Շատ մարդիկ չեն լսել հաղորդատվական ալիքով
կապի մասին, նրանք կարող են ասել,
որ այդպիսի շփումն անհնար է: Ի՞նչ կասեիք նրանց:


ԲԱԶՈՒՄՔՑԻՆԵՐ.
Մենք կասեինք, որ դա շատ նման է ձեր ռադիոկայաններին: Բայց ամենը կապված է էներգիայի և հաճախականության հետ: Ոչինչ պակաս կամ ավելի: Եվ դուք` ընդունիչներ եք, դուք որսում եք ալիքները: Ձեր աչքերն ընդունակ են մեկնաբանել ալիքների հաճախականությունները և այն փոխանցել ուղեղին, և սկզբունքայնորեն նոր բան զգացմունքների հետ աշխատանքում էլ չկա` դուք կարող եք նրանք էլ մեկնաբանել: Հենց դա ենք մենք ձեզ ուղարկում: Փոխադրող ալիքներով, հաճախականությունների միջոցով ձեզ ուղարկում ենք զգացմունքներ, տեղեկություններ: Ձեզ ուղղակի անհրաժեշտ է գտնել ռադիոկայանը և բարձրացնել ձայնը: Այժմ ձեզանից շատերի մոտ ձայնն անջատված է: Ձեզանից յուրաքանչյուրը հնարավորություն ունի կապնվել ալիքի միջոցով: Դուք անում եք դա ամեն օր, ուղղակի չեք գիտակցում, որ դուք այդ եք անում: Դուք աշխատում եք ձեր գերհոգու հետ, դուք աշխատում եք ձեր բարձրագույն գիտակցության հետ, դուք աշխատում եք ձեր ուղեվարների հետ, ձեզանից հեռացած ձեր մերձավորների հետ: Քանի որ ձեր աչքերը չեն կարող տեսնել ուլտրամանուշակագույն ճառագայթները, դա չի նշանակում, որ այդ ճառագայթները գոյություն չունեն: Այդ հաճախականություններն այստեղ են, ուղղակի դուք չեք կարող այդ գիտակցել: Դուք չեք կարող մեկնաբանել ազգանշանը: Եվ այսպես, ինչպե՞ս է մարդ մեկնաբանում ազդանշանը: Առաջինը, մաքրում է գծի վրայի անշարժությունը: Այլ կերպ ասած, ազատվում է իր մարմնի անշարժությունից: Ազատվում է լսել խանգարող ցածր հաճախականություններից, և այդ պատճառով ավելի ու ավելի շատ ալիքներ են ի հայտ գալիս, որովհետև մարդ մաքրում է իր էներգետիկ դաշտը: Ոմանք բարձրացնում են իրենց հաճախականությունը շատ ավելի հեշտորեն և կարողանում են կապնվել այլ աշխարհի հետ: Եթե դուք նայեք հոգեպես ոչ նորմալ մարդու վրա, կտեսնեք, որ նա հաղորդակցված է այլ հնարավոր իրականությունների և Ակաշայի հետ (Ակաշա – բոլոր մտքերի, խոսքերի և գործողությունների գրանցման ունիվերսալ համակարգ): Դա մի հաղորդակայան է: Հեռացած մերձավորները` այլ հաղորդակայան է: Ձեր հրեշտակները և ուղևարները` ևս մեկ հաղորդակայան: Իսկ այս կողմում` մենք ենք, այլմոլորակայիններս: Լսելու համար գոյություն ունի հաղորդակայանների մի ամբողջ “շվեդական սեղան”: Կան բազմաթիվ էություններ, ովքեր շփվելու ցանկություն ունեն: Նրանցից ոմանք ձեր “ընտանիքի” անդամներն են, ձեր աստեղնային ընտանիքները, ովքեր ձեր մեծամասնության հետ աշխատում են գիշերը. լինում է, որ դուք քնում եք երկար, բայց արթնանում եք հոգնած: Որովհետև աշխատանքով էիք զբաղված: Տեղեկություններ ստանալու համար դուք աշխատում էիք ձեր մարմնից դուրս: Իսկ ձեզանից ոմանք իրենք են տեղեկություններ հաղորդում, թե “ահա ինչի է նման դա` կյանքը Երկրի վրա”: Դուք կարող էիք բեմահարթակից դիմել այլմոլորակային մասսաներին: Դուք կապնվում և պատմում եք, թե ինչ է տեղի ունենում: Որովհետև դուք գիտեք, որ ոչ բոլորն են կարող այստեղ ընկնել:


Ինչպե՞ս կարելի է շփվել
մահացած բարեկամների հետ:


ԲԱԶՈՒՄՔՑԻՆԵՐ.
Դե, մենք կասեինք, որ առաջին հերթին դուք պետք է շրջապատեք ու պաշտպանեք ձեզ սքանչելի սպիտակ լույսով և ազատվեք լարվածությունից: Ամենամեծ խնդիրը` ծնվող տագնապն է: Նմանապես հաճախ առկա են ցավով, կորուստով և բաժանմամբ լցված հիշողությունները, որոնք խանգարում են կապին: Եթե դուք կարողանաք ազատվել լարվածությունից և պատկերացնել, որ այլ էությունների հետ ձեր կապը հավերժ է, դա կհեշտացնի ձեր ջանքերը և մուտք կբացի դեպի ավելի բարձր հաճախականություն: Այդ դեպքում ձեզ ավելի հեշտ կլինի շփվել ու լսել, քանզի ձեզ կապող գիծը դուք մաքրում եք անշարժությունից: Եվ եթե կարողանաք մաքրել ձեր էներգետիկ դաշտը, դուք անպայմանական սեր կզգաք, կշրջապատեք ձեզ հանգստությամբ, լույսով, սիրով: Հետո պատկերացրեք այդ կապը: Լսեք այդ կապը: Նախորոշված չէր, որ դուք պետք է հիշեք, թե ինչի է նման այդ կապը, դուք մոռացել եք, թե ինչպիսին է այն, և երբ սկսեք վերհիշել, ձեզ կարող է թվալ, թե դա ձեր երևակայությունն է: Այդ դեպքում մենք միշտ ասում ենք. “Ի՞նչ է ձեր երևակայությունը: Այն ևս մի բան է, ինչից կարող է ձեր գլուխը պտույտ գալ”: Բայց և այնպես, դա ներքին կապ է: Դուք բարձրացնում եք ձեր ընդունիչի ձայնը և ձեր մարմնի մեջ սկսում եք հազիվ նշմարելի տարբերություն զգալ: Որ դա ոչ թե ընդամենը դուք եք, և ոչ էլ ձեր “երևակայությունն” է: Հետո սկսում եք հաստատումներ ստանալ: Ձեր ուղեվարներն ու մյուս կողմի էությունները` ձեր օգնության ամենամեծ խումբն է: Նրանք ցանկանում են, որպեսզի իրականանա ձեր կապը, այդ պատճառով նրանք կջանան նորից ու նորից, որպեսզի համոզվեն, որ իրենց տված տեղեկությունները դուք ստանում եք: