Վերջնական խրախուսիչ խոսքեր ունե՞ք
մեզ համար:


ԲԱԶՈՒՄՔՑԻՆԵՐ.
Դուք միշտ ինչ-որ մեկի հետ կապնված եք: Դուք ընդունակ եք կապնվել ձեր ուղեվարների հետ, դուք բոլորդ ընդունակ եք կապնվել էներգիայի աղբյուրի հետ: Իսկ այժմ, երբ դուք զգացիք մեր հաճախանությունը, կարող եք արդեն մեզ հետ էլ կապնվել: Ձեզ միջնորդ պետք չէ, փոխանցք պետք չէ, ամենն, ինչ անհրաժեշտ է, - խնդրել օգնել ձեզ: Գիտցեք, որ դուք բոլորդ լույսի սքանչելի էություններ եք: Եվ մենք հպարտ ենք, որ արժանացել ենք ձեր հետ խոսելու կամ աշխատելու պատվին: Իրականում դուք շատ առանձնահատուկ և հազվադեպ էություններ եք: Մեծ տղամարդկություն է հարկավոր, որ ներկա ժամանակահատվածում կարողանաս գալ այս համակարգ, իսկ դուք այդ արել եք: Այնքան էլ հեշտ չէ այստեղ մարմնավորում անցնել, շատ էություններ ծնվում են այստեղ և անմիջապես հետ են վերադառնում: Նրանք վերադառնում և ասում են. “Ինչի՞ մասին էի ես միայն մտածում: Այնտեղ շատ մեծ խտություն է”: Ձեր մոլորակի վրա շատ գեղեցիկ էություններ կան, իսկ սիրո դիապազոնն ու արտահայտումները զարմանահրաշ են, ամբողջ Տիեզերքում նման այլ տեղ չկա: Դուք կարող եք ասել. “Ինչպե՞ս է դա հնարավոր, մի՞թե սերն` ընդամենը սեր չէ”: Բազմաթիվ նրբերանգներ ու ձևեր գոյություն ունեն: Սեր, որը զգում եք ձեր բարեկամի հանդեպ: Սեր դեպի սիրելի մարդը: Սեր դեպի ամբողջ կյանքում կողքովդ քայլող ընկերդ: Սեր եղբոր, մոր, հոր հանդեպ, սրանք բոլորը տարբեր նրբերանգներ են, ահա թե առանձնահատուկ ինչ կա սիրո մեջ այս մոլորակի վրա: Ոչ մի տեղ նման ոչինչ գոյություն չունի: Այդ պատճառով վայելեք դա, վայելեք այն, ինչ ձեզ կարող է առաջարկել այս մոլորակը, և հանգստացեք: Ուրախացեք, զվարճացեք ձեր վազքով: Լքելով ձեզ, մենք մի բան էլ կառաջարկեինք ձեզ. վայելեք կյանքը: Կյանքը պետք է ամբողջական լինի: Եվ գիտեցեք, որ մենք միշտ այստեղ ենք: Եթե անհրաժեշտ լինենք, դուք միշտ կարող եք կանչել մեզ, և միջնորդների կարիք չի լինի: Մենք կանենք հնարավոր ամեն բան, որպեսզի օգնենք ձեզ ստանալ անհրաժեշտ տեղեկությունները: Եվ քանի դեռ կհարցնեք, մենք կտեղադրենք պատասխանները ձեր ճանապարհին, այնքան ժամանակ, մինչև դուք ստանաք դրանք, կամ մինչև կորչի նրանց անհրաժեշտությունը: Եվ ուրեմն, թանկագիններս, մենք կդիտենք հեռվից և կսպասենք: Ամենայն բարիքները ձեզ:


Շնորհակալություն:

ԲԱԶՈՒՄՔՑԻՆԵՐ.
Մեզ շատ հաճելի էր, թանկագիններս:

- - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - -

Երբ Վենդին դուրս եկավ տրանսից, թվում էր, թե նրա մարմինը քիչ օրորվում է: Նա բացատրեց, որ սովորաբար մի քանի րոպե ևս անհրաժեշտ է իրեն, որպեսզի նորից “երկիր վերադառնա”, բայց սեանսից հետո նա իրեն միշտ թարմացած և սիրով պարուրված է զգում:

“Ես այնքան երջանիկ եմ, որ կարող եմ դա անել, - ասաց նա: - Դա օգուտ է բերում շատ մարդկանց, և ես էլ իմ օգուտն եմ քաղում”:

Երբ մենք ավարտեցինք բարձել մեր գործիքները, ես ասացի Մեթթին. “Այո, ես սիրում եմ այս ամենը: Սա իրոք որ լուսավորում է ինձ ներսից: Ես կարող էի ժամեր շարունակ զրուցել Բազումքցիների հետ: Դա հիասքանչ էր: Ամբողջ կյանքս ինձ հուզող հարցերին նրանք պատասխանեցին այնպես, որ դա իրոք իմաստ ունի: Ի՞նչ ես դու մտածում այդ մասին”:

“Զարմանալի է, ես կարող եմ նկարագրել սա միայն մեկ կերպով, - ասաց նա: - Բոլոր պատասխանները հարթ ու մանրամասն էին, բայց առաջին նկարահանման հետ համեմատած` սենյակի էներգիան բացարձակ տարբեր էր: Ես կարծում եմ, որ այս էությունները սեռ չունեն կամ նրանք դա ինչ-որ կերպ համակցում են: Զգացվում էր, որ Բաշարն արական սեռի ներկայացուցիչ է, իսկ բազումքցիներն ավելի փափուկ էին, ավելի կանացի: Լսիր, ես իրոք երջանիկ եմ, որ մասնակցում եմ այս ծրագրին: Եվ այսպես, ո՞վ է հաջորդը…”