Չգիտեմ, Ան ջան: Ես փորձեցի, երկու դեպքում էլ միևնույն վիդեոն է բացում: Բայց Ակիանայի մասին հարյուրավոր վիդեոներ կան, այնպես որ դու բան չես կորցրել:
Ափսոս:
An♥-ը հետաքրքիր թեմա էր բացել: Կարելի էր լիքը հետաքրքիր բաների մասին իմանալ: Գտնել արտասովոր մարդկանց, սկսած մեր ժամանակների ամենասկզբից…
Հետաքրքիր է. ինչու՞ այն, ինչ մարդկության զարգացման առաջատար ուժն է՝ Արտասովորը, - ինչը ճանաչելու, ինչը "սովորական" դարձնելու համար է հենց մարդկությունն ապրում իր զարգացումը… Ինչի պատճառով զարգանում է հենց ինքը՝ գիտությունը… Ինչու՞ հենց գիտության պաշտպաններն իրենք, այդ գիտության սնուցիչ ուժը՝ Արտասովորը, - դարձնում են ծաղրի առարկա…
Ժամանակների սկզբից առ այսօր…
Բայց ես հավատում եմ. շուտով կգա այն օրը, երբ դուք կհասկանաք, որ արտասովոր՝ չի նշանակում անհնար, քանզի անհնար ոչինչ չկա: Արտասովորն ուղղակի այն է, ինչ ձեր կյանքի մեջ առայժմ, կրկնում եմ՝ առ այժմ, - առօրեականություն չի դարձել: Եվ ծաղրի ենթարկելով արտասովորն այսօր, դուք ծաղրի եք ենթարկում ձեր վաղվա կյանքը:
Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267
Alphaone (11.03.2013), Smokie (11.03.2013), Stranger_Friend (12.03.2013), Ուլուանա (11.03.2013)

Սամբիտբաբա ջան, արտասովորի տարր յուրաքանչյուրի մեջ էլ կա, ես մինչև հիմա լողալ չգիտեմ, բայց լողալով գետից հանել եմ խեղդվող քրոջս ու դրանից հետո էլի չեմ կարողացել լողալ: Ասածս այն է, որ ցանկացած մարդ ունի ռեզերվային կարողություններ, որ հարկ եղած դեպքում ի հայտ են գալիս, հարկավոր է միայն ազդակ:
Chuk (11.03.2013), Sambitbaba (11.03.2013), Smokie (11.03.2013)
Իհարկե, Ալֆաոնե ջան: Դե, ես էլ առաջարկում եմ մնալ այդ մակարդակի վրա, այլ ոչ թե "ինդուկցված զառանցանքի": Բյուր ջան, չնեղանաս խոսքդ օգտագործելու համար, ուղղակի տեղին եկավ և միայն այդքանը:
Օրինակ ասում են, որ Սեն Ժերմենն ապրել է մոտ 320 - 360 տարի, կամ, ըստ վկաների ցուցմունքների, եղել է որ նրան միևնույն ժամանակ երկու տեղ են տեսել, ասենք, Ռուսաստանում և Ավստրիայում, և այլ տարօրինակ բաներ: Կամ որ Զրադաշտը, ռուս. Զարատուստրա, պարսկ. Զարդուշտ, - ապրել է մ.թ.ա 700-ից մինչև 7000 տարի առաջ, և ո՞րն է ժամանակի այդքան մեծ տարբերության պատճառը:
Կամ, որ այսօր կան երեխաներ, որոնք կարող են կարդալ գիրքը հետևյալ կերպ.
Սա էլ ավելի նոր վիդեո.
Հուսով եմ, լեզուն լավ հասկանալի՞ էր…
Մի՞թե ավելի հետաքրքիր չէր լինի նման բաների մասին խոսելը գոնե այս թեմայում…
Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ