Ես մենակ այդ մասին եմ համամիտ: Մնացած մասը լրիվ իրավունք ուներ հանդես գալու որպես ավարտի տարբերակ:
Ես մենակ այդ մասին եմ համամիտ: Մնացած մասը լրիվ իրավունք ուներ հանդես գալու որպես ավարտի տարբերակ:
Վերջին խմբագրող՝ LisBeth: 08.02.2013, 23:12:
SWTS
Շատ լավ գործ` պրոֆեսիոնալների մասնակցությամբ:
Այվիի մասին կարծում եմ ավելորդ ա խոսալը, տաղանդն ու բարիությունը իրար հետ մրցում են, թե ինչն ա ավելի շատ իրա մոտ:
Գալաթեային ֆորումային պատկերացումովս չեմ հավանում ու չեմ հասկանում, բայց որ տիրապետում ա գրչի արվեստին ու ունի սուր միտք` էդ միանշանակա:
Իսկ Ալֆաոնեն ակումբ ա եկել գրական մրցույթի շնորհիվ, էնպես որ իրա լավ գրելը պատահական չի:
Պարզ ա, որ վերջը բոլորին էլ հաճելի չէր, բայց կյանքը ստիպում ա մեզ, որ հավատանք ամեն ինչին և երբեք չզարմանանք:
Հաճելի էր գրագետ մտքերը կարդալը, շնորհակալություն:
Sambitbaba (08.02.2013)
Զոնքաչս, օրինակ, տանելով թոքերի քաղցկեղի երկու վիրահատություն, դրանից հետո ապրեց երեսուն տարուց ավել ու մահացավ լրիվ այլ հիվանդությունից: Ամբողջ գիշեր էլ կխոսեր թե ոչ՝ չգիտեմ, բայց մինչև կյանքի վերջին օրերը, առավոտից երեկո այսուայն կողմ էր վազվզում, չհաշված այն, որ վաղ գարնանից մինչև ուշ աշուն, քաղաքամերձ իր ամառանոցում առավոտից մինրև երեկո իր բաղ ու բոստանով էր զբաղված:
Երեխեք ջան, շատ լավն էր, ապրե՛ք:
Եվ շնորհակալություն Մեֆին էլ. երևի շա՜տ բարկացրեց ձեզ…
Եվ ամենաշատը երևի քեզ էր բարկացրել, Այվի ջան: Ի տարբերություն առաջին տարբերակի, այստեղ քո առաջարկած հնարավորություններն, իմ կարծիքով, անհամար էին:
Եվ եթե դա, Գալ ջան, նույնիսկ քիչ բարդացրեց քո գործը, բայց և այնպես չխանգարեց լավագույն ընտրությունը կատարել:
Բայց ձեզ երկուսիդ էլ երևի կախարդել էր Ալֆաոնեն իր այլմոլորակային ֆլյուիդներով, որպեսզի իր նախապես գրած վերջավորության հետ այդքան ներդաշնակորեն կապի ձերը…
Մի խոսքով, անսահման շնորհակալություն բոլորիդ!!!
Հ.Գ. Ձեր այս եռամիասնությունն աչքիս այնքան հաջող է ստացվում, որ հնարավոր է, նույնիսկ կարողանաք իրագործել հենց նոր կատակով ասած միտքս. սկսել պատմվածքը վերջից: Միգուցէ սկսեք մի երրորդ տարբերա՞կ…![]()
Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267
Alphaone (08.02.2013), StrangeLittleGirl (09.02.2013)
ivy–ի սկիզբը շատ լավն էր՝ լիքը հետաքրքիր շարունակությունների հիմք, ու Գալաթեան, կարծում եմ, լավագույնս օգտագործել էր էդ հնարավորությունը։ Շատ–շատ լավն էր, ոչ միան գաղափարը, այլև շարադրանքը, էնքան իրական ու շոշափելի էր, սրտառուչ։
Alphaone–ի հատվածի հետ կապված մի կողմից կարծես համաձայն եմ ivy–ի հետ, որ Գալաթեան արդեն, այսպես ասած, հանգուցալուծումն առաջարկել էր, ու մի նոր շոկային բան մոգոնել չարժեր, բայց մյուս կողմից էլ որ մտածում ես, մի տեսակ էլ բան չէր մնում ասելու, եթե նոր բան չհորիներ։ Գալաթեայի հատվածն իրականում կարող էր վերջաբան էլ լինել, եթե մի քանի եզրափակիչ նախադասություն ավելացվեր։ Էնպես որ Ալֆայի գործը բարդ էր էդ առումով։ Իսկ իր հորինած նոր շոկն, իմ կարծիքով, շատ լավ ձուլվում էր նախորդ երկու մասերի հետ. հորեղբոր առանձնահատուկ վերաբերմունքը աղջկա նկատմամբ, հետո՝ տարիներ անց հորեղբոր տուն գնալիս կնոջ, այսինքն՝ իսկական մոր պահվածքը, հերոսուհու՝ միակ երեխան լինելու հանգամանքը (թեև դա հատուկ նշված չէր, բայց գրվածից կարելի էր ենթադրել)։ Չգիտեմ, ես հակասություն չտեսա։ Ու չնայած հարազատ երեխային ուրիշին տալու տալու մասին պատմություններն ուղեղումս չեն տեղավորվում, բայց փաստը մնում է փաստ. էդպիսիք կան, ես ինքս էլ գիտեմ էդպիսի դեպքեր։ Գուցե առաջին հատվածում մի քիչ իսկական մոր վերաբերմունքի մասին որևէ ինֆորմացիայի բացակայությունն էր, որ մի քիչ թերի էր դարձնում էդ շարունակությունը։ Ինչևէ։
Հերոսուհու ինքնասպանությունը մի տեսակ դուրս չեկավ։ Ոչ միայն էն պատճառով, որ ողբերգական ավարտներ չեն սիրում. ուղղակի մի տեսակ արհեստական, անտեղի դրամատիկ թվաց, չգիտեմ։ Ի դեպ, շարադրանքն ընդհանուր լավ էր, բայց մանր–մունր թերություններ կային։ Հատկապես խոսակցություններն ինձ մի քիչ արհեստական թվացին։ Այլընտրանքային վերջաբանն էլ էր լավը, բայց շատ կարճ էր, որովհետև, ինչպես արդեն ասել էի, համարյա բան չկար ավելացնելու նոր ուղղությամբ չտանելու դեպքում։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Alphaone (09.02.2013), ivy (09.02.2013), Sambitbaba (09.02.2013), Արէա (09.02.2013), Գալաթեա (09.02.2013)
Freeman (09.02.2013), ivy (09.02.2013), StrangeLittleGirl (09.02.2013), Գալաթեա (09.02.2013)
Ներկայացվածը ոչ թե բժշկական զեկուցում էր, այլ գեղարվեստական գործ ու բնական է, որ կարող է լինել որոշակի անճշտություն կապված չոր փաստերի հետ:
Ես, անձամբ, մարդ եմ ճանաչում, որ թոքերի քաղցկեղով ապրել է տասը տարուց ավելի:
Ցանկացած հիվանդության դեպքում լինում են բացառություններ, LisBeth, անգամ քաղցկեղի պես ծանրագույն դեպքերում:
Հիմա գործի մասին:
Այվիի սկիզբը շատ լավն էր: Շատ սիրեցի ու հուսով եմ, որ չեմ փչացրել:
Ալֆայի ավարտը... իրական դեպք էր, թե ոչ՝ մի տեսակ խառն էր ու ընդհանուր պալիտրան խախտող չափազանց մուգ գույներով... ինձ դուր չեկավ, բայց դա զուտ անձնական կարծիք ա, կներես Ալֆա ջան, նեղանալ չլինի:
Վերջին խմբագրող՝ Գալաթեա: 09.02.2013, 00:45:
ivy (09.02.2013), StrangeLittleGirl (09.02.2013), Ուլուանա (09.02.2013)
Բայց մեր մեջ ասած, Ալֆայի կիքսն էն էր, որ ուշադիր չէր եղել էս պարբերությանը:Հորեղբայրդ ստիպեց... Երբ տուն եկավ հիվանդանոցից, մեզ նստեցրեց այս բազմոցին ու ստիպեց երդվել, որ դուք չեք իմանալու: Որ չենք ասելու ձեզ... Ու հենց հաջորդ օրը կռվեց հորդ հետ, հիմար պատճառ հորինեց ու կռվեց:
Դե ինձ համար էլ էր էդ հատվածը ու էս հատվածը հակասող.
Բայց հիմա նորից կարդացի ու ինձ համար նոր բան հայտնաբերեցի:Խոսելուն համընթաց ինձ համար պարզ էր դառնում հորս ու հորեղբորս կռվի իրական պատճառները, հորեղբայրս, իմանալով, որ շուտով մեռնելու է, ցանկացել է ասել ինձ ճշմարտությունը, հայրս դեմ է եղել:
«Ճշմարտություն» ասելով՝ Ալֆան ոչ թե «հիվանդությունը» նկատի ուներ (հիվանդությունը դեռ մնում էր գաղտնի), այլ «իրական ծնողների հարցը»: Գևն, իմանալով, որ մեռնում է, ուզում էր աղջկան ասել, թե ովքեր էին իր իրական ծնողները, իսկ եղբայրը դեմ էր, ու նա էլ դեռ հիվանդության մասին բան չգիտեր:
Էդ առումով, մի քիչ ոնց որ թե տեղն է ընկնում, թեև էլի շատ խառը պատմություն է:
Եթե մի հեղինակ գարած լիներ, այսինքն նույն ձեռագրով, դա չէր էլ երևա, ինձ թվում ա, այսինքն կլիներ գիտակցաբար բացթողում, իսկ երբ ձեռագրերի տարբերություն կա, ինչքան էլ դուք լավ եք գրել ու նման էր, բայց ստեղծագործությունն էլ բավականին կարճ ա, էդ բացթողումը երևաց նույնիսկ իմ պես վատ կարդացողին, ով ոչինչ չի տեսնում:
Հ.Գ. Կներեք էլի, նախադասություններս հայերենի նման չեն: Զգում ոմ, որ սխալ նախդիրներ եմ կիրառում, մեկ էլ և, ու, բայց, կամ տեղադրելիս սխալ եմ տեղադրում![]()
Գալաթեա (09.02.2013)
Շատ պոզիտիվ պատմություն է:Զոնքաչս, օրինակ, տանելով թոքերի քաղցկեղի երկու վիրահատություն, դրանից հետո ապրեց երեսուն տարուց ավել ու մահացավ լրիվ այլ հիվանդությունից: Ամբողջ գիշեր էլ կխոսեր թե ոչ՝ չգիտեմ, բայց մինչև կյանքի վերջին օրերը, առավոտից երեկո այսուայն կողմ էր վազվզում, չհաշված այն, որ վաղ գարնանից մինչև ուշ աշուն, քաղաքամերձ իր ամառանոցում առավոտից մինրև երեկո իր բաղ ու բոստանով էր զբաղված:
Իմ ասածը վերաբերվում է այն դեպքին, եթե պատմության մեջ շեշտը արվում է իրողության վրա: Ինչ վերաբերվում է բացառություններին, անկասկած դրանք լինում են, բայց հավանականությունն էլ սահմաններ ունի:Ներկայացվածը ոչ թե բժշկական զեկուցում էր, այլ գեղարվեստական գործ ու բնական է, որ կարող է լինել որոշակի անճշտություն կապված չոր փաստերի հետ:
Ես, անձամբ, մարդ եմ ճանաչում, որ թոքերի քաղցկեղով ապրել է տասը տարուց ավելի:
Ցանկացած հիվանդության դեպքում լինում են բացառություններ, LisBeth, անգամ քաղցկեղի պես ծանրագույն դեպքերում:
Հա, իհարկե կզրուցի ամբողջ գիշեր, եթե պերեդոզ չլինի: Ես սա դասում եմ պոզիտիվ պատմությունների շարքինԵս թոքի քաղցկեղով մարդ գիտեմ, ով լա~վ էլ զրուցում է գիշերները երեք ամպուլա մորֆինի ազդեցության տակ: Տաս տարուց ավելի է` այդ ախտորոշումը դրված է:
Ես պատմության դեմ ոչինչ չունեմ, շարադրանքի, տեխնիկայի և այլնի հետ կապված ոչ մի բան չեմ կարող ասել, դա ընդամենը դիտողություն էր:
SWTS
Գալ ջան, չեմ նեղանում, էս պատմության հերոսուհուն ես անձամբ ճանաչել եմ, անձամբ եմ ինքնասպանության դրդելու գործի նյութերն ուսումնասիրել, եղել եմ առաջիններից, ով կրիմինալիստների կողմից տառերի դաջված տեղերով մի կերպ տեքստը վերականգնելուց հետո կարդացել է նամակի բովանդակությունը, էնտեղ անպատասխան սիրո հատված էլ կար, իրական դեպքում աղջիկն իր հոր հետ կռված հորեղբոր մոտ գնացել էր հենց էդ պատճառով, բայց չուզեցի սերիալային սենտիմենտալություն խառնել գործին, նման վերջաբան ընտրեցի, քանի որ այդ պատմությունը շատ ծանր ու մնայուն նստվածք էր թողել: Իրական դեպքում աղջիկը 18 էլ չկար:
Կներք, բայց նախորդի սկզբին պտի մի թեթև անդրադառնամ… նախորդ սկիզբն ավելի բարդոտ ու առջարկող էր… ավելի ինտելեկտուալ ու ռեալ էր քան երկրորդ անգամվանը… ուղղակի համապատասխան չէր հատկապես Ալֆային… իհարկե ճիշտ արվեց որ նորը գրվեց՝ էդտեղ ես սխալվել եմ…
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ