Այո, դժվար ա: Ես զարմանում եմ, միթ՞ե ես եմ, որ պեքա ա պատասխանեմ եդ միթեին: Դուք Ձեր շուրջը չեք նայու՞մ, չեք նկատում ի՞նչ ա կատարվում: Ըստ Ձեզ ովքեր են ավելի շատ ազնիվ թե՞ անազնիվ մարդիկ, գող ( չգիդեմ Դուք ում եք գող համարում ) թե՞ չգողացող, դավաճանողները ( պարտադիր չի զուգնկերոջը ) թե՞ չդավաճանողները (ինքդ շարունակիր): Մարդիկ, ընդունեք, որ բարի, ազնիվ, արադար, համբերատար, ուրախ, երջանիկ լինեը ավելի բարդ բան ա իրանից ներկայացնում: Դու ավելի շատ արգելքների ես հանդիպում, երբ չես ստում, ազնիվ ես, հարգանքով ես վերաբերվում դիմացինին: Արտաքինից նման մարդկանց հա ճնշում են` ճնշում են մարդիկ, երևույթները, անզորության միտքը, են որ քո արարքները չի գնահատվում ու նման բաներ: Օրինակ` Շատ ավելի հեշտ ա 1000 դոլար կաշառք տալ ու ընդունվել աշխատանքի կամ տեստեր գողանալ, որ աչքերդ փակ ստանաս քնությունդ, թե՞ սովորել-սովորել-սովորել, գիշեր չքնել, աչք քոռացնել: Ես հասարակ օրինակներ են, մնացածը (ինքդ շարունակիր):
Վերջին խմբագրող՝ GriFFin: 02.08.2014, 00:42:
Vitam regit fortuna, non sapientia.
ԱՄՆ-ում էլ լիքը գող ու ավազակ կա, հավանաբար Դոմինիկյանում էլ: Ու նրանց, ասենք գողանալու տարբերությունը ո՞րն է, Ժառ ջան, մերոնք աջ ձեռքով են գողանում, իսկ ձերոնք ձախո՞վ... Պաղեստինցին էլ Իսրաելում սպանում է էքստրեմալ պայմաններում, բայց մենք կարծես թե դրա մասին չենք խոսում, չէ՞... Էքստրեմալն այն է, երբ այլ կերպ չես կարող, և այդ դեպքում քեզ ոչ ոք չի դատում (եթե հնարավոր է, եկ չսկսենք այստեղ վերլուծել, թե ով է մեղավոր պատերազմում, լա՞վ, - հեչ տեղը չի... ):
Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267
Ըստ իս` ավելի շատ են ազնիվները, ավելի շատ են չգողացողները, ավելի շատ են հավատարիմները, ավելի շատ են սիրողները, ավելի շատ են ներողները, ավելի շատ են, ավելի շատ են (որքա՞ն շարունակեմ): Եվ այստեղ կապ չունի, թե ես կամ դու որտեղ ենք ապրում. ամեն տեղ էլ կա ամեն ինչից:
Կարևորն այն է, թե ես և դու ի՛նչ ենք փնտրում:
Եթե դու ծովափին գեղեցիկ կարմիր քարեր ես փնտրում, ոչ պակաս գեղեցիկ կանաչ քարերը հնարավոր է, որ չնկատես էլ` ուշադրությունդ կենտրոնացված է կարմիր քարերի վրա: Քո նպատակը չէ կանաչ քարեր հավաքելը, հետո՞ ինչ, որ գեղեցիկ են:
Հիմա դու, Լիզա ջան, նպատակ ես դրել անազնիվների, գողերի, դավաճանների կոլեկցիա հավաքել, այդ պատճառով է, որ ազնիվներին, չգողացողներին, հավատարիմներին չես նկատում, - ինչի՞դ են պետք:
Ու հետո... ի՞նչ գործ ունես ուրիշների հետ, Լիզա ջան: Թե ով, ինչ է անում շուրջդ ("Դուք Ձեր շուրջը չեք նայու՞մ"): Շրջապատը` մեր հայելին է, մեր ներսի արտացոլումը դրսում: Եթե ցանկանում ես դուրսդ փոխել, պետք է սկզբից փոխես ներսդ: Բայց մեզ մոտ ավելի լավ է ստացվում համարել, թե այդ մենք ենք մեր շրջապատի հայելին, և ինչ տեղի է ունենում մեր շուրջ, դա էլ հեց պետք է կրկնօրինակենք: Այդ է պատճառը, որ համարում ենք, որ ավելի հեշտ է անազնիվ, գող ու դավաճան լինել, այսինքն` արտացոլել շրջապատին մեր մեջ, - ախր այդ դեպքում էլ, գոնե գնա կանգնիր ազնիվի, հավատարիմի առջև...
Բայց ոչ... Դու մռայլ կանգնում ես հայելու առջև ևս ասում ես արտացոլմանդ. "Օքեյ, համոզեցիր, ես համաձայն եմ ժպտալ: Բայց առաջինը պետք է ժպտաս դու՛":![]()
Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267
Չեմ հավատում:Ամեն մարդ իր արարքների համար պատասխանատու ա սեփական խղճի առաջ: Չեմ հավատում, որ գոնե մի քիչ խիղճ չունի, որ սրտի խորքում չի գիտակցում, իր սխալ ճանապարհի վրա լինելը: Ամեն մի տականքի մեջ երևի կարելի ա գտնել դրականի մի նշույլ ու եթե դա ունի, ուրեմն զոմբիացած չի ու կգիտակցի, թե ինչ ա անում:
![]()
Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:
Սերգեյ Ռախմանինով
Mephistopheles (02.08.2014), Sambitbaba (03.08.2014), Ուլուանա (03.08.2014)
Ապրելավայրը կապ չունի, ես չգիդեմ Դուք որտեղից եք: Ու իմ համար դա էականել չի, մարդը իրա տեսակով վատն ա: Անկախ նրանից, թե ինքը որտեղ ա գտնվում: Են թե ես ինչի՞ կալեկցիա եմ հավաքում, եդ ես թեմաին չի վերաբերվում: Կարող ենք թեմա բացել առանձին ու զրուցել դրա շուրջ: Բայց ամեն դեպքում նշեմ: Դուք իմ միտքը սխալ ուղությամբ եք տանում, դրա համար կշարունակեմ գրել, երբ իմաստ տեսնեմ: Անձնական դաշտ չեմ անցնի ( չնայած Դուք իրա բնույթով անցաք, վերագրելով ինձ որոշակի բնավորության գծեր ելնելով իմ 1000 բառ հազիվ պարունակող տեքստից, ուղեք թե սխալ եմ): Իսկ հիմա. իմ դեպքում հակառակն ա ( թույլ տամ ինքս ինձ անկեղծանալ), ես շրջապատի և տականքություն եմ նկատում և լավ կողմերը ու ի շնորհիվ եդ վատի ես կատարելագործվում եմ ու ձգտում եմ իմ մեջ ավելացնել լավը, ինչը ես նույնպես տեսնում եմ ու ձգտում դրան: Ձեր բերած օրիանկով կանաչների-կարմիրների, ալյ խոսքերով` ես նկատում երկուսնել: Կրկնօրինակումը՞: Ես հատվածը բոլ-բոլ ծիծաղացրեց, ինքս իմ վրա վերցրեցի: Ես շատ ուրախ եմ, որ Ձեր դեպքում դուք ազնվության ու բարիության հասել եք առանց ջանքերի, ու շրջապատված եք միայն դրականով օժտված մարդկանցով: Բայց իմ աշխարհը եդպիսին չէ: Իմ աշխարհում մարդիկ վախենում են հակառակ գնալ սիստեմին, կանգնել ու պայքարել, կաշառք չտալ, արտագրելու տեղը սովորել ու նման բաներ: Կան եզակիներ, ովքեր անխախ ամենինչից դեռ շարունակում են ազնիվ մնալ սեփական գաղափարներին, բայց իմ աշխարհում իրանք քիչ են:
Շնորհակալություն:
Վերջին խմբագրող՝ GriFFin: 02.08.2014, 23:12:
Vitam regit fortuna, non sapientia.
Հմ, գալի՞ս ես էքսպերիմենտ դնենք: Արի մեր երկրի գլխավոր տականքներին` կառավարութայն գլխին կանգանծ մարդկանց բան հասկացնենք: Տես կստացվի՞: Պատկերացրա դու ունես հնարավորություն թակել մեր իշխանության խղճին, ըստ քեզ կստացվի՞: Ըստ իս չէ, բայց դե ես հայտնի պիսիմիստ եմ: Մի գուցե ես սխալվում եմ, ու իրանք մեր փողերը չեն ուտում, ամենինչ անում են մեր լավի համար: Եսիմ:
Vitam regit fortuna, non sapientia.
Ես էլ` Երկիր մոլորակից եմ, և ինձ հետ պետք չի "դուք"-ով խոսել` մեր իրականության մեջ ես էլ` մի հատ եմ:Եվ դա էական է, քանզի մենք բոլորս`մեկ ենք: Սրանից եզրակացություն, որ իմ տեսակով ես էլ` մարդ եմ, բայց ես` լավն եմ: Այդպես եմ ընտրել: Եվ, քանի որ ընտրել եմ այդպես, ինձ հենց լավն է հետաքրքրում, իսկ վատի մասին կխոսեմ միայն, համեմատելով այն լավի հետ: Իսկ դու՞: Դու լա՞վն ես, թե՞... ի՞նչ ես դու՛ ընտրել... Գիտեմ, դու էլ ես լավը` դու էլ ես այդ ընտրել: Եվ այդ պատճառով առաջարկում եմ, որ անգամ վատ մարդու հիշատակելիս (վատ մարդ չկա), հուսալ, որ նրա մեջ էլ շուտով կարթնանա լավը, քանզի շատ ավելի դժվար է վատը լինլ: Գիտե՞ս, թե ինչ հզոր ուժ է հույսը: Հույսի շնորհիվ մարդիկ նույնիսկ մահից հետ` կյանք են վերադառում...
Քո կոլեկցիան էլ, իմ կոլեկցիան էլ` թեմային շատ են վերաբերվում, քանզի մեր կոլեկցիաներն են մեզ դարձնում այն, ինչ մենք կանք: Դու չես կարող քո ծխնելույզ մաքրողի գործիքների կոլեկցիայով հացթուխ դառնալ: Եվ հակառակը:
Եթե միտքդ սխալ կողմ եմ տարել, ներիր ինձ, իսկ հետո բացատրիր, թե ո՞րն է ճիշտ կողմը և, որ ամենակարևորն է, մի նահանջիր, այլ եկ շարունակենք մեր զրույցը, չէ՞ որ մենք շատ կարևոր բանի մասին ենք խոսում. ինչու՞ լինել լավը:![]()
Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267
Թույլ տվեք ուխտադրուժ լինել
Այս փոթորքալից օվկիանոսում միակ Փարոսը որ տանում է խաղաղ նավահանգիստ դա Ասվածաշունչն է, դու կարող ես չհավատալ Աստծուն, բայց հետևելով նրան միայն օգուտ կունենաս:
Երբ Եդեմի պարտեզում մարդը ճաշակեց բարու և չարի գիտության պտուղը՝ ոչ միայն ճաշակեց այն, այլև ցանկություն առաջացավ կատարելու թե բարին թե չարը: ( օր.Աբել. Կայեն)
1.Որքանո՞վ են փոխկապակցված Աստվածն ու մարդկային բարությունը։
Այնքանով, որ Աստված մարդուն ստեղծեց իր նմանությամբ և իր պատկերով, և քանի որ ամեն բան ինչ-որ Աստված ստեղծեց բարի է (Ա Տիմ. 4:4), հետևաբար մարդն էլ լինելով իր ստեղծողի նման, պետք է լինի բարի (Տիտ. 2:12)
2.Հնարավո՞ր է լինել լավը առանց Աստծու։
Հնարավոր է եթե մարդը վախկոտ է, կամ թույլ է, կամ երեսպաշտ, կամ էլ եսակենտրոն: Ամեն մի անձ(անհավատ կամ աթեիստ) ով իրեն լավն է համարում անկեղծությամբ թող քննի իր անձը, և կտեսնի որ գտնվում է այս չափանիշներից մեկում: Նման մարդիկ չեն կարող լավը (բարի) համարվել (հետևությունները թողնում եմ ձեզ):
Նախ պարզաբանում, եթե լավ ասելով հասկանում ենք բարի, որովհետև բարին միշտ լավ է իսկ լավը միշտ չի որ կարող է բարի լինել:
3.Աստծուն չհավատացողը կարո՞ղ է հավատացյալից ավելի լավը լինել։
Նորից պարզաբանում. Հավատացյալ ասելով ո՞ւմ նկատի ունենք, որովհետև կան ՝՝հավատացյալներ՛՛ որոնք գայլեր են գառան մորթիով, կամ փարիսեցի-կեղծավորներ(Տիտ. 1:15), և կան հավատացյալներ որոնք ի սրտէ ցավում են նույնիսկ իրենց թշնամիների համար, մի բան որ չհավատացողը չի կարող: (Գ. Յովհ. 11)
4.Կարելի՞ է բարի լինել Առանց Աստծու։ Կամ ՝ ինչո՞ւ լինել բարի, եթե չկա Աստված։
Աստված բարի է(Ղուկ.18:19) և Նրանից է բխում բարությունը
Առանց Աստծու, նշանակում է լինել անջատված, հեռացած Աստծուց՝ բարության աղբյուրից, սա նման է հագենալ մի աղբյուրից որից ջուր չի հոսում, չորացած է: Այս հարցի երկրորդ մասին չեմ պատասխանի, որովհետև Աստված կա(Հռովմ. 1:19-22):
5.Ինչո՞ւ մարդկանց մեծ մասը որոշ հարցերում ունեն բարոյականության նույն զգացումը (օրինակ ՝ մարդասպանությունը, բռնաբարությունը, գողությունը վատ բաներ են։ Սովածին հաց տալը, հիվանդին բուժելը, հաշմանդամին օգնելը լավ բաներ են)։
Ընդհանրապես ողջ մարդկությունը առաջնորդվում է խղճի զգացումով(Հռովմ.2:14-15), որը և զանազանում է բարին և չարը, լավը և վատը, և կան մարդկ որոնց խիղճը ՝՝բթացած՛՛ է(ԱՏիմ, 4:2) որոնց համար բարությունը համարվում է թուլություն, лох-ություն, հերիֆություն(թուրք.) և ն.բ.: Բայց, երբ իրեց մաշկին են դիպչում անմիջապես բարին են փնտրում:
Հ.Գ.
Ոմանք մեծ մոլորության մեջ են, եթե կարծում են թե հավատացյալը ապրում է վախի մեջ: Աստվածաշնչում 365 անգամ գրված է ՄԻ ՎԱԽԵՑԻՐ, այսինքն ամեն օր Աստված ասում է ՄԻ ՎԱԽԵՑԻՐ
Իսկ որտեղի՞ց ծլեց չարը, որովհետև եթե ամեն ինչ աստծուց է,1.Որքանո՞վ են փոխկապակցված Աստվածն ու մարդկային բարությունը։
Այնքանով, որ Աստված մարդուն ստեղծեց իր նմանությամբ և իր պատկերով, և քանի որ ամեն բան ինչ-որ Աստված ստեղծեց բարի է (Ա Տիմ. 4:4), հետևաբար մարդն էլ լինելով իր ստեղծողի նման, պետք է լինի բարի (Տիտ. 2:12)
Աչքիս քո ասածը գովազդային մասն է, իսկ այստեղ լիցենզիոն համաձայնության small print-ն է.«...Այսպէս, ամեն բարի ծառ բարի պտուղ է տալիս, եւ չար ծառ չար պտուղ է տալիս: Լաւ ծառը չի կարող վատ պտուղ տալ, ոչ էլ վատ ծաոը՝ լաւ պտուղ տալ: Ամէն ծառ, որ բարի պտուղ չի տալիս, կտրւում եւ կրակն է նետւում: Ուրեմն՝ իրենց գործերից կը ճանաչէք նրանց»:
Մատթէոս 7:15-20
Հետո, ինչ-որ «ծառայեք ու փառաբանեք ինձ, կամ ես ձեզ բոլորիդ կսպանեմ, ու ոչ թե պարզապես կսպանեմ, այլ մահվանից հետո հավերժ կտապակեմ, կխաշեմ ու կտանջեմ այլ կրեատիվ ձևերով առանց վիճարկման կամ արդարացման հնարավորության» գաղափարով տառապող քրիստոնեական աստվածն ինձ համար, մեղմ ասած, բարության մարմնացում չի, էլի:«Ես եմ, որ հաստատեցի լոյսը եւ ստեղծեցի խաւարը, ես եմ, որ խաղաղութիւն եմ անում եւ հաստատում չարը, ես եմ Տէր Աստուածը, որ կատարում եմ այս ամէնը»:
Եսայի 45:7
Եթե դու քեզ իրավունք ես վերապահում չհավատացող մարդկանց անվանել վախկոտ, թույլ, երեսպաշտ կամ էլ եսակենտրոն, ես ինձ իրավունք եմ վերապահում հավատացյալներին անվանել ստրկամիտ, վախկոտ, պատասխանատվությունից խուսափող, եսից զուրկ ու ինտելեկտի պակասով տառապող, ինքնուրույն մտածելու ու որոշումներ ընդունելու անընդունակ մարդիկ, գոնե իրենց բացարձակ մեծամասնության մեջ:2.Հնարավո՞ր է լինել լավը առանց Աստծու։
Հնարավոր է եթե մարդը վախկոտ է, կամ թույլ է, կամ երեսպաշտ, կամ էլ եսակենտրոն: Ամեն մի անձ(անհավատ կամ աթեիստ) ով իրեն լավն է համարում անկեղծությամբ թող քննի իր անձը, և կտեսնի որ գտնվում է այս չափանիշներից մեկում: Նման մարդիկ չեն կարող լավը (բարի) համարվել (հետևությունները թողնում եմ ձեզ):
Նախ պարզաբանում, եթե լավ ասելով հասկանում ենք բարի, որովհետև բարին միշտ լավ է իսկ լավը միշտ չի որ կարող է բարի լինել:
Արդյո՞ք մինչև մարդկանց կողմից հրեական ու քրիստոնեական աստվածների հորինելը բարության գաղափարը գոյություն չուներ:4.Կարելի՞ է բարի լինել Առանց Աստծու։ Կամ ՝ ինչո՞ւ լինել բարի, եթե չկա Աստված։
Աստված բարի է(Ղուկ.18:19) և Նրանից է բխում բարությունը
Առանց Աստծու, նշանակում է լինել անջատված, հեռացած Աստծուց՝ բարության աղբյուրից, սա նման է հագենալ մի աղբյուրից որից ջուր չի հոսում, չորացած է: Այս հարցի երկրորդ մասին չեմ պատասխանի, որովհետև Աստված կա(Հռովմ. 1:19-22):
Արդյո՞ք չարն ու բարին իրարից տարբերելը քո սեփական կրոնով օձի պարգևը չի՝ առաջին մեղքի ուղղակի հետևանքը (Ծննդոց 3), ու ինչու՞ է քրիստոնեական աստվածը տակն անում, երբ պատկերացնում է, որ Ադամը կարող է կենաց ծառի պտուղից էլ ուտել.5.Ինչո՞ւ մարդկանց մեծ մասը որոշ հարցերում ունեն բարոյականության նույն զգացումը (օրինակ ՝ մարդասպանությունը, բռնաբարությունը, գողությունը վատ բաներ են։ Սովածին հաց տալը, հիվանդին բուժելը, հաշմանդամին օգնելը լավ բաներ են)։
Ընդհանրապես ողջ մարդկությունը առաջնորդվում է խղճի զգացումով(Հռովմ.2:14-15), որը և զանազանում է բարին և չարը, լավը և վատը, և կան մարդկ որոնց խիղճը ՝՝բթացած՛՛ է(ԱՏիմ, 4:2) որոնց համար բարությունը համարվում է թուլություն, лох-ություն, հերիֆություն(թուրք.) և ն.բ.: Բայց, երբ իրեց մաշկին են դիպչում անմիջապես բարին են փնտրում:
Չէ, բռատ, քո աստված հիվանդագին մեգալոմանիայով տառապող մեկն է՝ բարուց հնարավորինս հեռու:Տէր Աստուած ասաց. «Ահա Ադամը դարձաւ մեզ նման մէկը, նա գիտի բարին եւ չարը։ Արդ, գուցէ նա ձեռքը մեկնի, քաղի կենաց ծառից, ուտի եւ անմահ դառնայ»։
ԾՆՆԴՈՑ 3:22
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Sambitbaba (04.08.2014), Աթեիստ (04.08.2014)
Ժողովուրդ, ես դեռ չեմ մեռել, որ նման կարծիքներ, որոնք, մեղմ ասած, խելամիտ ու տրամաբանական չեն, անպատիժ արտահայտվեն, էլի:
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Աթեիստ (04.08.2014)
Լավ էլի, Ռայ...
Հովարսը հազիվ հետ է վերադարձել: Գոնե սկզբից մի հատ բարի վերադարձ ասա: Ուզում ես մարդը փոշմանի՞, որ հետ է եկել, ինչ է...
Հովարս ջան, դու էլ ոնց որ չգիտես, որ Ռայը օրեկան ութ րոպե է քնում: Ու՞ր ես միանգամից էդքան յուղ վառում... Ոնց որ էս թայմաուտիդ ժամանակ կուտակած պաշարըդ միանգամից օգտագործես:
Բայց բոլոր դեպքերում, քեզ բարի վերադարձ: Եվ, հնարավորինս, էլ մի կորիր: Համաձայնվիր, մեզ հետ ավելի հետաքրքիր է, քան առանց մեզ:![]()
Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267
Smokie (04.08.2014)
Որտեղի՞ց ծագեց հպարտությունը, եթե ամեն ինչ աստծուց է:
Մի ընդունիր սա որպես վիրավորանք, բայց ենթադրենք՝ ինչ-որ հիպոթետիկ մեկը մտնում է ու քեզ հայհոյում, իսկ քո արածը հայհոյախոսություն էր: Ու հաստատ կգտնվի մի հայհոյանք, որը քեզ կբարկացնի: Համարե՞նք դա իր կողմից ճշմարտության հաստատում:
Ոնց որ ես մտնեմ մեկին ասեմ՝ անասուն, ինքը ջղայնանա, ես էլ արդարանամ՝ ասելով, որ եթե ասածիս մեչ ճշմարտություն չլիներ, դիմացինը չէր ջղայնանա:
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Mephistopheles (04.08.2014), Sambitbaba (05.08.2014)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ