4. ՊԱԿԱՍԻ ՊԱՏՐԱՆՔԸ (շարունակություն)


* * *

Այժմ սկսեց թվալ, որ կյանքը, ինչը համարում էիք հավերժական, ունի սկիզբ և վերջ: (Քանի դեռ չէիք պատկերացրել, որ բաժանված եք, երբեք ձեր մտքով չէր անցել, որ դուք “կլինեք” ոչ միշտ:)

Սա բարձրագույն մակարդակի հասցրած Պակասի Պատրանքն է:

Զգացումը, որ ձեր կյանքը սկսվում և ավարտվում է, իրականում ոչ այլ ինչ է, քան ձեր “բաժանվածության” մասին պատկերացման ծագումն ու կործանումը: Գիտակցության մակարդակի վրա դուք կարող եք չիմանալ դա: Ավելի բարձր մակարդակի վրա դա հայտնի է միշտ: Հենց այդ, ավելի բարձր մակարդակի վրա դուք ձգտում եք վերջ տալ այդ բաժանվածության զգացումին, հիշեցնել ձեզ, որ դա ձեր ստեղծած պատրանքն է:

Չնայած Ես արդեն ասել եմ այդ մասին շատ անգամ, այստեղ տեղին է մեկ անգամ ևս քննարկել, թե ինչու եք դուք այն ստեղծում:

Դուք ստեղծում եք Բաժանվածության Պատրանքը նրա համար, որպեսզի փորձեք Միասնության իրականությունը: Դուք կարող եք փորձել իրականությունը միայն այն դեպքում, երբ գտնվում եք նրա սահմաններից դուրս: Երբ դուք` Ամբողջի մասնիկն եք, դուք չեք կարող զգալ ձեզ որպես Ամբողջություն, չէ որ այդ դեպքում ուրիշ ոչինչ գոյություն չունի: Իսկ եթե գոյություն չունի մի բան, ինչը դուք չեք, ուրեմն չկա և այն, ինչ դուք հանդիսանում եք:

Ցրտի բացակայության դեպքում տաքը չկա: Երկարի բացակայության դեպքում կարճը չկա: Եթե ամեն ինչ կարճ է, ոչինչ երկար չէ, քանզի “կարճը” գոյություն չունի որպես այն, ինչը կարելի է ճանաչել: Այն կարող է գոյություն ունենալ որպես ըմբռնում, բայց այն, ինչը դուք անմիջականորեն զգում եք, ըմբռնում չէ: Ըմբռնումը կարող է միայն պատկերացում լինել և երբեք չի կարող լինել ապրվող իրականություն:

Այս կոնտեքստում դուք չեք կարող ճանաչել ձեզ որպես նա, Ով Դուք Կաք Իրականում:

Եվ այնուամենայնիվ մենք ցանկանում ենք ճանաչել մեզ որպես նա, Ով Մենք Կանք Իրականում: Հետևաբար, մեզ անհրաժեշտ է սկզբում ստեղծել ապրումը նրա, Ով Մենք Չենք: Քանի որ մենք չենք կարող անել դա Վերջնական Իրականության մեջ, մենք անում ենք դա, դիմելով պատրանքին:

Դա միջոց է հաճույք ստանալ նրանից, ինչ իրականում կա, և գիտենալ դա: Դա թույլ է տալիս մեզ փորձել, թե Ով Ենք Մենք Իրականում:

Այս Ամենը:

Մեկը և Միակը:

Մենք` Կոլեկտիվ Ենք, Միակ Իրականությունը Բարդ Ձևի Մեջ: Մենք ընդունել ենք Բարդ Ձևը, որպեսզի կարողանանք նկատել և ապրել մեր Միասնական Իրականության սքանչելիությունը:

Սա` հարաբերականության նշանակության հասարակ բացատրությունն է, որը մեր զրույցի ընթացքում Ես տվել եմ քեզ շատ անգամներ: Այն կրկնվում է այստեղ նորից, որպեսզի դու կարողանաս մինչև վերջ հասկանալ այն, որպեսզի կարողանաս արթնանալ քնից:


* * *

Քանի դուք չեք արթնացել, Կյանքից Բաժանվածության Պատրանքը կշարունակի կենդանի մնալ և անհրաժեշտության պատրանք ստեղծել: Մինչև բաժանումը ձեր կենդանի մնալու մասին խնդիրներ դուք երբեք չեք ունեցել: Միայն այն ժամանակ, երբ նահանջեցիք Կյանքից (Ինձանից) և պատկերացրեցիք, թե բաժանված եք, Կյանքն ինքը դարձավ այն, ինչը “պակասում է”: Դուք սկսեցիք որոշումներ կայացնել այն բանի վերաբերյալ, ինչը, ինչպես ձեզ թվում էր, դուք պետք է անեք, որպեսզի կենդանի մնաք` որպեսզի ավելի շատ կյանք ունենաք:

Դա դարձավ ձեր գլխավոր նպատակը, ձեր նոր հիմնական բնազդը: Դուք նույնիսկ սկսեցիք մտածել, որ այլ մարդկանց հետ ձեր կապի պատճառը ձեր` որպես ձևի, կենդանի մնալու երաշխիքն է: Դուք մոռացաք այն մասին, որ միասնանում եք այլ մարդու հետ միակ իրական բնազդի կանչով, որն է սերը:

Հիմնվելով ձեր պատկերացման վրա, որ կարող եք կենդանի չմնալ, դուք ձեր նոր հիմնական բնազդը կոչեցիք Կենդանի Մնալու Բնազդ: Դա սուտ պատկերացում է, որովհետև ձեր կենդանի մնալը երաշխավորված է ընդմիշտ, հավիտյանս հավիտենից: Բայց դուք չեք հիշում այդ մասին և այդ պատճառով մտածում եք, որ Կյանքը պակասում է, առավել ևս որ գոյություն ունեն կյանքի այնքա՜ն տեսակներ, որոնք մրցակցում են կյանքի համար:

Եվ դուք իրոք այդպես եք այն տեսնում: Դուք երևակայել եք, որ մրցակցում եք մնացած ամբողջ “Կյանքի նյութի” հետ հանուն Իր` Կյանքի: Դուք մրցակցում եք ձեր սեփական “Ես”-ի հետ, որպեսզի ձեր “Ես”-ն ավելի շատ լինի: Պակասի նկատմամբ ձեր հավատը ձեզ բերել է անգամ Աստծո պակասի մասին ենթադրությանը:

Պակասում է ոչ միայն Կյանքը (ինչը դուք վերածել եք մահվան մասին հավատի), ոչ միայն Կյանքի նյութը (ինչը դուք վերածել եք հավատի, որ մի բան պակասում է), պակասում է նաև Նա, Ով Ստեղծել Է Կյանքը (ինչը դուք վերածել եք հավատի` Սահմանափակ Աստծո մասին):

Քանի որ այդ ամենը սահմանափակ է, դուք պետք է մրցակցեք դրա համար: Այդ համոզմունքի պատճառով դուք ավերում եք ձեր Մոլորակը և հենց ձեզ:

Մրցակցելով մեկմեկու հետ հանուն Աստծո, դուք ավերում եք նույնիսկ ձեզ: Այդ մրցակցությունը դուք անվանել եք կրոն: Դուք սպանում եք ձեզ ձեր խելագար մրցակցության մեջ հանուն Աստծո, երբեմն ձգտելով ամբողջ քաղաքակրթություններ վերացնել:

Դուք չեք խոստովանում դա, հակառակ դեպքում պետք է խոստովանեք, որ այդ անում եք, նշանակում է` խոստովանեք, որ ձեր պատկերացումները կյանքի և աշխարհի մասին` և, մասնավորապես, ձեր պատկերացումներն Աստծո մասին` կարող են սխալ լինել, իսկ դա անել դուք ընդունակ չեք:

Այդպիսի խոստովանությունը հսկայական հնազանդություն կպահանջեր, իսկ հնազանդությունը ներկայումս ձեր մոլորակի աստվածաբանության ու փիլիսոփայության մեջ այնքան էլ մեծ տեղ չի գրավում: Մասնավորապես, ձեր աստվածաբանությունները մեծամասնությամբ շատ ինքնավստահ են, նրանք ենթադրում և հայտարարում են, որ իրենք ունեն բոլոր հարցերի պատասխանները, տեղ անգամ չթողնելով կասկածների համար:

Բայց ինչ-որ բան այդ համոզմունքներում չի աշխատում: Պատկերացումն այն մասին, որ ամեն ինչ պակասում է` Աստված, կյանքի նյութը, Ինքը Կյանքը, - ոչ միայն մրցակցության է բերել: Այն բերել է դաժան արգելքների, ճնշման և ծանր դեպրեսիայի: Կրոններն արգելում են անկեղծ հարցուփորձերը, կառավարությունները ճնշում են այլախոհությունը, և արդյունքում միլիոնավոր մարդիկ ապրում են ինչպես էկոնոմիկական, այնպես էլ հոգեբանական դեպրեսիայի վիճակում: Եվ ամեն ինչի մեղավորը պատկերացումն է այն մասին, որ Գոյություն Ունի Պակաս` որովհետև բավական քանակությունը կլուծեր բոլոր այդ խնդիրները:

Եթե դուք համարեիք, որ ձեր շուրջ ամեն ինչ բավարար է, ձեր վարքն այդքան ինքնաավերիչ չէր լինի, չէր լինի պայքար ռեսուրսների համար, չէին լինի վեճեր Աստծո համար:

Բայց ամեն ինչ չի հերիքում: Ձեզ համար դա կատարյալ պարզ է:

Իսկ եթե կա պակաս, ուրմեն ինչպե՞ս անել, որպեսզի ստանաս բավական քանակությամբ: Ինչպե՞ս երաշխավորել կենդանի մնալն առանց վեճերի և սպանությունների:

Հասկանալի է, որ Չորրորդ Պատրանքը թույլ տեղ ունի: Այն պետք է բացեր ձեր աչքերն այն բանի վրա, որ ձեր պատկերացումը Պակասի մասին` սուտ պատկերացում է: Բայց ինչ-որ տեղ հոգու խորքում մարդիկ գիտեին, որ չեն կարող հրաժարվել այդ պատրանքից, այլ կերպ ինչ-որ շատ կարևոր բան կանհետանա կյանքից:

Եվ, կրկին, նրանք ճիշտ էին: Բայց նորից նրանք սխալ գործեցին: Փոխարենը Պատրանքի մեջ պատրանք տեսնելու և օգտագործելու այն նրա համար, ինչի համար որ այն նախատեսված էր, նրանք որոշեցին, որ պարտավոր են ամրացնել նրա թույլ տեղը:

Հենց Չորրորդ Պատրանքի թույլ տեղն ամրացնելու համար ստեղծվեց Հինգերորդ Պատրանքը: