Հենց դրա՞ն է վերաբերում Երկրի վրա մարմնավորման
ժամանակաշրջանը: Այն, ինչ մարդիկ անվանել են
Մեծ Տեղափոխություն: Որոշակի իմաստով դա կապված է
հոգու և մարդկային մարմնի միավորման հե՞տ:
ԹՈԲԻԱՍ. Դա իրոք այդպես է, ես նույնիսկ կասեմ ավելին: Լեմուրական դարում, որը մարդկության առաջին ժամանակաշրջանն էր Երկրի վրա, մենք սովորում էինք մեր ոգու էներգիան բերել այս աշխարհ և մարմնավորել այն ֆիզիկական իրականության մեջ, օրինակ, ժայռերի ու ծառերի մեջ: Բայց վերջիվերջո մենք բարեշրջվեցինք ու սովորեցինք նրան, թե ինչպես տեղավորել էներգիան կենդանիների և ընդհանրապես կենդանի էությունների մեջ: Եվ այսպես, Լեմուրիայի առաջին դարաշրջանն իրականում նպաստեց երեքտարածքային իրականության հանդեպ ադապտացվելուն: Ատլանտների դարաշրջանն ամենայն լրջությամբ նվիրված էր հասարակական կյանքին: Աստվածային գիտակցություն չկար, “Աստված” տերմինը նույնիսկ չէին էլ հասկանում: Դա չէր կարող քննարկվել, որովհետև այդպիսի հասկացություն չկար անգամ: Ատլանտիդայում ամեն ինչ հիմնականում նվիրված էր բարուն: Անհատականություն գոյություն չուներ: Մարդիկ աշխատում էին միասին, որպես ընդհանուր խումբ: Միասին ուտում էին, քնում, աշխատում, ամեն ինչ արվում էր մյուսների ներկայությամբ: Ատլանտիդայի վաղ ժամանակաշրջանում նույնիսկ “անուն” հասկացություն չկար, դա ավելի ուշ եկավ:
Մարդկության ավելի վաղ դարաշրջանում, որն սկսվեց մոտավորապես 10000 տարի առաջ, մարդկային ցեղերը դարձան ավելին, քան քոչվոր ցեղերն էին, սկսեցին հիմնավորվել որոշակի հողակտորների վրա, և այդ ժամանակ ծնունդ առավ Աստծո ժամանակակից հասկացումը: Եվ 10000 տարիների ընթացքում օգտագործվում է նոր հասկացություն, այն, որ Աստված` բարձրագույն էություն է: Որ մենք պատասխանատու ենք էլի ինչ-որ մեկի առջև, և դա շատ կարևոր նորամուծություն էր: Եվ դա գերագույն գիտակցությունն էր մինչև ամենավերջին ժամանակները:
Նոր գիտակցությունն անդրադառնում է նրան, թե ով է “Ես”-ը: Եվ չնայած դա կարող է շատ եսասիրական թվալ, բայց և այնպես դա վերաբերվում է ինքդ քեզ բացահայտելուն: Առաջին տեղը դնել ինքդ քեզ, սկզբում սիրել քեզ, հոգալ ինքդ քո մասին, ինքդ քո հանդեպ կարեկցանք արտահայտել և առաջին հերթին ճանաչել ինքդ քեզ: Որովհետև երբ դուք այդ անեք, միայն և միայն այդ ժամանակ կկարողանաք օգնել մարդկանց: Բայց հասկացեք. միայն այն մարդկանց, ովքեր ընդունում են ձեր օգնությունը:
Երբ դուք մուտք եք գործում ձեր “Ես”-ի դարաշրջանը, դուք բացահայտում եք, որ Աստված, ում մարդիկ փնտրում էին վերջին 10000 տարիների ընթքցքում, գոյություն ունի ոչ միայն ինչ-որ տեղ Երկնքում, ոչ թե թաքնված է ինչ-որ տեղ, - Նա հենց այստեղ է: Նա միշտ էլ եղել է այստեղ: Ահա թե ինչպիսին է լինելու նոր գիտակցությունը:
Հաշվի առնելով այս ամբողջ ասվածը,
ինչպե՞ս կարտահայտվի դա: Ինչի՞ կնմանվի
մեր աշխարհը մոտակա տարիների ընթացքում:
ԹՈԲԻԱՍ. Աստված իմ, եթե ես դա գիտենայի, ես մարգարե կլինեի: Պետք է ասեմ, որ ձեզ բոլորին լավ ծանոթ կրոնական սիստեմը փոխելը ծանր, շատ ծանր կլինի, քանզի այն շատ ամուր է կառչել իր սկզբունքներից: Մարդիկ, ովքեր ընկալում են Աստծոն որպես բարձրագույն իշխանություն և միակ արարիչ, շատ ամուր են կառչում դրանից: Շատ ու շատ պատճառներով նրանք իրենց հարմարավետ չեն զգա, եթե հրաժարվեն դրանից: Նրանք վախենում են թույլ տալ իրենց Աստծոն, իրենց հին Աստծոն` անհետանալ: Նրանք այնպիսի երկպառակության մեջ են գտնվում իրենք իրենց հետ, որ, հավանաբար, նույնիսկ չեն կարող մտածել այն մասին, որ նայեն իրենց ներսը: Նրանք սովոր են գտնվել արտաքին աշխարհում, քանզի հավատը, որին տիրապետում են իրենք, ասում է, որ ամեն ինչ հսկվում է ինչ-որ Աստծո կողմից: Եվ եթե նրանք սիրաշահեն Աստծոն, իրենց կյանքում ամեն ինչ բավարար կլինի:
Եվ այսպես, այն, ինչ ծնվում է այսօր Երկրի վրա, դառնալու է էական, գլխավոր փոփոխությունը գիտակցության մեջ: Ձեր բնակչության գերիշխող տոկոսը հին կրոնական համոզմունքների հիպնոսի տակ է գտնվում: Կա բնակչության մի մաս, ով չի բավարարվում դրանով, կրոնի առաջարկած հասկացությունները նրանց պատասխաններ կամ հանգստություն չեն բերում, և այդ պատճառով նրանք գնացել են անէության իրենց սեփական աշխարհը: Նրանք չեն հավատում Աստոն, բայց նրանք իրենց էլ չեն հավատում: Դա այն մարդիկ են, ում դուք աթեիստ եք կոչել: Նրանք գտնվում են չեզոք գոտու վրա և, հնարավոր է, գոհ են իրենց կյանքից, բայց նրանց գիտակցությունը խեղդվում է:
Այժմ Երկրի վրա գոյություն ունի մարդկանց փոքր խումբ, ովքեր չտեսնված որոշակի ներքին աշխատանք են կատարում: Դա սեփական գիտակցությունը փոխելու աշխատանքն է: Դա բացահայտումը, ըմբռնումն է նրա, որ Աստված և հոգին գտնվում են ոչ թե մի ինչ-որ այլ տեղ, նրանք հենց այստեղ են, որ կան: Այդ փոքր խմբի կատարած աշխատանքը կդառնա ներուժ, ես կրկնում եմ, ներուժ, որովհետև նրանք այդ աշխատանքը ոչ ոգու վզին չեն փաթաթում և չեն ստիպում դրան ոչ ոգու, նրանք իրականացնում են իրենց աշխատանքն այն մարդկանց համար, ովքեր պատրաստ են կատարել այդ հսկայական թռիչքը: Հաղթահարել անդունդը, որպեսզի բացահայտես քո “Ես”-ը: Ամենադժվարն այն է, որ դրա համար անհրաժեշտ է, որ հեռանան հին Աստված և սահմանափակվածության զգացմունքը:
Ես կասեի, որ դա ամենածանր փորձությունն է, որի միջով մարդկությունը ստիպված է անցնել:
Էջանիշներ