User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 52 հատից

Թեմա: Ո՞վ կա այստեղ

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #6
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,661
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արէա-ի խոսքերից Նայել գրառումը
    Լավն էր: Ինձ դուր եկավ:
    Անընդհատ հետաձգում եմ, մտածելով, որ վերջում կխոստովանեմ: Բայց շատ ձգձգեցի պատասխանները, վերջերս ժամանակս ինչ-որ շատ է քչություն անում…

    Նստած, լրիվ այլ պատմվածք էի գրում մրցույրի համար, ընթացքում մեկ-մեկ նայելով Ակումբի նորությունները: Ու մեկ էլ, քո մի ինչ-որ գրառումը կարդալիս, աչքս ընկավ… ստորագրությանդ: Ընկավ ու մնաց նրան կպած:
    Նախկինում մի քանի անգամ եղել էր այդպես, բայց ինչ-որ ուշադրություն չէի դարձրել: Իսկ այդ պահին՝ հասկացա: Ու նաև հիշեցի հազար տարի առաջվա կյանքս:
    Բանն այն է, որ երիտասարդ տարիներիս եղբայրս իմ ընկերների հետ մի խումբ էին սարքել, ավելի ճիշտ, ես նրանց համոզեցի, որ միասին նվագել սկսեն: Տղաներից մեկը մի երգ էր գրել, բայց բառերից՝ ընդամենը երկու տող կար: Ես գրեցի մնացած բառերը: Ահագին լավ գործ էր ստացվել, բոլորս էլ շատ էինք սիրում այդ երգը:
    Իսկ ստորագրությունդ վերադարձրեց ինձ այն ժամանակները, որովհետև այն երկու տողն էին.
    - Հե՜յ, ով կա այստեղ…
    - Ես և դու:

    Ջո՞կ…

    Դե պատկերացրու, նստած-պատմվածք եմ գրում: Տեսնում եմ ստորագրությունդ: Հիշում եմ գրածս երգի բառերը: Եվ այդ ամենը՝ պատմվածք գրելու ընթացքում:
    Ինչ խոսք, որ տառականներս սկսում են շարժվել: Եվ ամենամեծ տառականս. "պատահականություններ չկան":
    Ու լռվել եմ: Կպել եմ ստորագրությանդ ու չեմ կարողանում պոկվել:
    Ու մեկ էլ շուռ եմ գալիս ու սկսում եմ վերանայել պարը:
    Ու միանգամից ամեն ինչ տեսա…

    Գալը որ ասում է "Նենց տպավորություն ա, որ ինչ միտքդ գալիս ա, ոնց գալիս ա, տենց էլ գրում ես", - շատ ճիշտ է կռահել. հենց էդպես էլ ստացվեց…

    Էնպես որ, եղբայր, էս պատմվածքի մեղավորը որ թե պարուհին է կամ Սարոյանը, այլ դու և քո ստորագրությունը…

    Բայց ես շնորհակալ եմ: Ինձ դուր է գալիս…
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lusntag Lusine (01.04.2013), Արէա (02.04.2013)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հարցրու այստեղ
    Հեղինակ՝ Hda, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 3416
    Վերջինը: 08.06.2023, 23:20
  2. Արձակ. Ռոջեր Ժելյազնի, «Այստեղ վիշապներ են ապրում»
    Հեղինակ՝ Rhayader, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 34
    Վերջինը: 28.12.2012, 16:58
  3. Պոեզիա. Այստեղ գրում ենք մեր ստեղծագործությունները
    Հեղինակ՝ Maytane, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 15.04.2011, 10:52
  4. Վարդավառ... Եկեք այստեղ չորանանք :D
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 48
    Վերջինը: 19.07.2009, 18:16

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •