Եվ ուրեմն, Ֆրիմեն ջան, իր ասածն ապացուցելու համր յուրաքանչյուր մարդ կարող է հիմնվել Պլացեբոյի Էֆեկտի վրա:
Այսինքն, եթե մենք ընդունում ենք Ռայի ասածը, որ եթե մարդուն թույնի փոխարեն ջուր են ներարկում, մարդ, կարծելով, թե դա թույն է, թունավորվում է, -
նշանակու՞մ է սա արդյոք, որ թունավորված ջուր խմող մարդը, ով չգիտի, որ ջուրը թունավորված է, - պետք է չթունավորվի:
Ուրեմն ինչու՞, ամեն մի պատմական ֆիլմ նայելիս, երբ տեսնում ենք, որ աջուձախ սրան-նրան թունավորում են,մենք դա լրիվ հնարավոր ենք համարում:
Որովհետև այն ժամանակ Պլացեբոյի Էֆեկտի մասին ոչինչ դեռ չգիտեի՞ն:
Իսկ ի՞նչ կասես այն դեպքի մասին, երբ մարդ, գիտենալով, որ թույն է խմում, խմում է և չի թունավորվում…
Դու գիտե՞ս, թե ով է Ռամ Դասը, և ի՛նչը պատճառ դարձավ, որ նա կտրուկ շուռ տվեց իր կյանքը և հայտնի դարձավ ամբողջ աշխարհին: Ի միջի այլոց, կարծես թե մի տեղ ես արդեն գրել եմ այդ մասին, հնարավոր է նույնիսկ, քեզ հետ մի զրույցի ժամանակ: Ցավոք, չկարողացա հիշել, թե որտեղ: Իսկ ամբողջ Ակումբով մեկ որոնելն իմ գիտելիքների սահմաններից դուրս է ցավոք…
Եթե գիտես՝ ասա. դա է՞լ է Պլացեբոյի Էֆեկտ:
Եվ եթե այդքան հեշտ, երկու մատով ճտտացնելու պես մի բան է այդ Պլացեբոյի Էֆեկտը, ուրեմն ինչու՞ է ամբողջ աշխարհը տառապում դիետաների ձեռքից ու չի դիմում այդ փրկարար էֆեկտի օգնությանը, որպեսզի ոչ թե ինքը հարմարվի իր կերածին, այլ ուտի ամեն ինչ, իր կերածն իրեն հարմարեցնելով…
Հ.Գ. Էս գիշեր երազիս երևի պլացեբոյախեղդ լինեմ…![]()
Էջանիշներ