User Tag List

Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12
Ցույց են տրվում 16 համարից մինչև 27 համարի արդյունքները՝ ընդհանուր 27 հատից

Թեմա: Վախ Շներից/ Սայնոֆոբիա

  1. #16
    Troll mode: On Sagittarius-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Հասցե
    Գերմանիա
    Տարիք
    37
    Գրառումներ
    3,213
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Չամիչ-ի խոսքերից Նայել գրառումը
    Խորհուրդ կտամ նայել <<Переводчик с собачьего с Цезарем Миланом>> հաղորդումը, animal planet ալիքով: Առաջ ես շներից չէի վախենում, 10 տարի առաջ մեզ պուդել ցեղատեսակի շուն նվիրեցին, շուն մի ասա մի կրակ ու պատիժ, մեկ ամսական էր երբ նվիրեցին: Դեռ ատամներ չուներ, բայց ադրեն կծում էր: Մի խոսքով էս շունը դարձավ մեր տան, էսպես կոչված, վոժակը: Այսինքն ինքը չի ենթարկվում ոչ ոքի, անում ա էն ինչ ուզում ա, հանկարծ փորձվի հակառակվել նրան, կկծի: Մի խոսքով ես էլ սկսեցի շներից վախենալ մինչեւ որ չսկսեցի նայել Ցեզր Միլանի հաղորդումը: Ոչ մի հաղորդում բաց չեմ թողնում: Արդեն ահագին բան եմ սովորել, հարաբերություններս ահագին կարգավորել եմ շանս հետ: Հիմա շունս հանգիստ գալիս նստում ա կողքս ու ես իրան շոյում եմ: Իսկ առաջ ես կզրկվեի ձեռքիցս եթե հանկարծ նրան կպնեի: Մի խոսքով, ըստ Ցեզար Միլանի, շները տանել չեն կարողանում թուլության ցանկացած դրսեւորում, թուլությունը նրանց համար այլանդակություն ա: Շներից վախը դա մի առանձին վախ չի, էտ վախը չլինի ուրիշ վախ կլինի: Ցանկացած վախ դա թուլության դրսեւորում ա: Այսինքն ոչ թե շունս խելոքացավ, դաստիարակվեց, այլ ես սանձահարեցի իմ թուլությունը:
    սա էս ասու՞մ՝

    http://www.tv.com/shows/dog-whisperer/

    մերսի, կնայեմ:

  2. #17
    Troll mode: On Sagittarius-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Հասցե
    Գերմանիա
    Տարիք
    37
    Գրառումներ
    3,213
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Դատարկություն-ի խոսքերից Նայել գրառումը
    Նյեա, կինոֆոբիա ա հայերեն: Ֆոբիաների անունները ոչ թե լատիներենից են վերցնում, այլ հին հունարենից (ֆոբոսն էլ ա դե հունարեն բառ):
    մոդերներ, կարո՞ղ եք վերնագրում "Սայնոֆոբիան" փոխել "Կինոֆոբիայի"

  3. #18
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,618
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես էլ եմ կինոֆոբ: Ու Սագիտարիուսի ասածի պես` ինձ անընդհատ թվում է, որ շունը հիմա կհարձակվի ու կկծի: Սկսեցի ավելի քիչ վախենալ, երբ իմացա, որ շները պպզած մարդուց վախենում են: Չգիտեմ թե ինչու, երկու վարկած եմ լսել: Մեկը, որ շանը թվում է, թե քար ես վերցնելու ու խփելու, մյուսը որ իրենից մեծ շան տեղ է դնում: Ամեն դեպքում գրեթե 100%-ով աշխատող մեթոդ է հարձակման դեպքում, բազմիցս կիրառել եմ Շունը դադարում է մոտենալ կամ ընդհանրապես փախչում է:
    Բայց վախը ամեն դեպքում կա, հատկապես եթե շունը հետևումդ է: Անընդհատ շրջվել նայելով ավելորդ տեղը շան ուշադրությունն ես գրավում, իսկ առանց նայելու թվում է, թե ուր որ է շան ատամները կխրվեն ոտքիդ մեջ

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (16.05.2013), Sagittarius (16.05.2013), Ուլուանա (16.05.2013)

  5. #19
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,730
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    շներից սարսափում եմ
    եթե ընկերներս շուն ունեն, ես որ գնում եմ իրանց տուն, շանն աքսորում են, որ ես հիստերիկայի մեջ չընկնեմ
    բայց էս վերջերս մի քիչ դրական փոփոխություն կա, օրինակ Կիտայի Լոկիի հետ իրար սիրում-միրում ենք, բայց հենց Կիտան դուրս ա գնում սենյակից ու ես էդ անկանխատեսելի երևույթի հետ մնում եմ մենակ, սիրտս կանգնում ա
    կամ ասենք ivy-ի քրոջ շունը: շատ քաղաքավարի ու բարեհամբույր շուն ա, լրիվ վստահ եմ, որ կյանքում վնաս չի տա: բայց հենց մենակ էն, որ ինքը շուն ա, հերիք ա, որ դիսկոմֆորտ սկսվի մոտս: չնայած հիմա շատ եմ սիրում, որ գալիս քսմսվում ա, հավես ա:
    իսկ մեր բակի շները ուղղակի պատճառն են էն բանի, որ իմ մեկն էրկու չի դառնում: որտև դրանց ահից ես երեկոները տաքսիով եմ տուն գալիս, եթե մթնած ա լինում արդեն, որ հանկարծ դրանց չռաստվեմ:
    ահավոր վիճակ ա
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  6. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (16.05.2013), keyboard (16.05.2013), My World My Space (16.05.2013), Sagittarius (16.05.2013), Ուլուանա (16.05.2013)

  7. #20
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2012
    Գրառումներ
    1,218
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Գուցե կոպիտ թվա բայց շներին փոքր էրեխեքի չափ շատ եմ սիրում:Ինձ թվում է,թե Բոբս ինձ ավելի լավ է հասկանում քան մարդիկ:Մի անգամ ոտքը վնասել էր:Բակում նստած էի,եկավ մոտս շուրջս պտտվեց,դունչը դրեց ծնկներիս ու ինձ իրա աչքերը էնքան տխուր թվացին որ սկսեցի շան փոխարեն լացել:
    Շները շատ զգայուն կենդանիներ են ու ինձ միշտ թվացել է,որ իրանք ամեն բան հասկանում են:
    Կարծում եմ ֆոբիայից ազատվելու համար պետք է գտնել մի հատ պուպուշ շունիկ,որը չի հաչում ու հետը օրական մի ժամ խաղալ:

  8. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (16.05.2013), Jarre (26.05.2013), Stranger_Friend (16.05.2013), ԱնԱիդա (17.05.2013), Տրիբուն (17.05.2013)

  9. #21
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ողջույն, ես Ուլուանան եմ, ես ալկոհոլիկ կինոֆոբ եմ։
    (Ծափահարություններ)

    Ճիշտն ասած՝ ահագին զարմացած եմ, որ էսքան մարդ վախենում ա շներից։ Մինչև հիմա ծանոթներիս մեջ համարյա չեմ հանդիպել շներից վախեցողների, ու ինձ շատ միայնակ էի զգում էս հարցում ։

    Մեջբերում VisTolog-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ էս ֆոբիայով «տառապողներին» հարց կարելիա?
    Ի՞նչնա հատկապես վախեցնում, ես մինչև հիմա էդ պահը չեմ կարողանում հասկանամ:
    Հիմա պատմեմ, Վիստ։ Կոնկրետ ինձ ոչ թե հենց շներն են վախեցնում, այլ ցանկացած կենդանի, ուղղակի շներն ամենաշատն են հանդիպում, դրա համար ամբողջ «ծանրությունն» ընկնում ա էդ խեղճերի վրա։ Երևի կարելի ա ասել՝ շարժումների անկանխատեսելիության հանգամանքն ա դիսկոմֆորտ առաջացնում մեջս, նույնիսկ եթե գիտեմ՝ չեն վնասի։ Ո՞նց բացատրեմ, կենդանիների էն խլրտալու զգացողությունն ինձ համար ուղղակի անտանելի ա, դրանից դեն սարսուռ չկա։ Ու էլի եմ ասում, առնվազն իմ դեպքում դա արդեն վաղուց ոչ թե վախ ա հնարավոր վնասից, այլ ավելի շուտ՝ հուշտ լինելու զգացողություն ա անսպասելիությունից։
    Ռայադերը մի անգամ ասեց, որ էդ ամենայն հավանականությամբ նևրոզ ա։ Չգիտեմ։

    Շների հետ իմ անհավանական արկածների մասին առավել մանրամասն կարդացեք իմ օրագրի եթերում ։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  10. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    erexa (17.05.2013), Sagittarius (17.05.2013), Շինարար (17.05.2013)

  11. #22
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Փոքր ժամանակ չեմ հիշում՝ վախեցել եմ, թե չէ շներից, երևի վախեցած կլինեմ, բայց ուսանող ժամանակ բավականին անախորժ հարաբերություններ եմ ունեցել կոնկրետ մի շան հետ: Մի կուրսեցի ունեի, ում տուն շատ էի գնում, համարյա ամեն օր կամ գոնե օրումեջ, օրումեջի դեպքում իրանց տանն էի ուրեմն գիշերում, իրանք շուն ունեին, մի սարսափելի՝ բրդոտ ու... փոքր: Էս շունը ինձ շատ էր սիրում, հատկապես իմ շալվարները: Գալիս էր ոտքերիս մոտ, քսմսվում, առաջին անգամը մտածեցի, որ էս ինչ լավն եմ ես, շունը հեռվից է զգում, հետո որ հեռացավ, տեսնեմ շալվարիս փողքը ամբողջությամբ քձձել ա, ու դրանից հետո իմ ամեն մի հանդիպում էդ շան հետ ավարտվել ա ևս մի շալվարիս նահատակությամբ, դե տնեցիներն աշխատում էին, երբ ես էնտեղ էի, մեր միջև դիստանցիա ապահովել, բայց դե ասացի, քանի որ շատ էի էնտեղ լինում, միշտ չի որ ստացվում էր

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ուլուանա (17.05.2013)

  13. #23
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Sagittarius-ի խոսքերից Նայել գրառումը
    Իրականում կա նման ֆոբիա՝ վախ շներից: Ես էլ եմ վախենում շներից դեռ մանկուց ու ես էլ քեզ նման շատ եմ սիրում շների: Նույնիսկ մինչև հիմա, որ ինձ համար «վախենալու» շուն եմ տեսնում, կարող ա ճանապարս փոխեմ:

    Եկեք այս թեմայում էլ քննարկենք այս ֆոբիան: Ո՞նց կարելի ա հաղթահարել: Ո՞վ այս ֆոբիայի հաղթահարման ինչ իրական դեպք գիտի: Հատկապես հետաքրքիր ա շուն պահողների տեսակետը:

    հ.գ. ուզում եմ շուն պահեմ, բայց ձագ, որ մեծանա ինքը ինձ սովորի, ես էլ՝ իրան: Ու հնարավոր ա նման ձև վախս հաղթահարեմ:

    հ.գ.գ. վստահ չեմ, որ վերնագրում ֆոբիայի լատիներեն անունը ճիշտ եմ գրել
    Ուրեմն, շներից վախենալ պետք չի: Պետք ա վախենալ մարդկանցից, հատկապես միլիցեքից, բժիշկներից ու որոշ վատ աչքով հարևաններից:

    Շունը, բոլոր կենդանիների նման, հավայի տեղը ոչ մի մարդու վնաս չի տալիս: Եթե շունը հարձակվում ա, ուրեմն կամ վտանգ ա զգում, կամ հասկանում ա, որ իրանից ահավոր վախենում են:

    Կան ցեղատեսակներ, որոնք ի ծնե ագրեսիվ են: Բայց նույնիսկ էտ ցեղատեսակները երբեք մարդու վրա հենց այնպես չեն հարձակվի: Եթե շունը հավայի տեղը հարձակվում ա մարդու վրա, ուրմեն ոչ թե շունն ա վատը, այլ տերն ա շիզոֆռենիկ, որ շան մեջ արհեստական ագրեսիայա դաստիարակել:

    Ես երեք իրարից փիս տարբերվող ցեղատեսկների շուն եմ պահել. թոյ-տերյեր (լաչառ պուպսիկ ու շատ խելացի), դոբեռման (ուժեղ, խելացի, հավատարիմ, ի ծնե որոշակի ագրեսիայով), ու հիմա հասկի ունեմ (ֆիզիկապես ահավոր ուժեղ, հավատարիմ, բարի, զգացմունքային): Ամեն մեկը իրա հետաքրքիր կողմերն ուներ, ու ես չեմ հիշում մի դեպք, որ որևէ մեկին իմ շները վնաս տված լինեն: Առաջին լաչառս մենակ կարար ճղճղալով հաչար ամեն ինչի վրա: Դոբեռմանս որոշակի ագրեսիա կդրսևորեր, եթե զգար որ կամ իրան կամ տիրոջը ուզում են վնաս տան, իսկ հասկին ոչ մի պարագայում ու ոչ մի դեպքում մարդուն վնաս չի տա, եթե տերը շատ փոքր ժամանակվանից ստիպողաբար ու արհեստականորեն ագրեսիա չմտցնի իրա մեջ: Բայց դա անելու համար, պիտի ինքդ հոգեկան հիվանդ լինես:

    Վոբշեմ, շունը աշխարհի ամենաբարի կենդանիներից մեկն ա (մեկ էլ ձին, հա, մեկ էլ երևի դելֆինը, բայց դրանից չենք կարա պահենք), ու եթե չափից դուրս ագրեսիվ շուն եք տեսնում, ուրեմն ավելի լավ ա նախ տիրոջից զգուշանաք, ու հետո նոր շնից:

    Հիմա, Sagittarius ախպեր, եթե որոշել ես շուն պահել, ուրեմն պիտի հոգով սրտով ու ֆիզիկապես պատրաստ լինես դրան, քանի որ շունն էլ ամեն կենդանի արարածի պես ուզում ա, որ իրա հետ զզբաղվեն, իրա վրա ժամանակ ծախսեն, իրան սիրեն, ու սենց բաներ: Ընտրելուց առաջ պարտադիր մի հատ նայի ցեղատեսակի բազային նկարագրությանը (խասյաթին) ու աշխատի, որ հնարավորինս քեզ մոտ լինի: Վերցրու մոտ մեկ ամսեկանից, բայց անպայման մայրական կաթից կտրվելուց հետո, քանի որ եթե մորից ձագին շուտ են կտրում, շան փսիխիկան դրանից տուժում ա: Եթե առաջին շունդ ա, ուրեմն վերցրու հանգիստ ու ոչ ագրեսիվ ցեղատեսակ: Պետք քչի մտածել, ասենք անպայման դոբեռման, գերմանական հովվաշուն, պիտ-բուլ, ռոտֆելլեր, քանի որ սաղ ասում են, որ իրանք փիս խելոք են: Շները բոլորն էլ խելոք են - մեկը հինգ հրամանից ա սովորում, թե խոսքի որտեղ պիտի չիշիկ անի, մյուսը ասենք յոթ հրամանից, տարբերությունը մեծ չի: Լավ տիրոջ հետ, նույնիսկ դվառնյաշկեն կարա շատ լավ շուն դառնա:

    Ու մի հատ նայի սրանց, բա կարելի ա սրանից վախենալ


  14. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    impression (17.05.2013), keyboard (18.05.2013), Mephistopheles (25.05.2013), My World My Space (18.05.2013), Ruby Rue (18.05.2013), Sagittarius (17.05.2013), Valentina (17.05.2013), Անվերնագիր (18.05.2013), Շինարար (17.05.2013), Ռուֆուս (18.05.2013)

  15. #24
    Պատվավոր անդամ Valentina-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.03.2010
    Գրառումներ
    861
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հիմա կինոֆոբիա՞, թե՞ սայնոֆոբիա: Սայնոֆոբիան ավելի լավ ա թե չէ կինոֆոբիան մի տեսակ ֆիլմերի հետ եմ կապում:
    Փոքր տարիքում չէի վախենում շներից, դե խոսքը էն փողոցային գազազած շների մասին չի: Մեր բակում մի շուն կար, առավոտ բոլոր երեխեքին ուղեկցում էր մինչև դպրոցի դարպասը: Հետո հետ էր գալիս, եթե տեսնում էր մեկը ուշացած ա գնում, էլի ճանապարհում էր Հա, մեր բակի շունն էր
    Հիմա զգուշանում եմ, չգիտեմ ինչքանով ա դա ֆոբիա, ու ֆոբիա ա թե չէ:

  16. #25
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում impression-ի խոսքերից Նայել գրառումը
    շներից սարսափում եմ
    եթե ընկերներս շուն ունեն, ես որ գնում եմ իրանց տուն, շանն աքսորում են, որ ես հիստերիկայի մեջ չընկնեմ
    բայց էս վերջերս մի քիչ դրական փոփոխություն կա, օրինակ Կիտայի Լոկիի հետ իրար սիրում-միրում ենք, բայց հենց Կիտան դուրս ա գնում սենյակից ու ես էդ անկանխատեսելի երևույթի հետ մնում եմ մենակ, սիրտս կանգնում ա
    կամ ասենք ivy-ի քրոջ շունը: շատ քաղաքավարի ու բարեհամբույր շուն ա, լրիվ վստահ եմ, որ կյանքում վնաս չի տա: բայց հենց մենակ էն, որ ինքը շուն ա, հերիք ա, որ դիսկոմֆորտ սկսվի մոտս: չնայած հիմա շատ եմ սիրում, որ գալիս քսմսվում ա, հավես ա:
    իսկ մեր բակի շները ուղղակի պատճառն են էն բանի, որ իմ մեկն էրկու չի դառնում: որտև դրանց ահից ես երեկոները տաքսիով եմ տուն գալիս, եթե մթնած ա լինում արդեն, որ հանկարծ դրանց չռաստվեմ:
    ահավոր վիճակ ա
    Էն որ փողոցային շները Երևանում ագրեսիվ են, պատճառը էլի մարդիկ են: Տեսե՞լ եք հեչ, թե փոքր տարիքից ոնց են երեխեքը հայաթի շներին տանջում: Ում ձեռն ինչ ընկնում ա, խփում են էտ շների գլխին: Էլ չեմ ասում ուրիշ լիքը այլանդակությունների մասին, որ մարդիկ տեղի անտեղի անտեր շների հետ անում են: Դրա համար էլ էտ խեղճ հայվանները հենց մարդ են տեսնում, սկսում են պաշտպանվել: Իրանք էլ ինքնապաշտպանական ուժեղ բնազդ ունեն: Էլ չեմ ասում, որ Հայաստանում փողոցային շների դեմ պայքարի մենակ մի ձև գիտեն - կրակելով սպանելը: Ու էս ընտրությունների ժամանակ էլ իմացանք, որ դրա համար ամեն շան գլխի դիմաց 500 դոլարի չափ փող են դուրս գրում Երևանի բյուջեից: Այլանդակ, տմարդի վայրենություն, գումարած թալանը: Բա էտ հայվաններն էլ բնազդ ունեն, ու հասկանում են, որ մարդը մենակ նրա համար ա, որ իրանց վնաս տա, իրանց վրա կրակի, իսրանց սատկացնի, իրանց տանջի: Բա ագրեսիվ կլինի, ու կհարձակվի, ի՞նչ եք ուզում:

    Ես ավելի քան համոզված եմ, որ եթե մարդիկ շների ու հենց փողոցային շների հետ նորմալ վերաբերվեն, էտ շները իրանց երբեք ու ոչ մի դեպքում վնաս չեն տա:

    Sagittarius ախպեր, դու Գերմանիայում տեսե՞լ ես շների հետ ոնց են վերաբերվում, ու տեսե՞լ ես ոնց են փողոցային շները հանգիստ մարդկանց մեջ ման գալիս, ու ոնց իրանց ոչ մեկը վնաս չի տալիս: Ներմալ տեղերում փողոցային շներին ռեգուլյար բռնում են, սրսկումներն անում են, ստերջացնում են, հաշվառում են, ու բաց են թողնում: Ես իմ աչքով եմ տեսել, թե ոնց էր փողոցային շունը հավայի մտնում քաղաքի կենտրոնի պրեստիժնի խանութ ու դուրս գալիս, ու ոչ մեկը քշ չէր ասում, դեռ մի հատ էլ ամեն անցնող դառնողը գլուխը շոյում էր: Տենց շունը որ մեռնի էլ, մարդուն վնաս չի տա:
    Վերջին խմբագրող՝ Տրիբուն: 17.05.2013, 23:15:

  17. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    laro (17.05.2013), Mephistopheles (25.05.2013), Ruby Rue (18.05.2013), Sagittarius (17.05.2013), Անվերնագիր (18.05.2013)

  18. #26
    Troll mode: On Sagittarius-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Հասցե
    Գերմանիա
    Տարիք
    37
    Գրառումներ
    3,213
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Sagittarius ախպեր, դու Գերմանիայում տեսե՞լ ես շների հետ ոնց են վերաբերվում, ու տեսե՞լ ես ոնց են փողոցային շները հանգիստ մարդկանց մեջ ման գալիս, ու ոնց իրանց ոչ մեկը վնաս չի տալիս: Ներմալ տեղերում փողոցային շներին ռեգուլյար բռնում են, սրսկումներն անում են, ստերջացնում են, հաշվառում են, ու բաց են թողնում: Ես իմ աչքով եմ տեսել, թե ոնց էր փողոցային շունը հավայի մտնում քաղաքի կենտրոնի պրեստիժնի խանութ ու դուրս գալիս, ու ոչ մեկը քշ չէր ասում, դեռ մի հատ էլ ամեն անցնող դառնողը գլուխը շոյում էր: Տենց շունը որ մեռնի էլ, մարդուն վնաս չի տա:
    Ես ճիշտն ասած ստեղ դեռ փողոցային շուն չեմ տեսել: Իսկ եղած շներն էլ ահավոր հանգիստ են: Քաղաքի մեջ՝ մարդաշատ վայրերում լիքն են մարդիկ իրանց շների հետ, առանց որևէ խնդիր ու հազարից մեկին կտեսնես «նամորդնիկով»: Իմ ֆոբիան ստեղ նույնիսկ մի քիչ պակասել ա, շների հարձակման իրական վտանգ չեմ զգում. ֆոբիան տրամաբանությունից դուրս ա, ենթագիտակցորեն ա էտ վախը առաջանում: Օրինակ՝ ես սնոուբորդ քշել եմ սիրում ու գիտակցում եմ, որ դրանից վնասվելուս հավանականությունը ավելի մեծ ա. շատ հաճախ տեսել եմ ոնց են մարդիկ իրանց վնասել, կամ առաջին անգամ դահուկ քշելուց մի թեթև ոլորել ոտը ու ֆոբիա ա առաջացել մոտները, էլ ոչ մի պարագայում չեն համարձակվում դահուկ կամ սնոուբորդ քշել: Ես էտ ռիսկը գիտակցում եմ, բայց վախ չկա: Ու տրամաբանորեն գիտեմ, որ ինձ համար շներից վնասվելու հավանականությունը շատ ավելի փոքր ա, շատ դեպքերում նույնիսկ զրո, բայց դրանից անկախ էլի վախ ա առաջանում մոտս:

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Arpine (18.05.2013)

  20. #27
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Sagittarius-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես ճիշտն ասած ստեղ դեռ փողոցային շուն չեմ տեսել: Իսկ եղած շներն էլ ահավոր հանգիստ են: Քաղաքի մեջ՝ մարդաշատ վայրերում լիքն են մարդիկ իրանց շների հետ, առանց որևէ խնդիր ու հազարից մեկին կտեսնես «նամորդնիկով»: Իմ ֆոբիան ստեղ նույնիսկ մի քիչ պակասել ա, շների հարձակման իրական վտանգ չեմ զգում. ֆոբիան տրամաբանությունից դուրս ա, ենթագիտակցորեն ա էտ վախը առաջանում: Օրինակ՝ ես սնոուբորդ քշել եմ սիրում ու գիտակցում եմ, որ դրանից վնասվելուս հավանականությունը ավելի մեծ ա. շատ հաճախ տեսել եմ ոնց են մարդիկ իրանց վնասել, կամ առաջին անգամ դահուկ քշելուց մի թեթև ոլորել ոտը ու ֆոբիա ա առաջացել մոտները, էլ ոչ մի պարագայում չեն համարձակվում դահուկ կամ սնոուբորդ քշել: Ես էտ ռիսկը գիտակցում եմ, բայց վախ չկա: Ու տրամաբանորեն գիտեմ, որ ինձ համար շներից վնասվելու հավանականությունը շատ ավելի փոքր ա, շատ դեպքերում նույնիսկ զրո, բայց դրանից անկախ էլի վախ ա առաջանում մոտս:
    Վոբշեմ, շատ ճիշտ բան ես որոշել - շուն պահի: Եթե չես կողմնորոշվում ինչ ցեղատեսակի, գրի-մրի ստեղի շունբազերով մի լավ խորհուրդ կտանք: Կամ հենց տեղացիների հետ խորհրդակցի, կյանքդ ու առօրյադ պատմի, ու քեզ հաստատ կասեն ինչ պահես ու ոնց:

Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •