User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 52 հատից

Թեմա: Ո՞վ կա այստեղ

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    ո՛չ այնքան պարապ մարդ Ջուզեպե Բալզամո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.11.2007
    Հասցե
    Ստեղարենք
    Գրառումներ
    621
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ժպիտ

    Մեջբերում Sambitbaba-ի խոսքերից Նայել գրառումը
    "Ակումբի կծող խոսքում թույն չկա. դեղ ա…"

    Այս խոսքերի համար ցանկանում եմ հատուկ շնորհակալություն հայտնել Ջուզեպե Բալզամոյին: Չնայած ինձ չէին ասված, բայց ես համարձակվեցի ինձ էլ վերագրել և վերջապես հասկացա, թե ինչ է նշանակում Ակումբի համարյա բացարձակ լռությունը գրածս պատմվածքների հանդեպ: Ստացվում է, որ ես Ակումբի ամենաառողջ մարդն եմ. ես դեղի կարիք չունեմ
    Ողջույն Դեղի կարք բոլորս ունենք (ով ով. մենք հո էդ մասին գիտենք), ակումբն էլ բարեհաճորեն իր ունեցած դեղ ու ճարով կիսվում ա կարիքավորների հետ: Բայց արի ու տես, որ էս մեր ակումբը բժիշկպրափեսոր չի, նույնիսկ բժիշկ էլ չի: Հեքիմ ա: Ստեղից ընդեղից լսած դեղանուններով, պառավական միջոցներով, սեփական փորձով իմաստնացած (մի հատ իբուպրոֆեն խմի, ինձ պրափեսորն ասեց՝ լավ էլ օգնում ա)… հեքիմ ա, սրտանց օգնելու պատրաստ, էտ օգնելով. մի քիչ ավել ինքնահաստատվելու, սեփական մարմնի բուժման մեջ վստահվելու (արա՜ ուրեմն հեչ էլ չէի ներշնչել, էդ իբուպրոֆենը իսկականից օգնում ա) Անշառ հեքիմ: Ու հարցնող-չհարցնողին խորհուրդ, դիագնոզ, բուժում, նեկրոլոգ բան ման ա բաժանում՝ անուն հանում… աշխարհի տարբեր կողմերում լսում ու գալիս են ակումբի դեղ ու ճարի զորությունը վայելելու: Եվ լինում են դեպքեր, երբ ակումբի հեքիմությունը բավական չի լինում… այ էդ ժամանակ ակումբը լռում ա, տարակուսած (ախպեր էսի հաստատ իբուպրոֆենի բան չի): Լռում ա, որովհետև շառլատան չի, իրեն իր ունեցած փառքը հերք ա, ինքը անծանոթ դեղ ու ճար ռեկլամող չի, ինքն իսկապես ուզում ա օգնած լինի: Ու գիտի, որ լավագույն օգնությունը… չխանգարելն ա…

    Գիտե՞ս ինչն ա խնդիրը: Դու ցանկացած բան գրելիս փորձում ես մեջը լիքը փիլիսոփայություն մտցնել, ու դա ծանրացնում ա գործը, դարձնում անընթեռնելի: Եթե ուզում ես ինչ-որ գաղափարական քարոզ անել կամ ինչ-որ բան փոխանցել, ուրիշ տեղից բռնի: Էդ փիլիսոփայությունն էդպես բաց-բրախ դնելը ոչ մեկի չի գերի: Առայժմ էսքանը: Հույս ունեմ` չես նեղանում:
    Ինձ քո գրածները երբեմն դժվար է լինում հասկանալ. խոհերն ու փիլիսոփայությունը չափազանց շատ են լինում իմ ուղեղի համար:
    Sambitbaba ջան, ախր էնպես ես գրում, որ պետք է մի հատ քեզ տրամադրես՝ կարդաս, չես կարող ուղղակի աչքի տակով անցկացնել, պիտի իրականում կարդաս, ամեն բառի ներքո իմաստ կա, փորձես կռահել, բացահայտել, որ վերջում պատկերը տեսնես, հետո պիտի փորձես հասկանալ, հետո էլ գործի առաջացրաց էմոցիոնալ ֆոնը վերապրել:
    Մի քիչ ծանր ա կարդացվում:
    Նենց տպավորություն ա, որ ինչ միտքդ գալիս ա, ոնց գալիս ա, տենց էլ գրում ես:
    Գրական ստեղծագործության դեպքում միշտ չի որ դա ճիշտ ա: Հատկապես, երբ գրածդ առանց էն էլ փիլիսոփայական խոհեր ունի: Ծանրացնում ա
    Եվ այլն…
    Էսքան չէի գրի, եթե հանճարեղ մտքերս մեջբերած չլինեիր , իսկ գործդ վատը չի: Ես էլ, էտ բոլդաիտալիկային խռուբռից մի քիչ ներվայնացա, բայց վսե ժե կարդացի …
    Վերջին խմբագրող՝ Ջուզեպե Բալզամո: 31.03.2013, 22:49:
    Կյանքի իմաստը քեզ կերտելու մեջ չէ , այլ` քեզ գտնելու...

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sambitbaba (01.04.2013)

  3. #2
    Լիարժեք անդամ Արևանուռ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.10.2011
    Հասցե
    Մեղրի
    Գրառումներ
    146
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինքնախոստովանա՞նք, թե՞ երկխոսություն Ես-ի ու Ներքին ձայնի միջև...

    Ես տեսա ողջ պարը Ձեր ստեղծագործության մեջ, այն կարդացվում է նույնքան սահուն, որքան պարուհու շարժումներն են: Շնորհակալություն
    Գարունն առաջինն ինձ է արարել

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lusntag Lusine (01.04.2013), Sambitbaba (01.04.2013)

  5. #3
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,659
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արևանուռ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինքնախոստովանա՞նք, թե՞ երկխոսություն Ես-ի ու Ներքին ձայնի միջև...

    Ես տեսա ողջ պարը Ձեր ստեղծագործության մեջ, այն կարդացվում է նույնքան սահուն, որքան պարուհու շարժումներն են: Շնորհակալություն
    Անսահման շնորհակալ եմ բարի խոսքերի համար…
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lusntag Lusine (06.04.2013), Արևանուռ (06.04.2013)

  7. #4
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,659
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ջուզեպե Բալզամո-ի խոսքերից Նայել գրառումը
    Ողջույն
    Ողջույն, հարգելի Կոմս: Շատ ուրախ եմ վերադարձիդ: Ու՞ր էիր այսքան ժամանակ: Ինձ չէր հերիքում քո ներկայությունը:

    Հիմա փորձեմ հասկանալ գաղտնագիրդ. եթե սխալ հասկանամ, ճշտիր, լա՞վ…
    Դեղի կարիք բոլորս ունենք, ակումբն էլ բարեհաճորեն իր ունեցած դեղ ու ճարով կիսվում ա կարիքավորների հետ: Բայց արի ու տես, որ… լինում են դեպքեր, երբ ակումբը… լռում ա… որովհետև… ուզում ա օգնած լինի [լռությամբ]: Ու գիտի, որ լավագույն օգնությունը… չխանգարելն ա…
    Չխանգարելը չօգնեց… Իսկ այ, սրսկումներից հետո ինձ լրիվ կազդուրված եմ զգում:

    Գիտե՞ս ինչն ա խնդիրը: Դու ցանկացած բան գրելիս փորձում ես մեջը լիքը փիլիսոփայություն մտցնել, ու դա ծանրացնում ա գործը, դարձնում անընթեռնելի: Եթե ուզում ես ինչ-որ գաղափարական քարոզ անել կամ ինչ-որ բան փոխանցել, ուրիշ տեղից բռնի: Էդ փիլիսոփայությունն էդպես բաց-բրախ դնելը ոչ մեկի չի գերի: Առայժմ էսքանը: Հույս ունեմ` չես նեղանում:
    Ինձ քո գրածները երբեմն դժվար է լինում հասկանալ. խոհերն ու փիլիսոփայությունը չափազանց շատ են լինում իմ ուղեղի համար:
    Sambitbaba ջան, ախր էնպես ես գրում, որ պետք է մի հատ քեզ տրամադրես՝ կարդաս, չես կարող ուղղակի աչքի տակով անցկացնել, պիտի իրականում կարդաս, ամեն բառի ներքո իմաստ կա, փորձես կռահել, բացահայտել, որ վերջում պատկերը տեսնես, հետո պիտի փորձես հասկանալ, հետո էլ գործի առաջացրաց էմոցիոնալ ֆոնը վերապրել:
    Մի քիչ ծանր ա կարդացվում:
    Նենց տպավորություն ա, որ ինչ միտքդ գալիս ա, ոնց գալիս ա, տենց էլ գրում ես:
    Գրական ստեղծագործության դեպքում միշտ չի որ դա ճիշտ ա: Հատկապես, երբ գրածդ առանց էն էլ փիլիսոփայական խոհեր ունի: Ծանրացնում ա
    Չգիտեմ թե ինչու /իսկ միգուցէ գիտե՞մ/, հատկապես քեզ որոշեցի հարցնել. ի՞նչ պարտադիր է, որ բոլորը պարզ գրեն: Ավելի ճիշտ. ինչու՞ պետք է ամեն ինչի մասին պարզ գրել: Իսկ ավելի ճիշտ. հնարավո՞ր է արդյոք ամեն ինչի մասին պարզ գրել…
    Ես կասեի, որ անհնար է: Լիքը բաների մասին: Նաև քիչ չկա արդեն իսկ գրված գրականություն, այնքան դժվարընթեռնելի, որ հարյուրավոր, հազարավոր տարիներ վերծանում են, վերծանում են, վերծանում են…
    Եվ հետո, մի՞թե դժվարհասկանալի՝ նշանակում է անհասկանալի: Իսկ ո՞վ է ասել, թե դժվարհասկանալի՝ նշանակում է վատ:

    Իսկ իմ գործը…
    Դրա ի՞նչն է դժվար հասկանալի: Մեկը դու. ի՞նչ չհասկացար այնտեղ: Մնա՞ց ինչ-որ անհասկանալի բան քեզ համար: Համոզված եմ, որ ոչ: Եթե գոնե մեկի համար ամեն ինչ հասկանալի է, ուրեմն մյուսները, ցանկության դեպքում կարող են ձգվել-հասնել նրան: Իսկ եթե չեն ցանկանում, ի՞նչ իմաստ ունի նրանց ստիպելը: Եվ մեկի չհասկանալը բոլորիվին չի նշանակում, որ պետք է դժվարընթեռնելի գործ կարդալու հաճույքից զրկել նրան, ով դրանից հաճույք է ստանում: Ես չեմ կարծում, թե միայն ես եմ դա սիրում…

    Էն քարոզի մասին էլ ասեմ, դու ինձ կհասկանաս:
    Ուզում եմ քեզ հիշեցնել Կաստանեդա պապայի խոսքերը, միտքն իհարկե, - բառերն այնքան չեմ հիշում. "Սկզբում մենք կամովի մեզ կտրեցինք մեր մոլորակի վրա բնակվող այլ էություններից, իսկ հիմա բողոքում ենք, որ միայնակ ենք այս մոլորակի վրա":
    Հիմա մի բան եմ ցանկանում միայն ասել. այսօր մենք հնարավորություն ունենք հեշտությամբ ուղղել մեր սխալը, այսօր կարող ենք շատ արագ վերականգնել միասնականության ներդաշնակությունը: Եվ միայն մեկ բան է մեզ խանգարում այդ անել. մեր էգոն:

    Էսքան չէի գրի, եթե հանճարեղ մտքերս մեջբերած չլինեիր , իսկ գործդ վատը չի:
    Շնորհակալ եմ: Այս խոսքերը քեզանից լսելն ինձ համար Նոբելյան մրցանակի նշանակություն ունի…
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հարցրու այստեղ
    Հեղինակ՝ Hda, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 3416
    Վերջինը: 08.06.2023, 23:20
  2. Արձակ. Ռոջեր Ժելյազնի, «Այստեղ վիշապներ են ապրում»
    Հեղինակ՝ Rhayader, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 34
    Վերջինը: 28.12.2012, 16:58
  3. Պոեզիա. Այստեղ գրում ենք մեր ստեղծագործությունները
    Հեղինակ՝ Maytane, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 15.04.2011, 10:52
  4. Վարդավառ... Եկեք այստեղ չորանանք :D
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 48
    Վերջինը: 19.07.2009, 18:16

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •