User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 14 համարի արդյունքները՝ ընդհանուր 14 հատից

Թեմա: Մարի- Վոլտերա

  1. #1
    գիշատիչ Վոլտերա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2012
    Հասցե
    Բլրակ
    Տարիք
    29
    Գրառումներ
    1,523
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Մարի- Վոլտերա

    Քանի օր օրագիրս նախատեսված է կարճ գրառումների համար, իսկ իմ գլխավոր գրառումները (որոնք դեռևս միայն բլոգումս եմ տեղադրում) օրագրումս դնելու դեպքում դժվար է կարդացվում՝ երկարության պատճառով, որոշել եմ բլոգս տեղափոխել այստեղ: Ավելի ճիշտ այստեղ տեղադրել իմ բլոգային բոլոր գրառումները հերթականությամբ: Եթե ցանկություն ունենաք, կարդացեք, շատ կուզեի ձեր կարծիքն իմանալ: Ասեմ, որ էդքան էլ երկար չեմ գրում: Մտածում եմ ընթերցողիս մասին Մի տեսակ ինքնագովազդ ստացվեց: Լավ, մի խոսքով
    Առաջին նյութս: Գրել եմ մեկ տարի առաջ: Հա ի դեպ ասեմ, որ ընդհանրապես գրել սկսել եմ մեկ տարի առաջ: Սա իմ ամենաառաջին գրածներիցս է:

    Լոգարանում


    Լոգարանու՞մ... Երբևէ մտածել ես այն մասին, թե ինչի համար ենք մենք օգտագործում լոգարանը։ Պարզ չի լողանալու, ի՞նչ հիմար ու աննպատակ հարց։ Բայց մի րոպե սպասիր։ Գիտե՞ս, որ լոգարանը միակ վայրն է, որտեղ մի որոշ ժամանակ մենակ ես մնում, որտեղ քեզ ոչ–ոք չի խանգարում, որտեղ ոչ–ոք չի կարող ներս խուժել, քանի որ կա դուռ ու կա դռան փական, որը մեզ հնարավորություն է տալիս ամուր կողպել դուռը։ Ուրեմն ամուր կողպված դուռ, միայնություն մի քանի րոպեով, կամ գուցե ժամով, հանգիստ ու լուռ միջավայր, ամենուր մաքրություն...
    Մի պահ մտածիր, մի՞թե դա այն չէ, ինչն ամբողջ կյանքումդ երազել ես, երազել ես միայնակ ապրել մի այդպիսի վայրում։ Ուրեմն ի՞նչն է պակաս այստեղ։ Մի պահ պատկերացրու, որ երազանքդ կատարվել է, հիմա ինչպե՞ս ես վարվելու, ի՞նչ ես անելու, թե՞ միայն մեծ–մեծ երազում էիր։ Փորձիր մտնել լոգարան, բայց ոչ լողանալու նպատակով։ Իսկ փորձե՞լ ես լոգարանում որևէ բան գրել։ Պատկերացրու, որ ես փորձել եմ, ու շատ էլ լավ է ստացվել։ Ավելի լավ է ստացվել գրածս, քան եթե այդ նույնը գրեի իմ սենյակում, կամ էլ հյուրասենյակում, կամ էլ համակարգչի առջև նստած։ Եթե կարողանաս լոգարանում հետաքրքիր մի բան գրել, որը նման չլինի քո նախկին գրածներին, ուրեմն դու ու լոգարանը իրար համապատասխանում եք, ուրեմն ձեր ճաշակները նույնն են, ուրեմն պետք է շարունակել նույն կերպ։ Հաջորդ անգամ փորձիր այնտեղ գիրք կարդալ։ Այո, այո, գիրք։ Գուցե առաջին անգամ չստացվի, բայց դու հետ մի կանգնիր, շարունակիր կարդալդ, հետո, հենց վերջացնես, միանգամից դուրս մի արի լոգարանից, գրիր տպավորություններիդ մասին։ Տեսնու՞մ ես, արդեն լավ է ստացվում, արդեն դու ու լոգարանն իրար հետ լեզու եք գտել, շատ լավ է։ Լոգարանում դիր փոքրիկ աթոռ, որ չհոգնես: Կարող ես նույնիսկ սրբիչների օգնությամբ պառկել և քնել։
    Բայց սպասիր, դեռ քնելու ժամանակը չէ։ Եթե քեզ մենակ ես զգում, փորձիր մտերմանալ լոգարանի պարագաների՝ օճառի, ատամի խոզանակի, սպունգի հետ։ Միգուցե նրանք շատ ավելի ընկերասեր են, քան քո լոգարանից դուրս գտնվող ընկերները, գուցե ավելի հասկացող ու խելացի են։ Փորձիր լեզու գտնել նրանց հետ, նրանց համար կարդա քո գրածները, լսիր նրանց կարծիքները, միգուցե լավ խորհուրդներ տան, միգուցե իրենք էլ քեզ համար կարդան իրենց գրածները։ Ու այդպես դարձիր իրենց վստահելի ընկերը։ իսկ ո՞վ է ասել, որ օճառն ու սպունգը չեն կարող դառնալ քո ընկերը։ Եթե նույնիսկ ասել են, շատ սխալ են ասել, դրանք ասել են երևակայություն չունեցող մարդիկ, ում համար օճառը միայն լվացվելու, իսկ ատամի խոզանակը միայն ատամները մաքրելու համար է։ Հիմա տեսնու՞մ ես, որքան հարազատ դարձավ քեզ այն նույն լոգարանը, որտեղ մտնում էիր միայն լողանալու համար, առանց նկատելու օճառի հայացքը, առանց նկատելու, որ սպունգի տրամադրությունն այն չէ, առանց նկատելու, որ ատամի խոզանակն ու ատամի մածուկը վիճել են։ Իսկ հիմա դու կես հայացքից նրանց հասկանում ես ու նույնիսկ կարողանում ես հաշտեցնել ատամի խոզանակին ու մածուկին, օճառին ու սպունգին։ Հիմա նրանք քո ամենալավ ընկերներն են, հիմա արդեն միայն լվացվելու համար չէ, որ մտնում ես լոգարան, ու այն նախկին՝ սառը ու դաժան հայացքով օճառը չես ճզմում ձեռքերիդ մեջ, այլ խնամքով շոյում ես նրան, զրուցում ես քո ամենալավ ընկերոջ հետ, պատմում ես լոգարանից դուրս գտնվող հիմար ընկերներիդ մասին, ովքեր այնքան հիմար են, որ լոգարանում ընկերներ չունեն...
    Blessed the poison which brings the end

  2. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Baltazar (05.10.2013), enna (09.05.2013), Freeman (09.05.2013), Sambitbaba (09.05.2013), Smokie (09.05.2013), Այբ (07.05.2013), մարիօ (07.05.2013), Մարկուս (07.05.2013), Նիկեա (16.05.2013)

  3. #2
    գիշատիչ Վոլտերա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2012
    Հասցե
    Բլրակ
    Տարիք
    29
    Գրառումներ
    1,523
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երբ նույնիսկ վերմակը չի փրկում

    Աշխարհից վիրավորված, բոլորից հիասթափված գնում եմ տուն, մտնում եմ սենյակս, կողպում եմ դուռը, թաղվում եմ անկողնու մեջ ու մտնում եմ վերմակի տակ։ Ոչ մի ձայն, ոչ մի ծպտուն չեմ հանում։ Փակել եմ աչքերս, ականջներս պինդ սեղմել եմ, որ չլսեմ հարազատներիս ձայները։ Մտքումս հայհոյում եմ բոլորին, ուզում եմ գոռալ, բղավել, բայց հիշում եմ, որ վերմակի տակ եմ ու լռում եմ։ –Հանգի՛ստ թողեք ինձ, հանգիիի՛ստ, ոնց չեք հասկանում, որ ատում եմ բոլորիդ, այս ամենը ձեր պատճառով է, դու՛ք եք մեղավոր։ Ես ոչ մի մեղք չունեմ, ես անմեղ եմ, լսու՞մ եք, անմեեեղ։ «Իսկ հիմա սիրելիս, փակիր մտքիդ բերանն ու նրան մի լավ դաս տուր, որովհետև նա քեզ ստում է։ Ամենաառաջին մեղավորը դու ես։ Դու ես մեղավոր, որ քեզ բոլորը նվաստացնում ու ծաղրում են, որ քեզ բանի տեղ չեն դնում, որ փալաս ես քեզ զգում»։ Չէ, նրանք չեն լռում։ Նրանք ուղեղիս մեջ են մտել ու դուրս չեն գալիս։

    «Դու անհաջողակ ես, դու անպետք ես։ Գնա հենց հիմա կախիր քեզ»։ Ուզում են, որ կախեմ ինձ, ես խելագարվում եմ։ « Բայց սպասիր, իսկ վերմա՞կը, դեռ ամեն ինչ կորած չէ, վերմակը դեռ փրկում է քեզ»։ –Լռե՛ք, լռե՛ք բոլորդ,–գոռում եմ։ Ձայներդ կտրե՛ք։ Չեմ ուզում լսել ձեզ։ Ինձ հանգիստ թողեք, թե չէ հենց հիմա դուրս կգամ վերմակի տակից, կնետեմ այն իմ վրայից ու այն ժամանակ կտեսնեք։ «Լրիվ է գժվել, չանես այդպիսի բան»։ Չէ, հնարավոր չէ, նրանք ինձ համոզում են, դա նրանց մոտ ստացվում է։ «Բայց դու մեկ է փալաս ես, հետո էլ ամեն բան վերմակի վրա ես բարդում»։ Վերմակը, ախ այդ վերմակը։ Իմ բոլոր դժբախտությունների պատճառն այդ վերմակն է։ «Հիմար, անիծված երեխա»։ –Չէ, նրանք ինձ հանգիստ չեն տալիս։ Նրանք դեռ ինձ հալածում են։ Ինչու՞ այս անգամ չի ստացվում, ինչու՞ չեմ կարողանում լռեցնել նրանց, մի՞թե վերմակն էլ չի փրկում։ Ի՞նչ եղավ քեզ, վերմակ։ Ինչու՞ չես ծածկում ինձ, ինչու՞ բոլորի ձայնը չես կտրում։ Դե՛ լռեցրու նրանց, դե՛։ Հիմար, անպիտան ու անպետք կեղտի կտոր։ Ես քեզ վստահում էի, հավատում էի, որ կարող եմ թաքնվել քո ներսում, որ կարող ես ծածկել ինձ, որ կլռեցնես այդ ձայները։ Բայց նրանք դեռ շարունակում են ինձ հալածել, ու նորից նույնը...

    «Փալաս ես, փալաս»։ «ԽԵղճ վերմակ, կարծես թե խելքը կորցրել է», « Ուզում է մեզնից փախչել», «Խելագարվել է, ախր վերմակը մեր բարեկամն է», «Մոռացել է, որ վերմակը երկու երես ունի», «Իմ խեղճ փոքրիկ, մի՛մտածիր, դեն նետիր այդ վերմակն ու գործի անցիր», « Երևի մոռացե՞լ ես, որ անհաջողակ ես», «Մի մտահոգվիր սիրելիս, մենք քեզ հետ ենք», «Գնա այստեղից, չենք ուզում երեսդ տեսնել», «Դե գնա, մամայի բալա, գնա ու մտիր վերմակիդ տակ», «կռվել ես հա՞ ուզում, դե արի այստեղ», «Վախկոտ շան որդի, էդ պաշտպանվում ես մեզնից հա՞», «Էդ ուր ես վազում», «Խեղճ փոքրիկ, գնում է վերմակին պատմի իր դժբախտությունները»։ –Դե լռե՛ք։ Մի՛ հիշեցրեք ինձ նորից. ես չեմ կարող դիմանալ։«Չի հասկանում, որ հանգիստ չենք տալու»։ –Լռեք ասում եմ, ձեններդ կտրեք։ «Արդեն մեզ վրա՞ ես բղավում», «Հենց հիմա հարցերդ կլուծենք սատանի ճուտ»։ –Չէ, խնդրում եմ, հեռացեք, հանգիստ թողեք ինձ։ « Դե խփիր դրան, թող իմանա, թե ում վրա է գոռում», «Անպետք», «Փալասի կտոր», «Անհաջողակ», «Վախկոտ շան որդի», «Հիմար դեռահաս», «Վերջդ տալու ենք», «Էլի՞ ես ուզում», «Բղավում էիր, հա՞», «Դե ստացիր»։ –Օգնեցե՛ք...Պինդ փակում եմ աչքերս, խորը շնչում եմ, մտքումս համոզում եմ ինձ, որ կարող եմ դա անել, ձեռներս սեղմում եմ ու գցում եմ վերմակը վրայիցս։ Աչքերս բացում եմ։ Մթություն է։ Զգում եմ գլխավերևումս ինչ–որ մեկի շունչը.

    –Տղաս, նորի՞ց մտել էիր այդ վերմակի տակ։

    – Մաաա՜մ...
    Blessed the poison which brings the end

  4. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Baltazar (05.10.2013), enna (09.05.2013), Sambitbaba (09.05.2013), Smokie (09.05.2013), Stranger_Friend (09.05.2013), Այբ (09.05.2013), մարիօ (06.10.2013), Նիկեա (06.10.2013)

  5. #3
    գիշատիչ Վոլտերա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2012
    Հասցե
    Բլրակ
    Տարիք
    29
    Գրառումներ
    1,523
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Օձը

    Երբևէ տեսե՞լ ես օձերին։ Տեսե՞լ ես, թե ինչքան գեղեցիկ են նրանք, ինչքան գալարուն մարմին ունեն, ինչքան զգույշ են սողում ու ինչքան հմայող են։ Ու երևի նկատած կլինես, թե որքան բարակ ու գայթակղող մարմին ունեն՝ մի մերկ կնոջ մարմնի պես... Իսկ նրանց աչքե՞րը. անթարթ ու հմայող։ Փո՞րձել ես նայել ուղիղ այդ աչքերի մեջ... Գիտե՞ս, թե որքան խելացի են նրանք, որքան կրքոտ՝ կարծես մի հասուն կին լինեն՝ դեռ հմայքն ու կիրքը չկորցրած մի կին։ Ապա նայիր այս օձին։ Տեսնու՞մ ես, որքան նենգ հայացք ունի նա։ Բայց դու պիտի իմանաս նաև, որ օձերը եսասեր են։ Գիտե՞ս թե ինչ է եսասիրությունը... Դա նրանց մեջ արմատացել է, դա նրանց մարմնի մասն է կազմում՝ իրենց գալարուն ու նուրբ մարմնի։ Օձի մարմինը գեղեցիկ է չէ՞, իսկ դու թույլ ես և միանգամից տարվում ես նրանով։ Փորձում ես շոյել, բայց... Գիտե՞ս, որ նրանք վտանգավոր են։ Ուրեմն պետք է երկար մտածես շոյելուց առաջ... Բայց այդ պահին դու տարված ես միայն այն օձով, և ուշքդ ու միտքդ նրան շոյելն է։ Բայց նա քեզ չի վնասում։ Դու նրան շոյում ես ու զգում ես, թե ինչքան թույլ ես, ու որքան ուժեղ է այն օձը, որին այդպես հմայված գուրգուրում ես...
    Բայց սպասիր։ Չէ՞ որ գիտես, որ օձերը խայթում են, ու գիտես, որ նրանց խայթոցը մահացու է։ Այո, մահացու։ Բայց այդ պահին քեզ ոչինչ չի հետաքրքրում։ Դու չես խնայում անգամ քո կյանքն ու շարունակում ես շոյել նրան։ Եվ դու նորից համոզվում ես, թե որքան թույլ ես, ու որքան հեշտ պարտվեցիր այդ օձին, որը նույնիսկ հասակով է քեզ զիջում... Ես քեզ զգուշացրել էի, որ հեշտ չի լինի։ Նրանք քեզ իրենց սիրել են տալիս, բայց սպասիր, շուտ չհանձնվես, հանկարծ նրանցից հավատարմություն չպահանջես... Գիտե՞ս, թե որքան անհավատարիմ են նրանք իրենց տաքացնողների նկատմամբ։ Իսկ դու այդ տաքացնողներից մեկն ես, դու ընկել ես մի թուլակազմ օձի թակարդը , ով նունիսկ ոսկորներ չունի։ Ոսկորներ չունի՞... Բայց դու, որ ունես ոսկորներ ու կայուն մարմին, այդքան շուտ ընկար նրա ճանկը։ Իսկ քեզ թվում է, որ օձը քեզ սիրու՞մ է... Միամիտ, դու գիտե՞ս, թե նրա որերորդ զոհն ես։ Դու այնքան մաքուր էիր, երբ սկսեցիր օձին սիրել ու նույնիսկ չգիտեիր, թե ինչ է անհավատարմությունը, կեղծիքն ու նենգությունը։ Դու նրան հավատացիր, ինչպես մի դեռատի ու միամիտ աղջնակ։ Երևի դու էլ ես հասկանում, որ տանջվելու ես, որ չես կարողանա մոռանալ այդ օձին։ Իսկ օ՞ձը. նա քեզ կխայթի ուզած ժամանակ, երբ խելքին փչի ու երբ հոգնի քեզնից։ Այ այդպիսին է օձը։ Դու հիմա լալի՞ս ես, շատ իզուր։ Մի փորձիր դառնալ օձի նման անհավատարիմ, որ մոռանաս նրան։ Գիտե՞ս ինչու չես կարող, որովհետև թույլ ես ու նվիրվող, որովհետև մաքուր ես ու միամիտ... Ու դրա համար պետք է տանջվես, քանի որ ընկար նրա ծուղակը։ Հիշու՞մ ես, ամեն ինչ սկսվեց այն բանից հետո, երբ նայեցիր նրան... Ես ասել էի չէ՞, որ պետք չէ գայթակղվել այդ նենգ գեղեցկությամբ։ Իսկ հիմա այդ նույն օձը, որին այդքան սիրում էիր, բացել է իր երախն ու ցանկանում է խայթել քեզ։ Բայց դու նրան շատ ես չէ՞ սիրում... Դու նույնիսկ չես էլ պաշտպանվում։ Տեսնում ես, որքան թույլ ես, որ նույնիսկ ցանկանում ես մեռնել այն օձի թույնով, որին սիրում ես։ Իսկ օձի թույնը... Այն քեզ կլանում է, գրավում է ոսկորներդ ու մարմինդ։ Հիմա դու հավասար ես նրան, նույնիսկ ավելի ցածր, քանի որ միայն մարմին ես։ Իսկ այն օձը, որը նույնիսկ ոսկորներ չուներ, խլեց քեզանից ամեն ինչ՝ սկզբից խելքդ, հետո մարմինդ ու մնացած ամեն ինչը։ Ու մեռնելուց անգամ շոյում ես օձին, բայց սպասիր... Մի՞թե այն նույն օձն է, որին այդքան սիրում էիր։ Հիմա նա այն նույն կրքոտ ու հմայող օձը չէ։ Նա սարսափելի է, նույնիսկ նողկալի։ Նայում ես նրան վերջին շնչումդ ու նոր միայն բացվում են աչքերդ ու հասկանում ես, թե որքան թույլ ու միամիտ էիր դու...
    Blessed the poison which brings the end

  6. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    enna (19.07.2013), Sambitbaba (11.11.2013), Smokie (14.05.2013), Stranger_Friend (10.05.2013), Այբ (10.05.2013), Լեդի Վարդ (10.05.2013), Նիկեա (06.10.2013)

  7. #4
    գիշատիչ Վոլտերա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2012
    Հասցե
    Բլրակ
    Տարիք
    29
    Գրառումներ
    1,523
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հանուն ամբոխի

    –Պատրա՞ստ ես մոռանալ ինքդ քեզ ու տրվել մարդկանց։
    –Պատրաստ եմ։
    –Պատրա՞ստ ես հանուն մարդկային ժպիտի մոռանալ էությունդ։
    –Պատրաստ եմ։
    –Պատրա՞ստ ես ջնջել հետքերդ ու շարժվել միայն մարդկանց հետքերով։
    –Պատրաստ եմ։
    –Պատրա՞ստ ես հանուն մարդկային ճշմարտության, հանուն մարդկային գեղեցկության ուրանալ քո ճշմարտությունը։
    –Պատրաստ եմ։
    –Պատրա՞ստ ես հանուն մարդկային ամբոխի քո դեմ գնալ ու դառնալ մարդկանց բարեկամը։
    –Պատրաստ եմ։
    –Դե ուրեմն ընտրիր դիմակդ...

    Դիմակդ ընտրելուց հետո մարդիկ կսկսեն ժպտալ քեզ։ Դու պիտի հրճվես այդ ժպիտներից։ Եթե ուզում ես դառնալ մարդկանց բարեկամը, պիտի շողոքորթես նրանց այնքան ժամանակ, քանի դեռ նրանք չեն սկսել քեզ շողոքորթել։ Այդ ժամանակ արդեն դուք կհռչակվեք իսկական բարեկամներ։ Պիտի սիրես մարդկանց օրենքները, պիտի ընդունես իրենց ճիշտը, պիտի համարես գեղեցիկ այն ամենին, ինչին մարդիկ են գեղեցիկ համարում։ Ու երբեք, լսու՞մ ես, երբեք ժպիտդ իրականության հետ չփոխես, թե չէ հենց նույն րոպեին ձեր բարեկամությունը կավարտվի։ Կգնաս ուղիղ մարդկանց հետքերով, աջ կամ ձախ չթեքվես։ Կքայլես ուղիղ, հպարտ ու գլուխդ բարձր։ Կհագնես միայն մարդկային ոտնահետքեր, որ ձյան կամ ցեխի վրա միայն դրանք երևան։ Կմոռանաս իսկական ոտնահետքերիդ մասին, դեն կնետես այն, քանի դեռ չես բռնվել։ Մարդիկ կնայեն արևին ու կասեն, որ այն տաք է ու պայծառ. սուս ու փուս կհամաձայնվես նրանց հետ։ Կխոսես միայն այն ժամանակ, երբ քեզ կխոսեցնեն։ Խոսեցնելուց էլ կասես միայն այն, ինչը մարդիկ կցանկանան լսել։ Մարդկանց հետ կխոսես շատ նուրբ, կօգտագործես փաղաքշական բառեր, ժպիտդ էլ ավելի կլայնացնես, կխոսես մարդկանց հետ միայն իրենց սիրելի թեմաներից։ Ձեռք կբերես մարդկանց վստահությունը։ Կսիրես մարդկանց։ Կգոռաս, կբղավես, կասես, որ պաշտում ես իրենց, կասես, որ նրանք ճիշտ են, որ նրանք գեղեցիկ են, որ իրենց նմանը չկա։ Ամեն քայլափոխի նրանց կհետևես, կշարժվես ճիշտ իրենց պես, կուտես այն ամենն ինչին մարդիկ համեղ կանվանեն, կհագնես այն հագուստը, որը մարդիկ կհաստատեն, որ սազում է, կլսես այն երաժշտությունը, որը մարդիկ կլսեն, կքնես տաք անկողնում, փափուկ բարձով ու վերմակով, որովհետև դա է ճիշտը, որովհետև մարդիկ դա ճիշտ են համարում։ Կդառնաս մարդկանց սիրելին, կունենաս լիքը փող։
    Պիտի պաշտես փողը, պիտի գրկես ու համբուրես, պիտի մարդկանց հետ միասին փառաբանես այն։ Փողով կգնես մարդկանց ու կվաճառես։ Փողով կգնես մարդկանց ժպիտները, մարդկանց վստահությունը, մարդկային բարեկամությունը։ Գնելուց հետո էլ կվաճառես դրանք, որ նորից ունենաս լիքը փող։ Հետո կծախսես այն, ինչքան որ սիրտդ տա։ Հանկարծ չհագենաս փողից, դա քո վերջը կլինի։ Փող ունենալուց հետո մեծ մարդկանց հետ գործ կունենաս։ Նորից լայն ժպիտով կասես իրենց համար ամենացանկալի խոսքերը։ Մարդկանց մոտ կփառաբանես փողը, որ մարդիկ հավատան քեզ։ Այնքան ժամանակ կշողոքորթես, մինչև որ դու էլ դառնաս այդ մեծ մարդկանցից մեկը։ Դրանից հետո քեզ կտան աթոռ։ Դու պիտի պաշտես այդ աթոռը։ Պիտի փողի նման փառաբանես ու պաշտես աթոռը։ Հետո մարդիկ կգան քեզ մոտ։ Նույն ժպիտներով քեզ կշողոքորթեն, կասեն, որ քո ասած ամեն մի բառը ճիշտ է, որ դու այնքան գեղեցիկ ես, որ այնքան խելոք ես։ Մարդկանց նույն ժպիտով կպատասխանես, նույն խոսքերով կփակես բերանները։ Կսիրեք իրար, կժպտաք, կպաշտեք միմյանց, կգուրգուրեք ձեր ճշմարտությունները, կփաթաթվեք իրար, կհամբուրվեք, փողը կպահեք ամենավերևում, կլպստեք աթոռը, կլպստեք ձեր դիմակները...
    Զգույշ կլինես։ Հանկարծ դիմակդ չընկնի դեմքիցդ։ Պինդ կփակցնես այն դեմքիդ, թե չէ գիտե՞ս՝ ինչ կլինի։ Եթե հանկարծ դիմակդ ընկնի, կհայտնվես մարդկանց ոտքերի տակ։ Կվերանան մարդկանց ժպիտները։ Ժպիտների փոխարեն միայն նողկալի դեմքեր կտեսնես։ Քո իրական դեմքը կսարսափեցնի մարդկանց։ Կխառնվեն իրար, կատեն քեզ, ամբողջ ամբոխով դեպի քեզ կշարժվեն, կգցեն քեզ իրենց ոտքերի տակ ու կանցնեն վրայովդ։ Դու կլինես, դու կապրես։ Առանց փողի, առանց աթոռի, առանց մարդկային ժպիտների ու շողոքորթության։ Կանտեսեն քեզ, քեզ կատեն, կլռեցնեն ձայնդ, քեզ խելագարի տեղ կդնեն, բայց դու կլինես քո դեմքով, կլինես քո ճշմարտությամբ, քո գեղեցկությամբ։ Ամբողջ մարդկությունը քո դեմ դուրս կգա, բայց դու կթքես բոլորի վրա, կթքես բոլոր դիմակների վրա։ Կգոռաս, կասես, որ արևն ամենևին էլ պայծառ չէ, կասես, որ զզվում ես տաք ու փափուկ անկողնում քնելուց, կասես, որ ատում ես փողը։ Կլսեն քեզ, կծիծաղեն վրադ, բայց դիմակները չեն դիմանա, կցնցվեն, կընկնեն ու փշուր–փշուր կլինեն։ Կփորձեն նորից փակցնել իրենց դեմքին, չի ստացվի։ Լաց կլինեն, կխնդրեն, որ հանգիստ թողնես իրենց, որ հետ տաս իրենց դիմակները։ Ձեռքով կփակեն իրենց դեմքը, որ չերևա իրականը։ Կասեն, որ դու խիղճ չունես, որ անսիրտ ես։ Չխղճաս նրանց։ Կայրես բոլորի ձեռքերը, որ չկարողանան փակել դեմքերը, կայրես իրենց ու դիմակներին։ Այրվելուց կլսես ողբեր, կտեսնես մարդկանց ժպիտները։ Կփակես աչքերդ, որ նորից չխաբվես։ Հետո մոխիրը կվերացնես։ Դու ճիշտ ես։ Դու գեղեցիկ ես։ Դու իրական ես…
    Blessed the poison which brings the end

  8. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    enna (19.07.2013), Sambitbaba (11.11.2013), Այբ (29.06.2013), Նիկեա (06.10.2013)

  9. #5
    գիշատիչ Վոլտերա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2012
    Հասցե
    Բլրակ
    Տարիք
    29
    Գրառումներ
    1,523
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինձնից բացատրություններ չպահանջեք: Որովհետև ես էլ չգիտեմ, թե ինչ եմ գրել

    Պառկածին չեն խփում

    Կանգնած, նստած կամ լավագույն դեպքում փռված ու պառկած, բայց պառկած ոչ թե անկողնում, այլ հենց դատարկ հատակին: Հատակի որակը կարևոր չէ, նույնիսկ կարևոր չէ, թե այն փայտից է, թե ոչ: Էստեղ կարևորը պառկածն է, ու կարևորն այն է, թե ինչու է պառկել հենց այդ հատակին: Ու մեկ էլ կարևոր է, որ պառկել է ու չի կանգնել: Իսկ կանգնածին հատակն ընդհանրապես հետաքրքիր չէ: Կանգնածն ունի մի նպատակ՝ ինչպես խփել պառկածին: Պառկածը գուցե կանգնածի դեմ ոչինչ չունի, գուցե նրանք նույնիսկ ճանաչում են իրար, ուղղակի կանգնածի մտքերն այն չեն, որովհետև կանգնած է ու չի կարող հասկանալ, որ պառկածի համար ամենակարևորը հատակն է:
    Նա նույնիսկ չի էլ կարող հասկանալ, որ հենց հատակն է, որ չի թողնում հասնել իր նպատակին: Ուրեմն հենց հատակի հարցերը պիտի լուծել, ուրեմն ինքն էլ պետք է պառկի հատակին: Բայց ասել են, որ պառկածին չեն խփում, ու ոչ մի տեղ գրված չէ, որ պառկածին չեն խփում այնքան ժամանակ, քանի դեռ իրենք էլ չեն դառնում պառկած: Երկու պառկած ու այլևս ոչ մի կանգնած: Երկու պառկածներն էլ նույն բանն են ուզում՝ խփել միմյանց, այսինքն պառկածներին, ու դա ուզում են անել իրենց պառկած դիրքից: Բայց էդտեղ մի բան այն չէ, որովհետև դեռևս հատակ կա, որը խանգարում է ու որն իրենց միակ արգելքն է: Պառկածները կարող են խփել ոչ թե իրար, այլ հենց հատակին՝ իր անիմաստ արգելքների համար, բայց հատակին խփելով գուցե սպառեն խփելու ցանկությունն ու այլևս չուզենան իրար խփել: Ոչ մի տարբերակ չունեն, բայց խփելու ցանկությունն ուժեղ է ու ստիպված պետք է օգտվեն ամենաստոր քայլից՝ երկուսն էլ դառնան կանգնած:
    Կանգնածի համար հեշտ է դառնալ պառկած, իսկ հակառակը՝ չափից դուրս դժվար:
    Ու էստեղ նորից հատակն է մեղավոր, որովհետև առանց հատակի խաղն անհետաքրքիր է դառնում, իսկ կանգնածի համար հատակը կարևոր չէ: Իսկ եթե չկա հատակ, չկա նաև խփելու ցանկություն: Ու էստեղ մեզ օգնության կգան նստածն ու փռվածը: Դե փռվածը պառկածի մի տեսակ է, բայց հատակից կախվածություն չունեցող տեսակ է: Դե ուրեմն վերջ: Եթե ասել են, որ պառկածին չեն խփում, ուրեմն ճիշտ են ասել, ուրեմն փռվածին կարելի է խփել, և այն էլ ինչպես խփել: Ու փռվածին կարելի է խփել բոլոր՝ կանգնած, պառկած ու նստած դիրքերից: Բայց փռվածին չի կարող խփել չփռվածը, այսինքն պետք է փռվել ու նոր միայն խփել: Բայց երկու փռված ինչպես են խփելու միմյանց, եթե փռվածը նույնիսկ չի էլ մտածում խփելու մասին: Փռվածը ծույլ է, փռվածը խաղից դուրս է, փռվածին չենք հաշվում: Դե էլ ինչ խփել, եթե դու փռված ես: Իսկ ինչպես ենք վարվում նստածի հետ. նստածին պարզապես արհամարհում ենք...

    Ուրեմն երկու կանգնած ու այլևս ոչ մի խփելու ցանկություն, երկու պառկած ու այլևս ոչ մի խփելու հնարավորություն, երկու փռված ու խաղից դուրս վիճակ, բազվաթիվ նստածներ ու արհամարհանք...
    Blessed the poison which brings the end

  10. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    enna (19.07.2013), Sambitbaba (11.11.2013), Smokie (30.05.2013), Այբ (29.06.2013), Նիկեա (06.10.2013)

  11. #6
    գիշատիչ Վոլտերա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2012
    Հասցե
    Բլրակ
    Տարիք
    29
    Գրառումներ
    1,523
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Թարմացում

    Անձրև

    Կըթ-կըթ:

    Բացեք պատուհանը

    Ծառերն են

    Դեղին

    Կանաչ

    Կարմիր

    Թռչուններն են

    դաշտերը

    այգին:

    Այս անգամ

    ընտրում եմ

    ծիծեռնակներին

    ու խխունջներին

    նրանք կլոր են

    տերևների պես

    ու գունավոր են

    կթկթոցի պես

    այսօր ընտրում եմ

    այն խողովակին

    որից կաթում է ջուրն

    առավել ուժգին,

    որը ժանգոտ է,

    ու թաց

    բայց և կլոր է

    խողովակաձև

    իսկ այն ինչ կլոր է

    երբեք չի մթնում

    այն ինչ որ թաց է

    պայծառ է

    փայլուն

    գունեղ

    ու ապրող

    ինչպես որ այն հին

    թռչունները

    կամ

    խխունջը բարի:

    այսօր ընտրում եմ

    փողոցով անցնող

    կարմիր-կապույտ

    անձրևանոցով

    պապիկին

    կամ կողքին կանգնած

    գզգզված մազերով կնոջը

    որը նույնպես կարմիր է

    կամ կապույտ

    դեղին

    մանուշակագույն

    այսօր էլ նրանց հերթն է

    այսօր ընտրում եմ

    անձրևը

    ոչ որովհետև

    այն ինձ հիշեցնում է

    մի բան

    որն այսօր չեմ ուզում հիշել

    այլ որովհետև

    թաց է

    ու խուճուճավոր

    ինչպես այն ծանոթ

    խողովակը

    կամ ծիծեռնակը

    կամ թեկուզ այգին

    այսօր ձեր հերթն է

    ուրիշ ոչ ոքի:

    Արագ քայլեմ

    ու հետ չնայեմ

    քանի դեռ

    անձրևը չի ուժգնացել

    իսկ այն կանգառում

    կանգնած մարդուկի

    կոստյումի կոճակն

    ու տաբատի մութ

    ծալքերը

    կրկին

    ինձ չեն հիշեցրել

    ինքս իմ մասին
    Blessed the poison which brings the end

  12. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    enna (19.07.2013), Sambitbaba (29.06.2013), Այբ (29.06.2013), Արամ (29.08.2013), Նիկեա (06.10.2013)

  13. #7
    գիշատիչ Վոլտերա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2012
    Հասցե
    Բլրակ
    Տարիք
    29
    Գրառումներ
    1,523
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Թռիչքավո˜ր

    Ընկերս:
    Եղբայրս:
    Իմ պուճուր մարդուկ:
    Չէ, մարդ:
    Իսկական մարդ:
    Իսկ գիտե՞ս, որ իսկականները միշտ պուճուր են լինում:
    Իսկականները մեծ չեն լինում:
    Իմ Փոքրիկ մարդամոտ ու մարդանման արարած
    Լռությունն ինձ ստիպեց գրել քո մասին:
    Ես քեզ խոստացել էի, չէ՞
    Նախկին խորհրդավոր բազմակետերիցդ հետո պիտի որ ասելիք ունենայի:
    Չէ: Ասելիք միշտ էլ կա: Ուղղակի երբեմն այն ջրի հետ միասին կուլ է գնում ու խառնվելով ավելորդություններին՝ գոլորշիանում է:
    Իսկ այսօր այն հավաքվել է կոկորդումս
    ու կուլ չի գնում:
    Ես կարող էի ջուր խմել:
    Բայց չեմ խմում:
    Այսօր գոլորշիանալու օրը չէ:
    Այսօր թռչելու օրն է:
    Իմ պուճուրիկ, դու հեշտությամբ կարող էիր իմ մուսան լինել, կամ հերոսը, անգամ ասպետը:
    Ես քեզ գիտե՞ս ինչպես կնկարագրեի. խուճուճիկ թարթիչներով, կապտականաչ աչքերով պատանյակ, պատանուկ, պատանեկիկ))) որի ուղեղում րոպեն-մեկ տարօրինակ մտքեր են լույս աշխարհ գալիս, ով րոպեն մեկ փոխում է իր որոշումները, ով րոպեն-մեկ փոխվում է: Կարծում ես քեզ չե՞մ հասկանում: Ախր ես ընդամենը խաղում եմ: Նյարդերդ եմ ուտում, հասկանու՞մ ես: Տարօրինակ ու արտառոց մտքերն առաջին հերթին ինձ են հարազատ:
    Ահա մի բան, որը երբեք հաշվի չառար: Ասում եմ էլի, պատանուկ ես, իսկական փոքրիկ պատանուկ, իսկ ես կղզու մարդակերն եմ: Պատկերացնու՞մ ես: Սիրահարված մարդակերը:
    Գիտե՞ս, թե որքան եմ գնահատում թևերդ: Հա, հա, ու մանավանդ թռիչքներդ: Սարսափելի արագություն ունես, ու որքան գեղեցիկ ես թռիչքի պահին: Գիտե՞ս, նախանձում եմ քեզ:
    Ես միակ մարդն էի, որ տեսել էր քեզ նախքան թևեր ունենալը, նախքան վերև բարձրանալը: Չէ, չեմ սպառնում, ուղղակի դու երբեք հաշվի չառար այն, որ ես էլ ունեմ թևեր: Ախ, իմ պատանուկ, ես էլ ունեմ թևեր, ես էլ գիտեմ թռչել, հասկանու՞մ ես...ինչու՞ դա երբեք չկարողացար գնահատել: Պարզապես դու ցուցադրում էիր բոլորին թևերդ, իսկ ես այն խնամքով թաքցնում էի: Գիտե՞ս որն է տարբերությունը: Չեմ ասի: Ինքդ կռահիր:
    Իսկ գիտե՞ս, թե քեզ ինչն է պակասում: Արվեստը: Ահավոր շատ: Դու չես դիմանա առանց դրա, կկործանվես, հասկանու՞մ ես, քարերդ էլ կկործանվեն, թևիկներդ էլ: Պատանուկի մեկը...
    Դու չկարողացար գնահատել իմ զոհաբերություններըը: Դու մի ամբողջ թևավոր ու փետրավոր հոգի բաց թողեցիր աչքիցդ, ու կեղտոտ մարդուկի պես նկատեցիր սեռը...որը ես դրել էի փետրավորի հետևում...որ չտեսնես: Իսկ դու տեսար այն: Իսկ ես հիմարիկի պես քեզ զոհաբերեցի իմ սեռը: Ծիծաղում եմ: Ախր այն ինձ պետք չի, ես առանց դրա էլ եմ յոլա գնում, ինձ բավական են իմ փետրավորներն ու թևավորները:
    Մեծ ու ամեն ինչ տեսնող աչքերը...ահա քո միակ թերությունը, իմ պուճուր պատանուկ, մեծ կապտականաչավուն աչքերով պատանուկ, ես քեզ սիրում եմ...
    Ինչի՞ համար էիր ինձ անընդհատ հիշեցնում, որ դու տարբեր ես, որ դու ուրիշ ես, որ դու միակն ես
    Մմմ..սպիտակ ագռավ: Ծանոթ թռչնակներ են: Պարզապես հիմա էլ սև ագռավներն են պակասել: Ընդհանրապես վերացել են, հասկանու՞մ ես: Փնտրում եմ սև ագռավ: Չկա:
    Ագռավիկ: Բուււ... Դու արել ես առաջին քայլդ: Հիմա երկրորդի հերթն է: Այ իսկ երրորդում դու էլ չես զգա որ սպիտակ ագռավիկ ես, որովհետև դա երկրորդ պլան կանցնի: Մենք կարծես թե իրար հետ ենք առաջ շարժվում: Դե..ես երբեք չեմ հասնի քո սլացքին, իմ թևիկները ծանր են ու դանդաղաշարժ, հո քեզ պես ճկուն չեն: Ուղղակի մեր ճամփաներն են տարբեր: Մեր թռիչքի բարձրություններն են ուրիշ, մենք տարբեր շերտերում ենք..Հո միանգամից երկուսով անդունդը չէինք ընկնելու)) Գոնե մեզնից մեկը փրկվեր:
    Ու ես ուզում եմ որ դա դու լինես:
    Գիտե՞ս ինչու:
    Ես սիրում եմ անդունդը: Թևիկներս էլ են սիրում, փետուրներս էլ:
    Իմ կամակոր բարեկամ: Ես քեզ սիրում եմ: նախկինում ավելի շատ, հիմա ավելի պինդ: Դու թույլ չես տալիս քեզ ավելին սիրել: Շրջանիկդ շատ մեծ է: Առաջ գալ չի լինում:Ու քանի գնում, շրջանիկդ դառնում է շրջան: Բայց դա հենց այդպես էլ պիտի լիներ:
    Սիրում եմ մեծ շրջանավորներին...
    Ասում ես ատելը պարգև՞ է.. Սպիտակ-թոշնած ագռավիկ, սիրելն է պարգև: Ուշադիր հաշվիր կրծքավանդակիդ ձախ անկյունում գտնվող օրգանի պարունակությունը: Մատներիդ վրա կարող ես հաշվել այնտեղ գտնվողներին: Այդպես է: Մեծ շրջաններ ունեցողների մոտ այդպես է:
    Ասում եմ ապրիր: Հա: Հենց այդպես: Ապրիր: Քո, քոոո, քո համար ապրիր, քո մեջ ապրիր: Մի ապրիր ուրիշ ագռավիկների համար: Իրենց փոխարեն արդեն ապրում են:
    Ասում եմ, միայն քո համար... Հենց սկսես ապրել, արվեստի կարիք կունենաս: Հետո քարերն էլ կսկսեն քեզ օտարանալ, ավելի ուշ կկորցնես թևիկներիդ գեղեցկությունը, հետո կգա չորրորդ քայլը, հետո հինգերորդ, հետո թռիչք, թռիչք, թռիչք...Բայց միանգամից շատ բարձր չթռչես: Ու կարևորը դեպի արևը չթռչես, թե չէ ամեն ինչը ջուրը կընկնի: Հիշում ես Իկարին, չէ՞
    Իմ թռիչքավոր պատանի, եղբայր, ընկեր, հոգի, սպիտակավոր ագռավիկ, մեծ ու կապտականաչավուն աչքերով պատանուկ, ես քեզ սիրում եմ... Սիրում եմ ինչքան որ թևիկներս են թույլ տալիս, ինչքան որ փետուրներս են ընդունակ... Ես սիրում եմ: Ես սիրելուց մեծանում եմ, կրկնապատկվում եմ, բազմապատկվում եմ. փետուրներս, թևերս, ես, սեռիկս, գրողի տարած հոգիս (զզվել եմ այդ անունից)
    Թռիչքավոր եղբայր, ուզում եմ որ դու էլ այդպես սիրես: Ուզում եմ տեսնել քո թևերի բազմապատկումը...
    Ուզում եմ անդունդներ փորես
    Ուզում եմ միասին անդունդում նստած թև-թևի տված կակաո խմենք...Պիտի սիրես, ապ, թե չէ թռիչքդ շաատ կձգվի..
    Իմ թռիչքավոր մարդանման արարած
    Լավ մնա)
    Պաչիկներ փետրավոր թևերիդ ու մեծ կապտականաչավուն ու խուճուճիկ թարթիչներով աչուկներիդ:
    Blessed the poison which brings the end

  14. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    enna (19.07.2013), Sambitbaba (13.10.2013), Smokie (29.08.2013), Այբ (29.08.2013), Նաիրուհի (06.10.2013), Նիկեա (06.10.2013)

  15. #8
    գիշատիչ Վոլտերա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2012
    Հասցե
    Բլրակ
    Տարիք
    29
    Գրառումներ
    1,523
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երկնքում ծովից են խոսում

    - Սառն է
    - ասում են: Լսել եմ, որ երբեմն տաք է
    - ավազոտ է: Փհհհ, ոնց էլ դիմանում են
    - ծակոցների՞ն: Էհ, երբեք ավազ չե՞ս տեսել
    - չէ, որտեղից
    - մի անգամ եկողներից մեկն էր հետը բերել: Մարմնից հազիվ պոկեցինք
    - Ու ասում են ներսում մանր-մունր բաներ էլ կան
    - Էհ, ո՞ր մեկիս ներսում չկան էդպիսիններից
    - չէ, դրանք շարժվում են
    - մերոնք էլ են շարժվում
    - սողում են
    - թող լինի սողալ, ի՞նչ կա որ
    - ու լպրծուն են, կպչուն, զզվելի: Ու ցավեցնում են
    - լավ հանձնվում եմ: Իմոնք կլոր են ու հեչ էլ կպչուն չեն
    - դեռ կհասցնեն: Նոր են: Ասում են ներսում քարեր էլ կան: Դու գիտե՞ս, թե դա ինչ բան է
    - առաջին անգամ եմ լսում
    - չէ, ես տեսել եմ դրանցից: բայց տեսածներս ավելի մեծ էին, վրան էլ ինչ-որ բաներ էին գրված
    - իմ տեսածների վրա մենակ թվեր էին
    - բա ասում ես, երբեք չես տեսել
    - Հիշեցի: Ավազն իր հետ բերողից եմ իմացել: Վրան էլ խաչեր կային
    - Խաչե՞ր
    - Հա, հեչ չե՞ս տեսել: Երկուսն իրար հատում են: Հասկանու՞մ ես: Կողք կողքի չէ: Այլ իրար վրա
    - բարդ ես խոսում
    - հա: Ժամանակին էդ դրանցից մեկի վրա Քրիստոսին են խաչել
    - ու՞մ
    - մեսսիային: Հին լեգենդներից է: Դժվար, թե հիշես
    - իսկ քո կարծիքով ցավո՞տ է
    - Որտե՞ղ
    - Էնտեղ, ներքևում
    - չգիտեմ: պատկերացում չունեմ
    - Ինձ թվում է հա, ցավոտ է
    - Քեզ դու՞ր է գալիս այդ բառը
    - Դուր է գալիս: Ցավ: Ինչ թեթև է հնչում
    - Ըհն, իր պես
    - դե էլ մի: Պատմիր, դա ո՞նց պատահեց
    - սովորական: նավակով էի: Հետո հոպլյա: Հասկացա՞ր
    - չէ, նկարագրիր
    - Կանաչ նավակը: ես: Աղջիկը: Հետո էլ մեր ծանոթ հոպլյան
    - ո՞վ
    - միանգամիցը
    - ճանաչու՞մ ես
    - չէ, մի անգամ աչքովս ընկել է: Էն էլ վերջին անգամն էր
    - կասե՞ս աչքերն ինչ են
    - Էհ, երկար պատմություն է: Երկուսն են
    - Մի՞շտ
    - Ոչ միշտ: Պատահում է, որ ավելի քիչ են լինում
    - ինչքա՞ն քիչ
    - շատ քիչ
    - իսկ պատահու՞մ է, որ շատ լինեն
    - չեմ հանդիպել
    - ասա, ներքևում քամի կա՞
    - կա
    - իսկ արև՞
    - կա, ամեն ինչի երկրորդն էլ կա: Եղբայրը: Պա՞րզ է
    - Իսկ եղբայրն ավելի լա՞վն է լինում
    - հիմնականում հա: Տես: Արևի եղբայրը: Ավելի գեղեցիկ է: ալիքների վրա շողում է, լող է տալիս: իսկ այդ քո արևը կարո՞ղ էր լող տալ
    - չէ
    - Տեսնու՞մ ես: Ինքը լողալ չգիտի, իսկ եղբայրն ինձնից էլ լավ է լողում: Մենակ թե էդ անտեր հոպլյան...
    - ալիքները ո՞նց են շարժվուն
    - հասարակ: Աջ-ձախ, վերև-ներքև
    - գեղեցի՞կ են
    - պիտի որ
    - մեզ ներքևում լսու՞մ են
    - լսում են: բայց չլսելու են տալիս
    - իսկ հասկանու՞մ են
    - հասկանում են
    - երկա՞ր
    - շատ երկար
    - ինչու՞ երբեք էստեղ չեն նայում
    - վախենում են
    - մեզնի՞ց
    - չէ: վախենում են, որ էլ չեն կարողանա ներքև իջնել
    - ախր ի՞նչ կա էստեղ այդքան կարևոր
    - կապույտ: դրանք կապույտի մեռած են
    - մարդի՞կ
    - Էյ, դրանց անունը չտաս: հա մարդիկ: այդ շնչողները: կապույտի մեռած են
    - բայց էստեղ սպիտակից էլ կա
    - քիչ է: ու չի համոզում: իսկ կապույտը...
    - կարմիր էլ կա, դեղին էլ, անգամ սև
    - չէ, դրանք երկրորդական են: կարևորը կապույտն է
    - մարդիկ
    - առը քեզ
    - մարդիկ
    - գրողի տարած, ի՞նչ
    - դու էլ ես դրանցից
    - եղել եմ: բայց փոշմանել եմ
    - էլ չե՞ս
    - չեմ
    - բայց դու այն օրը երգում էիր: երգածդ էլ կապույտ էր: ձայնդ էլ: Հիմա էլ, որ խոսում ես, վրայիցդ կապույտի հոտ է գալիս
    - քեզնից էլ վառած ածուխի
    - էհ: մենակ ասում ես
    - իսկ դու փորձիր երգել: տեսնեմ երգածդ ի՞նչ գույնի կլինի
    - եթե կարողանայի երգել, ինքս էլ կապույտ կլինեի
    - բայց մեկ է: կապույտի պես ես մտածում: դա էլ հո չես կարող հերքել
    - իսկ եթե ներքևում իմանան, որ իրենցից ենք խոսում
    - է, թող իմանան, ի՞նչ կա որ
    - ու որոշեն մեզ մոտ գալ
    - գժվեցի՞ր
    - հա: պատկերացրու: որոշեն բարձրանալ վերև
    - մենք էլ կիջնենք
    - բա եթե իրե՞նք էլ իջնեն
    - նորից կբարձրանանք
    - իսկ եթե համ էստեղ լինեն, համ ներքևու՞մ
    - այդ ժամանակ արդեն մենք չենք լինի
    - համոզվա՞ծ ես
    - հա: իսկ եթե անգամ լինենք, կփախնենք հեռու
    - ինչքա՞ն հեռու
    - շատ, շատ հեռու: շատ խորը: քարերի հետ: հասկանու՞մ ես
    - չէ
    - ավազների կողքին: իսկ հիմա՞
    - մի քիչ
    - կապույտի մեկը...իսկական կապույտ ես
    - այդ ո՞ր մի կապույտի վրայից է ածուխի հոտ գալիս
    - դու կլինես առաջինը
    - ի՞նչ բան է եղեգնը
    - երկար-բարակ պատմություն է
    - իսկ մամուռը՞
    - ը...լպրծուն է
    - ցավո՞տ է
    - մամու՞ռը: է, թող լինի ցավոտ: այդքան շատ է հա՞ դուրդ գալիս այդ բառը
    - հա, մի տեսակ ձգում է
    - մամուռն էլ է էդպես: ու այնտեղ գտնվող ամեն ինչը: գիտե՞ս, մենակ կապույտներն են փչացնում ամեն ինչ: Զզվելի, զզվելի կապույտներ են
    - ի՞նչն են փչացնում
    - մամուռները, քարերը: Կապույտները փակել են հորիզոնը: Տես, էլ ոչինչ պարզ չի երևում: Թու...արդեն հոգնել եմ
    - իսկ ո՞նց են հոգնում
    - հենց էդպես: Վերցնում ես ու հոպլյա...հոգնում ես
    - ես էլ եմ ուզում փորձել էդ քո հոպլյաներից
    - էհ, ոչ համով են, ոչ էլ ցավոտ, ինչի՞դ են պետք
    - բան չե՞ս զգում
    - չէ, առանձնապես ոչինչ
    - բայց մեկ է: ուզում եմ փորձել
    - կփորձես: քիչ է մնացել: համբերիր
    - իսկ ի՞նչ բան է աղջիկը
    - գրողը տանի: դա՞ որտեղից գտար
    - քեզնից
    - իզուր բերանիցս թռցրեցի: աղջիկը... կազմված է հարյուրհազարավոր փոքր-մոքր բաներից: գունավորմամբ՝ թափանցիկ է
    - ես չեմ հասկանում
    - դե..համեղ պատառ է
    - իսկ ցավո՞տ է
    - այն էլ ինչպես: բայց միայն սկզբում: հետո արդեն չէ
    - դժվար ես խոսում
    - մազեր ունի: քիթ: բերան: Հա, երկու հատ էլ էն սիրուն բաներից ունի
    - որոնցի՞ց
    - էն որ չունեն մյուս տեսակի կապույտները
    - դու ունե՞իր դրանցից, երբ որ կապույտ էիր
    - ունեի:
    - իսկ աղջիկը լպրծու՞ն է
    - չափից դուրս շատ
    - ի՞նչ գույնի է
    - ըըը... կարմիր
    - պիտի որ գեղեցիկ լինի
    - հա...ցավն էլ հենց դա է..գեղեցիկ է
    - դրանից եմ ուզում
    - կարմիրի՞ց: գործ չունես: վտանգավոր բան է
    - թքած
    - հիմա ես էդպես ասում

    - ասում ես սա՞ռն է
    - երբեմն: երբեմն տաք է
    - ի՞նչ բան է տաքը
    - դա մեղմացնում է առաջինին, բայց դրանք իրար հեչ չեն սիրում, ողջ օրն իրար թարս-մարս են նայում
    - էհ, էլի չեմ հասկանում
    - տաքը կարմիրի տեսակներից է
    - ուրեմն լավ բան է
    - բավականին
    - կերգե՞ս
    - մեկ է կապույտավարի է ստացվելու
    - չէ, երգիր: էնպես երգիր, որ ներքևում լսեն
    - հիմարիկ: մեզ միշտ էլ լսում են
    - հապա..
    - չլսելու են տալիս: թքած ունեն մեզ վրա: ոնց որ մենք՝ իրենց վրա
    - մենք թքած չունենք: Ախր ամբողջ ժամանակ իրենցից ենք խոսում
    - իրենք էլ՝ մեզնից
    - կապույտները...մեզնի՞ց են խոսում
    - բա ոնց: դրա համար էլ կապույտ են
    - խոսում ենք ու չենք ուզում տեսնել իրար
    - շուրջ նայիր: ամբողջը կապույտ է
    - ուրեմն..
    - հա, վարակվել ենք:
    - հանուն ինչի՞
    - հանու՞ն...դա չափից դուրս մեծ բառ է կապույտներիս համար...

    - ասում ես, սա՞ռն է
    - երբեմն: մեկ-մեկ տաք է
    - կարմիրի՞ց
    - Ըհն: կարմիրից
    - ավազո՞տ է: ոնց էլ դիմանում են
    - կապույտ են: դրանից է
    - մեզ լսու՞մ են ներքևում
    - լսում են
    - իսկ ինչու՞ երբեք չեն պատասխանում
    - չլսելու են տալիս: թքած իրենց վրա
    - չէ: թքած չունենք: Ախր ամբողջ ժամանակ իրենցից ենք խոսում
    - ..իրենք էլ՝ մեզնից...
    ...
    Blessed the poison which brings the end

  16. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (29.08.2013), enna (29.08.2013), Sambitbaba (13.10.2013), Smokie (29.08.2013), Այբ (29.08.2013), Նաիրուհի (06.10.2013), Նիկեա (06.10.2013)

  17. #9
    գիշատիչ Վոլտերա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2012
    Հասցե
    Բլրակ
    Տարիք
    29
    Գրառումներ
    1,523
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Միալար

    Աշուն է...Բռռռ: Սկսել եմ մրսել: Դրսիս ու ներսիս ջերմաստիճանները հավասարվել են իրար: Ուղղակի ցուրտ է: Չէ, դժգոհ չեմ: Սովոր եմ ցրտին: Արդեն երկու տարի է ներսիս սառնության հետ հաշտվել եմ: Երկար ժամանակ կռիվ-կռիվ էինք խաղում, ավելի ուշ փորձեցինք հաշտվել, անգամ միասին տանգո ենք պարել բաց պատշգամբում, հետո էլի կռիվներ....էս անգամ բարձերով էինք կռիվ անում, երեխեքի պես, իրար բմբուլները քամուն էինք տալիս, հետո սովորեցինք իրար վրա ուշադրություն չդարձնել: Ես ցերեկներն էի արթուն, ինքն իր գործը գիշերներն էր անում, դե մեկ էլ մայրամուտին: Հետո արդեն մոռացանք իրար գոյության մասին:
    Հա, արդեն դրսում էլ է ցուրտ: Էդպիսին է սառնությունը: Բավարարվել չունի: Դե իհարկե, ներսս իրեն հերիք չէր, անպայման պիտի դրսում էլ ցույց տար իրեն: Փհհ,,,զզվել եմ արդեն: Ձեռքի հետ ել դողացնում եմ, փաթաթվել եմ ծածկոցի տակ, ինքս ինձ համոզում եմ, որ ինձ դուր է գալիս ցուրտը..էս մի անգամն էլ ստացվեց համոզել: Ես սիրու՛մ եմ ցուրտը:
    Ու մեկ էլ գրել չի ստացվում: Ոչ մի կերպ: Ոչ սկզբից, ոչ վերջից, ոչ մի տեսակի..ոչ մի ..ոչ մի բան չի ստացվում մոտս: Դատարկությու՞ն...Չէ՛: ԴԱՈն վկա, սա դատարկությունը չի: Սա մի ուրիշ բան է, ուրիշ տեղերից եկած, լրիվ նոր ու անհայտ ծագման, ու սարսափելի...սարսափելի սպիտակ է: Նայում ես ու ոչինչ չես տեսնում: Չէ, ես դատարկությանը լավ գիտեմ, նա գոնե գալուց առաջ զգուշացնում է, դե ես էլ սովորության համաձայն պատրաստություն եմ տեսնում, ու անկեղծորեն սպասում եմ, ոնց որ ասենք թանկագին հյուրիս կսպասեի: Հյու՞ր...փախել եմ բոլորից, ամեն ինչից: Ուղղակի փախել եմ: Մեջս կուտակվել է փոշի, լիքը մանր-մունր զիբիլներ, դրանց ոչ մի կերպ մաքրել չեմ կարողանում, դրանք ի՛մ սեփական զիբիլները չեն, դրանք ուրիշ տեղերից են, լրիվ նոր ու անհայտ ծագման են:
    Հա ու մեկ էլ գրողը տանի...գրե՜լ չի լինում
    Սպառվել եմ, թուլացել, ուժասպառ եղել..ու այդ ամենը ոչնչի պատճառով,,,առանց պատճառի...ուղղակի..հենց էդպես...վերցնում ես ու էլ չես լինում, վերցնում ես ու քեզ մնում է միայն շնչելը, այն էլ ոչ միշտ, երբեմն-երբեմն, ցանկության դեպքում, կարիքի դեպքում
    Ինձնից այլևս չկա: Նա վերացել է: Էն մյուս թողել փախել է: Երրորդին ես եմ սպանել: Վեցերորդին էլ այնքան բարձր եմ շպրտել վերև, որ էլ հետ չի եկել, իսկ այ էն վերջինին կուլ եմ տվել...չգիտեմ, դեռ պարզի չի, ե՞ս նրան, թե՞ նա ինձ...հավանաբար երկուսս էլ.
    Մուսա՜, ոգեշնչում, էություն, մասնիկ, փշուր, շերտեր...բառեր են: Սովորական հարյուրհազարավոր բառերի պես...սրանք ընդամենը բառեր են:
    Փախչե՞լ...ու՞ր...
    Տանիքից ցա՞ծ նետվել- հանուն ինչի՞
    Անզագայացած ապրե՞լ- էդ դեպքում ո՞նց վարվել սրտի հետ, հանե՞լ, դեն նետե՞լ, ուրիշին նվիրե՞լ. գուցե մի փոքրիկի, ով դրա կարիքը ավելի շատ ունի, քան ես ինքս, գուցե գիշերվա կեսին հաչացող շների ոհմակին հանձնել, որպես նվեր, գուցե իրենք ավելի արդյունավետ օգտագործեն այն, քան ես ինքս
    իսկ միտքը՞- էդ շուն-շանորդու հե՞տ ոնց վարվել: Անջատե՞լ: Ինչպե՞ս: Գուցե խնամքով թաքցնել ինքդ քեզնից, կամ էլ մութ շղարշով պատել...կամ էլ...գիշերները ոռնալ, նայել լիալուսնին...շնչել...արտաշնչել
    Ավելի ներքև: Ավելի խորը: Գնալով մեծանում է իմ ու բարձրության միջև եղած սահմանը:
    Գնալով վերածվում եմ հեղուկի: Ավելի թույլ, ավելի աննկատ, ավելի թափանցիկ
    Քեզնից այլևս չկա: Միայն դու էիր: Բայց դա էլ ջուրն ընկավ: Իսկ ջրի հատակին նման փոքրիկ ու անգույն մասիկ փնտրելը...անհնար է: Կհանդիպես ջրիմուռներին ու կտարվես նրանցով: Ու այլևս քեզ հետ բերել չի ստացվի:
    Հիմա ի՞նչ...վե՞րջ: Ամեն ինչին վերջ հա՞, վերջակետ, խավար, անդունդ, գերեզման...էլ չէ՞...այլևս երբե՞ք...չէ, համաձայն չեմ: Դեռ ցանկություն ունեմ շարունակելու...
    շնչել-արտաշնչել, երբեմն միայն շնչել, արտաշնչելը թողնել վաղվան, ոռնալ լիալուսնի տակ, սեփական սիրտը նվիրել շների ոհմակին, չէ՜, դեռ հետաքրքիր է, ես դեռ ուզու՛մ եմ
    Ու ես սիրում եմ աշունը: Որովհետև ցուրտ է...բռռռ..մրսում եմ: Հա՛, ու ես սիրում եմ ցուրտը: Հետո ի՞նչ, որ ես ու սառնությունն իրար հետ չունենք, հո իրար հետ տանգո ենք պարել, բարձերով կռիվ-կռիվ ենք խաղացել:
    Ինչ էլ որ լինի, շարունակել պե՛տք է...թեկուզև միայն շնչել, թեկուզև արտաշանչել հազվադեպ, ուղղակի պետք է՛...հանուն...հանուն ջուրն ընկած փոքրիկ ու անգույն մասնիկիդ, որը գտնելն անհնար է, թեկուզ հենց հանուն դատարկության, որը քեզ երկար ժամանակ է չի այցելել, ու Դաոն վկա, անգամ կարոտել է՜, թեկուզև հանուն հին ու բարի ընկերներիդ, որոնց այդքան սիրում էիր:

    Չէ, համենայն դեպս, ինչ էլ որ լինի, շարունակել պե՛տք է:

    Հա..ու մեկ էլ գրել չի լինում, գրողը տանի՜
    Blessed the poison which brings the end

  18. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (06.10.2013), Baltazar (05.10.2013), enna (09.11.2013), Sambitbaba (11.11.2013), Smokie (07.10.2013), Այբ (05.10.2013), Նաիրուհի (06.10.2013), Նիկեա (06.10.2013), Ուլուանա (06.10.2013)

  19. #10
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,663
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վոլտերա-ի խոսքերից Նայել գրառումը
    Լոգարանում
    Լոգարանն ինձ էլ է շատ հարազատ. ժամանակին, երբ դեռ ծխում էի, վերցնում էի սիգարետներս, սուրճ, գիրք ու...
    Հիմա այդքան ժամանակ այլևս չկա, բայց ամեն օր, լոգանք ընդունելուց հետո, ցնցուղի տակ կանգնած, մի հինգ-տաս րոպե անպայման խորհրդածում եմ: Եվ պատկերացրու, Մարի ջան, որ ամենահետաքրքիր մտքերս, ամենալուրջ որոշումներս հենց այդ րոպեների ընթացքում են ծնվում, իսկ արդեն եղածներն էլ՝ որոշակիորեն ձևավորվում: Կարծում եմ, որ դա բոլորովին էլ պատահականություն չէ:

    Բոլորս էլ գիտենք, որ ջուրը շատ լավ հաղորդիչ է, ճի՞շտ է: Ու նաև, որ մարդու մարմինը մոտ յոթանասուն տոկոսով ջրից է բաղկացած: Կարելի է ենթադրել, որ ունենալով այդքան շատ հաղորդիչ մեր մեջ, մենք պետք է որ ավելի սերտ կապերի մեջ լինեինք բնության, Տիեզերքի, մեկմեկու հետ... Ցավոք, մեր գիտելիքները մեզ կտրել են այդ ամենից: Բայց այնպիսի զգայունակ էություններ, ինչպիսին դու ես, փոքր ինչ օգնության դեպքում կարող են վերականգնել այդ կապը, և քո պատմվածքն ինձ, օրինակ, հենց այդ մասի է ասում: Այս դեպքում ջուրը հանդես է գալիս հենց այդ օգնողի դերում. միանալով քեզ, ավելացնում է քո հաղարդակցական ուժը:

    Առաջին մասը մաքուր վերարտադրությունն է այդ կապի. ջրի հետ շփման ժամանակ դու որոշակի ակտիվություն ես ձեռք բերում /գրել, կարդալու ցանկությունդ, ինչպես ինձ մոտ՝ խորհրդածումը/: Բայց, քանի որ այդ ակտիվության պատճառը քեզ համար հավանաբար անգիտակցական մակարդակի վրա է գտնվում, իսկ վառ երևակայությունդ էլ քեզ հանգիստ չի տալիս, - ցանկանալով բացատրել ինքդ քեզ քո զգացումները, դու այդ ամենը յուրովի կապում ես ֆիզիկական աշխարհի հետ, որը քեզ առայժմ ավելի է հասկանալի և ըստ այդմ էլ՝ ընդունելի: Եվ, պետք է ասել, որ հոյակապ միջոց ես գտել ֆիզիկականն ու ոչ-ֆիզիկականը կապելու համար, վարպետորեն օգտագործելով բաղնիքի պարագաները՝ սկսած սրբիչից, վերջացրած ատամի խոզանակով, - ինչպես լավ ռեժիսորը հմտորեն օգտագործում է դերակատարներին բեմի վրա:

    Ապրես, Մարի ջան, իրոք որ լավ է ստացվել: Ես դեռ բլոգումդ հավանեցի այս գործը, իսկ հիմա կարծիքս ուղղակի հաստատվեց:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  20. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    enna (09.11.2013), Smokie (07.10.2013), Վոլտերա (06.10.2013), Փոքրիկ շրջմոլիկ (06.10.2013)

  21. #11
    գիշատիչ Վոլտերա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2012
    Հասցե
    Բլրակ
    Տարիք
    29
    Գրառումներ
    1,523
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Sambitbaba-ի խոսքերից Նայել գրառումը
    Լոգարանն ինձ էլ է շատ հարազատ. ժամանակին, երբ դեռ ծխում էի, վերցնում էի սիգարետներս, սուրճ, գիրք ու...
    Հիմա այդքան ժամանակ այլևս չկա, բայց ամեն օր, լոգանք ընդունելուց հետո, ցնցուղի տակ կանգնած, մի հինգ-տաս րոպե անպայման խորհրդածում եմ: Եվ պատկերացրու, Մարի ջան, որ ամենահետաքրքիր մտքերս, ամենալուրջ որոշումներս հենց այդ րոպեների ընթացքում են ծնվում, իսկ արդեն եղածներն էլ՝ որոշակիորեն ձևավորվում: Կարծում եմ, որ դա բոլորովին էլ պատահականություն չէ:

    Բոլորս էլ գիտենք, որ ջուրը շատ լավ հաղորդիչ է, ճի՞շտ է: Ու նաև, որ մարդու մարմինը մոտ յոթանասուն տոկոսով ջրից է բաղկացած: Կարելի է ենթադրել, որ ունենալով այդքան շատ հաղորդիչ մեր մեջ, մենք պետք է որ ավելի սերտ կապերի մեջ լինեինք բնության, Տիեզերքի, մեկմեկու հետ... Ցավոք, մեր գիտելիքները մեզ կտրել են այդ ամենից: Բայց այնպիսի զգայունակ էություններ, ինչպիսին դու ես, փոքր ինչ օգնության դեպքում կարող են վերականգնել այդ կապը, և քո պատմվածքն ինձ, օրինակ, հենց այդ մասի է ասում: Այս դեպքում ջուրը հանդես է գալիս հենց այդ օգնողի դերում. միանալով քեզ, ավելացնում է քո հաղարդակցական ուժը:

    Առաջին մասը մաքուր վերարտադրությունն է այդ կապի. ջրի հետ շփման ժամանակ դու որոշակի ակտիվություն ես ձեռք բերում /գրել, կարդալու ցանկությունդ, ինչպես ինձ մոտ՝ խորհրդածումը/: Բայց, քանի որ այդ ակտիվության պատճառը քեզ համար հավանաբար անգիտակցական մակարդակի վրա է գտնվում, իսկ վառ երևակայությունդ էլ քեզ հանգիստ չի տալիս, - ցանկանալով բացատրել ինքդ քեզ քո զգացումները, դու այդ ամենը յուրովի կապում ես ֆիզիկական աշխարհի հետ, որը քեզ առայժմ ավելի է հասկանալի և ըստ այդմ էլ՝ ընդունելի: Եվ, պետք է ասել, որ հոյակապ միջոց ես գտել ֆիզիկականն ու ոչ-ֆիզիկականը կապելու համար, վարպետորեն օգտագործելով բաղնիքի պարագաները՝ սկսած սրբիչից, վերջացրած ատամի խոզանակով, - ինչպես լավ ռեժիսորը հմտորեն օգտագործում է դերակատարներին բեմի վրա:

    Ապրես, Մարի ջան, իրոք որ լավ է ստացվել: Ես դեռ բլոգումդ հավանեցի այս գործը, իսկ հիմա կարծիքս ուղղակի հաստատվեց:
    Սամ, շնորհակալ եմ: Քո կարծիքն ինձ համար շատ կարևոր է: Սպասված հյուր ես իմ բլոգում Շնորհակալ եմ ամեն ինչի համար, ամենակարևորը նրա համար, որ ինձ էդքա՜ն հարազատ ես:
    Blessed the poison which brings the end

  22. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    enna (09.11.2013), Sambitbaba (07.10.2013)

  23. #12
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,736
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Քանի որ թեման ընդհանուր առմամբ օրագրային ոճի ա, ես միշտ որպես օրագիր եմ ընկալում, դրա համար սկզբում մի տեսակ գրառում անելս չեկավ ։ Բայց ուզում էի ասել, որ էս վերջինը շատ լավն էր, ու չնայած էս՝ «գրել չի լինում, գրողը տանի՜» պարադոքսալ արտահայտությանը, սա ամենալավ գրվածներից մեկն ա, իմ կարծիքով։ Մի տեսակ կուռ ա ստացվել։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  24. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (07.10.2013), enna (09.11.2013), Sambitbaba (11.11.2013), Այբ (05.02.2014), Վոլտերա (07.10.2013)

  25. #13
    գիշատիչ Վոլտերա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2012
    Հասցե
    Բլրակ
    Տարիք
    29
    Գրառումներ
    1,523
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երեք թե չորս ցնդաբանություն՝ գրված աշխարհագրության ժամին



    ռադիո լսել
    փորձել բռնել ալիքը
    մի կերպ կուլ տալ ծամծմված բառերը
    ետ դառնալ
    համոզել բոլորին մի բան՝
    որում ինքդ էլ համոզված չես
    մի քայլ առաջ գնալ
    մի երկու անգամ ցատկել
    երբեք էլ չիմանալ ճանապարհիդ ուղղությունը
    հավատալ, որ երկիրը պտտվում է
    փորձել ինքնուրույն պտտվել երկրին հակառակ
    պտտվել բոլորին հակառակ
    բոլորին դեմ լինել
    ոտքերի տակ պահել չորսական կոշտուկ՝
    վեցամսյա պատմությամբ
    սրտում ունենալ ոչ մեծ չափսերի
    մի ագռավ
    օրը երկու անգամ կերակրել իրեն
    կծել հարևանի փոքրիկ շանը
    խայթել ծաղիկների վրա բզզացող մեղուներին
    ժամը վեցից հետո թքել ուղտերի վրա
    թքել բոլորի ու ամեն ինչի վրա
    կոկորդում կուտակված փոշին հետ տալ ամեն մի պատահածի երեսին
    հետո՝ չորս օր անց հետ պահանջել սեփական փոշին
    ավելի ուշ նաև՝ սեփական կոկորդը
    իսկ վերջում արդեն պահանջել ինքդ քեզ՝
    փողոցային անցորդից,
    մուրացկանից,
    սուրճ վաճառող տատիկից
    ու դասից փախած
    զվռնող լակոտներից
    հետ վերադարձրեք ինձ՜ գոչելով
    ու երբեք էլ պատասխան չստանալով
    երբեմն նաև հանդուրժելով ուրիշների թքածը՝
    ձեզ վրա
    ու երբեք էլ չիմանալով
    որ այդ օրվա
    ժամը վեցից հետոյի ուղտը ինքներդ էիք
    ու հետո էլի գոռալով
    կաղալով
    ներելով
    կամ չներելով:
    Պտտվելով:

    ***
    Ամեն ինչ պտտվում է քո շուրջը
    աշխարհագրության գրքի վեցերորդ էջը
    հայերենի շարահյուսությունը
    դիմացիդ հայելին
    ներքևի առաստաղը
    վերևի հատակը
    գրչիդ վերջացած թանաքը
    կորած ռետինը
    կրծոտած մատիտի ծայրը
    սեղանի այն յոթերորդ ոտքը
    աթոռի սփռոցը
    բաղնիքի դռան վրայի գրությունը
    մոխրագույն թղթերը
    գորգին վազվզող
    աջ-ձախ գնացող
    սպիտակ մկնիկը
    ներքևի հարևանի աղմուկը՝
    քո առաստաղին
    վերևի հարկում ապրող
    չաղլիկ տիկնոջ ու իր շան հաչոցը՝
    քո ոտքերի տակ
    կտուրից կաթացող ձյունը
    կայծակի լույսը՝ աչքիդ առաջ
    ու փոթորիկը՝ ուղիղ թիկունքումդ
    կիթառի լարերից մեկի ծլնգոցը
    դաշնամուրի ոտնակների ինքնակամ շարժումը
    դեպի ներս բացվող պատուհանի փեղկը
    ու պատուհանից դուրս՝
    քո սենյակի արացոլանքը
    ամեն ինչ պտտվում է քո շուրջը
    բայց իրականում
    այստեղի միակ պտտվողը
    ինքդ ես:

    ***
    երբ փորձում եք հետ պահել
    դեպի անդունդը վազողին,
    երբեք չեք մտածում,
    որ կանգնեցնելու ուժգին թափքից
    դուք էլ կարող եք հայտնվել այնտեղ
    երբ փորձում եք կանգնեցնել անդունդը նետվող պատանուն
    ու փրկել հանկարծակի պոռթկումից
    երբեք չեք իմանա, թե ում պիտի փրկել իրականում
    ո՞վ է իրական վտանգի տակ եղածը
    տղա՞ն, որը գիտի թե ուր և ինչի համար է գնում,
    թե՞ անդունդը, որը երբեք չի իմանա
    տղայի մտքինը
    ու թե ինչ կդառնա ինքը՝
    տղային իր մեջ ընդունելուց հետո:

    ***

    Պապիկս ինձ պատմում էր
    որ ամեն օր ութն անց կեսին որսի է ելնում
    պատմում էր, թե ոնց է կրակում առյուծների վրա
    ոնց է վախեցնում թռչուններին
    ոնց է պահպանում գիշերային անտառը
    մութ ու չար գազաններից
    թե ինչպես են իրեն տեսնելուց հետո բոլորը փախչում
    մնում միայն բարի ու լուսավոր կենդանիները
    կամ ասենք նապաստակները
    նկարագրում էր, թե ոնց է բոլորին շոյում
    հերթով, առանց խախտելու կանոնը
    առանց որևէ մեկին նեղացնելու
    սիրում բոլորին հավասար
    ու երբ պապիկս մահացավ
    ես տխրեցի
    չէ՞ որ շատ բան էի սովորել իրենից՝
    սիրել հավասար բոլորին
    չխախտել կանոնները
    միշտ հերթ կանգնել
    հեռու մնալ մութ ու չար գազաններից
    շոյել բարի ու լուսավոր կենդանիներին
    ասենք նապաստակներին
    շատ բան սովորեցի իրենից
    բայց իր մահից հետո
    միշտ վախեցա
    ութն անց կեսից հետո
    մենակ
    անտառում լինել:

    ***
    Առանց աղավաղումների
    սև մատիտով
    նկարում եմ մի դեմք
    վրան ավելացնում եմ այն ամենն
    ինչ հարկավոր է
    թռչել ու խռմփացնել կարողացող
    նորմալ մարդուն...

    ականջները դիտմամբ
    երկար եմ անում՝
    աչքերի շուրջը...


    ***

    Երկրագնդի վրա
    կան փոքրիկ գործեր
    որոնք միշտ արվելու են
    նախքան մայրամուտը
    դրանք երբեք չեն վերադառնալու
    այնտեղ, որտեղից որ սկսվել էին
    ու միշտ կրկնվելու են
    գիշերվա լռության մեջ
    երբեք չեն դիպչելու
    առավոտվա սառը ու վանող օդին
    երբեք չեն լվացվելու
    ծաղիկների ցողով
    ոչ մի անգամ չեն կիսելու իրենց հացը
    արևի ու իր բծերի հետ
    միշտ ուշանալու են երեկոյան
    թռչնային ընթրիքից
    ու հասնելու են այն պահին
    երբ ընթրիքի զոհն է դառնում
    իր երամից առաջինը դուրս մնացածը
    դրանք կանհետանան
    նախաճաշի վերջին կերակրի հետ միասին
    ու միշտ կուշանան:
    քանզի այդ փոքրիկ գործերը
    կապտավուն ու լուսավոր ամբոխի աչքերի պես
    խոստանում են
    ու կատարում են իրենց խոստումը
    միայն այն ժամանակ
    երբ բազմությունն ընտրում է իր ամենավերջին զոհին՝
    հենց իր միջից
    ու միայն այն դեպքում
    երբ որսի ժամանակ
    վերջացել է սնունդը:
    Այդպիսին են երկրագնդում թափառող
    ու միշտ վերջինը տեղ հասնող
    փոքրիկ ու մանր գործերը
    որոնց արձագանքը միայն լսվում է
    գիշերային լռության մեջ
    ու ամբոխի աչքերի պես
    խաբում է:
    Blessed the poison which brings the end

  26. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    enna (09.11.2013), keyboard (09.11.2013), Sambitbaba (11.11.2013), Այբ (05.02.2014), Արամ (09.11.2013)

  27. #14
    գիշատիչ Վոլտերա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2012
    Հասցե
    Բլրակ
    Տարիք
    29
    Գրառումներ
    1,523
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դուք` նշանակում է բացարձակ բարձրություն

    Դուք դասախոս եք, իսկ ես ուսանող եմ
    Դուք` նշանակում է բացարձակ բարձրություն
    Ես` նշանակում է հարաբերական գոյություն: Առաջին անգամ ե՞ք լսում: Դա էլ իմ հնարած տերմինն է: Ես էլ ունեմ իմ սեփական պայմանական նշանների ամբողջությունը ու դա բնավ լեգենդա չի կոչվում:Ոչ մի ընկերություն: Ո՞նց կարող է ընկերություն լինել բացարձակ բարձրության ու հարաբերական գոյության միջև: Ոնց որ և չի կարող լինել ընկերություն բորենու ու իր սննդի միջև, ոնց որ ասենք չեն կարող ընկերներ լինել մեռածն ու ողջը, իրար հետ երբեք չեն կարող զրուցել հասարակածն ու արևադարձը, որովհետև իրենց մեջ սահման կա, գիծ, ուղիղ ու երկար գիծ` մերձհասարակածը: Ստիպված կլինեն երկուսն էլ գոռալ` իրար լսելու համար: Պատկերացնու ՞ մ եք` ոնց կվախեցնեն տեղի բնակիչներին:
    Դուք` փակ զոնա` փշալարերով
    Ես` փակվող զոնա` առանց փշալարերի
    Ինչպե՞ս կարող է ընկերություն լինել փակի ու դեռ նոր փակվել սկսողի միջև:Հնարավոր չէ:Դուք մեզ պատմում եք օդի խոնավության մասին, գոլորշանալու ու հալվելու մասին, իսկ երբևէ գիտե՞ք, թե ինչ է ներքին խոնավությունը: Երբևէ գիշերվա կեսին վեր թռե՞լ եք անհաջող մղձավանջից ու ցրտից դողացրե՞լ եք գիշերվա կեսին` զգալով սառնություն, բայց ախր դրսում տաք է, իսկ որտեղից է գալիս այդ տենդը, այ հենց սա է իսկական խոնավությունը, սա կոչ ում է ներքին խոնավություն: Իսկ փորձե՞լ եք ձեր ներսի խոնավության հետ հաշվի նստել: Համոզված եղեք` բարդ գործ է: Իսկ երբևէ գոլորշացե՞լ եք: Այ հենց էդպես, վերցնում եք ու գոլորշանում, հետո երկինք եք հասնում ու այնտեղ վերածվում եք ջրի կաթիլների: Այդ պահին ձեզ թվում է,որ դուք միակն եք` ջրի կաթիլների մեջ, հետո նայում եք ձեր շուրջն ու հասկանումմ որ ընդամենը կես փոքրիկ ու անօգնական կաթիլ եք` ամբողջ հազարավոր կաթիլների մեջ: Այ հենց սկսում եք հասկանալ դա, այդ ժամանակ է, որ գալիս է հալվելու պահը` վերջնական, անվերադարձ..
    Դուք` հալվող ու գոլորշացող փաթիլների մասնագետ
    Ես` հալվող ու գոլորշացող փաթիլ
    Տարբերությունը....ծովի մակարդակից հազարավոր կիլոմետրեր բարձր

    Ես էլ ունեմ իմ սեփական գեոսինկլինալային համակարգը: Ու ի տարբերություն ձերինի` ես այն կառավարել չեմ կարողանում, ես չեմ որոշում սեփական մագմայիս ժայթքելու ժամանակը: Դա պատահաբար է ստացվում: Աչքս թարթում եմ ու արդեն հանգած հրաբուխ եմ: Զզվելի զգացողություն է:
    Դուք` խոնավ ու մշտադալար հասարակածային անտառների պահապան
    Ես` խոնավ ու մշտադալար ծառի արմատ
    Տարբերությունը` մոտավորապես երեք երկրաբանական ժամանակաշրջան

    Ինչպե՞ս եք համարձակվում այդքան հեշտությամբ խոսել լուսնի ու իր 《լույսի》մասին, ոնց եք այդքան թեթևությամբ պատմում բլուրների ու սարերի տարբերությունը: Դուք գիտե՞ք, որ ինձ համար մառախուղը սովորական երկրամերձ շերտերում առաջացող ամպերի կույտ չէ, իսկ լուսինն արբանյակ չէ, ու ոչ էլ իմ տեսակի բլուրների բարձրությունն է մինչև երկու հարյուր մետր: Այդպես համոզված մի եղեք ամեն ինչում: Դրանցից ամեն մեկն ինձ համար յուրահատուկ սիմվոլ է, կենսակերպ, շնչելու համար նախատեսված նյութ: Դրանք էլ իմ օդի բաղադրության մեջ են մտնում: Դուք այդպես բացահայտ մի որոշեք ամբողջ մարդկության մթնոլորտի ու ջրոլորտի կազմությունը, դուք ամեն ինչում այդպես համոզված մի եղեք: Դե իհարկե`
    Դուք` մթնոլորտի, քարոլորտի ու այլ ոլորտներն ուսումնասիրած անձ
    Ես` սովորական երկրամերձ շերտ:
    Երկրամերձ. դուք երկիր ասելով միևնույն բանը մի պատկերացրեք:
    Միևնույն է: Հարավն ու հյուսիսն ինչ որ ժամանակ ու ինչ որ կետում հանդիպում են իրար: Հենց էդպես, ամեն մեկն իր հերթին մոտենալու քայլ է անում: Երբեմն նրանցից մեկը կամ առաջ չի շարժվում, կամ էլ հետ է քաշվում, այդ ժամանակ հանդիպումը երկարում է ևս մի երկրաբանական ժամանակաշրջանով:
    Դուք` հյուսիս, հարավ ու մնացած թիթիզությունները
    Ես` կետ, առաջ քայլող կետ, մոտեցող գիծ
    Տարբերությունը` արեգակի հինգ պտույտ` ամբողջ գալակտիկայի շուրջը
    Ընկերություն չի կարող լինել մածնի ու կաթնաշոռի միջև, որովհետև մրցակիցներ են, ընկերություն չի կարող լինել արևմտյան ու արևելյան քամիների միջև, որովհետև իրենք միշտ իրար դեմ են լինում, ընկերություն չեն կարող անել վագրն ու առյուծը, որովհետև երբեք չեն հանդիպել միմյանց, չեն կարող ընկերներ լինել գետն ու լիճը, որովհետև դրանցից մեկի նպատակը շարժումն է, մյուսինը` քարացումը: Ու վերջապես երբեք կող կողքի չեն կարող քայլել գոտկատեղից վերևն ու գոտկատեղից ներքևը, որովհետև նրանք տարբեր ուղղությամբ են շարժվում ու յուրաքանչյուրի նպատակն ուրիշ է: Բայց ամբողջ տիեզերական անսահմանության մեջ գոյություն է ունենում մի փոքրիկ ու աննշան կետ, որտեղ նրանք հանդիպում են իրար, իրար ականջի փսփսում են և ուզածի չափ ընկերություն են անում, որովհետև հոգնել են միևնույն պաշտոնը կատարելուց, որովհետև գետը ցանկանում է ժամանակ առ ժամանակ կանգ առնել ու շունչ քաշել, իսկ բորենին գոնե հազարից մեկ ցանկություն է ունենում իր սնդդի հետ զրուցել, գրկել իրեն ու փսփսալ ականջին` նախքան կուլ տալը: Արևն էլ հոգնել է վառվելուց, իսկ լուսինը, երևի արդեն զզվել է իր վրա ոռնացող գայլերի ոհմակից:
    Դուք` վառվող ու երբեք չհոգնող արև
    Ես`վառվելուց հոգնած ու սառնությանը սիրահարված դեղնավուն աստղ
    Տարբերությունը` ձեր դասախոսությունները Յուպիտերում գրի առնող այլմոլորակայինները կիմանան

    Իսկ ես հոգնել եմ արդեն: Զզվել եմ ամեն մի պատահածին ներսս առաջարկելուց, ամեն մի անցող դարձողին այնտեղ հրավիրելուց, զզվել եմ դարպասներիս շղթաների նրբությունից ու շուտ բացվելու հատկությունիցս: Ինձ էլ դուր չի գալիս այս խաղը: Ու ոչ էլ խաղի կանոնները: Ամեն անգամ, երբ մի այդպիսի բացարձակ բարձրությանն, ինչպիսին դուք եք, վստահում եմ բանալիներս, դրանք վերջում աղավաղված ձևով հայտնվում են գրկիս մեջ, դրանք վերջում հետ են շպրտվում դեմքիս: Որովհետև, գրողը տանի, ինչքան էլ գոռամ, որ ատում եմ մարդուն, մեկ է, ես մինչև ականջներիս ծայրը, ու գուցե ավելի ներքև, սիրահարված եմ մարդուն` բնական, վայրի մարդուն:
    Բացեք ձեր պատուհանը: Թող փչեն պասսատներն ու մուսոնները: Հետո ինչ որ անհնար է դա: Հո ձեր ներսի քամիներին վերահսկել կարող եք:
    Ու մի արհամարհեք ձեզ առաջարկվող բանալիները: Դրանք սղոցային ժպիտով հետ մի շպրտեք դիմացինի դեմքին: Որովհետև դիմացինը ձեզնից պակաս վայրենի չէ:
    Գոյություն ունի մի բան, որի շնորհիվ կարողանում եմ ապրել այս մոլորակում, որի շնորհիվ ամբողջությամբ չեմ գոլորշանում, որի միջոցով դեռևս պահպանում եմ երկնամերձ ու երկրամերձ շերտերս: Սերն է: Որովհետև, գրողը տանի, ինչքան էլ գոռամ, որ ատում եմ մարդուն, մեկ է, ես մինչև ականջներիս ծայրը, ու գուցե ավելի ներքև, սիրահարված եմ մարդուն` բնական, վայրի մարդուն:
    Դուք` սուր ու ծակծկված թմրաբեր ծաղիկների անտառ
    Ես` սուր ու ծակծկան թմրաբեր ծաղիկ
    Տարբերությունը` կանաչ ու անանցանելի լիաների վրա բնակվող թափանցիկ հոգիների տեսանելիությունը` նայող, բայց երբեք չտեսնող մարդու կոպերի տակ:

    Վերջին խմբագրող՝ Վոլտերա: 04.02.2014, 23:37:
    Blessed the poison which brings the end

  28. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    impression (04.02.2014), John (06.02.2014), Այբ (05.02.2014)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Պոեզիա. Աննե Մարի
    Հեղինակ՝ Աշոտ Երկաթ, բաժին` Ժամանակակից հայ գրականություն
    Գրառումներ: 93
    Վերջինը: 16.11.2016, 21:32
  2. Պոեզիա. Մարի
    Հեղինակ՝ romanista, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 06.09.2010, 18:35

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •