Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267
Jarre (10.12.2012)
Ես ինչ-որ քեզ չեմ հասկանում, Նետ ջան:
Երբ ես, Ջառի հետ խոսելիս, անդրադառնում եմ կոնկրետ քե՛զ, - դու ասում ես, որ ես քեզ հեռագրով պետք է տեղյակ պահեմ:
Իսկ երբ կոնկրետ ի՛նձ հասցեագրված գրառման մեջ ինչ-որ բան ես ասում, - ուզում ես, որ ես չպատասխանե՞մ…
Ես չգիտեմ, թե սրա տակ ինչ գաղտնիք է թաքնված, բայց ուրեմն, ցանկությանդ մասին, դու էլ ինձ հեռագրիր, լա՞վ…
Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267
Jarre, երկար ժամանակ մտածում էի, թե հարցիդ ինչ պատասխան տամ, որ համ կրճատ լինի, համ հնարավորինս պարզ: Հիմա գիտեմ պատասխանը: Էմպատիա: Ուրիշների զգացողություններն ընկալելու ունակություն: Եթե չկա կրոն, չկա կրոնի պարտադրած հասկացությունը բարու ու չարի մասին: Բարին այն է, ինչ հաճույք է պատճառում: Չարն այն է, ինչ ցավ է պատճառում: Ամենաբնական դեպքում այնպես է պետք ապրել, որ երկուսն էլ ծառայեն քեզ:
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Freeman (18.12.2012), Jarre (26.12.2012), VisTolog (26.12.2012), Անվերնագիր (26.12.2012)
Sambitbaba (17.12.2012), Ամմէ (17.12.2012)
Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267
Ամմէ (17.12.2012)
Jarre (26.12.2012), Sambitbaba (19.12.2012)
Ինչո՞ւ: Ինչո՞վ է մեկ հոգու ցավը զիջում հազար հոգու ցավին: Էդ հազար հոգու ցավը չի գումարվում իրար չէ՞: Հազար հոգին առանձին մեկական հոգիներ են: Ինչո՞ւ է մեկ հոգու ցավն ավելի քիչ, քան մեկ, ու մեկ, ու մեկ, ու մեկ հոգու ցավը: Դրանցից ամեն մեկը առանձին մարդ է, ու տառապում է ճիշտ էնքան, ինչքան մի հոգին:
Ամմէ (18.12.2012)
Հենց էդտեղ էլ գալիս ա էմպատիայի գաղափարըմարդը չի կարող ինչ-որ մեկին ցավ պատճառել, առանց էմպատիայի շնորհիվ էդ մարդու ցավը զգալու: Եթե չի խլացնում էմպատիայի ձայնն արդարացնելով իրա արարքները հերթական «վեհ գաղափարով»: Հանուն աստծո, հանուն հայրենիքի, դիմացինը ցածր ռասայի ներկայացուցիչ/թշնամի ա, և այլն: Մի քիչ ուսումնասիրում ես զինվորների կոգնիտիվ դիսոնանսը մարտի դաշտում ու հասկանում ես, որ խնդիրը մենակ մահվան նկատմամբ կրոնական արգելքը չի. ընդհակառակը, կրոնական տաբուն հնարավորություն ա տալիս մարդկանց չնկատել իրական էմպատիան: Դոգման հնարավոր ա շրջանցել, ոնց որ օրենքները: Էմպատիան բացարձակ ա: Երբ ուրիշին ցավ չպատճառելու բնական հակումը փոխարինում ես օրենքով, որն ասում ա քեզ, որ արգելված ա ուրիշներին ցավ պատճառել (ու, ինչպես ցանկացած օրենքում, կան բացառություններ), դադարում ես ընկալել քո իրական էմպատիան: Օրենքն էլ ենթադրում ա օրենքին ենթարկվողներ ու հանցագործներ. ինչքան շատ ես խախտում օրենքը, էնքան ավելի հեշտ ա դառնում իրան խախտելը: Ու, իհարկե, քեզ օրենքներ թելադրողը, քեզ զրկելով քո էթիկ կողմնացույցից, կարողանում ա օրենքներ մտցնելով ու փոփոխելով ուղղորդել քեզ, օգտագործել: Ի միջի այլոց, ուզում ես՝ հավատա, ուզում ես՝ չէ, սատանիզմի կենտրոնական գաղափարներից մեկն ա:
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Mephistopheles (27.05.2013), Quyr Qery (22.12.2012), Sambitbaba (19.12.2012), VisTolog (26.12.2012), Անվերնագիր (26.12.2012), Գալաթեա (18.12.2012)
Ես կավելացնեյի՝ սադիստական "բարի" նպատակներից ելնելով:
Երբ ցանկանում է պատժել հրեաներին, իրեն չլսելու համար /ի միջի այլոց, հետաքրքիր փաստ. Աստվածաշնչում, Աստծոն ամենաշատ չլսողները հենց հրեաներն են/, - բաբելոնցիրերին ստիպում է գնալ և կոտորել հրեաներին:
Իսկ հետո, երբ ներում է հրեաներին, հիմա էլ բաբելոնցիներին պատժելու համար, հրեաներին է ստիպում գնալ և կոտորել բաբելոնցիներին:
Բայց լավ, ասենք թե հրեաներին արժանի պատիժ էր տվել իրեն չլսելու համար: Բայց չէ՞ որ խեղճ բաբելոնցիներին պատճում է հենց իրեն լսելու համար…
Հ.Գ. Գիտես Տրիբուն ջան, եթե ես ցանկանայի նկարահանել Հին Կտակարանը, Աստծո դերակատարին արդեն ընտրել եմ. երիտասարդ Մալքոլմ ՄքԴոուէլը:
Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267
Բայ ջան, դու իմ հարցին շատ վաղուց ես պատասխան տվել՝ թե՛ քո կյանքով, ու թե՛ ՖԲ-ում գրածս խնդրանքին պատասխանելով։ Հիշո՞ւմ ես էս դեմոտիվատորը։
Տեղադրում եմ նաև ռուսերեն թարգմանությունը։
"Как сказал Эйнштейн, "если люди хороши только из-за боязни наказания и желания награды, то мы действительно жалкие создания". В книге "Наука добра и зла" Майкл Шермер называет этот аргумент "завершителем спора". Если вы утверждаете, что в отсутствие бога вас ничто не удержит от "совершения разбоя, насилия и убийства", ваша аморальность несомненна, и "остальным стоит посоветовать держаться от вас подальше". Если же, с другой стороны, вы сознаетесь, что будете продолжать быть хорошим и в отсутствие божественного надзора, то тем самым вы неизбежно подрываете заявление о необходимости бога для нравственного поведения. Подозреваю, что очень многие верующие считают собственное стремление к добру исключительно заслугой религии, особенно если они принадлежат к одному из вероисповеданий, систематически эксплуатирующих тему личной вины.
По-моему, мысль о том, что, исчезни неожиданно в мире вера в бога, мы все тотчас превратимся в эгоистичных, бессердечных гедонистов, не знающих ни доброты, ни милосердия, ни щедрости — ничего, что можно назвать хорошим, слишком пессимистична."
Rhayader (26.12.2012), Sambitbaba (26.12.2012)
Շատ լավ ես նշել օրենքով բարի, լավը, բարոյական լինելու ու էմպատիայով նույն բաները անելու միջև գոյություն ունեցող մեծ տարբերությունը։
Ես ու դու կարանք նույն բանը անենք, բայց ես ռոբոտացած, որովհետև «գրած ա» պիտի անեմ դրա համար եմ անում, իսկ դու որովհետև ուզում ես։ Տարբերությունը իսկապես անբացատրելի մեծ ա։
Ամենաահավոր բանը սեփական կողմնացույցից զրկված լինելն ա։ Ու ամենաահավորը էն ա, որ դու ժամանակին ունեցել ես, բայց թույլ ես տվել որ քեզ զրկեն
Ես շատ մարդկանց եմ ճանաչում որոնց համար կարող եմ հարյուր տոկոսանոց վստահությամբ ասել, որ իրենք առանց կրոնի շատ ավելի մաշտաբային լավ բաներ կանեին, քան էս պահին կրոնի մեջ լինելով են անում։
Հետաքրքիր էր կրոն-հայրենիք / կրոն-պատերազմ համեմատությունդ։ Չգիտեմ դու դա դիտմամբ ես արել թե ոչ, բայց ես հաճախ եմ մտածում էն մտքի մասին, որ կրոնին ամենամոտ կանգնած միակ համարժեք երևույթը դա հենց պատերազմնա ու հայրենասիրությունը։ Բացատրեմ.
Տե՛ս։ Օրինակ պատերազմի ժամանակ գունդը հրամանա ա ստանում մտնել գյուղ ու «չեզոքացնել» բոլորին, քանի որ կան փաստեր որ այդ մասում ոչ զինվորական բնակչության մեջ թաքնված են զնված խմբավորության շատ վտանգավոր անդամներ։ Գունդը գնում ա չեզոքացնելու։ Պատկերացրու, որ զինվորներից մեկը ասի՝ ես չեմ անի, որովհետև ես մանրամասն փաստեր չունեմ որ նրանց ում պիտի սպանեմ իսկապես վտանգավոր են։ Իմ խիղճը ինձ թույլ չի տալիս։ Պատկերացրու զինվորներից մեկն էլ հարց է տալիս. իսկ դուք ի՞նչ հիմքերով եք նման որոշում կայացրել։ Մյուս զինվորը մեկ ուրիշ հարց է տալիս և այդպես շարունակ։
Նման դեպքում ի՞նչ կարող է անել հրամանատարը։ Տեղում գնդակահարել։
Ինչո՞ւ։ Որովհետև բանակի հաղթանակը շատ դեպքերում կախված ա անխոս հնադանդությունից՝ հրամանները կատարելուց։
Պատերազմի սկզբունքներից մեկն ա՝ անխոս հնազանդություն հրամաններին։ Դու կատարող ես։ Քեզ չպիտի հետաքրքրի պատճառները։ Դու պիտի հավատաս, որ ԿԱՅԱՑՎԱԾ որոշումը լավագույնն է ու արդար։ Նույն սկզուբնքը ընկած ա Աբրահամական երեք կրոնների հիմքում ՝ քրիստոնեություն, հուդայականություն և իսլամ։ Կարծում եմ այս կրոնների վարքագծի մասին խոսալն ավելորդ ա։ Նման անխոս հնազանդության արդյունքում մեր երկրագնդի սարերն ու լեռները վկա են խաչակրաց արշավանքների, կրոնական պատերազմների, հանուն կրոնի ինքդ քեզ ու հետդ մի քանի հարյուր հոգու տրաքցնելուն և նմանատիպ այլ երևույթների։
Տվյալ դեպքում, եթե օրինակ դու որպես զինվոր գնաս սպանես էտ մարդկանց ու հետո սաղ կյանքդ տառապես, գժվես քո արած քայլի պատճառով, գիշերները էտ անմեղ մարդկանց դեմքերը աչքիդ առաջով գնան և այլն, կոնկրետ քո անձնական դեպքում կնշանակի, որ դու դժբախտացար։ Բայց բանակի համար դա կնշանակի հաղթանակ։
Այսինքն հաղթանակը տարվում ա հենց նման անձնական զոհերի հիման վրա։
Իմ համար նույնն էլ կրոնն ա՝
ասված ա պիտի անես
գրված ա ուրեմն ճիշտ ա
եթե չես հասկանում ուրեմն սխալը քո մեջ ա գնա գտի
Ու կրոնի գոյությունը առանց նման հիմքի իմ կարծիքով անհնար ա։ Անգամ անմեղ թվացող կրոններինը։ Որովհետև բոլորի հիմքում ընկած ա ՀԱՎԱՏԱ պատվիրանը։
Մարդը կրոնի մեջ լինելով էլ կարա ԿՐՈՆԻՑ ԴՐԴՎԱԾ անի բաներ, որ ինքը կյանքում նման որոշում չէր կայացնի։ Ցավոք նման դեպքերը շատ շատ են։ Ու ես չեմ խոսում ծայրահեղական համարվո դեպքերի մասին՝ տեռորիզմ, կամիկաձեություն և այլն։ Այլ կյանքում շատ անձնական որոշումների մասին որոնք կատարվում են հետևյալ սկզբունքով՝ «Ինքը ավելի լավ գիտի, եթե գրված ա պիտի անեմ։ Ժամանակը կգա կհասկանամ դրա իմաստը»։
Իսկ ինչ վերաբերում ա սատանիզմին ես քո ասածին հավատում եմ։
Անկեղծ ասած ես չեմ հասկանում սատանայի հանդեպ հիստերիայի իմաստը
Սատանան մի անձնավորություն ա, որ սկսեց ՄՏԱԾԵԼ, թե խի՞ ա Աստված էս կամ էն բանը ասում ու էտ հարցը տվեց մարդկանց։
Մարդիկ իրանց դրսևորեցին որպես իսկական ոչխար (ինչպես և Աստվածաշնչում մարդը բնորշված ա) ու ասեց, յաաաա, տենց բան կա՞։ Հա էլի՞, խի՞ ա տենց բան ասում
Այսինքն իրանք էնքա՜ն բութ էին, որ եթե սատանան չլիներ կյանքում չէին էլ մտածի հարց տալու թե խի են էս ինչ բանը անո՞ւմ
Իմ կատարած հետազոտություններից ես այն եզրակացության եմ եկել, որ սատանիզմը պարզապես հարցականի տակ ա դնում ու բացատրություն ա պահանջում էն ամենի մասին ինչ Աստված ՉԱՐ ու ԲԱՐԻ ա համարում։ Ճի՞շտ եմ հասկացել։
Իսկ դա մի բան ա, որ իմ կարծիքով յուրաքանչյուր մարդ պիտի անի։
Ու ցավալի ա, որ մարդկությունը էն աստիճանի ա հասել, որ նման տարրական քննություն անցկացնելու համար պիտի կոչվի սատանիստ։ Ախր ցանկացած մարդ պիտի իր կյանքում ցանկացած երևույթի հանդեպ նման մտածողություն դրսևորի։
Չգիտեմ, ես տենց եմ մտածում։
Rhayader (26.12.2012), Sambitbaba (26.12.2012), VisTolog (26.12.2012), Անվերնագիր (26.12.2012), Ուլուանա (26.12.2012)
Լավ կամ վատ լինելու համար կրոնն իհարկե անհրաժեշտ չէ:
Եթե աշխարհի կրոններին նայենք, ապա կարելի է նկատել, որ բոլորն էլ, ժամանակի ընթացքում, նույն կամ գրեթե նույն բարոյական նորմերին են հասել: Սակայն սա ոչ մի կապ չունի գերբնականի հետ. մարդիկ ուղղակի նկատել են, որ որոշ օրենքներով հավելի հեշտ է ապրել (առանց սպանելու, առանց գողանալու ևն): Այնուհետև նման օրենքները պարզապես աստվածացվել են ու կրոնական բացատրություն ստացել:
Բարոյականությունը կարող է հիմվել զուտ ռացիոնալ հիմքերի վրա՝ և տրամաբանության, և, ինչպես Բայը նշեց, էմպատիայի:
Non-militant atheist.
"Хотите, я разбужу для вас кота?" И. Бродский
Jarre (01.01.2013)
Մեկ էլ՝ եթե մարդ կարծում ա, որ առանց Աստծո/աստվածների կարող է հեշտ ու հանգիստ հանցագործություն կատարել, դա նրա հոգեկան պաթոլոգիայի մասին ա ասում:
Non-militant atheist.
"Хотите, я разбужу для вас кота?" И. Бродский
Jarre (01.01.2013)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ