Նանո ջան, եկ վերադռնանք հետ ու, վերլուծելով իրավիճակը, փորձենք բացահայտել իրականությունն ընկերոջդ առջև:
Ի սկզբանե անիմաստ քայլ, որն ինքն էլ, առավել ևս դեպքից յոթ տարի անց, շատ լավ հասկանում է, բայց չի կարող շրջանցել: Մի խոսքով, կրակն է ընկել:
Իսկ ի՞նչ, եթե նա միակը չի, որ կրակն է ընկել իր երդման ձեռքը: Ի՞նչ, եթե այդ խեղճ վախճանված աղջիկն էլ կրակն է ընկել այդ հիմար երդումի պատճառով ու թափառում է մոտակայքում արդեն յոթ տարի, չկարողանալով շարունակել իր ճանապարհը հավերժության մեջ: Դա հոգու ամենաողբալի վիճակն է, և երևի ընկերդ էլ լսած կլինի նրա անունը. "Թափառական Ոգի": Ահա, թե ինչ վիճակի մեջ է ընկերդ դրել նրան, ում, իր ասելով, "սիրում է": Մի՞թե այդպես են սիրում… դժբախտացնելո՞վ… Առաջարկիր ընկերոջդ այդ տեսակետից նայել հարցին. սիրո տեսակետից, այլ ոչ թե էգոիզմի:
Երկրորդ, ոչ սակավ կարևոր պահը. ասա, թող բացի իր աչքերը և ճիշտ տեսակետից նայի կատարված դեպքին.
Հիմա տես. տղան մտածում է, որ իր պատճառով է մահացել սիրած աղջիկը և դրանից եկել է եզրակացության, որ այսուհետև իր բոլոր սիրած աղջիկները պետք է ավտովթարից մահանան… Եվ այդ հիվանդագին համոզմունքով, բավական չէ՝ իր վզին է փաթաթել ամբողջ կյանքում դժբախտ լինելու ծանթությունը, - դրա հետ միասին, իր սիրելի էակին պինդ կապել է, կոպիտ ասած, երկրի ու երկնքի միջև, չթողնելով նրան վերջիվերջո հանգիստ գտնել…Մի որոշ ժամանակ անց ընկերուհու հետ զբոսնելիս աղջկա հետ գրեթե նույն բանն է եղել, բայց հրաշքով ինքը կարողացել ա իրավիճակը շտկի ու թեթև ա ամեն ինչ եղել:
Իսկ հիմա եկ փորձենք ամենին նայել "մահացածի" աչքերով, լա՞վ… Քիչ դժվար է դա, հասկանում եմ, բայց ինչե՜ր չես անի մտերիմիդ օգնելու համար, ճի՞շտ է:
Աղջկա Հոգին գիտի, որ տղան ոչ մի մեղք էլ չունի, բայց տանջվում է այն պատճառով, որ չկարողացավ օգնել իր սիրած աղջկան: Եվ հենց տղայի այդ սխալ կարծիքն է, որ իրենց երկուսին էլ հանգիստ չի տալիս: Նա փորձում է ասել այդ մասին տղային, բայց վերջինս չի լսում իրեն, քանի որ մենք՝ կենդանիներս, այնքան ենք մեզ հեռու համարում մահացածներից, որ չենք կարողանում լսել նրանց… Ուրեմն ի՞նչ անել: Ինչպե՞ս վերականգնել իրականությունը: Ինչպե՞ս օգնել տղային…
Եվ հանկարծ, հենց այդ պահին, հայտնվում է երրորդ գործող անձը՝ նոր աղջիկ, որը կարող է փրկել Հոգուն իր կախված վիճակից: Բայց տղան չի կարողանում կտրվել տված երդումից, չի կարողանում մոռանալ, որ չկարողացավ օգնել: Եվ խեղճ Հոգին, հասկանալով, որ շուտով կզրկվի տղայի մտքերի գերությունից ազատվելու իր միակ հնարավորությունից… և միտք է հղանում…
ստեղծել ճիշտ նույնպիսի իրավիճակ, որտեղ տղան կկարողանա օգնություն ցուցաբերել, կկարողանա օգնել: Ահա նրա ստեղծած իրավիճակը, նրա կգնությունը տղային.
Սա է իրականությունը: Ահա, թե ինչ էր ցանկանում ասել Հոգին. այն պահին, երբ տղան հնարավորություն ուներ օգնել՝ նա օգնեց: Իսկ եթե չի օգնել երբևիցէ, նշանակում է, որ ուղղակի անկարող էր օգնել, և դրանում նրա մեղքը չկա:Մի որոշ ժամանակ անց ընկերուհու հետ զբոսնելիս աղջկա հետ գրեթե նույն բանն է եղել, բայց հրաշքով ինքը կարողացել ա իրավիճակը շտկի ու թեթև ա ամեն ինչ եղել:
Ես կցանկանայի ասել տղային. այդպես չեն սիրում: Սերը՝ ազատություն է, այլ ոչ կալանք: Իսկ դու շղթաներով կապել ես այդ Հոգուն ու բաց չես թողնում: Վերջ տուր էգոիզմիդ: Դադարիր մտածել քո մասին: Մտածիր այդ Հոգու մասին ու ազատ արձակիր նրան: Միայն այդ կերպ դու կապացուցես քո սերը:
Էջանիշներ