Շնորհակալ եմ, Դայանա ջան, շատ դուրս եկավ գրառումդ: Ու խորհուրդդ էլ լավն է, կաշխատեմ հնարավորինս հետևել դրան:
Ցավալին այն է, որ մի բանի մասին խոսելիս, շատ կարևոր եմ համարում հնարավորինս ավելի պարզ արտահայտվել: Դե, իսկ դա էլ ավելորդ տողեր է բերում և ավելորդ բառեր: Ինձ հետաքրքրող թեման էլ շատ լուրջ հարց է ինձ համար, և ավելի լավ է չարտահայտվեմ ընդհանրապես, քան արտահայտվեմ կիսատ-պռատ:
Լրիվ ընդունում եմ ընդգծածդ "երկար գրառումների էֆեկտը", այդ պատճառով էլ բարձրաձայն չեմ արտահայտվում այն մասին, որ գրառումներս կարդում են քչերը և որ դա ցավալի է ինձ համար: Բայց ավելի լավ է, կարդան միայն նրանք, ում իրոք կհետաքրքրի դա, քանզի հետաքրքրվողը չեմ կարծում, որ կվախենա ծավալից, - քան արտահայտվեմ ստիպողականորեն համառոտ և այդ պատճառով էլ կցկտուր, կարդան շատերը, բայց ոչինչ չհասկանան:
Բայց հիմա մենք խոսում ենք սովորական գրառումների մասին, այլ ոչ թե գեղարվեստական համարվող գործի, ճի՞շտ է:
Ժամկետանց պատասխանների հարցով. ինձ թվում է, որ եզակի դեպքերում է, որ մի քանի օր անց գրված պատասխանը կարելի է ուշացած համարել: Չէ՞ որ ֆորումում կորչում է ժամանակ հասկացողությունը և բոլոր ժամանակներից մնում է միայն մեկը՝ ներկան: Եվ հետո, եթե ես ժամանակին չեմ տեսել քո մի գրառում, որն ինձ հետաքրքրել է ու ինձ մոտ հարցեր են ծագել, - ի՞նչ տարբերություն, թե երբ կտամ ես իմ հարցը: Թե՞ ավելի լավ է չտամ…![]()
Էջանիշներ