Եթե դու "ամեն ինչի հնարավորությունը հավանական համարող մարդ ես", եթե դու "տանել չես կարողանում դասակարգումները, սևի և սպիտակի բաժանելը", - ուրեմն սա հենց քո թեման է, Ջառ ջան:
Բայց իրո՞ք դու այդպիսին ես, Ջառ...
Ես, օրինակ, ելնելով մեր անցած զրույցներից այս մասին, չհամոզվեցի, որ այդպիսին է իրականությունը: Չէ, դու իհարկե, հավանաբար ցանկանում ես, որ այդպես լինի, բայց և այնպես վիճակին նայում ես աթեիստի աչքերով, իսկ դա արդեն հեռու է անվերապահությունից... Քո տարբեր գրառումներում երբեմն քո այդպիսի մոտեցումը քիչ թե շատ ակնհայտորեն երևացել է, բայց էն՝ երեխեքի դպրոցի մասին գրառմանդ մեջ ավելի վառ էր դա՝ այնքան, որ մի քանի հոգի, եթե չեմ սխալվում, նկատեցին:
Ինձ համար էլ: Թե բազմագույն, թե բազմակողմանի, և դրա հետ մեկտեղ՝ թե անսահմանափակ և թե անդասակարգելի: Եվ եթե դու ջանում ես ինձ ասել, որ այդ պատճառով անիմաստ է փորձել կյանքին տեղավորել ինչ-որ կաղապարների մեջ, ինչպիսիք են, ասենք, կրոնն ու հակակրոնը (ասել է աթեիզմ), - ես հարյուր տոկոսով կհամաձայնվեմ քեզ հետ:Կյանքը իմ համար բազմագույն ա ու շատ բազմակողմանի։
Այո´:Բայց էս թեմայի հետ կապված մի բան եմ ուզում ասել։ Ո՞րն է թեմայի անվան իմաստը։
ՀԱԿԱԿՐՈՆ - մարդ ով պարազապես դեմ է կրոնին, կրոնական կազմակերպվածությանը, կրոնին բնորոշ մտածելա և վարվելակերպին, բայց ընդունում է Աստծու գաղափարը։
Այո´:ՀԱԿԱԱԹԵԻՍՏ - մարդ ով դեմ է Աստծու գոյությունը մերժելու մտքին։
Ոչ, և նորից՝ ոչ:Այլ կերպ ասած մարդ ով հավատում է։
Այ, հենց այստեղ է թեմայի անվան իմաստը: Կամ գայթակղության քարը: Կամ ոսկորը, որին դեմ է առնում դանակը: Կամ... ընկալման սահմանը:
Որովհետև չենք կարողանում ազատել մեզ դուալիզմից՝ երկվածությունից: Փայտի երկու ծայրից: Եթե այսպես չէ, ուրեմն այնպես է: Եթե սև չէ, ուրեմն սպիտակ է: Երրորդ չկա: Տրված չէ:
Բայց կա, տրված է: Դա այն է, ինչ կրոնից և հակակրոնից դուրս է, այն է, ինչ գտնվում է հավատից և անհավատությունից այն կողմ:
Դա ճանաչումն է: Եվ այն հավատ չէ:
Կրոնը՝ հավատ է. դու հավատում ես, որ Աստված կա:
Աթեիզմը՝ հավատ է. դու հավատում ես, որ Աստված չկա:
Ճանաչումը՝ դա արդեն գիտելիք է:
Իսկ եթե դու մի բան գիտես, ուրեմն թե դրան հավատալը, և թե չհավատալը, արդեն անիմաստ են: Որովհետև դու գիտես:
Սրա մասին է խոսքը:
Եթե պատահաբար կարդում ես այս գրառումներս Պատրանքների մասին, կարո՞ղ ես հիշատակել մի տեղ, որը քեզ թույլ է տալիս ենթադրել, որ խոսքն "այնուամենայնիվ հավատացյալների մասն ա": Եթե այնուհանդերձ ինչ-որ մի տեղը քեզ այդպիսին է թվացել, խնդրում եմ, նայիր մեկ անգամ էլ, բայց նայելուց առաջ փորձիր ազատել միտքդ դուալիստական "եթե սպիտակ չի, ուրեմն սև է" ստերեոտիպից:Այսինքն ես ճի՞շտ եմ հասկանում, որ թեման այնուամենայնիվ հավատացյալների մասին ա։ Հավատացյալներ, ովքեր մերժում են կազմակերպված կրոնի գաղափարը։ Չեն ընդունում կրոնը, բայց ընդունում են Աստծուն։
Իմ հարցը վերաբերում ա իմաստաբանությանը, ոչ թե քերականությանը կամ հոմանիշ-հականիշներին։ Ուղղակի թեմայիդ իմաստը լրիվ փոխվում ա։ .
Եվ այդ ժամանակ, շատ հնարավոր է, որ քեզ համար "թեմայի իմաստը լրիվ կփոխվի"...
Էջանիշներ