3. ԲԱԺԱՆՎԱԾՈՒԹՅԱՆ ՊԱՏՐԱՆՔԸ
Երկրորդ Պատրանքի վրա գլուխ կոտրել դադարելու միակ միջոցն էր Երրորդ Պատրանքը ստեղծելը.
Արարիչ և իր արարածները մի ամբողջականություն չեն:
Դրա համար մարդկային մտքին պահանջվեց պատկերացնել անհնարի հնարավորությունը` որ Այն, Ինչ Մի Բան Է, Մի Բան չէ; որ Այն, Ինչ Միասին Է, իրականում մասնատված է:
Միասնության Բացակայության այս պատրանքը` Բաժանվածության գոյության պատկերացումն է:
Մարդկությունն եկել է այն եզրահանգմանը, որ, եթե արարածները բաժան են Արարչից և եթե Արարիչ թույլ է տալիս Իր արարածներին անել այն, ինչ իրենց դուր է գալիս, նշանակում է, արարածները կարող են անել մի ինչ-որ այնպիսի բան, ինչ Արարիչ չի ուզում: Եվ այդպիսի իրավիճակում կարելի էր գնալ Արարչի Կամքին հակառակ: Աստված կարող էր ցանկանալ ինչ-որ բան, բայց չստանար:
Միասնականության բացակայությունն ապահովում է Անհաջողության հնարավորությունը, իսկ Անհաջողությունը հնարավոր է միայն այն ժամանակ, երբ գոյություն ունի Պահանջ: Մի պատրանքը ծնում է մյուսը:
Առաջին երեք պատրանքները`վճռական պատրանքներ են: Նրանք այնքան կարևոր են, այնքան են քաջալերում մնացած պատրանքներին, որ դրանք բացատրելու և ամեն պարագայում դրանց բացատրության հնարավորությունը երաշխավորելու համար, տարբեր առասպելներ են ստեղծվել:
Ձեր մշակույթներից յուրաքանչյուրն ստեղծել է իր առասպելները, բայց բոլոր նրանք սկիզբ են առել միևնույն ելակետերից: Ամենաճանաչվածներից մեկն է` Ադամի ու Եվայի մասին առասպելը:
Այն պատմում է, որ առաջին տղամարդուն և առաջին կնոջը ստեղծել է Աստված և նրանք ապրել են Եդեմական Այգում, կամ Դրախտում: Նրանք վայելում էին հավերժական կյանքն ու միասնությունը Աստվածայինի հետ:
Իդիլիական Կյանքի փոխարեն Աստված մի բան էր միայն պահանջում. Նա հրամայեց Չարի և Բարու Ճանաչման Ծառի պտուղները չուտել:
Համաձայն այդ լեգենդի, Եվան, չնայած արգելիքն, կերավ պտուղը: Նա չհնազանդվեց հրամանին: Բայց դա միայն նրա մեղքը չէր: Նրան գայթակղեց օձը, որն իրականում այն էությունն էր, որին դուք կոչում եք Սատանա, կամ Դև:
Ուրեմն, ո՞վ է ի վերջո այդ Դևը: Համաձայն մի լեգենդի, դա անկյալ հրեշտակն է, Աստծո արարածը, ով համարձակվեց ցանկանալ լինել նույնքան մեծ, որքան իր Արարիչը: Դա, պատմում է լեգենդը, հիմնական զանցանքն է, բարձրագույն աստվածանարգանքը: Բոլոր արարածները պարտավոր են պաշտել Աստծոն և երբեք չձգտեն մոտենալ կամ փորձել գերազանցել Նրան Նրա վեհության մեջ:
Մարդկային մշակույթի հիմնական հեքիաթի կոնկրետ այդ մեկնակերպում դուք շեղվել եք ձեր սովորական շաբլոնից, վերագրելով Ինձ որակներ, որոնք արտացոլված չեն մարդկային փորձում:
Մարդիկ իրոք ցանկանում են, որպեսզի իրենց սերունդներն ամբողջ ուժը ներդնեն նրա համար, որպեսզի լինեն նույնպիսին, եթե ոչ ավելի լավը, քան իրենք: Բոլոր գիտակից ծնողների համար գոյություն չունի ավելի մեծ հաճույք, քան տեսնել իրենց զավակներին հարուստ, կյանքում իրենցից ավելի լավ տեղ գրավող, տեսնել, թե ինչպես են նրանց նվաճումները գերազանցում իրենց սեփական նվաճումներին:
Մյուս կողմից, նրանք պնդում են, որ դա վիրավորում է Աստծոն, Նրան ցավ է պատճառում: Սատանան, անկյալ հրեշտակը, մերժվեց, հեռացվեց հոտից, անիծվեց, և հանկարծ Վերջնական Իրականության մեջ հանդես են գալիս երկու ուժ` Աստված և Սատանան, և երկու տեղ, որտեղից նրանք տանում են իրենց աշխատանքը, - երկինքը և դժոխքը:
Համաձայն լեգենդի, հենց Սատանան գայթակղեց մարդկանց, ստիպելով նրանց չհպատակվել Աստծո Կամքին: Այժմ Աստված և Սատանան մրցակիցներ են դարձել մարդկային հոգու համար պայքարում: Եվ որ ամենազարմանալին է, այս մրցակցության մեջ Աստված կարող է պարտություն կրել:
Այս ամենն ապացուցում է, որ Ես ամենակարող Աստված չէի… կամ Ես ամենակարող էի, բայց չցանկացա օգտվել Իմ հզորությունից, ցանկանալով հնարավորություն տալ Սատանային: Եվ կամ էլ խոսքը ոչ թե այն մասին է, որպեսզի հնարավորություն տրվի Սատանային, այլ այն մասին, որպեսզի ազատ կամք տրվի մարդկային արարածներին: Եթե միայն հաշվի չառնենք այն, որ, եթե դուք ձեր “ազատ” կամքն արտահայտեք ոչ Իմ կողմից հավանության արժանացած միջոցով, Ես կտամ ձեզ Սատանային, ով ձեզ հավերժական տանջանքների կենթարկի:
Այս խճճված հեքիաթները ձեր մոլորակի վրա վերաճեցին կրոնական ուսմունքի:
Ինչ վերաբերվում է Ադամի ու Եվայի մասին հեքիաթին, շատերը հավատում են. այն պատճառով, որ Եվան կերավ արգելված պտուղը, Ես պատժեցի առաջին տղամարդուն և առաջին կնոջը, վտարելով նրանց Եդեմական Այգուց: Եվ (եթե դուք կարող եք հավատալ դրան) Ես պատժում եմ նրանցից հետո ապրող բոլոր տղամարդկանց և կանանց, մեղադրելով նրանց առաջին մարդու կողմից կատարած առաջին մեղքի մեջ և դատապերտելով ապրել իրենց կյանքը Երկրի վրա Ինձանից առանձին:
Այս և մյուս, ոչ պակաս պատկերավոր հեքիաթներում, առաջին երեք պատրանքներն այնքան դրամատիկորեն են պատկերված, որ մարդիկ, և հատկապես երեխաները, ոչ շուտով են դրանք մոռանում: Սրանք այնպիսի հաջողությամբ են ներշնչում վախը մանկական սրտերում, որ ամեն մի սերունդ կրկնում է այն նորից ու նորից: Արդյուքնում` առաջին երեք պատրանքները խորը տպավորված են մարդու հոգեկան կառուցվածքում:
1. Աստված ունի ծրագիր (Գոյություն ունի Պահանջ)
2. Կյանքի արդյունքը կասկածելի է (Գոյություն ունի Անհաջողություն)
3. Դուք առանձնացված եք Աստծոց (Գոյություն ունի Բաժանվածություն)
Այն դեպքում երբ պատկերացումներն այն մասին, որ գոյություն ունեն Պահանջ և Անհաջողություն, որոշիչ են մնացած բոլոր Պատրանքների համար, Բաժանվածության գոյության մասին պատկերացումն ամենաուժեղ ազդեցությունն է գործում մարդկային գործերի վրա:
Երրորդ Պատրանքի ազդեցությունը մարդկությունն զգում է մինչ այսօր:
Եթե դուք Երրորդ Պատրանքը ճշմարտություն եք համարում, ձեզ որոշակի կենսափորձ է սպասվում:
Եթե դուք այն ճշմարտություն չեք համարում, այլ գիտեք, որ դա պատրանք է, ձեր կենսափորձը լրիվ ուրիշը կլինի:
Տարբերությունը նրանց մեջ հսկայական է:
Այժմ ձեր մոլորակի վրա համարյա բոլորը հավատում են Բաժանվածության Պատրանքի իրական լինելուն: Արդյունքում մարդիկ իրենց բաժանված են զգում Աստծոց և բաժանված մեկմեկուց:
Բաժանվածության զգացումն Ինձանից շատ է խանգարում մարդկանց գիտակցված վերաբերվել Ինձ: Նրանք կամ սխալ են հասկանում Ինձ, կամ վախենում են, կամ օգնություն են խնդրում` կամ ընդհանրապես հերքում են Ինձ:
Վարվելով այդ կերպ, մարդիկ կորցնում են սքանչելի հնարավորությունը` օգտագործել Տիեզերքի ամենահզոր ուժը: Նրանք մատնում են իրենց մի կյանքի, որը, ինչպես իրենց է թվում, նրանք չեն կարող կառավարել, պայմանների, որոնք, ինչպես իրենք են մտածում, նրանք անկարող են փոխել, այդպիսով ստանալով կենսափորձ և կյանքի ավարտ, որոցից, ըստ իրենց համոզմունքների, նրանք չեն կարող խուսափել:
Նրանք անց են կացնում կյանքը կատարյալ խելացնորության մեջ, ցավ պատճառելով իրենց և տանելով այդ ցավը մեծ հաճույքով, հավատալով, որ իրենց լուռ տղամարդկությամբ կնվաճեն Իմ բարյացկամությունն ու կընկնեն երկնային արքայություն, որտեղ իրենց պարգևը կստանան:
Էջանիշներ