User Tag List

Էջ 4 4-ից ԱռաջինԱռաջին 1234
Ցույց են տրվում 46 համարից մինչև 52 համարի արդյունքները՝ ընդհանուր 52 հատից

Թեմա: Ո՞վ կա այստեղ

  1. #46
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,659
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Դավիթ-ի խոսքերից Նայել գրառումը
    Սամ ջան, արի դու այս անգամ մասնակցի մրցույթին ու ես խոստանում եմ հանգամանորեն անդրադառնալ քո գործին: Դեռ 10 օր ժամանակ կա:
    Շնորհակալ եմ, Դավ ջան: Եթե հասցրեցի, անպայման կուղարկեմ:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Դավիթ (07.04.2013)

  3. #47
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,659
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արէա-ի խոսքերից Նայել գրառումը
    Սամբիթբաբա ջան, քո տարբեր թեմաներից իմ մոտ էնպիսի տպավորություն ա ստեղծվել, որ քեզ թվում ա, թե դու գիտես մի բան ինչի մասին մյուսները չգիտեն, ու դու փորձում ես մնացածին էլ տեղյակ պահես դրա մասին: Սովորեցնել ասելով սա ի նկատի ունեմ: Իմ համեստ կարծիքով դու սխալվում ես, թե աստծու, հանդերձյալ կյանքի և նման այլ թեմաների մասին ավելի շատ ու ավելի ճշգրիտ տեղեկություններ ունես, քան ցանկացած մեկը երկիր մոլորակի վրա:
    Կոնկրետ դու, Արէա ջան, գիտե՞ս: Եթե գիտես, ինչու՞ մի բան չես ասում կողմ կամ հակա: Տես, Ռայն, օրինակ, ինչ-որ բան գիտի: Նրա դուրը չի եկել դա, նա որոշել է այլևս չխորանալ դրա մեջ, քանզի համարում է, որ մագնիսական հրեշտակներն են տուֆտում և այլն: Դա իր գործն է և ցանկությունը: Մարդն ասաց իր կարծիքը և շնորհակալություն նրան դրա համար: Եվ հիմա, եթե նա չի ասում որևէ բան այդ մասին, ես կարող եմ հասկանալ դա այնպես, որ նա համաձայն չի ինձ հետ, բայց հարգում է իմ կարծիքը և դա է նրա լռության պատճառը և շնորհակալ կարելի է լինել միայն նման լռությունից, հասկանու՞մ ես:
    Եթե մյուսներն են լռում, դա բերում է այն մտքին, որ մարդ կամ չի հետաքրքրվում թեմայով, ինչը լրիվ նորմալ է, - կամ հետաքրքրվում է ու համաձայն չի, քանզի իմ առաջարկած մոտեցումն ուղղակի չի մտնում նրա գիտեցածի սահմանների մեջ, թեմայի վերաբերյալ նրա պատկերացումների մեջ, բայց դրա հետ մեկտեղ նա հակառակն ասելու ոչինչ չի գտնում: Եվ սա էլ է նորմալ ըստ իս:
    Բայց, ինչպես ասում ես, գիտենալ և չասել կարծիքդ… Էլ ի՞նչ գործ ունես ուրեմն Ակումբում: Երևի մոռացե՞լ ես արդեն, թե ինչպես է իրեն բնութագրում Ակումբը համացանցում. Ազատ քննարկումների ձեր հանգրվանը:
    Կրկնում եմ, ես երբեք չեմ ցանկանում ոչինչ սովորեցնել կամ փաթաթել ինչ-որ բան որևէ մեկի վզին, ես ցանկանում եմ, որ յուրաքանչյուր մարդ տեղյակ դառնա ոչ միայն քաղաքականությանը կամ անասնաբուծությանը կամ սպորտին, այլ նաև իր ներքնաշխարհին, և տեղյակ լինելն էլ ոչ թե լինի այն, ար նա ասի. "արա, հլա տես, ճիշտ որ հոգի կա", այլ որ տեսնի, թե ինչ անսահման հնարավորություններ ունի իր այդ հոգին: Ես դա գիտեմ և հավատում եմ դրան և չեմ համարում դա ոչ կրոն և ոչ էլ աղանդ: Ես համարում եմ, որ դա այսօրվա փիլիսոփայությունն է և այսօրվա առաջնահերթ խնդիրը մարդու համար:
    Հիշու՞մ ես Կարինե Յոնեսյանի ստորագրությունը. "Եթե ուզում ես հրաշք տեսնել, փորձիր ինքդ հրաշք լինել…" Ես հասկանում դա հետևյալ կերպ. եթե ցանկանում ես, որ քեզ շրջապատող աշխարհը հրաշալի լինի, առաջին հերթին քո մեջ բացահայտիր այդ հրաշալին: Իսկ ես ուղղակի փորձում եմ՝ ոչ թե սովորեցնել, Արէա ջան, - այլ ընդամենը ցույց տալ մի տեղ, որտեղ կարելի է հեշտությամբ բացահայտվել: Իսկ կհետաքրքրի քեզ կամ ուրիշին թե ոչ, - դա արդեն ձեր գործն է: Ուղղակի ես համարում եմ, որ իրավունք չունեմ այդ մասին տեղյակ չպահել:
    Եվ նույնիսկ չեմ էլ պնդում, որ դա միակ տեղն է, բայց հաստատ վերջիններից չէ:
    Ու էդ թեմայով ինչ էլ ասենք ընդամենը ենթադրություններ են լինելու, ուղղակի ես մի քիչ անհարմար եմ զգում քո վստահ տոնով ասածները կասկածի տակ առնել
    Չկա մի թեմա, ինչի մասին մենք կարող ենք խոսել և համարել, թե դրանք ենթադրություններ չեն: Նույնիսկ կանաչ թեյի մասին կարծիքները միմիայն ենթադրություններ են. մեկն ասում է լավ է, մեկն ասում է վատ է:
    Իսկ ասածներս, խնդրում եմ, առ կասկածի տակ, անհարմար մի զգա: Ասեմ ավելին. դու իրավունք չունես կասկածի տակ չառնել որևէ ասված բան: Ոչ միայն իմ ասածները: Թող ասողը լինեն քո մոտիկները, քո ծնողները, թող լինի քո Աստված, բայց դու կասկածիր այնքան, քանի ինքդ չես համոզվել դրանում: Միայն այդպես կարող ես գտնել քո ճշմարտությունը:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արէա (07.04.2013)

  5. #48
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,735
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Sambitbaba-ի խոսքերից Նայել գրառումը
    Կոնկրետ դու, Արէա ջան, գիտե՞ս: Եթե գիտես, ինչու՞ մի բան չես ասում կողմ կամ հակա:
    Չգիտեմ, բայց գիտեմ որ դու էլ չգիտես, ու ոչ ոք չգիտի: Կգա ժամանակ՝ կիմանան, կամ չեն իմանա, ամեն դեպքում հիմա ոչ ոք ոչինչ չգիտի, բոլոր տեսակետերն էլ ենթադրություններ ու հեքիաթներ են, ոչ մի լուրջ տեսություն, ոչ մի արժանահավատ փաստ այդ թեմայով գոյություն չունի:

    Մեջբերում Sambitbaba-ի խոսքերից Նայել գրառումը
    Տես, Ռայն, օրինակ, ինչ-որ բան գիտի:
    Իսկ ո՞վ ասեց որ Ռայն ինչ-որ բան գիտի, էդ իրան ա թվում որ ինքն ինչ-որ բան գիտի, իրականում ոչինչ էլ չգիտի, ու ոչ ոք էլ ոչինչ չգիտի: Ուրիշ հարց որ մեկի տեսակետը կարող է ավելի տրամաբանական լինել, քան մյուսինը, կամ ավելի ծիծաղելի, կամ ավելի անհավանական, բայց վերջիվերջո բոլորն էլ ենթադրություններ են, ուղղակի մեկը մի քիչ ավելի խելացի ու ավելի վառ երևակայություն ունի, քան մյուսը, ու ավելի տրամաբանորեն ու գեղեցիկ է ներկայացնում իր ենթադրությունները, մյուսը ավելի կցկտուր: Վերջ: Դրանից տեսությունն ավելի արժանահավատ չի դառնում: Առանց ապացույցի որևէ տեսություն գոյություն ունենալ չի կարող, հիմա գոյություն ունեցող տեսություններից որևէ մեկը ապացուցված չէ, բոլորն էլ հեքիաթներ են:

    Մեջբերում Sambitbaba-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց, ինչպես ասում ես, գիտենալ և չասել կարծիքդ… Էլ ի՞նչ գործ ունես ուրեմն Ակումբում: Երևի մոռացե՞լ ես արդեն, թե ինչպես է իրեն բնութագրում Ակումբը համացանցում. Ազատ քննարկումների ձեր հանգրվանը:
    Տես, քո գրառման մեջ նեղացկոտ տոնայնություն եմ տեսնում հիմա, ես չեմ ուզում նեղացնել քեզ, որովհետև հարգում եմ քեզ, ու իրոք հետաքրքիր եմ համարում քո տեսակետները տարբեր հարցերի վերաբերյալ, կարծիք ասելս պիտի լիներ ընդամենը մի արտահայտություն. իսկ ինչո՞ւ ես համոզված որ հենց քո տեսակետն է ճիշտը, ու ինչ էլ պատասխանեիր միևնույնն էր լինելու, որովհետև բոլոր տեսությունների կրողներն էլ էդ հարցին ինչ-որ պատասխան տալիս են, ու բոլորինն էլ հավասար չափով անհիմն են, քո հավանական պատասխաններից էր լինելու, որ չես էլ ասում թե դա է ճիշտ այլ մտածելու ուղղություն ես տալիս, ասեմ որ բոլորն էլ հենց մտածելու ուղղություն են տալիս, բայց բոլորի դեպքում էլ կա մի հարց, որը առաջանում է նշված ուղղությամբ մտածելու հենց առաջին վայրկյաններին, իսկ ինչո՞ւ հենց սա, էն մյուսն էլ էր սրա նման ինչ-որ բան ասում, ու պատասխան չի լինում, ու էլի ես գալիս եմ էն մտքին որ իրականում ոչ ոք ոչինչ չգիտի, բոլորն էլ գեղեցիկ հեքիաթներ են, որոնցից շատերը ինձ դուր են գալիս որպես ֆանտաստիկայի երկրպագու

    Մեջբերում Sambitbaba-ի խոսքերից Նայել գրառումը
    Կրկնում եմ, ես երբեք չեմ ցանկանում ոչինչ սովորեցնել կամ փաթաթել ինչ-որ բան որևէ մեկի վզին, ես ցանկանում եմ, որ յուրաքանչյուր մարդ տեղյակ դառնա ոչ միայն քաղաքականությանը կամ անասնաբուծությանը կամ սպորտին, այլ նաև իր ներքնաշխարհին, և տեղյակ լինելն էլ ոչ թե լինի այն, ար նա ասի. "արա, հլա տես, ճիշտ որ հոգի կա", այլ որ տեսնի, թե ինչ անսահման հնարավորություններ ունի իր այդ հոգին: Ես դա գիտեմ և հավատում եմ դրան և չեմ համարում դա ոչ կրոն և ոչ էլ աղանդ: Ես համարում եմ, որ դա այսօրվա փիլիսոփայությունն է և այսօրվա առաջնահերթ խնդիրը մարդու համար:
    Իսկ դու ո՞րտեղից գիտես: Ես չեմ ուզում ինձ պատրաստի տան, ուզում եմ ինքս հասնեմ դրան, դու ո՞րտեղից գիտես էդ մասին, ո՞րտեղից ես իմացել, ո՞վ ա ասել:

    Մեջբերում Sambitbaba-ի խոսքերից Նայել գրառումը
    Հիշու՞մ ես Կարինե Յոնեսյանի ստորագրությունը. "Եթե ուզում ես հրաշք տեսնել, փորձիր ինքդ հրաշք լինել…" Ես հասկանում դա հետևյալ կերպ. եթե ցանկանում ես, որ քեզ շրջապատող աշխարհը հրաշալի լինի, առաջին հերթին քո մեջ բացահայտիր այդ հրաշալին:
    Կներես, բայց ես չափից դուրս շատ հրաշալի մարդկանց եմ հանդիպել որոնց եթե ասես որ աշխարհը հրաշալի է, կծիծաղեն, չէ չեն ծիծաղի, էդ մարդիկ էլ չեն ծիծաղում, կզարմանան, լավ ա ախպեր, կասեն, ձեռքը թափ կտան ու կգնան իրենց գործերով: Լավ ա Սամ ջան:

    Մեջբերում Sambitbaba-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ ես ուղղակի փորձում եմ՝ ոչ թե սովորեցնել, Արէա ջան, - այլ ընդամենը ցույց տալ մի տեղ, որտեղ կարելի է հեշտությամբ բացահայտվել: Իսկ կհետաքրքրի քեզ կամ ուրիշին թե ոչ, - դա արդեն ձեր գործն է: Ուղղակի ես համարում եմ, որ իրավունք չունեմ այդ մասին տեղյակ չպահել:
    Այ, որ ասում եմ քեզ թվում ա թե դու գիտես մի բան, որ մենք չգիտենք, ասում ես չէ Դու տեղյակ պահելուց բացի պետք ա նաև ապացուցես որ էդ տեղյակ պահածդ ճշմարտություն ա, թե չէ մեկ ա չեմ հավատալու

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    StrangeLittleGirl (07.04.2013), Շինարար (07.04.2013)

  7. #49
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,659
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արէա-ի խոսքերից Նայել գրառումը
    Չգիտեմ, բայց գիտեմ որ դու էլ չգիտես, ու ոչ ոք չգիտի: Կգա ժամանակ՝ կիմանան, կամ չեն իմանա, ամեն դեպքում հիմա ոչ ոք ոչինչ չգիտի, բոլոր տեսակետերն էլ ենթադրություններ ու հեքիաթներ են, ոչ մի լուրջ տեսություն, ոչ մի արժանահավատ փաստ այդ թեմայով գոյություն չունի:
    Կներես, Արէա ջան, բայց էստեղ ալիքներն ինչ-որ սկսեցին արդեն խառնվել: Քո խոսքերը չէի՞ն. "քեզ թվում է, թե դու գիտես մի բան, ինչ մյուսները չգիտեն": "Մի բանը" ես հասկանում եմ որպես մի ինչ-որ կոնկրետ բան, թե՞ իմ հայերենն այլ հայերեն է: Եվ երբ քեզ հարցրեցի, իսկ դու գիտե՞ս, - ես հենց դա էլ նկատի ունեի, այդ կոնկրետ բանը: Ասելով, որ Ռայն էլ ինչ-որ բան գիտի, նկատի ունեի, որ կոնկրետ այդ բանի մասին գիտի որոշ բաներ, ըստ ինչի էլ եկել է ինչ-որ եզրահանգման: Եվ բոլորովին միտք չունեի, որ իմ պատճառով մեկն սկսեր պախարակել Ռային. իզուր ինձ պլացդարմ սարքեցիր: Ռայ ջան, ներող եղիր, խնդրում եմ:

    Առանց ապացույցի որևէ տեսություն գոյություն ունենալ չի կարող, հիմա գոյություն ունեցող տեսություններից որևէ մեկը ապացուցված չէ
    Հըմմ: Արդեն իսկ չհակասեցի՞ր ինքդ քեզ…

    Տես, քո գրառման մեջ նեղացկոտ տոնայնություն եմ տեսնում հիմա
    Բացարձակ: Մի կաթիլ անգամ չկա: Ես էլ քեզ եմ շատ սիրում ու հարգում, Արէա ջան, և կարող եմ էջեր լրացնել, ասելու համար, թե ինչու: Հետո, ինքդ մտածիր, հազարից մեկ մեկը խախտել է լռությունը: Դա այն է, ինչին ես նստած-սպասում եմ այսքան ժամանակ: Եվ մի՞թե ես նստել-սպասում էի, որ մեկը մի բան ասեր, որ ես նեղանայի… Մի քիչ անիմաստ չէ՞ր լինի իմ կողմից այդպես վարվելը:

    իսկ ինչո՞ւ ես համոզված որ հենց քո տեսակետն է ճիշտը, ու ինչ էլ պատասխանեիր միևնույնն էր լինելու, որովհետև բոլոր տեսությունների կրողներն էլ էդ հարցին ինչ-որ պատասխան տալիս են, ու բոլորինն էլ հավասար չափով անհիմն են, քո հավանական պատասխաններից էր լինելու, որ չես էլ ասում թե դա է ճիշտ այլ մտածելու ուղղություն ես տալիս, ասեմ որ բոլորն էլ հենց մտածելու ուղղություն են տալիս
    Ես համոզված եմ ինձ համար, իսկ քո համոզված լինելը միայն քեզանից է կախված: Երբ ես առաջարկում եմ քեզ ծանոթանալ իմի հետ, դա չի նշանակում, թե պարտադրում եմ այն քեզ: Ես ուղղակի պատրաստ եմ իմը կիսել քեզ հետ, եթե դու որոշես դա քոնը համարել: Եվ ընդամենը: Իսկ որոշումը՝ քոնն է:

    բայց բոլորի դեպքում էլ կա մի հարց, որը առաջանում է նշված ուղղությամբ մտածելու հենց առաջին վայրկյաններին, իսկ ինչո՞ւ հենց սա, էն մյուսն էլ էր սրա նման ինչ-որ բան ասում, ու պատասխան չի լինում, ու էլի ես գալիս եմ էն մտքին որ իրականում ոչ ոք ոչինչ չգիտի, բոլորն էլ գեղեցիկ հեքիաթներ են, որոնցից շատերը ինձ դուր են գալիս որպես ֆանտաստիկայի երկրպագու
    Առջևումս լիքը դռներ են, վրան՝ կողպեքներ, և ամեն կողպեքի մեջ՝ իր բանալին: Մոտենում եմ մի դռանը, որ բացեմ, բայց մտածում եմ. իսկ ինչու՞ հենց սա, իմ այս դռանը մոտենալը լրիվ անհիմն էր: Հետո մոտենում եմ մյուսին ու նորից հիմք չեմ գտնում նրան մոտենալուս համար, հետո մյուսին, մյուսին… Հետո հավաքում եմ բոլորի բանալիներն ու գցում ջուրը, գալով այն եզրակացության, որ եթե ես չգտա հիմք՝ դռներին մոտենալու համար, ուրեմն նրանց հետևում ոչինչ չկա. դրանք միայն դեկորացիայի գեղեցիկ կտորներ են, որոնք ինձ դուր են գալիս որպես ճարտարապետության երկրպագուի…

    Մենք մոռանում ենք մի հանգամանք, որ եթե գոյություն ունեն ճշգրիտ գիտություններ, ուրեմն, եթե անգամ չգիտենք, բայց արդեն իսկ հիմքեր ունենք ենթադրելու, որ կան ոչ ճշգրիտ գիտություններ էլ, և ճշգրիտ չլինելը բոլորովին էլ հիմք չէ նրանց ընդհանրապես գիտություն չհամարելու համար: Իսկ ոչ-ճշգրիտ էլ դրանք կոչվում են հատկապես կոնկրետ, փաստացի հիմք չունենալու պատճառով: Եթե մեկն այսօր ասի, որ իր համար ծիծաղելի է Պլատոնի կամ Կանտի կամ Այնշտայնի տեսությունը, - իսկույն ինքը կդառնա ծիծաղելի շատերի աչքին: Բայց եթե ասում է, որ իր համար ծիծաղելի է Աստվածաշունչը կամ Ավեստան կամ Բհագավատգիտան, - դա արդեն լրիվ ընդունելի է և անգամ գովասանքի արժանի: Ընդ որում, վերջինս հանգիստ կարող է դրանցից որևէ մեկը թերթած անգամ չլիներ:

    Իսկ դու ո՞րտեղից գիտես: Ես չեմ ուզում ինձ պատրաստի տան, ուզում եմ ինքս հասնեմ դրան, դու ո՞րտեղից գիտես էդ մասին, ո՞րտեղից ես իմացել, ո՞վ ա ասել:
    Դու սիրում ես անանաս, ինչն, ասենք թե դժվար է ճարել ու կա միայն կենտրոնական շուկայում: Ես պատահաբար տեսնում եմ, որ այն վաճառվում է այնտեղ: Զանգում եմ քեզ ու ասում այդ մասին: Իսկ դու, որ այդ ժամանակ Կոմիտասի շուկայում անանաս ես փնտրում, ասում ես ինձ. մի խանգարիր, ես անանաս եմ փնտում, - և վազում ես որոնումներդ շարունակելու երրորդ մասի շուկայում…
    Ես քեզ ոչ անանաս առաջարկեցի, ոչ էլ գնեցի այն քեզ համար: Ես քեզ ընդամենը շուկայի տեղն էի ասում, որտեղ անանաս կար…

    Կներես, բայց ես չափից դուրս շատ հրաշալի մարդկանց եմ հանդիպել որոնց եթե ասես որ աշխարհը հրաշալի է, կծիծաղեն, չէ չեն ծիծաղի, էդ մարդիկ էլ չեն ծիծաղում, կզարմանան, լավ ա ախպեր, կասեն, ձեռքը թափ կտան ու կգնան իրենց գործերով: Լավ ա Սամ ջան:
    Եթե ցանկանում ես, որ քեզ շրջապատող աշխարհը հրաշալի լինի, առաջին հերթին քո մեջ բացահայտիր այդ հրաշալին: Այս խոսքերիս մեջ գոնե ակնարկ կա՞ր այն մասին, որ ես համարում եմ, թե աշխարհը հրաշալի է: Չնեղանաս, բայց մի ծանոթս կասեր. Արէա ջան, յուղ ես վառում… Իմ ասածն այն է, որ այս աշխարհը մի հսկայական ամբողջականություն է, որի փոքրիկ մասնիկներն ենք մենք էլ: Եվ եթե դու ցանկանում ես աշխարհը մի փոքր ավելի լավը տեսնել, ուրեմն սկսիր մի փոքր ավելի լավը դարձնել քեզ: Եթե մութ փողոցում ապրող բնակիչներից ամեն մեկն իր տան առջև մի փոքր լապտեր կախի, այդպիսով ամբողջ փողոցը կլուսավորվի:
    Բայց դու մի կախիր: Դու ասա. լավ ա, Սամ ջան:

    Հ.Գ. Մոռացա ասել, որ ինքս այնուհանդերձ այն կարծիքին եմ, որ թե աշխարհը և թե մարդիկ արդեն իսկ հրաշալի են:

    Դու տեղյակ պահելուց բացի պետք ա նաև ապացուցես որ էդ տեղյակ պահածդ ճշմարտություն ա, թե չէ մեկ ա չեմ հավատալու
    Քո հավատալ-չհավատալու մասին էլ, չէի կատակում, երբ ասում էի. "Իսկ ասածներս, խնդրում եմ, առ կասկածի տակ, անհարմար մի զգա: Ասեմ ավելին. դու իրավունք չունես կասկածի տակ չառնել որևէ ասված բան: Ոչ միայն իմ ասածները: Թող ասողը լինեն քո մոտիկները, քո ծնողները, թող լինի քո Աստված, բայց դու կասկածիր այնքան, քանի ինքդ չես համոզվել դրանում: Միայն այդպես կարող ես գտնել քո ճշմարտությունը":
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  8. #50
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,659
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Սամ, համեմատելի կլիներ, եթե Սիլվան սկզբում անկապ շարժումներ աներ, վերջում նոր սկսեր պարել: Հիմա հասկացա՞ր ասածս:
    Չուկչան գնում է սիմֆոնիկ համերգի: Գալիս է տուն, հարցնում են. ո՞նց էր: Պատասխանում է. ամեն ինչ լավ էր, մենակ թե դեմս մեկը կանգնել էր, ամբողջ բեմը փակել էր, հերիք չէ, ինչ-որ "անկապ շարժումներ" էլ անում էր: Դիրիժոր էր անունը…

    Սամ, եթե կարծում ես, որ քո փիլիսոփայությունը քո քաշից բարձր ա, ուրեմն պակասացրու, վերցրու մի թեմա, կենտրոնացի դրա վրա, փորձի ընթերցողին հասցնել էդ մեկը, ոչ թե դեսուդեն ընկի ու փորձի կյանքի ողջ փիլիսոփայությունը հասցնել: Չի ստացվի:
    Մրջյունն էլ հաճախ իր քաշից շատ անգամ ավել բեռ է տանում: Եվ ոչինչ, հանուն մրջնանոցի, առանց պակասեցնելու, մինչև վերջ հասցնում է…

    Սամ, սպանիք, թողիք: Մեռա ասելով` եթե ասելիք ունեք, մտեք, անխնա քննադատեք, ինչ ուզում եք, ասեք: Ես չեմ վախենում դրանից: Էն ա որ անկապ հա խոսում-խոսում եք, թե` դու էլ քո գրածներին նայի կամ` բա որ մենք տենց խոսեիք:
    Սխալ հասկացար, Բյուր ջան, ես քո գրածի մասին չեմ ասում, այլ քեզ քննադատողների հանդեպ քո վերաբերմունքին:
    Քեզ քննադատելիս բոլորը վերաբերվում են քեզ մեղմորեն ու սիրով: Եթե նույնիսկ մեր գերագույն /կներեք, ձե՛ր գերագույն/ քննադատողի հումորն ու սարկազմը հանենք, քո քննադատական ոճի համեմատ նա էլ է շատ մեղմորեն ու սիրով վերաբերվում քեզ: Եվ չնայած դրան, բավական է մի փոքր ոտքդ տրորեն, իսկույն սկսում ես հավաքել պայուսակդ. վերջ, էս վերջին անգամն էր, որ գրեցի, փասափուսես հավաքում եմ ռադս քաշեմ-գնամ, նադայելո… Ու բոլորն ընկնում են ոտքերդ ու սկսում են խնդրել. վայ չէ ինչ ես ասում մեր սիրելի, վայ ղալաթ ենք արել, վայ դու մեր Շեքսպիրն ես, Ախմատովան ես,"Հիդրոցենտրալը"…
    Իսկ պատկերացրու, որ քեզ քննադատեին քեզ պես արհամարաբար ու վերադասորեն, ոնց որ մեկը "սեմուշկա" չրթի, իսկ կլեպները թքի երեսիդ /Բյուր ջան, ես ինձ քննադատելու մասին չեմ ասում. դու ինձ շատ մեղմ ու սրտամոտ ասացիր ամեն ինչ ու ես շնորհակալ եմ: Բայց ցավոք, սովորաբար դու այդպես չես վարվում…/: Երբ ասացի "որտեղ կլինեիր դու", ես սա նկատի ունեի… Ներող…

    Խոսեք, որևէ մեկը ձեզ բռնու՞մ ա: Առավելևս, որ ես սենց եմ արտահայտվում, դա պետք ա որ ձեզ համար ստիմուլ լինի
    Անձամբ ես՝ չեմ կարող:
    Նախ, որ իրոք սիրում և գնահատում եմ թե քեզ և թե քո տաղանդը: Տաղանդդ, քանզի այն իրոք արժանի է գնահատելու: Հա, մի փոքր շտապում ես ավարտել,բայց դա big deal չի: Իսկ քեզ, որովհետև, որքան հասցրել եմ կարծիք կազմել քո մասին, դու ապրում ես այնպիսի կյանքով, ինչպիսին երազել եմ ես, բայց այդպես էլ չեմ ապրել տարբեր պատճառներով:
    Երկրորդ. ես կարող եմ երբեմն խայթել մարդու՝ եթե ինձ են խայթում, բայց թքել մարդու երեսին… նույնիսկ մանուկ հասակում չեմ կարողացել:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  9. #51
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,735
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Sambitbaba-ի խոսքերից Նայել գրառումը
    Կներես, Արէա ջան, բայց էստեղ ալիքներն ինչ-որ սկսեցին արդեն խառնվել: Քո խոսքերը չէի՞ն. "քեզ թվում է, թե դու գիտես մի բան, ինչ մյուսները չգիտեն": "Մի բանը" ես հասկանում եմ որպես մի ինչ-որ կոնկրետ բան, թե՞ իմ հայերենն այլ հայերեն է: Եվ երբ քեզ հարցրեցի, իսկ դու գիտե՞ս, - ես հենց դա էլ նկատի ունեի, այդ կոնկրետ բանը: Ասելով, որ Ռայն էլ ինչ-որ բան գիտի, նկատի ունեի, որ կոնկրետ այդ բանի մասին գիտի որոշ բաներ, ըստ ինչի էլ եկել է ինչ-որ եզրահանգման: Եվ բոլորովին միտք չունեի, որ իմ պատճառով մեկն սկսեր պախարակել Ռային. իզուր ինձ պլացդարմ սարքեցիր: Ռայ ջան, ներող եղիր, խնդրում եմ:
    Սխալ տեղեր ես թավացրել Սամ ջան, ստեղ կարևորը ոչ թե բանն է, այլ թվում-ը, քեզ թվում է թե դու ինչ որ բան գիտես, ոչ թե. քեզ թվում է թե դու ինչ-որ բան գիտես, երբ որ "քեզ թվում է"-ն շեշտում ես դրան հաջորդող բառերն էլ կարևոր չեն, որովհետև դրանք ընդամենը քեզ թվում են
    Ռային էլ ես չպախարակեցի, Ռայադերը լավ տղա ա բայց երբ-որ ասում եմ թե ոչ-ոք ոչինչ չգիտի, էդ ոչ-ոքի մեջ ինքն էլ ա մտնում, ես էլ, դու էլ

    Մեջբերում Sambitbaba-ի խոսքերից Նայել գրառումը
    Հըմմ: Արդեն իսկ չհակասեցի՞ր ինքդ քեզ…
    Երևի նախադասությունը սխալ եմ կազմել. Առանց ապացույցի որևէ տեսություն լուրջ լինել չի կարող:

    Մեջբերում Sambitbaba-ի խոսքերից Նայել գրառումը
    Առջևումս լիքը դռներ են, վրան՝ կողպեքներ, և ամեն կողպեքի մեջ՝ իր բանալին: Մոտենում եմ մի դռանը, որ բացեմ, բայց մտածում եմ. իսկ ինչու՞ հենց սա, իմ այս դռանը մոտենալը լրիվ անհիմն էր: Հետո մոտենում եմ մյուսին ու նորից հիմք չեմ գտնում նրան մոտենալուս համար, հետո մյուսին, մյուսին… Հետո հավաքում եմ բոլորի բանալիներն ու գցում ջուրը, գալով այն եզրակացության, որ եթե ես չգտա հիմք՝ դռներին մոտենալու համար, ուրեմն նրանց հետևում ոչինչ չկա. դրանք միայն դեկորացիայի գեղեցիկ կտորներ են, որոնք ինձ դուր են գալիս որպես ճարտարապետության երկրպագուի…
    Արի հիմա էլ ես պատմեմ. Առջևումս լիքը դռներ կան, մի հազար հատ, ամեն դռան կողքը մի մարդ ա կանգնած, որը գոռում ա թե իր դռան հետևում ինչ հրաշալիքներ, գանձեր, չտեսնված հարստություններ կան, թե ինչ երջանիկ են մարդիկ այնտեղ, ինչ համերաշխ են բոլորը, ու սենց էլի լիքը բաներ: Ես էլ նստած իմ համար գործ եմ անում, վերջը չեմ դիմանում, ասում եմ լավ, հլը մոտենամ, տեսնեմ էդ ինչեր են էդ դռների հետևում: Մոտենում եմ մեկին ասում ա դուռը կոդով ա, պետք ա մի մի երկու ամիս տանջվես, որ դուռը բացվի: Ասում եմ դե ջհանդամ, էդքան բանի համար արժի էլի: Մի կերպ բացում եմ դուռը, տեսնում եմ ոչ մի բան էլ չկա դռան հետևում, ասում եմ բա ուր ա էդ գանձերը, ասում ա դու պիտի հավատաս որ տեսնես, հասկանում եմ որ սա սովորական շառլատան էր, քֆրտում եմ ինձ որ էդքան ժամանակ ու ջանք գործադրեցի էդ անիմաստ գործի համար ու տխուր տրտում գնում եմ կիսատ թողած գործս շարունակելու, իսկ սրանք էլի գոռգոռում են, գովում են իրենց դռները, մի քիչ հետո էլի չեմ դիմանում ու հաջորդ դռանն եմ մոտենում, մի ահագին ժամանակ էլ դրա վրա ծախսելով, հասկանում եմ, որ դրա հետևում էլ բան չկար, ու տենց մի քանի անգամ, մինչև վերջապես համոզվում եմ որ էդ դռներից ոչ մեկի հետևում էլ ոչ մի բան չկա ու չի կարող լինել, ու դրանից հետո էդ դռների առաջ կանգնած մարդկանց ասում եմ մինչև չապացուցես որ քո դռան հետևում իրոք կա էն ամեն ինչը ինչ ասում ես, ես էլ քո դռանը մոտեցող չեմ, մինչև հիմա դեռ ոչ մեկը չի կարողացել ապացուցի

    Մեջբերում Sambitbaba-ի խոսքերից Նայել գրառումը
    Դու սիրում ես անանաս, ինչն, ասենք թե դժվար է ճարել ու կա միայն կենտրոնական շուկայում: Ես պատահաբար տեսնում եմ, որ այն վաճառվում է այնտեղ: Զանգում եմ քեզ ու ասում այդ մասին: Իսկ դու, որ այդ ժամանակ Կոմիտասի շուկայում անանաս ես փնտրում, ասում ես ինձ. մի խանգարիր, ես անանաս եմ փնտում, - և վազում ես որոնումներդ շարունակելու երրորդ մասի շուկայում…
    Ես քեզ ոչ անանաս առաջարկեցի, ոչ էլ գնեցի այն քեզ համար: Ես քեզ ընդամենը շուկայի տեղն էի ասում, որտեղ անանաս կար…
    Էլի դռների պատմությունն ա մի հազար անգամ տարբեր մարդիկ ինձ ասում էին որ էս ինչ վայրում անանաս կա, գնում տեսնում էի կարտոֆիլ ա, ու հիմա մինչև չապացուցեն, չկանգնեն անանասի մոտ, օրվա թերթերը ամսաթվի մասով բռնած չնկարվեն, չուղարկեն ինձ, ես էլ էդ անտեր անանասի հետևից քաղաքի մյուս ծայր գնացող չեմ


    Մեջբերում Sambitbaba-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե ցանկանում ես, որ քեզ շրջապատող աշխարհը հրաշալի լինի, առաջին հերթին քո մեջ բացահայտիր այդ հրաշալին: Այս խոսքերիս մեջ գոնե ակնարկ կա՞ր այն մասին, որ ես համարում եմ, թե աշխարհը հրաշալի է: Չնեղանաս, բայց մի ծանոթս կասեր. Արէա ջան, յուղ ես վառում…
    Յուղ չեմ վառում Սամ ջան, ասում եմ լիքը հրաշալի մարդիկ կան որոնց համար աշխարհը հրաշալի չի, դու ասում ես եթե իրենց մեջ հրաշալին բացահայտեն աշխարհն էլ հրաշալի կլինի, ես էլ ասում եմ չէ ախպեր, տենց չի, դու չգիտեմ ինչի մասին ես խոսում, ես խոսում եմ ռեալ մարդկանց մասին:
    Վերջին խմբագրող՝ Արէա: 08.04.2013, 09:13:

  10. #52
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,659
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արէա-ի խոսքերից Նայել գրառումը
    Սխալ տեղեր ես թավացրել Սամ ջան, ստեղ կարևորը ոչ թե բանն է, այլ թվում-ը, քեզ թվում է թե դու ինչ որ բան գիտես:
    Հիմա թվում է, թե ոչ, Արէա ջան, ես իմ դռները բացում եմ և իմ սիրած անանասները լավ էլ հավաքում եմ. ճիշտ է կամաց-կամաց, բայց և այնպես:

    Ճիշտ ես, ոչ բոլոր դռների հետևում է, որ լիքն են սենյակները, - դատարկ սենյակներ էլ են հանդիպում: Բայց ինչու՞ է քեզ թվում, որ դատարկ սենյակները խաբկանք են:
    Իսկ ի՞նչ, եթե դատարկ սենյակները նրա համար են դատարկ, որպեսզի դու՞ լցնես դրանք քո սիրած անանասներով:
    Լավ մտածիր. մի՞թե տալը՝ ավելի վատ բան է, քան ստանալը…

    Իսկ եթե քո հրաշալի մարդկանցից ամեն մեկը մի փոքր հրաշալիքով լցներ մի փոքրիկ դատարկ սենյակ…
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

Էջ 4 4-ից ԱռաջինԱռաջին 1234

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հարցրու այստեղ
    Հեղինակ՝ Hda, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 3416
    Վերջինը: 08.06.2023, 23:20
  2. Արձակ. Ռոջեր Ժելյազնի, «Այստեղ վիշապներ են ապրում»
    Հեղինակ՝ Rhayader, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 34
    Վերջինը: 28.12.2012, 16:58
  3. Պոեզիա. Այստեղ գրում ենք մեր ստեղծագործությունները
    Հեղինակ՝ Maytane, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 15.04.2011, 10:52
  4. Վարդավառ... Եկեք այստեղ չորանանք :D
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 48
    Վերջինը: 19.07.2009, 18:16

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •