User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 52 հատից

Թեմա: Ո՞վ կա այստեղ

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #35
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,661
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գալաթեա-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարդացի, Սամ ջան:
    Ուլուանայի խոսքերից .
    Ընդհանուր առմամբ Գալաթեայի հետ համաձայն եմ։
    Գալ ջան, Ան ջան, ներող եղեք, որ այսքան ձգձգեցի պատասխանս: Համաձայնվեք, անհնար է ձեզ երկու րոպեում պատասխանել, իսկ վերջերս թարսի պես ավել ժամանակ չի լինում:
    Եվ հետո, որոշել եմ մի քիչ չհամաձայնվել ձեզ հետ, մի քիչ էլ պաշտպանել ինձ ձեր դատի առջև… եթե կարելի է:

    Հենց էդպես էլ կա. ինչ մտքիս եկավ, ոնց եկավ, տենց էլ գրեցի: Ու, չգիտեմ, Գալ ջան, էդ որ ասում ես ոչ միշտ ա որ ճիշտ ա, - երևի վսյո ժե համաձայն չեմ: Դե, ես պրոֆի չեմ, բայց կոնկրետ իմ մասնագիտության մեջ միշտ դեմ եմ եղել արվեստում սահմանափակումներին. կարևոր չէ, թե ինչպես ես ստեղծում քո ստեղծագործությունները, կարևոր է, թե վերջում ինչ է ստացվել, ինչ ես ներկայացրել հանդիսատեսին կամ ընթերցողին:

    Սա ընդհանրապես բոլոր գրելա-ոճերի մասին: Իսկ հատկապես "ոնց եկավ, տենց գրեցին" պաշտպանելու առնվազն երեք արգումենտ կարող եմ բերել, որ ինձ ստիպում են վարվել հենց այդպես:

    Նախ, որ իմ հասկացածով, հենց դա է քսաներորդ դարի այն հանրահայտ "մտքի հոսք" ("Поток сознания" - չգիտեմ ճի՞շտ թարգմանեցի, բայց ինձ ավելի հոսքն է դուր գալիս, քան հեղեղը) ուղղությունը, որն այնքան հետաքրքրիր հայտնություններ է լույս աշխարհ բերել անցյալ դարի գրականության մեջ, - եկեք անուններ չնշեմ՝ աչքս վախեցած է…

    Երկրորդ, վերջին տարիներին ինչ-որ փոփոխություններ ինձ համար իրոք որ տեղի են ունեցել: Չգիտեմ, ծանոթ եք իմ "Նոր Դար, Նոր Էջին…" թե ոչ, իսկ եթե ծանոթ էլ եք, ինչ եք դա համարում, ցնդաբանություն թե ինչ, բայց դա վերջին տարիների իմ իրական կյանքն է, վավերագրական շարադրված: Այդ փոփոխությունների մասին այնտեղ շատ բան է ասված, և դրանցից մեկն այն է, որ գրելու պրոցեսում երբեմն լինում են պահեր, երբ ժամանակի ամբողջ կտորներ կորչում են հիշողությանդ միջից, այսինքն, երբ վերընթերցում ես գրածդ, ոչ մի կերպ չես կարողանում վերհիշել, թե կոնկրետ ինչ-որ հատված երբ և ինչպես գրեցիր: Եվ հենց այդ պահերին գրված կտորն է, որ հետո դառնում է ամենակարևորն ամբողջի մեջ: Այդ պահերն ինձ համար ես անվանել եմ "զգայականի պոռթկումներ": /Օրինակ, վերցնենք իմ "Խնձորների Հոր Միտքը":/

    Երրորդն ինձ համար լրիվ նորություն էր որ տեղի ունեցավ "Ով կա այստեղը" գրելիս: Այդ մասին խոստովանեցի Արէային վերևում: Պատկերացրեք, նայում եք մի ներկայացում: Ավելի ճիշտ, նայում եք մի լուսանկար, որի վրա պատկերված է այդ ներկայացումը: Բայց դա ոչ թե մի կադր է ներկայացումից, այդ լուսանկարն իր մեջ ամփոփում է ամբողջ պիեսը, սկզբից մինչև վերջ, հասկանու՞մ եք… Դա նույնիսկ ավելին է, քան վիդեոն: Ուղղակի ինչ-որ մեկը մի պահ սեղմել է պաուզայի կոճակը, իսկ դու պետք է հնարավորինս արագ հասցնես մեն ինչ գրի առնել…

    Բոլոր այս երեք դեպքերում էլ համարում եմ, որ պետք չէ խառնվել զգայականի աշխատանքին: Սեփական փորձից գիտեմ, որ հաճախ դա հայտնությունների է բերում:


    Հ.Գ. Որքան էլ շատ էր ցանկությունս, միևնույն է, չհասցրեցի ավարտել: Էնպես որ՝
    շարունակելի…
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Գալաթեա (02.04.2013), Նիկեա (02.04.2013)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հարցրու այստեղ
    Հեղինակ՝ Hda, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 3416
    Վերջինը: 08.06.2023, 23:20
  2. Արձակ. Ռոջեր Ժելյազնի, «Այստեղ վիշապներ են ապրում»
    Հեղինակ՝ Rhayader, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 34
    Վերջինը: 28.12.2012, 16:58
  3. Պոեզիա. Այստեղ գրում ենք մեր ստեղծագործությունները
    Հեղինակ՝ Maytane, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 15.04.2011, 10:52
  4. Վարդավառ... Եկեք այստեղ չորանանք :D
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 48
    Վերջինը: 19.07.2009, 18:16

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •