Բայց մենք որոշում ենք ընդունել
շարունակել ապրել, այդպես չէ՞:
ԲԱՇԱՐ. Ինչ-որ մակարդակի վրա: Բայց և այնպես վերհիշեք, խնդրում եմ, որ զուգահեռ իրականությունների անվերջանալի քանակություն գոյություն ունի, և դուք բոլորդ, փոխելով ձեր թրթիռները, իրականում միացնում եք ձեզ Երկրի զուգահեռ իրականությանը, որտեղ արդեն իսկ առկա է այն գաղափարը, որ դուք այլևս վնաս բերող արարածներ չեք լինի: Եվ այսպես, հին Երկիրը դեռևս կշարունակի գոյատևել, իսկ իրականության մեջ կան նաև Երկրի շատ զուգահեռ իրականություններ, որտեղ նա, վերջիվերջո, կործանվել է: Բայց դուք կարող եք ընտրել Երկրի այն զուգահեռ իրականությունը, որն իրենից ներկայացնում է իրականության այն ձևը, որտեղ դուք գերադասում եք գոյատևել, ինչը հավանաբար ձեր վարքի արտահայտված փոփոխություններ կպահանջի: Դա բացատրվում է նրանով, որ ձեր թրթիռներն ու ցանկություններն այսօր ատրահայտում են արդեն ոչ այն, ինչ դուք առաջ եք արել: Եվ դա կփոխադրի ձեզ Երկրի այն զուգահեռ իրականությունը, որտեղ այդպիսի փոփոխություններն արդեն արտահայտված են: Դուք կարող եք ապրել դա արագ կամ դանդաղ` ըստ ձեր ցանկության: Դա կախված է նրանից, թե որքան արագ կամ դանդաղ կփոխեք ձեր հաճախականությունը: Այդ պատճառով, եթե դուք ցանկանում եք տեսնել, թե ինչպես է փոխվում ձեր աշխարհը, ամենն, ինչ պետք է անել` բավարար չափով փոխել ինքներդ ձեզ: Պայմանավորվեք ուրիշ մարդկանց հետ, ովքեր կանեն նույնը, և այդ ժամանակ, ըստ այդ համաձայնության, դուք բոլորդ կհանդիպեք մեկմեկու նոր Երկրի վրա, նոր զուգահեռ իրականության մեջ, որտեղ չեք հանդիպի նրանց, ով չհամաձայնվեց ապրել ձեզ հետ միևնույն Երկրի վրա: Նրանք կմնան այլ զուգահեռ իրականության մեջ:
Այդ պատճառով, եթե ինչ-որ մեկը կրոնական
կամ այլ հավատքներից դրդված, համոզված է,
որ աշխարհը գնում է դեպի իր վերջը,
նա կտեղափոխվի այն զուգահեռ իրականությունը,
որտեղ աշխարհը կդարարի գոյատևե՞լ:
ԲԱՇԱՐ. Այո, հենց այդպես: Կան փորձի անսահման բազմազանություններ, որոնք կարելի է ապրել զուգահեռ իրականություններում: Եվ նորից կասեմ. Դուք կամքի բացարձակ ազատություն ունեք: Անվերջանալի Տիեզերքում կամքի ազատությունը նշանակում է հետևյալը: Դուք կարող եք փորձել ամեն ինչ, նույնիսկ ձեր աշխարհի ամբողջական կործանումը: Եթե դա այն է, ինչ ձեզանից պահանջում է ձեր հավատը, դուք, իհարկե, դա կապրեք: Բայց կրկին. վերհիշեք, որ դուք հավերժական ոգի եք, դուք շարունակելու եք գոյատևել:
Ուրեմն, գոյություն չունի ճիշտ և սխա՞լ:
ԲԱՇԱՐ. Ոչ այդ իմաստով: Պարզորեն ասած, կա դրական և բացասական փորձ: Այնքան էլ շատ չեն սուբյեկտիվորեն վատ, լավ, ճիշտ ու սխալ գաղափարները: Բայց դուք կարող եք օբյեկտիվորեն ընդունել, որ դրական էներգիան ինտեգրացվում, համախմբվում, ուժեղանում է, իսկ բացասականն առանձնանում ու մասնատվում է, այն հակասական է և ոչ-ներդաշնակ: Սա ինքնաբերական սահմանում է: Այսպիսով, ի՞նչ կգերադասեք դուք. աններդաշնակություն և բաժանում, վախ և կասկածնե՞ր, թե՞ ներդաշնակություն, միասնություն, ուրախություն և հանգստություն: Ուղղակի պետք է որոշել, թե ի՞նչ տպավորություններ եք ցանկանում ունենալ, որոնք կցանկանայիք պահպանել ձեր իրականության մեջ:
Այստեղ, Երկրի վրա, մի ասացվածք կա` “լավ դժբախտություն”:
Ոմանց դուր են գալիս գժտությունները…
ԲԱՇԱՐ. Դուր են գալիս, բայց այն պատճառով միայն, որ նրանց սովորեցրել են, իբր ուրիշ ոչինչ հնարավոր չէ: Նրանք կարող են գործիքների վատ հավաքածու ունենալ, որը խանգարում է հասկանալ, թե իրենց հասանելի ինչ գործիք կօգնի կատարյալ այլ բան փորձել:
Ես գիտեմ, որ մենք շատ ենք փոխել Երկիրը,
բայց ի՞նչ կարող ենք սպասել մոտակա տարիներին:
ԲԱՇԱՐ. Առաջինը, դուք բոլորդ պետք է հիշեք, որ գոյություն չունի այնպիսի հասկացություն, ինչպիսին է ապագայի գուշակությունը: Գոյություն ունի ապագա իրականությունների անվերջանալի բազմազանություն, և, երբ ինչ-որ մեկն ապագայի գուշակություն է անում, նա չի գուշակում ապագան, նա զգում է ներկա, գուշակություն անելու պահին գոյություն ունեցող էներգիան: Եթե այդ էներգիան չփոխվի, եթե նա մեծ քանակության շարժիչ ուժ և իներցիա ունի, ուրեմն ամենայն հավանականությամբ, ոչինչ չի փոխվի և, ինչպես դուք եք ասում, գուշակությունը կիրականանա: Իսկ եթե այդ էներգիան փոխվի, ուրեմն գուշակությունը չի կատարվի, որովհետև բոլոր գուշակությունները հիմնվում են գուշակությունն արտասանելու պահին գոյություն ունեցող էներգիայի վրա: Բայց երբեմն ինքը` գուշակության փաստը, կարող է փոխել էներգիան, և գուշակությունը չի կատարվի: Իմաստն այն է, որպեսզի հասկանաք, որ կարևոր չէ, թե ինչ կարող է ի հայտ գալ կամ չգալ, կամ ինչ կարող ենք ասել այս պահին, որովհետև ձեր այն էներգիան, որը մենք զգում ենք հինա, փոփոխական է: Մենք, օրինակ, զգում ենք հիմա, որ 2010 թվականին ձեր ներկա գտնվելավայրում (Լոս Անջելես) նշանակալի սեյսմիկ իրադարձություններ տեղի կունենան: Բայց և այնպես մենք հասկանում ենք, որ ձեր կոլեկտիվ էներգիան կարող է այն ավելի փոքր սեյսմիկ իրադարձությունների շարք դարձնել, որոնք առանց մեծ վնասների ազատ կարձակեն այդ էներգիան: Նմանապես մենք ընդունում ենք, որ Մերձավոր Արևելքում այժմ բարձր է տեռորիստական միջուկային կոնֆլիկտի հնարավորության աստիճանը: Եվ նորից, հենց դուք կարող եք փոխել այդ էներգիան և անել այնպես, որ վտանգը վերանա: Բայց ես կասեմ ձեզ հետևյալը. եթե այդ իրադարձությունը տեղի չունենա 10 տարվա ընթացքում, եթե Մերձավոր Արևելքում այդ միջուկային տեռորիստական հարվածը տեղի չունենա, ուրեմն ես կասեմ, որ ձեր էներգիան փոխվել է այնքան, որպեսզի դա էլ երբեք տեղի չունենա: Երբե՛ք: Բայց դա կարող եք անել միայն դուք, որովհետև սա ձե՛ր մոլորակն է: Մենք իրոք որ չենք կարող խառնվել այդ համատեքստով: Միակ անգամը, երբ մենք կարող էինք միջամտել անցյալում, պահն է, երբ դուք հայտնվեցիք համընդհանուր միջուկային ոչնչացման շեմին: Որովհետև դա կազդեր ոչ միայն ձեր աշխարհի վրա, այլ կդիպչեր այլ տարածքների էլ, ինչը թույլ տալ մենք չէինք կարող: Այդ պատճառով ձեր կառավարությանն ու բանակին ցուցադրվեցին տիեզերանավեր, ձեր այսպես կոչված ՉԹՕ-ները, որոնք մոտեցան ձեր հրթիռարձակման սարքավորումներին և ապաակտիվացրեցին ձեր հրթիռները, հստակորեն ցուցադրելով, որ մենք թույլ չենք տա համընդհանուր միջուկային պատերազմ հրահրել: Բայց մենք չենք կարող կանխատեսել առանձին դեպքերը, իսկ դուք կարող եք:
Ինչու՞ է կառավարությունը ՉԹՕ-ները գաղտնի պահում:
ԲԱՇԱՐ. Տարբեր պատճառներով: Կրկին` շատ բան կապված է վախի հետ, անջատվածության, համոզմունքի, որ հասարակությունը խուճապի մեջ կնկնի, և մենք ստիպված ենք հարգանքով վերաբերվել դրան, որովհետև այդ դուք եք ընտրել ղեկավարներին, որոնք ասում են, որ այդ տեղի կունենա, այդ պատճառով մենք դա գաղտրնի ենք պահում, և միայն դուք եք պատասխանատու այն բանի համար, որ դա շարունակվում է: Բայց եթե դուք ցանկանաք, որ ամեն ինչ բացահայտվի, ուրեմն ձեզ պետք է ավելի ակտիվանալ, ինչը մեզ թույլ կտա գիտենալ, որ դուք պատրաստ եք ինֆորմացիայի ավել մեծ քանակի, և այդ կերպ դա թույլ կտա ձեր ներկայացուցիչներին ավելի շատ տեղեկություններ դուրս թողնել: Կրկին, ամեն ինչ ձեր ձեռքին է:




Մեջբերել
Էջանիշներ