Ողջույն, հարգելի Կոմս:Շատ ուրախ եմ վերադարձիդ: Ու՞ր էիր այսքան ժամանակ: Ինձ չէր հերիքում քո ներկայությունը:
Հիմա փորձեմ հասկանալ գաղտնագիրդ. եթե սխալ հասկանամ, ճշտիր, լա՞վ…
Չխանգարելը չօգնեց… Իսկ այ, սրսկումներից հետո ինձ լրիվ կազդուրված եմ զգում:Դեղի կարիք բոլորս ունենք, ակումբն էլ բարեհաճորեն իր ունեցած դեղ ու ճարով կիսվում ա կարիքավորների հետ: Բայց արի ու տես, որ… լինում են դեպքեր, երբ ակումբը… լռում ա… որովհետև… ուզում ա օգնած լինի [լռությամբ]: Ու գիտի, որ լավագույն օգնությունը… չխանգարելն ա…
Գիտե՞ս ինչն ա խնդիրը: Դու ցանկացած բան գրելիս փորձում ես մեջը լիքը փիլիսոփայություն մտցնել, ու դա ծանրացնում ա գործը, դարձնում անընթեռնելի: Եթե ուզում ես ինչ-որ գաղափարական քարոզ անել կամ ինչ-որ բան փոխանցել, ուրիշ տեղից բռնի: Էդ փիլիսոփայությունն էդպես բաց-բրախ դնելը ոչ մեկի չի գերի: Առայժմ էսքանը: Հույս ունեմ` չես նեղանում:Ինձ քո գրածները երբեմն դժվար է լինում հասկանալ. խոհերն ու փիլիսոփայությունը չափազանց շատ են լինում իմ ուղեղի համար:Sambitbaba ջան, ախր էնպես ես գրում, որ պետք է մի հատ քեզ տրամադրես՝ կարդաս, չես կարող ուղղակի աչքի տակով անցկացնել, պիտի իրականում կարդաս, ամեն բառի ներքո իմաստ կա, փորձես կռահել, բացահայտել, որ վերջում պատկերը տեսնես, հետո պիտի փորձես հասկանալ, հետո էլ գործի առաջացրաց էմոցիոնալ ֆոնը վերապրել:Չգիտեմ թե ինչու /իսկ միգուցէ գիտե՞մ/, հատկապես քեզ որոշեցի հարցնել. ի՞նչ պարտադիր է, որ բոլորը պարզ գրեն: Ավելի ճիշտ. ինչու՞ պետք է ամեն ինչի մասին պարզ գրել: Իսկ ավելի ճիշտ. հնարավո՞ր է արդյոք ամեն ինչի մասին պարզ գրել…Մի քիչ ծանր ա կարդացվում:
Նենց տպավորություն ա, որ ինչ միտքդ գալիս ա, ոնց գալիս ա, տենց էլ գրում ես:
Գրական ստեղծագործության դեպքում միշտ չի որ դա ճիշտ ա: Հատկապես, երբ գրածդ առանց էն էլ փիլիսոփայական խոհեր ունի: Ծանրացնում ա
Ես կասեի, որ անհնար է: Լիքը բաների մասին: Նաև քիչ չկա արդեն իսկ գրված գրականություն, այնքան դժվարընթեռնելի, որ հարյուրավոր, հազարավոր տարիներ վերծանում են, վերծանում են, վերծանում են…
Եվ հետո, մի՞թե դժվարհասկանալի՝ նշանակում է անհասկանալի: Իսկ ո՞վ է ասել, թե դժվարհասկանալի՝ նշանակում է վատ:
Իսկ իմ գործը…
Դրա ի՞նչն է դժվար հասկանալի: Մեկը դու. ի՞նչ չհասկացար այնտեղ: Մնա՞ց ինչ-որ անհասկանալի բան քեզ համար: Համոզված եմ, որ ոչ: Եթե գոնե մեկի համար ամեն ինչ հասկանալի է, ուրեմն մյուսները, ցանկության դեպքում կարող են ձգվել-հասնել նրան: Իսկ եթե չեն ցանկանում, ի՞նչ իմաստ ունի նրանց ստիպելը: Եվ մեկի չհասկանալը բոլորիվին չի նշանակում, որ պետք է դժվարընթեռնելի գործ կարդալու հաճույքից զրկել նրան, ով դրանից հաճույք է ստանում: Ես չեմ կարծում, թե միայն ես եմ դա սիրում…
Էն քարոզի մասին էլ ասեմ, դու ինձ կհասկանաս:
Ուզում եմ քեզ հիշեցնել Կաստանեդա պապայի խոսքերը, միտքն իհարկե, - բառերն այնքան չեմ հիշում. "Սկզբում մենք կամովի մեզ կտրեցինք մեր մոլորակի վրա բնակվող այլ էություններից, իսկ հիմա բողոքում ենք, որ միայնակ ենք այս մոլորակի վրա":
Հիմա մի բան եմ ցանկանում միայն ասել. այսօր մենք հնարավորություն ունենք հեշտությամբ ուղղել մեր սխալը, այսօր կարող ենք շատ արագ վերականգնել միասնականության ներդաշնակությունը: Եվ միայն մեկ բան է մեզ խանգարում այդ անել. մեր էգոն:
Շնորհակալ եմ: Այս խոսքերը քեզանից լսելն ինձ համար Նոբելյան մրցանակի նշանակություն ունի…Էսքան չէի գրի, եթե հանճարեղ մտքերս մեջբերած չլինեիր , իսկ գործդ վատը չի:![]()
Էջանիշներ