Sambitbaba-ի խոսքերից
Տիգ ջան, ես վերևում նշել էի, որ խոսքը գնում է Նիլ Դոնալդ Ուոլշի "Զրույց Աստծո հետ" գրքերի մասին: Այդ գրքերը գրված են դիալոգի ձևով: Գործող անձիք երկուսն են. ինքը՝ Ուոլշը և Աստված: Սովորաբար հարցնողը հեղինակն է, իսկ պատասխանողը, եթե դեմ չես…
Ասեմ, որ ես մտադրություն ունեմ այստեղ հաճախակի մեջբերումներ բերել Ուոլշի գրքերից, այնպես որ Աստծո անունից բերվող մտքերի դեռ շատ կհանդիպեք: Իսկ իրոք Աստծո խոսքերն են դրանք, թե ոչ՝ արդեն ինքներդ որոշեք: Դա կախված է նրանից, կընդունե՞ք արդյոք այդպիսի Աստծո, թե՞ ոչ:
Ինձ համար ավելի հավանական է թվում հարցի դրական պատասխանը, քանզի իմ ամբողջ կյանքում չեմ կարողացել գտնել արդարացումը նրա, թե ինչու՞ արդեն երկու հազար տարի Աստված մեզ հետ չի խոսում:
Ստացվում է, որ ոչ թե Նա չի խոսում, այլ մենք չենք ցանկանում լսել…
Ըստ Իր "կոնցեպտի", Նա, ստեղծելով մեզ, տվել է մեզ Իր գերագույն նվերը՝ կամքի ազատություն: Դա նշանակում է, որ մենք մեր կյանքում ամեն ինչ մեր կամոք ենք անում: Եվ նույնիսկ ինքն՝ Աստված, անկարող է խանգարել մեզ ի կատար ածել մեր կամքը: Հակառակ դեպքում կստացվեր, որ Նա մեզանից հետ է վերցնում Իր իսկ տված նվերը՝ կամքի ազատությունը:
Եվ ժամանակին մենք ինքներս, մեր կամոք, մեր սրտից դուրս ենք վանել Աստծոն: Նա էլ, հավատարիմ Իր խոստումին ի կատար ածել մեր կամքը, - հնազանդորեն դուրս է եկել մեր սրտից: Այդպիսով, մենք ինքներս զրկել ենք մեզ երկնային արքայությունից, քանի որ երկնային արքայությունը՝ դա Աստծո տարածքն է, այսինքն չի կարող երկնային արքայությունը լինել մի տեղ, որտեղ Աստված չկա:
Հետ վերադառնալ մեր սիտը՝ Ատված կարող է միայն և միայն մեր թույլտվությամբ, կամ մեր կամոք: Ահա, թե ինչ է նշանակում ստանալ մուտքի իրավունք:
Հետ վերադարձնելով Աստծոն մեր սիրտը, մենք մեքենայորեն կստանանք նաև երկնային արքայությունը, քանզի որտեղ Աստված, այնտեղ էլ երկնային արքայությունը:
Օքեյ, եկ դիտարկենք նրա "դրախտ" տարբերակը: Աստված հավաստիացնում է, որ հնարավոր է վերջինիս գոյությունը Երկրի վրա: Ամեն ինչ մեզանից է կախված:
Մեր կամքից:
Քեզ տված պատասխաններիս մեջ փորձեցի ցույց տալ, որ այստեղ "Տալ-առնելու" փոխհարաբերությունների մասին խոսք անգամ չկա, Տիգ ջան, ինչպես նաև "մուտքի իրավունք վաստակելու" մասին: Եվ միակ ցանկությունն էլ այստեղ՝ ոչ թե կրոնական դրսևորումներին հանգեցնելն է, այլ հավասարակշռությունը, ամբողջականությունը վերականգնելը:
Էջանիշներ