Այժմ շատ են խոսում 2012 թվականի մասին,
այդ տարեթիվն ունի՞ ինչ-որ նշանակություն:
ԹՈԲԻԱՍ. Որքան ես տեսնում եմ, այդ տարում խաղողի այգիները լավ բերք կտան, որպեսզի հիանալի գինի լինի: Թերթերում շատ հետաքրիր վերնագիրներ կլինեն, որովհետև դա տպավորիչ է: Մարդկությունը տպավորություններով է սնվում: Եթե ես կարողանայի տպավորությունները կնքել շշի մեջ ու վաճառել դրանք, ես միլիոնատեր կլինեի, չնայած փողից ինձ ոչ մի օգուտ չէր լինի: Մարդկությունը կսկսի կենտրոնանալ 2012 թվականի իրադարձությունների վրա, կստեղծվի որոշակի դրամա և խելացնորություն, նրա մասին կգրվեն գրքեր, կվարվեն սեմինարներ ու դասեր, և շատուշատ այլ բաներ: Բայց հետո կգա 2013 թիվը: Կլինեն բազմաթիվ հիասթափված, ընկճված, 2012 թվականով չտպավորված մարդիկ, կսկսեն փնտրել այլ 2012 թվական: Այլ գուրու, ուսուցիչ, այլ տարեթիվ, այլ գույն, մի ինչ-որ այլ բան, ինչը կարող են տեսնել արտաքինից:
Բայց, հավանաբար, այդպիսի օրերից մի օր մարդիկ կսկսեն վերհիշել, թույլ կտան իրենց վերհիշել, թե ով են իրենք, - և դա կոգեշնչի Երկրի վրա նոր գիտակցության ծագմանը:
Բայց մի՞թե ավելի ու ավելի շատ մարդիկ չեն հիշում,
թե ով են իրենք:
ԹՈԲԻԱՍ. Իրականում` ոչ: Ներկա պահին այս մասսայական գիտակցությունը, որը մենք կոչում ենք հիպնոզ կամ մատրիցա, ավելի ու ավելի է ծանրանում: Ավելի ու ավելի շատ մարդիկ “ուղղակի բավական է” սինդրոմի մեջ են ընկնում: Նրանք իսկապես ընկնում են կյանքի ուրախության պակասի մեջ: Եվ դա այն չէ, ինչ մենք սպասում էինք կամ կընտրեինք, եթե նրանց տեղը լինեինք: Բայց լավ նորությունն այն է, որ շատ կլինեն այլ կերպ մտածող մարդիկ: Կլինեն նրանք, ովքեր կանցնեն սահմանը: Կլինեն նրանք, ովքեր իրենց ներսում գիտակցության հսկայական թռիչք կկատարեն, նրանք կգերադասեն փնտրել պատասխանները ներսում, այլ ոչ թե կթույլատրեն դրսից ինչ-որ մեկին անել այդ իրենց փոխարեն: Նրանք խորը ներս կգնան մինչև այն կետը, որտեղ ամեն մակարդակի վրա ինչ-որ ցավ ունեն: Նրանք կգնան մինչև այն պահը, որտեղ կպատռեն այդ պրկվածությունը, մասսայական գիտակցության այդ մագնիսականությունը, և արդեն ինքնուրույն առաջ կընթանան:
Ինչպես դուք եք պատկերացնում, միայնակ ճամփորդության պատճառով, այն պատճառով, որ մարդիկ ամեն ինչ հաշվում են իրենց մտքում, վերլուծման են ենթարկում իրենց մտքում, - նրանք հաճախ լռվում են իրենց մտքում: Նրանք ընկնում են թակարդը, խցանվում են այնտեղ: Մարդիկ կասկածում են իրենք իրենց վրա: Նրանք կասկածում են ամենին, ինչ իսկապես զգում են կյանքում, իրենց մեջ և ուրիշների մեջ: Նրանք կասկածում են իրենց ստացած ներշնչանքին էլ: Ավելի ուշ նրանց մոտ արտահայտվում է այն միտումը, իբր իրենց նորից ձգում է հետ դեպի մատրիցան:
Սակայն հիմա Երկրի վրա կան բավականին շատ մարդիկ, ովքեր անցնում են դրա միջով: Դրանք մարդիկ են, ովքեր նայում են իրենց ներսը և հասկանում են, որ իրենք անկախ են: Նոր գիտակցության այդ չափանիշներն ու Քրիստոսի, ում վրա դուք հղվում եք, - գիտակցության էներգիան, ձեզ համար օրինակ կդառնան: Այդ մարդիկ ուրիշների համար օրինակը կդառնան նրա, որ դուք կարող եք հաղթահարել հին և նոր գիտակցությունների միջև ընկած անդունդը: Դուք կարող եք համախմբել մարդկայինն ու աստվածայինը հենց այստեղ և հիմա: Դուք կարիք չունեք սպասել մինչև մեռնեք, որպեսզի անեք այդ, ձեզ կարիք չկա սպասել մինչև ձեր հաջորդ մարմնավորումը: Դուք կարող եք անել այդ այստեղ: Այլ կերպ մտածող մարդկանց այդ ոչ մեծ խումբը ձեզ ցույց կտա ճանապարհը: Դուք չեք տեսնի նախկինում հայտնի եռանդուն գուրուներին, այս մարդիկ հավասարակշռված կմնան, ձեզ համար կդառնան հուսալի օրինակներ կամ նոր գիտակցության տիպօրինակներ:
Ես ինձ զգում եմ այնպես,
ասես թե նրանցից մեկը լինեմ:
ԹՈԲԻԱՍ. Հետևաբար, այդպես էլ կա: Դուք իրոք որ գիտեք, թե ինչ է նշանակում մտածել այլ կերպ: Դուք և ես շատ ու շատ անգամներ խոսել ենք, երկար զրույցներ ենք վարել գիշերները: Ես միշտ զարմանում էի, թե որքան ուշ եք դուք պառկում քնելու: Բայց դուք էլ ինքներդ ձեր վրա կասկածելու միտում ունեք:
Ի՞նչ կարելի է անել կասկածների հետ
և ինչպե՞ս ընդմիշտ ազատվել նրանցից:
ԹՈԲԻԱՍ. Դա նույնքան հեշտ է, որքան գիտակցության սահմաններից դուրս գալը: Կասկածներն աշխատում են գիտակցության մեջ, դա սեքսուալ էներգիայի վիրուսի քույրն է: Ուղեղի մեջ այն ձեզ թակարդն է գցում: Պատկերացրեք հիմա, թե ինչպես եք այնտեղ ընկնում, կասկածում եք ձեր վրա, դա, անխոս, հեշտ է անել: Բայց ինքներդ ձեզ վերլուծելու փոխարեն, ինչի հիմքում էլ հենց ընկած է հասարակ դատապարտումը, - դրա փոխարեն դուրս եկեք ձեր գիտակցության սահմաններից: Դուք գնում եք ձեր լայնածավալ գիտակցության մոտ, դուք բացահայտվում եք: Եվ դուք ասում եք. “Գիտակցություն, կանգ առ մի պահ, հանգիստ առ: Ես ճանապարհ եմ ընկնում բարձրագույն գիտակցության մակարդակ”: Հետո մի քանի անգամ խոր շունչ եք քաշում, ստիպում եք գիտակցությանը դադարել շաղակրատել և այսուայն կողմ ընկնել: Դուք բացվում եք և դեպի ձեզ են վերադառնում հիշողությունները: Դուք վերհիշում եք ձեզ ոգևորող պահերը: Վերհիշում եք, թե ինչու եք Երկիր վերադարձել, վերհիշում եք այն զրույցները, որոնք մենք վարել ենք ձեր քնի ժամանակ և որոնք սովորաբար մոռանում եք առավոտյան արթնանալիս: Երբ դուք բացվում եք նոր գիտակցությանը, դուք գիտակցության և կասկածների սահմաններից դուրս եք գալիս:
Էջանիշներ