Ճիշտ է թվում, Վիշապ ջան: Բայց երբ ես ասում եմ, որ սիրես հարևանիդ անկախ նրանից, եկեղեցու՞ց է նա գալիս, թե հասարակաց տնից, - մի՞թե ես էլ նույն բանը չեմ ասում:
Իմ ցանկությունն այն է ընդամենը (այս հարցում), որ Մեֆը հավատա, որ ես անկեղծորեն եմ ասում այն, ինչ ասում եմ, այլ ոչ թե այն, որ նա կիսի իմ գաղափարներն ինձ հետ:Եթե դու պնդում ես, որ մեր շուրջն ամեն ինչ հավասար է, ապա այդ հավասարության մեջ պետք է ինչ–որ կերպ տեղավորես նաև մարդկանց հայացքներն ու աշխարհընկալումները։ Իսկ հիմա դու ուզում ես որ Մեֆը հավատա քեզ, այսինքն նման է, որ ըստ քեզ այնուամենայիվ որոշ բաներ անհավասար են...
Դու էլ, շատ հնարավոր է, թքած ունես, կհամաձայնվեմ ես քո կարծիքների հետ թե ոչ, ճի՞շտ է: Եվ սակայն, չնայած դրան, մենք նստել ու հաճելի զրույց ենք վարում, մի՞թե այդպես չէ:
Եվ այս դեպքում մի՞թե ցանկության նշույլ անգամ չկա քո մեջ, որ ես հավատամ քո կարծիքների ազնվությանը:
Եվ ուրեմն ասա, խնդրում եմ, քո այդ ցանկության ո՞ր մի կետը կարող եմ ընդունել որպես հիմք, ապացուցող, որ դու էլ ինչ-որ բաներ անհավասար ես համարում:
Քեզ մի քիչ անկապ չի՞ թվում իմ այս հարցը...
Էջանիշներ