Ճիշտ ես, փոխարինել եմ: Բայց դա "ուղղակի փոխարինել" չի, Մեֆ, դա փոխարինել է իր ամբողջ էությամբ, այդ երկու բառերի տարբեր իմաստներն ամբողջությամբ ըմբռնելով:
Եթե այդպես չլիներ, ես կպատասխանեի քեզ, որ դու էլ՝ ուղղակի "հավատալ" բառը փոխել ես "չհավատալ"-ով...
Իմ խնդիրն այն չէ, որ դու էլ իմ պես վարվես, Մեֆ ջան: Իմ խնդիրն այն է, որ դու ինձ... հավատաս: Հավատաս, կամ ընդունես, որ հնարավոր է երրորդ տարբերակ էլ: Իմ տարբերակը. որ հնարավոր է խոսել Աստծո մասին ու հավատացյալ չլինել...
Չնայած... երևի թե անհնարին բան է ուզածս: Որովհետև, եթե ընդունես իմ տարբերակը, երևի արդեն անիմաստ կլինի աթեիստ լինելը...
Ու երևի կրոնավորն էլ երբեք չի ընդունի իմ տարբերակը... և այդ նույն պատճառով...![]()
Էջանիշներ