ֆիզիկայում, փորձերից հետո էդ ամեն ինչը տրամաբանական ձևակերպում պետք է ստանա: Փորձ-ը ընդամենը օգնում է ինչ որ հարցի շուրջ բանալիներ գտնել, բայց ոչ ԻՄԱՆԱԼ: Եթե փորձը ինչ որ բանա ցույց տալիս, դա դեռ չի նշանակում, որ դա ճիշտ ա:

Եթե ես այսօր առավոտյան աղոթեմ, կամ չգիտեմ սկսել «գիտենալ» աստծուն, ու այսօր, վաղը, մի 10 տարի հետս «լավ» բաներ պատահեն, դա դեռ չի նշանակում, որ աստված կա, դա կլինի ինքնախաբեություն:
Կներես, Արամ ջան, ես ֆիզիկայից շատ թույլ եմ:
Բայց նույնիսկ քո խոսքերին կարելի է ընդամենը տրամաբանորեն մոտենալ, ճի՞շտ է:
Եթե դու ասում ես, որ " Փորձ-ը ընդամենը օգնում է ինչ որ հարցի շուրջ բանալիներ գտնել", - արդյո՞ք դա չի նշանակում, որ դու ԳԻՏԵՍ, թե կոնկրետ ի´նչ բանալիներ են քեզ անհրաժեշտ տվյալ հարցին անդրադառնալու համար:

Երբ ես ասում եմ ԳԻՏԵՄ, ես դա նկատի ունեմ, այլ ոչ թե այն, ինչ նկատի ունես դու: Եթե ես գիտենայի այն, ինչ դո´ւ նկատի ունես, հիմա կասեի, թե այս պահին հագիդ կոշիկնե՞ր են, թե՞ տնային մաշիկներ, կամ էլ Վիշապի ձեռքի գարեջուրը կեֆիր կդարձնեի...