Ինգրիդ ջան, իհարկե, լրիվ տրամաբանական է, որ դու քո պատմվածքի մասին ավելի շատ բան գիտես, քան մենք: Բայց մյուս կողմից… արդյո՞ք արդարացի է հեղինակի այդպիսի վերաբերմունքն ընթերցողի հանդեպ:
Հասկանում եմ, եթե ցանկացածդ, ասենք, գաղտնագրով խոսելն է, կամ իրականությունը շերտերի տակ ես քողարկել: Բայց այս պատմվածքումդ ստացվել է այնպես, որ գրել ես միայն հետևանքների մասին, իսկ դրդապատճառները… մտքումդ ես պահել:
Եվ այդ պատճառով ստացվում է, որ ընթերցողը, ով սովորաբար կարդում է ինչ-որ բան գտնելու համար, այնպիսի տպավորության տակ է ավարտում պատմվածքիդ ընթերցումը, կարծես ինչ-որ բան ինքն է կորցրել:
Ինձ թվում է, ոմանք կհամաձայնվեն ինձ հետ, որ կորստի զգացում են ապրել:
Ավելի ճիշտ… հիշեցի արդեն հազար տարի մոռացած խոսքը. մանթռաշ:
Կներես…




Մեջբերել
Էջանիշներ