Արէա ջան, շատ է ուրախացնում ինձ այն, որ ճիշտ ես մոտենում հարցին, - ավելացնեմ՝ իմ տեսակետից ճիշտ, որ հիմա էլ ճիշտ ու սխալի կռիվ չտանք... Ամբողջ գիտակից կյանքումս չեմ սիրել հերքել այն, ինչ չգիտեմ, և ինձ թվում է, դու էլ ես այդպես վարվում: Դա նշանակում է, որ սիրում ես փնտրել ու պատասխանները գտնել ինքդ, չհիմնվելով ուրիշների ասածի վրա: Հնարավոր է նաև, որ ինչ-որ բանի մասին կարծիք կազմելիս կարողանում ես ազատվել ստերեոտիպերից: Կամ Պատրանքներից:
Այս թեման բացելու հիմնական նպատակներից մեկն էր հենց Պատրանքների մասին խոսելը...
Եվ կրկնակի ճիշտ ես, երբ ասում ես, որ մի բան էն չի: Ես քեզ ուրախությամբ կասեմ, թե իմ հասկացածով՝ ինչը "էն չի": Ուրախությամբ, քանզի քո այս գրառումից հասկացա, որ դու չեց համարի, որ իբր ես քեզ ինչ-որ բան եմ քարոզում:
Ես կարծում եմ, որ "էն չի" մեր ով և ինչ լինելու մասին մեզ հասցրած ինֆորմացիան...
Ճիշտ ես, եղբայր: Ես ոչ մեկի առջև ոչ մի պարտականություն չունեմ: Եվ երդում էլ չեմ կերել, որ ինչ-որ մեկին ինչ-որ բան բացատրեմ կամ ապացուցեմ:Ինչ վերաբերվում ա թեմային: Սամ ջան, չեմ կարծում, որ դու կարող ես, կամ պարտականություն ունես որևէ մեկին որևէ բան բացատրելու, ապացուցելու:
Նախ. դու դրա պարտավորությունը չունես: Ոչ ոք քեզանից դա չի պահանջում, դու ես էդ պարտականությունը դրել քո վրա:
Եվ երկրորդ. չես կարողանալու: Որևէ մեկին, որևէ բան համոզել, ապացուցել չես կարողանալու, ու ծիծաղելի դրության մեջ ես քեզ դնելու, ու քո պատկերացրած ոչ կրոնը շարքային կրոնի մակարդակի ես իջեցնելու
Բայց ես պարտավորություն ունեմ իմ առջև, այո հենց ինքս եմ դրել ինձ վրա, առանց որևէ մեկի պահանջի. իմ գտած հարստությունը կիսել մերձավորներիս հետ:
Դուք իմ մերձավորներն եք: Որովհետև:
Ինչի մասին խոսում եմ, իմ հարստությունն է: Որովհետև:
Որովհետև գտածս շուռ տվեց իմ բոլոր պատկերացումները կյանքի մասին: Ես հասկացա իմ տեղը, իմ դերն ու նշանակությունն այդ համընդհանուր Կյանքում ու բարձրացա ինքս իմ աչքին: Ես հասկացա Քո՝ մերձավորիս, դերը, տեղն ու նշանակությունն իմ կյանքում ու դու էլ բարձրացար իմ աչքին ու ես սիրեցի Քեզ: Ու ես հասկացա նաև իմ Աստծո դերը, տեղն ու նշանակությունն իմ կյանքում ու Նա իջավ անհասանելի երկինքներից ու նստեց կողքիս մոտիկ ընկերոջ պես, չէ, ավելի ճիշտ՝ նստեց իմ շուրջ և ամփոփեց ինձ Իր մեջ ու ես սիրեցի Նրան էլ իմ ամբողջ էությամբ:
Եվ ես որոշեցի պատմել քեզ Իմ, Քո և իմ Աստծո մասին:
Թող որ չափից դուրս վեհ է հնչում ասածս մեր երկրային մտածելակերպի համար, թող ծիծաղելի լինի շատերին, - ինչ արած: Բայց դա սարսափելի չէ: Միևնույն է, ես կշարունակեմ թարգմանել ու տեղադրել այս նյութերը, որքան կարող եմ (եթե չարգելեն, իհարկե): Եվ ոչ միայն Ուոլշի գրքերը: Բայց դա չի նշանակում, որ ես ցանկանում եմ ինչ-որ բան ապացուցել կամ բացատրել: Իմ միակ նպատակն է հասանելի դարձնել այս ինֆորմացիան: Ցանկացողի համար:
Էջանիշներ