User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 62 հատից

Թեմա: ***

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,737
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չգիտեմ ճիշտ եմ անում, որ գրում եմ, բայց կեսերից ուղեղս կախում ա, չեմ հասկանում ինչի մասին ա խոսքը: Ամեն ինչ շատ բարդ, խճճված ու խորթ ա: Հասարակ մահկանացուների մասին ու համար գրված գործեր ունե՞ս: Կկարդայի մեծ հաճույքով:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Alphaone (09.12.2012)

  3. #2
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դե շուտ ասեիք, ես էլ թիթիզանում, փիլիսոփայություններ եմ դնում... Իսկ եթե լուրջ, լիքը տարբեր ոճերի չափածո գործեր ունեմ, բայց սկզբում իմ ամենասիրած գործերը դրեցի, ու ինչպես միշտ, ամենասիրած գործերս միայն ինձ են դուր գալիս... )))

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Անտիգոնե (14.01.2014)

  5. #3
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ԱՆՔՆՈՒԹՅՈՒՆ

    Կեսգիշեր, պաղ մշուշ, շշուկներ,
    Արթնանում է մռայլ մի մորմոք,
    Ու գիշերն ինչպես չար մարդակեր,
    Հոշոտում է հոգիդ անամոք:
    Հին մտքեր, հին մեղքեր, հնություն,
    Սև բորբոսն է քաղաքը քանդում,
    Թափառում է փոշոտ փողոցում
    Մի քամի անանուն ու անտուն:
    ՈՒ վայում է քանդված մայթերին
    Մի քամի, հին քամի իմաստուն,
    Ու ցրում աստղային եթերում,
    Սառույցե մառախուղը տրտում:
    Ու սպասում, ու ստվերներ, լուսաբաց,
    Արեգակն է գիշերը ջնջում,
    Զարմացած ու նաև զարհուրած՝
    Ամոքում ես փնջում ու ննջում:

  6. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mephistopheles (18.12.2012), Sambitbaba (21.01.2013), Vardik! (03.11.2013), Ամպ (14.03.2013), Անտիգոնե (14.01.2014), Արէա (09.12.2012), Նիկեա (06.11.2014), Ուլուանա (18.12.2012)

  7. #4
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,737
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մորմոքն ի՞նչ ա: Իսկ մռայլ մորմո՞քը: Հասկանում եմ, որ անամոքի համար ա էդ մորմոքն եկել էդտեղ, բայց մորմոքն էլ, անամոքն էլ էդտեղ անելիք չունեն: Տերյանը երբ օգտագործում էր մորմոք ու անամոք բառերը, գեղեցկության ու հանգի համար չէր անում, նա առօրյաում էլ էր էդ բառերն օգտագործում, իր նամակներում շատ կան նման արտահայտություններ, բայց դու դրանք իրականում չես օգտագործում չէ՞: Անձամբ ես չեմ կարողանում էդ բառերի խորությունը զգամ ու ինձ որևէ զգացմունք չեն փոխանցում դրանք, որովհետև խորթ են ինձ էդ բառերը, համոզված էմ՝ խորթ են նաև քեզ, ուրեմն ի՞նչներիս են պետք դրանք:

    Շարունակությունը շատ վատ չէր, բայց էլի վերացական պատկերներ են ինչ-որ, անձամբ ես որևէ կերպ չկարողացա պատկերացնել էդ ապտկերները, բառերը շատ են, ու խանգարում են: Սա իհարկե չափազանց սուբյեկտիվ կարծիք է: Երևի ես ուղղակի չեմ կարողանում ամբողջովին զգալ իմաստն ու խորությունը:

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (09.12.2012), My World My Space (08.03.2014)

  9. #5
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,664
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երեք գործերդ սիրեցի: Եվ ընդհանուր մթնոլորտն էլ վատը չի:
    Բայց Արէայի հետ, կներես, համաձայն եմ. ավելորդ բառերը կարծես թե իրոք շատ են:
    Ինչպես նաև անհասկանալի բառերը: Օրինակ, ի՞նչ է նշանակում "սանդալների ուրախություն"…

    Ես էլ եմ սիրում "Կղզիացած բանականության" ոճի պոէզիա, բայց սա հղկվելու շատ մեծ ցանկություն ունի կարծես:
    Նման ոճի լավ տիրապետելու համար, կառաջարկեի կարդալ Ֆեդերիկո Գարսիա Լորկա: Համոզված եմ, որ շատ կօգնի:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Alphaone (09.12.2012)

  11. #6
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ափսոս դուք ինձ հետ առերես զրույց չեք ունեցել, կհասկանայիք: Ես երբեմն բառեր եմ կիրառում, որ շատերի համար թանգարանային են: Մինչև երևի 10-12 տարեկան ես սարսափելի դժվարությամբ եմ հասկացել խոսակցական հայերենը, ապրել եմ թե Երևանում, թե գյուղում, թե գյուղաքաղաքում, բայց, միևնույն է, իմ բառապաշարում մորմոքն էլ, անամոքն էլ, մեր Բյուրի չսիրած վեհն էլ ու էլի լիքը նման բառեր կան, որ ինձ համար սովորական, խոսակցական, առօրեական են

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (18.06.2013), Արէա (09.12.2012)

  13. #7
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Sambitbaba, ինձ ներեցեք, մինչ կպատասխանեի Արեաին, Դուք էլ եք մեկնաբանել, միայն նոր կարդացի: Ուրախ սանդալները բավական պարզ է՝ մանկական հագուստի խանութի ցուցափեղկն ուրախ գույների խառնուրդ է, ակամա այդ իրերը իրենց երանգներով պայծառ տրամադրություն են հաղորդում, դրանք ուրախ իրեր են, միչդեռ դագաղագործի կրպակի շուրջ ակամա մռայլություն ես զգում: Ու երբ մռայլ խորհուրդ ունեցող իրերը սկսեն վառ գունավորել, դա անհեթեության աստիճանի ուրախը կդառնա, ինչպես ինձ մոտ պատերազմի սուրհանդակի սանդալներն էին: Մյուս կողմից, եթե դա կարդացել ու չեք հասկացել, նշանակում է դա իմ թերությունն է, ես չեմ կարողացել ինչպես հարկն է ներկայացնել, դրա համար կլսեմ բոլոր կարծքիներն ու կհղկեմ

  14. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (10.12.2012), Ամմէ (03.01.2013), Արէա (09.12.2012)

  15. #8
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հիմա մնացել է իմ կեսը,
    Մյուսը կեսը կմեռնի գիշերում
    Ու կհեռանա իմ մեծ կրկեսը
    Որիշ աշխարհներ՝ հյուախաղերի:
    Ու Գայլի տունը կայրեն չար լեզուները,
    Ու Ջոնն ինձ հետ ողջ գիշեր կխմի,
    Ես եկա առավոտյան, կհեռանամ գիշերը,
    Կյանքին՝ կարեկից, բախտին՝ թշնամի:

    Ջեկ Լոնդոնի հիշատակին

  16. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lusntag Lusine (16.01.2013), Mephistopheles (18.12.2012), Sambitbaba (18.12.2012), Նիկեա (06.11.2014)

  17. #9
    գիշատիչ Վոլտերա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2012
    Հասցե
    Բլրակ
    Տարիք
    29
    Գրառումներ
    1,523
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արէա-ի խոսքերից Նայել գրառումը
    Չգիտեմ ճիշտ եմ անում, որ գրում եմ, բայց կեսերից ուղեղս կախում ա, չեմ հասկանում ինչի մասին ա խոսքը: Ամեն ինչ շատ բարդ, խճճված ու խորթ ա: Հասարակ մահկանացուների մասին ու համար գրված գործեր ունե՞ս: Կկարդայի մեծ հաճույքով:
    Ռեմբոին հիշեցի, իր գրածներն էլ որ կարդում ես գլուխդ սկսում ա ցավալ, էնքան շատ են բառերի հոսքն ու մտքերը, դա մարդու ոճ ա, մտածելակերպ

  18. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (17.12.2012), Արէա (17.12.2012)

  19. #10
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կեղծում էի ինձ,
    Այնքան հմտորեն,
    Ասես, իմ բոլոր դիմակներից դեն
    Կեղծիք ունեի դեմքի փոխարեն,
    Կեղծում էի ինձ
    Տարերայորեն:

    Երբ լացն էր անզուսպ կոպերս թակում,
    Ծիծաղում էի խելագարի պես,
    Վար էի ընկնում, հեկեկում նկուն,
    Որ դու իմ խինդը, խավար, չտեսնես,
    Մենակ էի ես:

    Խաբում էի ինձ,
    Այնքան անճարակ,
    Ասես, ոչ մի սուտ կյանքում չեմ ասել,
    Ներսումս մի թեժ, անիրավ կրակ,
    Դարձրել էր միտքս մահվան կարուսել,
    Զուր էր թե հուսալ, թե տարակուսել:

    Բայց հետո գտա
    Կեղծիքներից դեն,
    Գտա իմ կյանքի կորած լույսերը,
    Երբ սպասում էր ինձ միմիայն գեհեն,
    Եդեմի այգի տվեց ինձ սերը:

    Պատյան եմ դնում ցավի սուսերը…

  20. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (04.11.2013), Lílium (04.11.2013), Lusntag Lusine (03.01.2013), Sambitbaba (21.01.2013), Smokie (15.06.2013), Stranger_Friend (15.06.2013), Vardik! (04.11.2013), Ամմէ (03.01.2013), Անտիգոնե (14.01.2014), Նիկեա (06.11.2014), Ուլուանա (06.10.2013), Փոքրիկ շրջմոլիկ (06.10.2013)

  21. #11
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ***
    Ծառեր էին, սովորական ծառեր,
    Սովորական էր ջուրը… և օդը,
    Սովորական էր մի կանաչ արև
    Եվ խանձված շաքարի սուր հոտը:
    Ամեն օր տեսնում էր նույն հորիզոնը
    Հսկա ծաղիկները և լուսե ավազը,
    Սովորական էր. ամեն ինչ նույնը,
    Արտասովոր էր միայն երազը.
    Կապույտ մոլորակ ու կապույտ սարեր,
    Կապույտ հորիզոն ու ջրեր կապույտ,
    Կապույտ երկինքներ ու ճերմակ ամպեր
    Ու ծառեր կանաչ, ու…գլխապտույտ…

  22. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (21.01.2013), Այբ (06.10.2013), Անտիգոնե (14.01.2014), Նիկեա (06.11.2014)

  23. #12
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տունս դատարկ է, բուխարին՝ հանգած,
    Կյանքիս կրակն էլ՝ անխնա վատնած,
    Ու զուր է հուսալ, թե մի օր հանկարծ…

    Ճանապարհի փոխարեն
    Կամուրջ կկերտեմ,
    Կկապեմ իրար
    Անհայտն ու անհունը,
    Ու եթե անգամ
    Տրտմեմ, կոտրվեմ,
    Կգտնեմ, գիտեմ
    Կորցրած իմ տունը:

    Տունս ամրոց է, պատերը՝ պողպատ,
    Գահ կա ամրոցում՝ ավելորդ հպարտ,
    Տունս ամրոց է, ես՝ պարզապես սարդ…
    Վերջին խմբագրող՝ Alphaone: 15.01.2013, 21:01:

  24. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (21.01.2013), Vardik! (10.01.2014), Այբ (06.10.2013), Արամ (16.10.2013), Նիկեա (06.11.2014)

  25. #13
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շուրջս պատն էր այն՝
    Անտեսանելի,
    Գլխացավի պես համառ,
    Ու հարվածի պես կարծր,
    Սառը պատը:
    Եվ բաժանում էր պատն ինձ աշխարհից՝
    Ազատությունից,
    Ապրելուց, սիրուց,
    Մնում էր միայն երազելը:
    Ոչինչ չէր փշրում
    Իմ մենությունը,
    Չկար կարեկից:
    Շուրջս պատն էր այն,
    Որ ես փշրեցի,
    Ու զրնգոցով հատակին ընկա:
    Ու թպրտալով մեռավ ձկնիկը,
    Երբ իրեն բանտած
    Ապակե տարան
    Իր կամքի ուժով փշուրներ դարձրեց:
    Ու մահը համարեց ազատությունը,
    Քանզի ծնվել էր անազատ
    Ու երբևէ չէր ճանաչել
    Իր օվկիանոը:

  26. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (21.01.2013), Այբ (06.10.2013), Նիկեա (06.11.2014)

  27. #14
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ԱՎԱԶԵ ԺԱՄԱՑՈՒՅՑԸ

    Կանացի մարմնի կորությամբ սեթևեթ,
    Ապակե անոթում բանտված ավազով
    Նրա ժամանակն էր՝ դար ու ակնթարթ…
    …Իր նոր օրը նա սկսում էր նամազով:


    Իր կեսօրը նա անցկացրեց շուկայում,
    Ուր խիղճը փոխանակում են գույքի հետ,
    Ուր դեռ շղթայված տիրակալներ կային,
    Ու նաև կային շղթայազերծ ստրուկներ:

    Ինչպես զուգահեռ աշխարհները կապող
    Տառապանքի երկու իրար հպված ձագար
    Նրա ժամանակն է՝ ապակի ու հող…
    … Նա ուշ երեկոյան պիտի մահանար:

    Կեսօրից հետո նարգիլե էր ծխում,
    Աղոթում էր լոկ իրեն հայտնի կուռքին:
    Երբ սատանային դու հոգի ես ծախում,
    Անիմաստ է ապավինել աղոթքին:

    Ինչպես մենակ կանգնած մի ստվեր կեսօրին՝
    Հլու աշխարհի շուրջպարին հարատև
    Նրա ժամանակն է՝ չարը և բարին…
    …Նա այնպես է ժպտում, ասես, նա գիտեր:

  28. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (27.01.2013), Նիկեա (06.11.2014)

  29. #15
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,738
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Alphaone-ի խոսքերից Նայել գրառումը
    Կեղծում էի ինձ,
    Այնքան հմտորեն,
    Ասես, իմ բոլոր դիմակներից դեն
    Կեղծիք ունեի դեմքի փոխարեն,
    Կեղծում էի ինձ
    Տարերայորեն:

    Երբ լացն էր անզուսպ կոպերս թակում,
    Ծիծաղում էի խելագարի պես,
    Վար էի ընկնում, հեկեկում նկուն,
    Որ դու իմ խինդը, խավար, չտեսնես,
    Մենակ էի ես:

    Խաբում էի ինձ,
    Այնքան անճարակ,
    Ասես, ոչ մի սուտ կյանքում չեմ ասել,
    Ներսումս մի թեժ, անիրավ կրակ,
    Դարձրել էր միտքս մահվան կարուսել,
    Զուր էր թե հուսալ, թե տարակուսել:

    Բայց հետո գտա
    Կեղծիքներից դեն,
    Գտա իմ կյանքի կորած լույսերը,
    Երբ սպասում էր ինձ միմիայն գեհեն,
    Եդեմի այգի տվեց ինձ սերը:

    Պատյան եմ դնում ցավի սուսերը…
    Էս մեկն ինչ լավն էր։

    Ալֆ, մի բան ասեմ. նկատել եմ, որ քո ստեղծագործություններում գրելու տեխնիկան ստեղծագործությունից ստեղծագործություն կտրուկ տարբերվում ա. գործերիդ մի մասը նենց սահուն, հղկված, հոսելով գնում են կարդալիս, ամեն ինչը տեղը, էլի, իսկ մի մասը բավական անհարթ, խորդուբորդ, ոնց որ ամեն բառի վրա ոտքդ դեմ առնի։ Էդ ո՞նց ես հաջողացնում տենց ծայրահեղությունների մեջ ընկնել ։ Սենց բան ես դեռ չեմ նկատել ուրիշ որևէ ստեղծագործողի մոտ։

    Հ.Գ. Լսի, արդեն որերորդ գործդ ա, որ կարդալիս իմ կոնկրետ գործեր եմ հիշում. մոտավորապես նույն գաղափարը՝ ուրիշ ձևակերպմամբ ։
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 06.10.2013, 18:52:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  30. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (06.10.2013), Smokie (07.10.2013), Vardik! (04.11.2013)

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •