Ողջույն, ես Ուլուանան եմ, եսալկոհոլիկկինոֆոբ եմ։
(Ծափահարություններ)
Ճիշտն ասած՝ ահագին զարմացած եմ, որ էսքան մարդ վախենում ա շներից։ Մինչև հիմա ծանոթներիս մեջ համարյա չեմ հանդիպել շներից վախեցողների, ու ինձ շատ միայնակ էի զգում էս հարցում։
Հիմա պատմեմ, Վիստ։ Կոնկրետ ինձ ոչ թե հենց շներն են վախեցնում, այլ ցանկացած կենդանի, ուղղակի շներն ամենաշատն են հանդիպում, դրա համար ամբողջ «ծանրությունն» ընկնում ա էդ խեղճերի վրա։ Երևի կարելի ա ասել՝ շարժումների անկանխատեսելիության հանգամանքն ա դիսկոմֆորտ առաջացնում մեջս, նույնիսկ եթե գիտեմ՝ չեն վնասի։ Ո՞նց բացատրեմ, կենդանիների էն խլրտալու զգացողությունն ինձ համար ուղղակի անտանելի ա, դրանից դեն սարսուռ չկա։ Ու էլի եմ ասում, առնվազն իմ դեպքում դա արդեն վաղուց ոչ թե վախ ա հնարավոր վնասից, այլ ավելի շուտ՝ հուշտ լինելու զգացողություն ա անսպասելիությունից։
Ռայադերը մի անգամ ասեց, որ էդ ամենայն հավանականությամբ նևրոզ ա։ Չգիտեմ։
Շների հետ իմ անհավանական արկածների մասին առավել մանրամասն կարդացեք իմ օրագրի եթերում։
Էջանիշներ