Մեր մոռացկոտության մեջ հաճախ ցավ կա
և դժբախտություն:
ԲԱՇԱՐ. Այո:
Ինչու՞ ենք մենք ցանկացել անցնել այդ ամենի միջով:
ԲԱՇԱՐ. Դուք պարտադրված չեք անցել դրա միջով: Բայց որոշ իմաստով դա փորձի անքակտելի մասն է` ապրել քո իսկական “Ես”-ից կտրված լինելու զգացումը: Իմաստն այն է, որպեսզի դուք իմանաք, որ պետք չէ այդ անել, բայց այդ գիտելիքը պետք է ձեզ գա հեռանկարից, այնտեղից, որտեղ դուք այն արդեն կատարել եք, որպեսզի նորից ձեր ձեռքին ունենաք գիտելիք, որ պետք չէ ձեզ այդ անել: Ասեմ ավելի պարզ: Դուք պետք է զգաք մութը, որպեսզի հասկանաք, թե ինչ է իրենից լույսը ներկայացնում: Հակադրությունների միավորման համար շատ կարևոր է բացարձակ հակադրությունը: Առանց հակադրությունների նրանց միավորում չի լինում: Եվ նորից` դիտելով այդ ամենի հեռանկարից, ինքդ քեզ գիտակցելու հեռանկարից, - այդ ամենն` ուղղակի ինքդ քո մասնիկը գիտակցելու կարևոր փորձ է: Այդ պատճառով այն իր մեջ հակադրություններ կպարունակի և նույն այդ հակադրության փորձությունը` նրա համար, որպեսզի ապրի ինտեգրացման միջոցով ինքն իր հետ վերամիավորումը:
Եվ այսպես, եթե ինչ-որ մեկը քաղցկեղ ունի, նշանակում է,
որ այդ մարդն ինչ-որ մակարդակի վրա ի՞նքն է
ցանկանում անցնել դրա միջով:
ԲԱՇԱՐ. Բոլորովին էլ պարտադիր չէ, որ ֆիզիկական անձը ցանկանա այդպիսի փորձ ապրել: Բայց դա կարող է ձեր հիմնական համոզմունքների համակարգի, հիմնական գաղափարների ու որոշումների անքակտելի մասը լինել, որոնք ձեզ թույլ են տալիս ապրել այն զգացմունքը, որ դուք ինչ-որ բանի զոհն եք կամ որ կոնկրետ ձեր դեպքը կարգավորման ենթակա չէ: Բայց այդ ամենի միջով անցնելու իմաստն է, որպեսզի հայտնաբերեք, որ ձեր այդ կարծիքը սխալ է, որ իրականում դուք կարող եք ինչ-որ այլ բան էլ ստեղծել: Դուք կարող եք վերափոխել այդ գաղափարը, այդ փորձը` ևս մի ինչ-որ բանի, և ի շնորհիվ դրա` մի նոր դրական բան սովորեք: Նմանապես պետք է հիշել, որ անկախ ֆիզիկական անձի հետ ամեն տեղի ունեցածի, - ոգին, էությունը, գիտակցությունը` հավերժ են և ունակություն ունեն փորձել յուրաքանչյուր բան ցանկացած քանակությամբ անգամներ: Եվ նույնիսկ այդ դեպքում, երբ մարդ իրեն ցավ ու տառապանք բերող ինչ-որ փորձ է ապրում, - դա ժամանակավոր փորձ է, որը հոգին կարող է օգտագործել հօգուտ իրեն: Հիմա ես ոչ մի դեպքում չեմ ցանկանում ասել, որ ցավն անպայման պետք է ապրված լինի: Ես ուղղակի ասում եմ, որ դա ֆիզիկական, ժամանակա-տարածքային իրականության անբաժանելի մասն է, որը դու՛ք եք որոշել ապրել: Դա հնարավոր է տվյալ փորձի մեջ, բայց իմաստը` այդ փորձի օգնությամբ հասկանալ, որ իրականում դուք տառապելու ոչ մի անհրաժեշտություն չունեք: Դուք կարող եք վերհիշել, որ դուք ինքներդ եք ձեր կյանքը ստեղծում և ձեզ պետք չէ լինել այն համոզմունքների ու որոշումների զոհը, որոնք ասում են, որ ձեր դեպքը կարգավորման ենթակա չէ: Ահա թե որն է այդ գաղափարն ամբողջությամբ: Դուք կարող եք գտնել լույս կամ ստեղծել լույս, որը կարող է գալ նույնիսկ մթի և մոռացության միջից: Դա ցույց է տալիս, թե որքան հզոր եք դուք որպես էություն, որպես արարած, որպես ոգի:
Մեր օրերում շատ են խոսում Ներգրավման
օրենքի մասին:
ԲԱՇԱՐ. Այո, դա այն է, ինչը մենք երրորդ օրենք ենք համարում:
Ինչպե՞ս դուք այն կնկարագրեիք:
Բացատրեք, ինչպե՞ս է այն աշխատում:
ԲԱՇԱՐ. Ես կնկարագրեմ այն չորս օրենքների կոնտեքստում, որոնք, ինչպես մենք ենք հասկանում, հսկում են ամեն ինչ արարման ներսում: Մեր փորձից ելնելով, մեզ հայտնի են միայն չորս օրենք, որոնք թույլ են տալիս փորձել ամեն ինչ և ստեղծել ամեն ինչ: Առաջինը հասարակ օրենք է`դուք կաք: Եվ այն երբեք չի փոխվի: Փոխվում է միայն ձևը, այլ ոչ թե ձեր գոյության փաստը: Գոյատևումը չի անցնում անէություն, որվհետև անէությունն արդեն լիքն է նրանով, ինչ երբեք գոյություն չի ունենալու, և անէության մեջ տեղ չկա արդեն իսկ գոյատևող բաների համար: Գոյատևումը միակ որակն ունի ընդամենը` ինքը գոյատևումը, գոյը: Նրա մեջ անէություն չկա: Այդ պատճառով` այսպիսին է համար առաջին օրենքը. դուք կաք, միշտ եղել եք և միշտ կլինեք: Երկրորդ օրենքը սա է. միասնությունն ամեն ինչում է և ամեն ինչ` միասնություն է: Ամբողջը կազմված է մասերից: Մասերն իրենք արդեն իսկ տեսակետներ են, եթե ամեն մասն իր ձեռքով ստեղծած ամբողջություն է պարունակում: Երրորդ օրենքն այն է, որը դուք կոչում եք Ներգրավման օրենք, և այն շատ հասարակ է. ինչ որ դուք տալիս եք, այն էլ ստանում եք ի պատասխան: Եվ այսպես, ինչ էլ դուք տարածեք ձեր շուրջ, ինչպիսի ձև էլ ձեզ տաք, ինչին էլ նմանեցնեք ձեզ և ինչպիսին էլ ձեզ սահմանեք, հենց այդ էլ վերադառնում է ձեզ որպես ձեր իրականություն, այնպես որ դուք եք որոշողը, ցանկանու՞մ եք արդյոք կառչել այդ գաղափարից ու հաճախականությունից, թե՞ այնուհանդերձ ցանկանում եք փոխել դրանք: Եվ դա բերում է մեզ չորրորդ օրենքին, որը հնչում է այսպես. միայն փոփոխությունն է մշտական, և ամեն ինչ փոխվում է, բացի առաջին երեք օրենքները, որոնք երբեք չեն փոխվում:




Մեջբերել
Էջանիշներ