Ծնունդտ շնորհավոր
Թող քո կյանքի ճանապարհին
Բացվեն խելառ գարոււններ,
Թող աչքերիդ նայեն միայն
Խենթ ու պայծառ արևներ,,,
Որ օրերդ լցվեն միայն
Սիրո անսանձ ջերմությամբ,
Որ եկող ամեն մի նոր օր
Քեզ պարուրի բարությամբ:
Քո ծննդյան օրն է այսօր,
Այսօր խենթ ես մի տեսակ,
Այսօր լուռ ես, հուր ես այսօր,
ԵՎ երջանիկ մի տեսակ,,,
Անցյալ դարձած խենթ օրերի
Հուշերն են եկել այցի,
Որ պարուրեն քո խենթ հոգին
Մեղմ գույներով ջերմ թախծի,,,
Իսկ ես հեռու հեռու քեզնից
Ջերմ տողեր եմ լուռ հյուսում,
Եվ շաղ տալիս շատ նրբորեն
Քո ծննդյան երազում:
Որ քո կյանքի ճանապարհին
Խենթ եղանակ միշտ լինի
ԵՎ հուշերից փչող քամին
Քեզ մեղմ ժպիտ պարգևի:
Քեզ թևեր տա, որ սավառնես
Կյանքի խաղաղ երկնքում,
Որ երջանիկ լինես, փայլես,,,
Քո ծննդյան երազում:
![]()
Էջանիշներ