Հարավային քամին
Իր թևերինն առավ
Սակուռայի տերևները:
Լուսնի տակ պարեցին
Թերթերը,
Քամին
Ու գարունը:
Հանամին անցավ
Առանց
Վարդագույն ու ճերմակ
Ծաղիկների:
Պատվազրկված գարունը
Լոկ մի ելք գիտեր՝
Խարակիրի:
Ժամանակներում,
Որ մոռացվել են արդեն,
Սպիտակ էին
Սակուռայի ծաղիկները:
Լուսնի կախարդանքը
Խառնվեց գարնան
Կարմիր մահին,
Հոսեց հողի սիրտը,
Սակուռայի արմատներով
Ծառի սիրտը բարձրացավ…
…ու այդուհետ,
Մարդիկ ամեն անգամ
Հանամիի ժամանակ
Կարող են դիտել
Ծաղկաթերթերից ծնված
Վարդագույն ու ճերմակ
Ամպերի հրաշքը:



Մեջբերել
Իսկ եթե լուրջ, լիքը տարբեր ոճերի չափածո գործեր ունեմ, բայց սկզբում իմ ամենասիրած գործերը դրեցի, ու ինչպես միշտ, ամենասիրած գործերս միայն ինձ են դուր գալիս... )))


Էջանիշներ