Չափազանցություն չի լինի, եթե ասեմ, որ այդ ալիքներից ստացած նյութերը փրկեցին կյանքս: Կարող է, դա և հնչում է չափազանցված, բայց տաս տարի առաջ ես ապրում էի, ամբողջովին ինչպես Համլետը, խորինս դժբախտ, մինչև ականջներս խրված սեփական հոգևոր խնդիրների մեջ: Ճկռած Կասկածի և Վհատության ծանրության տակ, ես խմում էի շատ և շատ քիչ հաճույք էի ստանում կյանքից: Ես գտնվում էի կյանքի հետ ամենադառը “բաժանման” պրոցեսում, և եթե լրիվ ազնիվ լինենք, ինձ երկար չէր մնացել ապրել այս կեղտոտ մոլորակի վրա: Ես չունեի փող, չունեի ընկերուհի, ինձ դուրս էին վռնդում Լոս Անջելեսի իմ տանից, և սցենարիստի ապագա ստեղծելու հույսերս էլ հօդս ցնդեցին:

Ես դեռ չէի փորձել խցկել գլուխս ջեռոցի մեջ, բայց հուսահատ ու անմխիթար էի: Ես իրոք չէի տեսնում կյանքս շարունակելու իմաստը, եթե իմ գոյատևումը պետք է անցներ այդքան դատարկ, սրտաճմլիկ ու խղճուկ աղքատության մեջ: Անգամ բժիշկն ինձ հակաընկճվածության դեղահաբեր էր նշանակել: Դրանք էլ չէին օգնում:

Մի շաբաթ օր ես գարեջուր էի խմում տանս ետնամուտքի աստիճաններին նստած, մտածելով այն մասին, թե ինչի նման կլինի դա, եթե ես մի քանի օր հետո մնամ անտուն, - երբ էլեկտրոլարերի վրա, ուղիղ իմ առջև, մոտ յոթ-ութ մետր հեռավորության վրա, թառեց մի թռչուն:

Դա քաղաքի սպիտակ աղավնիներից չէր, այլ ավելի շուտ ձյունափայլ մի աղավնի: Մեր հայացքները հանդիպեցին, և մոտ մեկ րոպե մենք նայում էինք մեկմեկու: Ես զգացի, որ ինչ-որ բան իմ մեջ ասես կենդանանում է, զգացի վիճակիս բարելավման մի մեծ ալիք: Այդ պահին ես գիտեի, որ մենակ չեմ Տիեզերքում, որ ամեն ինչ լավ կլինի, ինչ էլ որ պատահի: Հետո աղավնին թափահարեց թևերն ու թռավ դեպի Լոս Անջելեսի ծխապատ հորիզոնը:

Ոչ մի թուփ հաստատ չէր վառվում, բայց միգուցէ դա նշա՞ն էր: Ես համարեցի, որ դա հենց այդպես է: Ճիշտ հաջորդ օրը գրախանությում ես կանգ առա “Զրույց Աստծո հետ” թեմայով գրքերի մոտ և հենց այնտեղ, “Բառնզ և Նոբլ” խանությում, բազմոցին նստած, թերթեցի այդ գրքերից երկուսը: Դա հոգևոր ալիքի միջոցով ստացած տեղեկություն էր, որը գրել էր Նիլ Դոնալդ Ուոլշը, այն հափշտակեց ինձ: Պատասխանները` իրական, համոզիչ պատասխաններ, - ամփոփված էին այդ էջերին, նրանք հագեցնում էին ծարավս ճիշտ այնպես, ինչպես սառը ջուրն է հագեցնում Մահվան Դաշտավայրը սողալով անցած մարդու ծարավը: Ես հասկացա, որ նույնիսկ դրամ չունեմ, որպեսզի գնեմ այդ գրքերը, այդ պատճառով ես նստել էի ու նստել, կարդում էի ու կարդում: Ստամոքսս սկսեց ղռղռալ, ես կտրեցի հայացքս գրքից ու տեսա, որ արդեն չորս ժամ է անցել:

Ես գնացի տուն, մտա Համացանց և սկսեցի փնտրել այդպիսի ալիքների միջոցով ստացած նյութերը, պարզվեց, որ դրանք հսկայական քանակության են: Որոշ գրքեր չէին անդրադարձվում ինձ հետ և ես դրանք բաց էի թողնում: Ես գտա մի քանի հաղորդատուների, որոնք բացահայտ խաբեբաներ թվացին ինձ, շառլատաններ, և, իհարկե, ես այլևս չվերադարձա նրանց:

Իմ միակ չափանիշը, շարունակել արդյոք աշխատել որոշակի հաղորդատուի հետ, ողջամտությունն էր և այն, թե զգու՞մ էի ես արդյոք ճշմարտությունը… սրտով, երիկամներով և ողնուղեղով: Ես վերադառնում էի այդ նյութին նորից ու նորից, հայտնաբերում էի, որ այն ոչ միայն պատասխաններ է տալիս կյանքի, Աստծո, գոյատևության, ամեն ինչի մասին, այլ նաև ոգևորում է ինձ և մխիթարում: Դա իսկական սպեղանի էր, ապաքինում:

Բայց և այնպես ես փորձառու լրագրող էի և պրոֆեսիոնալ թերահավատ: Այդ պատճառով ոչինչ չասացի ընկերներիս հաղորդատուների մասին: Ես դաստիարակված էի որպես կաթոլիկ, այդ պատճառով նույնիսկ ընտանիքիս էլ չվստահեցի մտքերս:

Ոչ թե ես վախենում էի ինչ-որ մեկի ռեակցիայից, ես ուղղակի չէի ցանկանում, որ ինձ վրա նայեն ինչպես տարօրինակի: Ինձ գլխացավանք պետք չէր, ես չէի ցանկանում ոչինչ բացատրել, չկար ոչ մի պատճառ, որպեսզի ուրիշներն այդ մասին իմանան:

Բայց ընտանիքս և ընկերներս սկսեցին նկատել, որ ես ավելի հանգիստ ու երջանիկ եմ դարձել: “Ուղղակի վիսկին լավն էր”, - կատակում էի ես: