Արեա, իմ դրույթն այն է, ու այն համընկնում է մարդաբանության ընդհանուր տեսակետի հետ, որ չարի ու բարու կոնցեպցիան մարդկության չափ հին չի, այլ ծագում է զրադաշտականությունից ու աբրահամյան կրոններից: Տե՛ս նաև Ֆրիդրիխ Նիցշե, «Այսպես խոսեց Զրադաշտը», «Չարից ու բարուց անդին»: Համամարդկային ոչ մի բան չկա չարի ու բարու հասկացությունների մեջ, ու ընդհանրապես, ոչ մի համամարդկային բան չկա, որ բխի մարդկային հոգեբանությունից ու կոլլեկտիվ գիտակցական/անգիտակցական պրոցեսներից, որովհետև համամարդկային կարող է լինել միայն մարդկային ֆիզիոլոգիան ու ֆիզիոլոգիայով պայմանավորված մտային պրոցեսներ:
Էջանիշներ