User Tag List

Էջ 2 3-ից ԱռաջինԱռաջին 123 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 33 հատից

Թեմա: Հանրակացարանում

  1. #16
    Մշտական անդամ Ingrid-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.11.2012
    Գրառումներ
    389
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գալաթեա-ի խոսքերից Նայել գրառումը
    Այվին ահագին սրտիցս ա գրել:
    Կփորձեմ մի անգամ էլ կարդալ՝ որ իմ կողմից լրացումներ անեմ: Տեսնեմ կստացվի՞: Իսկապես՝ դժվար ա կարդացվում, Ինգրիդ ջան:
    Գալաթեա ջան, շնորհակալություն ընթերցելու և արձագանքի համար… Գո՞ւցե իմ մեկնաբանություններն ու առօրյա խոսքն էլ դժվար են կարդացվում, չգիտեմ...
    Միայն մի խնդրանք. օբյեկտիվ կարծիք հայտնելու համար նշեք առկա և՛ բացասական, և՛ դրական կողմերը…
    Դե, եթե դրական որևէ բան չեք տեսել, ապա նշեք, որ ինչքան էլ ցանկացաք, դրական որևէ բան չտեսաք…
    Write with the door closed, rewrite with the door open. S. K.

  2. #17
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ingrid-ի խոսքերից Նայել գրառումը
    Այս մեկնաբանության բազմակետերի համար կներեք, ես վերջակետ եմ դնում, դառնում է բազամկետ…
    Կետ-ստորակետ դիր կդառնա վերջակետ:

  3. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ingrid (19.01.2013)

  4. #18
    Մշտական անդամ Ingrid-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.11.2012
    Գրառումներ
    389
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Կետ-ստորակետ դիր կդառնա վերջակետ:
    Շնորհակալություն, բայց փորձեցի, էլի նույնն է, այսօր է այսպես, առաջ նորմալ էր ամեն ինչ…
    Write with the door closed, rewrite with the door open. S. K.

  5. #19
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ingrid-ի խոսքերից Նայել գրառումը
    Շնորհակալություն, բայց փորձեցի, էլի նույնն է, այսօր է այսպես, առաջ նորմալ էր ամեն ինչ…
    Առանց շիֆտին սեղմելու նույն ստեղնին սեղմում ես, բազմակետ ա դնո՞ւմ:

  6. #20
    Մշտական անդամ Ingrid-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.11.2012
    Գրառումներ
    389
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Առանց շիֆտին սեղմելու նույն ստեղնին սեղմում ես, բազմակետ ա դնո՞ւմ:
    Ա՜, լավ, ստացվեց: Շնորհակալ եմ հուշման համար:
    Write with the door closed, rewrite with the door open. S. K.

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Շինարար (19.01.2013)

  8. #21
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,065
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ingrid-ի խոսքերից Նայել գրառումը
    Այվի ջան, շնորհակալությւոն կարծիքի համար…
    Պատասխանեմ դիտողություններիդ.
    Ֆբ-ում յուրաքանչյուր ակկաունտ կրում է իր տիրոջ անունը, այնպես որ սենյակի անունը պիտի լիներ նրա բնակչի անունը…
    Դեպի Վարդինե Տոնոյան հղումները չափից շատ են պատմվածքում, անգամ ինձ թվում էր, որ ավելորդ էլ են. Հենց սկզբում նշվում է, որ Ուշադիրը միշտ ինչ-որ ներքին կապ էր զգում իր ու Վարդինեի միջև… Սիրահարվելը երիտասարդին ևս Վարդինեի հետ էր կապված, Ինտին սիրահարվել էր ոչ թե ֆեյքը, այլ Վարդինեն, ոչ երիտսարադ կին, ով ամբողջ կյանքը նվիրել է գրականությանը, բայց միշտ ստորացվել իր ներքին բարության կամ դրսևորած բարության համար… Նա ֆեյք է ստեղծել իրեն… ԱՅդ ֆեյքը ժամանակի ընթացքում սկսել է իր ինքնուրույն գոյությունը… ԱՆգամ զարմանում է երբեմն իր հետ կատարվող կտրուկ փոփոխությունների, որոշումների, զգացումների համար… Պատճառը այն է, որ իրեն կառավարում է մի ուրիշը… Այս ենթակետը կա պատմվածքում, եթե նորից կարդաս, կնկատես…
    Այս մեկնաբանության բազմակետերի համար կներեք, ես վերջակետ եմ դնում, դառնում է բազամկետ…
    Վարդինեի անունը կա մի երկու տեղ, բայց իր մասին պարզաբանումները թերի են ու ընթերցողի համար անհասկանալի: Այ հիմա մի ամբողջ բան ես պատմել Վարդինեի մասին՝ երիտասարդ չէր, էս էր, էն էր, բայց կարդացողը դա որտե՞ղ է տեսնում:
    Ինչ վերաբերվում է նրան, որ սիրահարվելու համար շատ բան պետք չէր, իհարկե էդպես է, բայց չէ՞ որ սա գրական ստեղծագործություն է, որն իր հետևից պիտի տանի ընթերցողին, հասցնի իր ուզած կետին, իսկ քո շարադրանքը չի տանում, այլ վերջում միայն փաստերն է ներկայացնում: Փաստեր, որոնք ընթերցողն ինքնուրույն չի բացահայտել, այլ իր առաջ շարել են ու ասում են՝ էս է:

  9. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (19.01.2013), StrangeLittleGirl (19.01.2013), Ուլուանա (19.01.2013)

  10. #22
    Մշտական անդամ Ingrid-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.11.2012
    Գրառումներ
    389
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    բան չհասկացա
    ըստ իս, գրական ստեղծագործությունը պետք ա ինչ-որ նպատակով գրված լինի: այսինքն, գրողը պետք ա ինչ-որ նպատակ ունենա գրելուց (խոսքս բարոյախրատական բլաբլաբլաների մասին չի, կարող ա նպատակ բառը սխալ եմ օգտագործում, չգիտեմ): ու երբ նպատակ ունենում ա, կարդում ես, լավ-վատ, բայց հասկանում ես՝ գրողն ինչու ա գրել: էս դեպքում կարդացի ու ասեցի՝ մթոմ ի՞նչ
    Նպատակները տարբեր են, բայց ասեմ առաջնայինը.
    Գրական աշխարհում միշտ էլ եղել են նման վիճակներ: Նպատակը ժամանակակից հնարավորությունների միջոցով գրող-գրականագետներից մեկի էության պատկերումն էր:
    Ավելի կարևոր էր հավերժական հարցերից մեկի արծարծումը. ոչ ոք չգիտի, թե ինքն ինչքանով է ինքնուրույն, ինչքանով է ինքը իր քայլերի պատասխանատուն, արդյո՞ք չկա մեկը, ով կառավարում է իրեն, այս դեպքում Ուշադիրին ստեղծողը Վարդինեն էր, ով ստեղծել էր նրան իր նպատակների համար, այլ դեպքում մարդն է, ում գուցե ևս ստեղծել են ինչ-որ նպատակների համար, գուցե մեր ինքնուրույնության դրսևորումները ևս պատրանք են:
    Write with the door closed, rewrite with the door open. S. K.

  11. #23
    Մշտական անդամ Ingrid-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.11.2012
    Գրառումներ
    389
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Վարդինեի անունը կա մի երկու տեղ, բայց իր մասին պարզաբանումները թերի են ու ընթերցողի համար անհասկանալի: Այ հիմա մի ամբողջ բան ես պատմել Վարդինեի մասին՝ երիտասարդ չէր, էս էր, էն էր, բայց կարդացողը դա որտե՞ղ է տեսնում:
    Ինչ վերաբերվում է նրան, որ սիրահարվելու համար շատ բան պետք չէր, իհարկե էդպես է, բայց չէ՞ որ սա գրական ստեղծագործություն է, որն իր հետևից պիտի տանի ընթերցողին, հասցնի իր ուզած կետին, իսկ քո շարադրանքը չի տանում, այլ վերջում միայն փաստերն է ներկայացնում: Փաստեր, որոնք ընթերցողն ինքնուրույն չի բացահայտել, այլ իր առաջ շարել են ու ասում են՝ էս է:
    Դե, չգիտեմ, ընթերցողները տարբեր են լինում: Վերջին միտքը ընթերցողին պիտի մղի հիշելու սկիզբը, այդ դեպքում նա կտեսնի ասածս բոլոր կետերը: Ավելին ասելը կլիներ մանրացնել չափից շատ: Էլի ընթերցողներ են կարդացել այս գործը ու , հավատացեք, հասկացել են, առանց իմ ասելու իրենք կիսվել:
    Ընդունում եմ քո կարծիքը՝ որպես առանձին ընթերցողի: Ինքս բոլոր ընթերցողներից շնորհակալ եմ:
    Write with the door closed, rewrite with the door open. S. K.

  12. #24
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,065
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ingrid-ի խոսքերից Նայել գրառումը
    Դե, չգիտեմ, ընթերցողները տարբեր են լինում: Վերջին միտքը ընթերցողին պիտի մղի հիշելու սկիզբը, այդ դեպքում նա կտեսնի ասածս բոլոր կետերը: Ավելին ասելը կլիներ մանրացնել չափից շատ: Էլի ընթերցողներ են կարդացել այս գործը ու , հավատացեք, հասկացել են, առանց իմ ասելու իրենք կիսվել:
    Ընդունում եմ քո կարծիքը՝ որպես առանձին ընթերցողի: Ինքս բոլոր ընթերցողներից շնորհակալ եմ:
    Դե ինձնից գնում էր կարծիք հայտնել, ես հայտնեցի, լավ է, որ հասկացողներ և հավանողներ եղել են, դա միշտ էլ կարևոր է ստեղծագործողի համար:

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ingrid (19.01.2013)

  14. #25
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նախ՝ Ուշադիր-Ը 5-Ը անունը:
    Էդ երկու ը-երը համը հանում են: Կարդալիս հա ռիթմից գցում են:
    Հետո ասելիքը հստակ չէր: Գրական խայթոցների դեմ բողոք է՞ր: Հեղհեղուկ ա էդ պահը:
    Չի հասկացվում՝ Ուշադիր 5-ի հանդեպ իրոնիա կա թե չէ՞: Մեկ իրոնիայով ա դիմած կերպարին, մեկ չէ:
    Անունները մի քիչ շատ էին: Հատկապես, երբ ոչ մի բացատրություն չի տրվում՝ ով են, ինչացու են, շատությունը նեղում ա: Տեքստից լիքը բան են վերցնում:
    Վերջաբանը թույլ էր:

    Նեղանալ չլինի, Ինգրիդ ջան:
    Մի տեսակ շտապ ոնց որ լինի գրած:
    Գուցե որ վրայով մի երկու անգամ անցնեիր՝ տեսնեիր անկհայտ անհարթությունները:

  15. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (19.01.2013), StrangeLittleGirl (19.01.2013), Ուլուանա (19.01.2013)

  16. #26
    Մշտական անդամ Ingrid-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.11.2012
    Գրառումներ
    389
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գալաթեա-ի խոսքերից Նայել գրառումը
    Նախ՝ Ուշադիր-Ը 5-Ը անունը:
    Էդ երկու ը-երը համը հանում են: Կարդալիս հա ռիթմից գցում են:
    Հետո ասելիքը հստակ չէր: Գրական խայթոցների դեմ բողոք է՞ր: Հեղհեղուկ ա էդ պահը:
    Չի հասկացվում՝ Ուշադիր 5-ի հանդեպ իրոնիա կա թե չէ՞: Մեկ իրոնիայով ա դիմած կերպարին, մեկ չէ:
    Անունները մի քիչ շատ էին: Հատկապես, երբ ոչ մի բացատրություն չի տրվում՝ ով են, ինչացու են, շատությունը նեղում ա: Տեքստից լիքը բան են վերցնում:
    Վերջաբանը թույլ էր:


    Նեղանալ չլինի, Ինգրիդ ջան:
    Մի տեսակ շտապ ոնց որ լինի գրած:
    Գուցե որ վրայով մի երկու անգամ անցնեիր՝ տեսնեիր անկհայտ անհարթությունները:
    Գալաթեա ջան, նեղանալու խնդիր հաստատ չկա… Ինչ վերաբերում է մշակելուն, ապա ես արդեն այս անգամ ինչքան կարող էի մշակել եմ, նոր ներկայացրել… Բոլոր անունները ինչ-որ բանով պայմանավորված են, ոչ մեկը հենց այնպես չեմ գրել: Ուշադիրը հինգը գրվել են միասին, որովեհտև գրանցվելիս այդպես են անում շատերը, ասենք՝ սրտիկ-վեց և այլն, քանի որ այդ ծածկագրով արդեն գրանցվածներ կան: Ասելիքի մասին արդեն ասացի Բյուրին տված պատասխանում: Ավելի մանրանամ. որևէ բողոք կամ խրախուսում չկար գրական խայթումների հետ կապված, դա ներկայացված էր որպես օրինաչափություն:
    Բոլոր կերպարներին էր իրոնիայով մոտեցում կար, բայց բոլորն էլ, ի վերջո, լինում են պահեր, որ լուրջ վերաբերմունք են պահանջում:
    Write with the door closed, rewrite with the door open. S. K.

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Mephistopheles (19.01.2013)

  18. #27
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ingrid-ի խոսքերից Նայել գրառումը
    Գալաթեա ջան, նեղանալու խնդիր հաստատ չկա… Ինչ վերաբերում է մշակելուն, ապա ես արդեն այս անգամ ինչքան կարող էի մշակել եմ, նոր ներկայացրել… Բոլոր անունները ինչ-որ բանով պայմանավորված են, ոչ մեկը հենց այնպես չեմ գրել: Ուշադիրը հինգը գրվել են միասին, որովեհտև գրանցվելիս այդպես են անում շատերը, ասենք՝ սրտիկ-վեց և այլն, քանի որ այդ ծածկագրով արդեն գրանցվածներ կան: Ասելիքի մասին արդեն ասացի Բյուրին տված պատասխանում: Ավելի մանրանամ. որևէ բողոք կամ խրախուսում չկար գրական խայթումների հետ կապված, դա ներկայացված էր որպես օրինաչափություն:
    Բոլոր կերպարներին էր իրոնիայով մոտեցում կար, բայց բոլորն էլ, ի վերջո, լինում են պահեր, որ լուրջ վերաբերմունք են պահանջում:
    Գրանցվելիս ոնց ասես կարող են գրվել, Ինգրիդ ջան, բայց այստեղ դա արդեն ստեղծագործության մի մասնիկն ա ու եթե դու կարող ես ընթերցողի համար կարդալը ավելի հեշտացնես՝ երևի արժի չէ՞: Ոչ ոք չի գնալու ֆեյսբուք ստուգի, թե անունը ոնց էր իրականում գրվում: Բայց կարդալիս շատերի մոտ են էդ ը-երը դիսկոմֆորտ առաջացնելու:
    Գրական խայթոցը որպես օրինաչափություն ներկայացնելը... չգիտեմ... էնքան էլ օրինաչափ բան չի դա, իմ կարծիքով: Դա կոնկրետ վերաբերմունք կրող կոնցեպտ ա: Գրեթե չկա մարդ, որ գրաքննադատությունը ծանր չտանի: Ու դա նորմալ ա: Տենց էլ պետք ա լինի: Որ թքած ունենան՝ դա կլինի արդեն տարօրինակ: Բայց դու էդ արդի թեման հիշատակելով՝ շատ անորոշ վերաբերմունք ես ցույց տվել: Անվանում ես դա օրինաչափությո՞ւն: Լավ: Չեմ վիճում:

    Կարևորը որ քեզ դուր է եկել գրածդ Ինգրիդ ջան: Դա երբեմն ավելի կարևոր է քան ուրիշներին դուր գալը: Լրիվ լուրջ:
    Վերջին խմբագրող՝ Գալաթեա: 19.01.2013, 01:39:

  19. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (22.01.2013), Ingrid (19.01.2013), Mephistopheles (19.01.2013), Sambitbaba (19.01.2013), Ուլուանա (19.01.2013)

  20. #28
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կարդացի մի մասը… հես ա մնացածնեն էլ կկարդամ…

  21. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ingrid (19.01.2013)

  22. #29
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,738
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինգրիդ ջան, իհարկե, լրիվ տրամաբանական է, որ դու քո պատմվածքի մասին ավելի շատ բան գիտես, քան մենք: Բայց մյուս կողմից… արդյո՞ք արդարացի է հեղինակի այդպիսի վերաբերմունքն ընթերցողի հանդեպ:
    Հասկանում եմ, եթե ցանկացածդ, ասենք, գաղտնագրով խոսելն է, կամ իրականությունը շերտերի տակ ես քողարկել: Բայց այս պատմվածքումդ ստացվել է այնպես, որ գրել ես միայն հետևանքների մասին, իսկ դրդապատճառները… մտքումդ ես պահել:
    Եվ այդ պատճառով ստացվում է, որ ընթերցողը, ով սովորաբար կարդում է ինչ-որ բան գտնելու համար, այնպիսի տպավորության տակ է ավարտում պատմվածքիդ ընթերցումը, կարծես ինչ-որ բան ինքն է կորցրել:

    Ինձ թվում է, ոմանք կհամաձայնվեն ինձ հետ, որ կորստի զգացում են ապրել:

    Ավելի ճիշտ… հիշեցի արդեն հազար տարի մոռացած խոսքը. մանթռաշ:


    Կներես…
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  23. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    StrangeLittleGirl (19.01.2013)

  24. #30
    Մշտական անդամ Ingrid-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.11.2012
    Գրառումներ
    389
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Sambitbaba-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինգրիդ ջան, իհարկե, լրիվ տրամաբանական է, որ դու քո պատմվածքի մասին ավելի շատ բան գիտես, քան մենք: Բայց մյուս կողմից… արդյո՞ք արդարացի է հեղինակի այդպիսի վերաբերմունքն ընթերցողի հանդեպ:
    Հասկանում եմ, եթե ցանկացածդ, ասենք, գաղտնագրով խոսելն է, կամ իրականությունը շերտերի տակ ես քողարկել: Բայց այս պատմվածքումդ ստացվել է այնպես, որ գրել ես միայն հետևանքների մասին, իսկ դրդապատճառները… մտքումդ ես պահել:
    Եվ այդ պատճառով ստացվում է, որ ընթերցողը, ով սովորաբար կարդում է ինչ-որ բան գտնելու համար, այնպիսի տպավորության տակ է ավարտում պատմվածքիդ ընթերցումը, կարծես ինչ-որ բան ինքն է կորցրել:

    Ինձ թվում է, ոմանք կհամաձայնվեն ինձ հետ, որ կորստի զգացում են ապրել:

    Ավելի ճիշտ… հիշեցի արդեն հազար տարի մոռացած խոսքը. մանթռաշ:


    Կներես…
    Քանի որ այդքան անտեղի ժամանակ վատնելուց հետո չեք ալարել ու մի քանի վայրկյան էլ վատնել եք այս մեկնաբանության վրա,շնորհակալություն:
    Write with the door closed, rewrite with the door open. S. K.

Էջ 2 3-ից ԱռաջինԱռաջին 123 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •