Արևանուռ, մի տեսակ նենց չէի սպասում, որ դու Վարունգներին ձայն կտաս![]()
1–ին տարբերակ. «Վարունգներ»- Էրիկ Իսահակյան
2–րդ տարբերակ. «Դանդաղ, խորը, մահացու (մեկ, երկու, երեք)»- Արեն Մակարյան
3–րդ տարբերակ. «ՎերաԴԱՐՁներ»- Ռուզան Ազիզյան
4–րդ տարբերակ. «ՀԻՎԱՆԴ ՀՈԳՈՒ ՇՇՈՒԿՆԵՐ»- Անուշ Մարգարյան
5–րդ տարբերակ. « Դեպի լուսին»- Այբ
6–րդ տարբերակ. «ԱՆՎԵՐՆԱԳԻՐ»- Տաթևիկ Մովսիսյան
7–րդ տարբերակ. «Փրկության կործանում»- Աննա Գաբրիելյան
8–րդ տարբերակ. « Մի փոքր երջանկություն»- Եվա Պողոսյան
9–րդ տարբերակ. «Ամարիլիս»- Lisbeth
10–րդ տարբերակ. «Ֆագո»- Ruby Rue
11–րդ տարբերակ. «Անտառում»- Գալաթեա
Արևանուռ, մի տեսակ նենց չէի սպասում, որ դու Վարունգներին ձայն կտաս![]()
Իմիջիայլոց, «գրպան չունի, որ զբոսնի» արտահայտությունը կարծես թե էլի եմ կարդացել, այս մրցույթից առաջ։ Ու նույնիսկ ինձ ինչ-որ բան հուշում է, որ հենց մրցույթներից մեկի ժամանակ![]()
ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…
Մեկ էլ մի հարց տամ, հլը ճիշտն ասեք:
Առաջինը ես էի գրել, որ «Ամարիլիսի» հեղինակը տղամարդ է հաստատ, տղա էլ չէ, հենց հասուն տղամարդ, մի երեսուն տարեկան:
Հետո էդ կարծիքը հա կրկնվեց: Դուք էլ եք հենց էդպես զգացե՞լ, թե իմ գրածից էիք ոգեշնչվել:
Որովհետև ես արդեն վաղուց չեմ կարծում, թե դրա հեղինակը տղամարդ է![]()
Վոլտերա (07.06.2013)
ԱՆՎԵՐՆԱԳԻՐ. Նախ այստեղ պատմություն չկար, միայն ապրումներ էին: Երկրորդը շատ բարդ էր՝ անձամբ ես դժվարությամբ էի կարդում ու հասկանում: Էնքան էլ չեմ սիրում նման գրվածքներ, ամեն ինչ պետք է չափի մեջ լինի:Բայց հալալ ա հեղինակին, լավ չարչարվել ա ըստ երեւույթին
Ֆագո. Վատը չէր, անհետաքրքիր չէր, չէի ձանձրանում կարդալուց:Տեղ-տեղ խորհրդավոր, տեղ-տեղ ահավոր՝ օրինակ էն մասերում վատանում էի, երբ ֆագոն դուրս էր գալիս պատիչի գլխի որեւէ մասից... Բայց ընդհանուր առմամբ հետաքրքիր էր
![]()
Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:
Սերգեյ Ռախմանինով
Stranger_Friend (12.06.2013)
"Դեպի Լուսին" - Վատ Չէր: Մյուսների համեմատ: Գաղափարի տրամաբանական զարգացումը, ի համեմատ մինչ այժմ կարդացածներիս՝ բավականին հաջող էր:
Կքվեարկեմ երևի:
"Անվերնագիր" - Արևով թրծված լուսաբացի երկունքի լարայինով նվագածը շատ նման էր "Հիվանդ հոգու շշուկներին": Այնքան էր նման, որ ինձ թվաց, թե այս երկու գործերի հեղինակը նույն մարդն է: Բայց այս երկրորդը նա, "Դանդաղ, խորը, մահացու…" պատմվածքի հեղինակի հետ, միևնույն մետրոնոմի դաժան հարվածների տակ նստած է գրել… Մեկ, երկու, երեք… մեկ, երկու, երեք… մեկ, երկեւ, երեք…
Իմփրեշն ջան, իմ ժպիտն էլ մեղմորեն լռում է, լռությունս՝ մեղմ թախծում…
"Փրկության կործանում" - Ես էլ չհասկացա, թե ինչու Արմենը քեզ հոգեբանի մոտ տարավ: Իսկ դու էլ մոռացար այդ մասին գրել: Իսկ առանց դրա և ուրիշ հիմնասյուների, որոնց վրա պետք է հիմնված լինի պատմվածքը, ստացվում է, որ գրել ես՝ ուղղակի գրելու համար, և այդ պատճառով բոլորովին հետաքրքիր չի:
Հետո այդ փիլիսոփայություններդ… Աստված տվել չի խնայել: Կարծեմ, մեր Սթրենջն էր գրել, որ հավանաբար ինչ-որ աղանդի մասին ես գրում: Եթևի թե պետք է նրա հետ համաձայնվել: Եթե ոչ, ուրեմն ի՞նչ իմաստ ուներ այդ ամենը: Եվ հետո, եթե գրում ես մի կոնկրետ բանի մասին, ինչպես Բյուրն է շատ ճիշտ նկատում, պետք է գոնե մի փոքր գաղափար ունենաս դրանից: Իսկ էսպես… Երևի նույն զգացմունքը կառաջացնեի ես էլ, եթե գրեի հերոսուհուդ մեխերով վզնոցի մասին…![]()
Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267
impression (07.06.2013)
"Փոքրիկ երջանկություն" - Սրա մասին երևի գրելու բան չունեմ, - ոչ մի տպավորսւթյուն չթողեց...
Հիմքեր ունեմ ենթադրելու, որ Չիլլին մասնակցել ա էս մեկին: Մի խոսքով, ձեզ հաճելի քննարկումներ, քիչ մնաց: Մի քանի ժամից կգամ ու կիմանամ ով ում բարեկամն է![]()
Ամարիլիս. Այ քեզ խուճուճ պատմվածքԻ՞նչ ա նշանակում Ամարիլիս, էդ ի՞նչ տարօրինակ, անհասկանալի վերջաբան էր, տեղ-տեղ տհաճության զգացում առաջացնող տեսարաններ, ամբողջ պատմվածքը լի էր խուճուճ պահերով՝ էն որ խառնում ես տեսարանների հաջորդականությունը, որովհետեւ տարբեր հատվածներում են նկարագրված: Մի խոսքով՝ թող ների ինձ հեղինակը, բայց ոչ հասկացա էդ վերջին մասերը, ոչ էլ գրավեց: Իսկ ընդհանուր առմամբ, սյուռռեալիզմ էր
![]()
Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:
Սերգեյ Ռախմանինով
ՎերաԴԱՐՁներ. Էս մեկը էնքան էլ վախենալու չթվաց՝ հասարակ, սովորական պատմվածքի տպավորություն թողեց: չ վատը, ոչ շատ լավը: Դյուրընթեռնելի ու պարզ:
Մնաց կես ժամ ու երկու պատմվածք![]()
Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:
Սերգեյ Ռախմանինով
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ